Լագոս

Լագոս (/ˈleɪɡɒs, -ɡoʊs/.

յորուբա՝ Èkó) Նիգերիայի ամենամեծ քաղաքն է։ Այն, իր հարակից տարածքների համեմատ, ամենաբնակեցվածն է Նիգերիայում և աֆրիկյան Ենթասահարայում։ Այն աշխարհի ամենաարագ զարգացող և ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքներից մեկն է։ Լագոսը խոշոր ֆինանսական կենտրոն է` Աֆրիկայում, ամենաբարձր ՀՆԱ ունեցող չորրորդ երկիրն է, որտեղ էլ գտնվում է մայրցամաքի խոշորագույն և առավել բեռնված ծովային նավահանգիստներից մեկը։

Քաղաք
Լագոս
Lagos
Դրոշ Զինանշան
Լագոս Լագոս

Լագոս
Լագոսը
ԵրկիրՆիգերիա Նիգերիա
Հիմնադրված է1472 թ.
Մակերես999,58 կմ²
ԲԾՄ5 մ
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն7 937 932 մարդ (2006)
Խտություն7941 մարդ/կմ²
Ագլոմերացիա~10 000 000
Տեղաբնականունլագոսցի
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Պաշտոնական կայքlagosstate.gov.ng (անգլ.)
Լագոս
Լագոս (Նիգերիա)##
Լագոս (Նիգերիա)
Լագոս
Լագոս
Թինուբու հրապարակը Լագոս կղզում
Լագոս
Բնակելի շենքեր Վիկտորիա կղզում
Լագոս
Սև մշակութային ժառանգության փառատոնի շքերթը (2012)

Լագոսն ի սկզբանե եղել է նավահանգստային քաղաք, քանի որ ստեղծվել է կղզեխմբերի վրա, որոնք գտնվում են Լագոս կղզու ներկայիս Տեղական կառավարման տարածքներում (LGA), Էթի-Օսայում, Ամուու-Օդոֆինում և Ապապայում։ Կղզիները տարանջատվում են փոքր թերակղզիներով, որոնք միմյանցից հեռացնում են Լագոսի ծովածոցի հարավարևմտյան մասերը, մինչդեռ պաշտպանվում են Ատլանտյան օվկիանոսի բարիերային կղզիներից և ավազային թերակղզիներից, որոնցից է օրինակ՝ Բար ծովածոցը, որը ձգվում է ափից 100 կմ դեպի արևելք և արևմուտք։ Արագ քաղաքաշինության շնորհիվ Լագոսն ընդլայնվեց դեպի ծովածոցի արևմուտք` ներառելով ներկայիս տարածքները` Լագոսի Մեծ կղզին, Աջերոմի-Իֆելոդուն և Սուրուլերը։ Դա հանգեցրեց Լագոսի երկու հիմնական տարածքային դասակարգմանը։ Կղզին, որը հանդիսանում է Լագոսի սկզբնական քաղաքը, հասնում էր մինչև Մեծ կղզի կոչվող տարածք։ Այս տարածքը ղեկավարվում էր Դաշնային կառավարության կողմից Լագոսի քաղաքային խորհրդի միջոցով՝ մինչև 1967 թվականը` Լագոս նահանգի ստեղծումը, ինչը հանգեցրեց Լագոսի մասնատմանը ներկայիս տեղական ինքնակառավարման յոթ տարածքների (LGA) և ի լրումն արևմտյան շրջանի այլ քաղաքների (որոնք այժմ կազմում են 13 իշխանական տեղական մարմիններ) կազմավում է նահանգը։

Լագոսը Նիգերիայի մայրաքաղաքն էր դեռ 1914 թվականից ( Լագոս նահանգի ստեղծումից հետո)։ Այնուհետև 1976 թվականին, պետական կապիտալը հետագայում տեղափոխվեց Իկեջա, իսկ 1991 թվականին դաշնային կապիտալը՝ Աբուջա։ Լագոսը հայտնի է նաև «Մետրոպոլիտեն Լագոս»-ով, քանի որ «Լագոս Մետրոպոլիտենի տարածք»-ը բաղկացած է 20 տեղական իշխանական մարմիններներից և 16, այդ թվում, ներառյալ նաև Իկեջան՝ Լագոս նահանգի պետական մայրաքաղաքը։ Այս տարածքները կազմում է Լագոս նահանգի ընդհանուր հողատարածքի 37%-ը, բայց այդ տարածքներով շրջագայելու իրավունք ունի նահանգի ընդհանուր բնակչության մոտ 85%-ը։

Մետրոպոլիտեն Լագոսի բնակչության թիվը վիճելի է։ 2006 թվականի մարդահամարի տվյալներով՝ այս շրջակայքում բնակվել է մոտ 8 միլիոն մարդ։ Այնուամենայնիվ, այդ ցուցանիշը Լագոսի նահանգային կառավարությունում ևս վիճելի ցուցանիշ համարվեց։

2015 թվականի դրությամբ ոչ պաշտոնական հրապարակումներով «Մեծ Մետրոպոլիտեն Լագոս»-ի բնակչությունը, որն իր մեջ ներառում է Լագոսը և մետրոպոլիտենի շրջակայքը, որը հասնում է մինչև Օգուն նահանգ, մոտավորապես 21 միլիոն է կազմում։

Պատմություն

Լագոս 
1929 թվականին Լագոսի վերերկրյա տեսքը

Ի սկզբանե Լագոսը բնակեցված է եղել 15-րդ դարի Յորուբա ժողովրդի Աուորի ենթախմբի մարդկանցով։ Օլոե Օլոֆինի ղեկավարությամբ Աուորին տեղափոխվեց ապրելու այդ ժամանակվա Իդդո կոչվող կղզում, այնուհետև՝ անվանվեց Լագոս կղզի։ 16-րդ դարում Բենինի թագավորության կողմից նվաճվեց Աուորիի բնակավայրը և կղզին վերածվեց Բենինի պատերազմական ճամբարի, որը կոչվում էր «Էկո», հետագայում Օբա Օրհոգբուա՝ այն ժամանակվա Բենինի Օբայի պատվին։ Էկոն Լագոսի սկզբնական անունվանումն է եղել։ Լագոսը, որը նշանակում է «լճեր», անվանակոչվել է պորտուգալացիների կողմից։ Պատմության ընթացքում այն գտնվել է մի շարք էթնիկ պատերազմող խմբերի տիրապետության տակ։ Մարտերում Բենինիի նվաճումներից հետո պետությունը 15-րդ դարում առաջին հերթին հայտնվեց պորտուգալացիների ուշադրության կենտրոնում։

Պորտուգալացի հետախույզ Ռուի դե Սեքիրան 1472 թվականին այցելեց տարածք՝ քաղաքի շրջակայքը անվանելով Լագո դե Կուրամո։ Կա մեկ այլ բացատրություն, ըստ որի, Լագոսը  Պորտուգալիայի խոշոր նավահանգիստ է եղել՝ ծովային քաղաք, որը այն ժամանակ պորտուգալական արշավախմբերի հիմնական կենտրոնն էր։

19-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայի դեմ պայքարը ընդդեմ տրանսատլանտյան ստրուկների առևտրի, նրա Արևմտյան Աֆրիկայի ջոկատը կամ ինչպես հայտնի է, կանխարգելիչ ջոկատը, շարունակում էր հետապնդել պորտուգալական, ամերիկյան, ֆրանսիական և կուբայական ստրուկների նավերը և Արևմտյան Աֆրիկայի ծովային պետությունների հետ ստրկատիրական պայմանագրեր կնքել, բայց պայքարն այնքան շարունակվեց, որ նրանք ստեղծեցին ուժեղ հսկողություն Արևմտյան Աֆրիկայի ափերի Սիեռա Լեոնեից մինչև Նիգերյան դելտա (այսօրվա Նիգերիա) և հարավ, մինչև Կոնգո։ 1849 թվականին Բրիտանիան Ջոն Բիկրոֆթին նշանակեց Բենինի և Բիֆրա մարտերի հյուպատոս, այս պաշտոնը նա զբաղեցրեց (Ֆերնանդո Պոյ նահանգապետի հետ միասին) մինչև մահը՝ 1854 թվականը։ Ջոն Դյունկան Ուիդահում նշանակվեց փոխհյուպատոս։ Բեկրոֆթի նշանակման պահին Լագոսի թագավորությունը (Օբա Կոսոկոյի օրոք) գտնվում էր Բենինի և Բիֆրայի մարտերի հյուպատոսության արևմտյան մասում և հանդիսանում էր ստրուկների առևտրի առանցքային նավահանգիստ։ 1851 թվականին սկսեցին ճնշել ազատագրված ստրուկներին, այդ ժամանակաշրջանը պատմության մեջ հայտնի է Լագոսի ռմբակոծում կամ Լագոսի գրավում անվանմամբ, որը տեղի է ունեցել Օբա Աքիտոյենի հաստատման օրոք։ Օբա Աքիտոյենն այնուհետև ստորագրեց Մեծ Բրիտանիայի և Լագոսի միջև ստրկությունը չեղարկելու պայմանագիրը։ Ըստ 1852 թվականի պայմանագրի ստորագրման, որն օգտագործվում էր Լագոսի պատմության հյուպատոսական շրջանում, Բրիտանիան ռազմական պաշտպանություն էր տրամադրում Լագոսին։

Կոսոկոյի և ֆրանսիացիների սպառնալիքներից հետո, որոնք իրականանում էին Վայդայում, որոշում կայացվեց Լորդ Փալմերսթոնի (Մեծ Բրիտանիայի վարչապետ) կողմից, ով 1861 թվականին Ուիլյամ Մակրոսկրին նշանակել է Լագոսում հյուպատոսի ժամանակավոր պաշտոնակատար, 1861 թվականի հուլիսի 30-ին հանդիպման է հրավիրել հրամանատար Բեդինֆիլդին և Օբա Դոսունմուին (HMS Prometheus), որտեղ ներկայացվել է Բրիտանիայի մտադրությունը (1861 թվականի օգոստոսին պահանջվող պայմանների պատասխանը)։ Դոսունմուն դեմ էր պայմանագրի պայմաններին։ Հրամանատար Բեդինգֆիլդից Լագոսի վրա բռնություն գործադրելու սպառնալիքի տակ Դոսունմուն հրաժարվեց և 1861 թվականի օգոստոսի 6-ին ստորագրեց Լագոսի նստաշրջանի պայմանագիրը։

Լագոս 
Լագոսի քարտեզ քաղաքի սկզբնական սահմանը։ Այս տեսքը ներկայումս հազվադեպ է օգտագործվում․ ընդլայնված մետրոպոլիտենի տարածքը այժմ ավելի ընդունված սահման է Լագոսի համար

1862 թվականի մարտի 5-ին Լագոսը որպես գաղութ է հռչակվում։ Ժամանակակից Նիգերիայի մնացած մասը գրավվեց 1887 թվականին, իսկ 1914 թվականին ստեղծվեց Նիգերիայի գաղութը՝ Լագոսը դարձավ մայրաքաղաք։ 1960 թվականին Նիգերիայի և Արևմտյան Աֆրիկայի այլ երկրներից ներգաղթողների հետ միասին վերադարձել են նախկին ստրուկները, որոնք հայտնի են որպես Քրոլես, ովքեր Լագոս էին եկել Ֆրեյթաունից, Սիերա Լեոնեից, Բրազիլիայից և արևմտյան Հնդկաստանից։ Քրոլեսը նպաստեց Լագոսի զարգացմանը և նրանց գիտելիքները պորտուգալական ճարտարապետության մասին դեռ կարելի է տեսնել Լագոս կղզու ճարտարապետությունից։ 19-րդ դարից ի վեր, Լագոսը աստիճանաբար վերածվեց աֆրիկացիների և եվրոպացիների հալվող զամբյուղի։ Լագոսից Լոնդոն միացնող երկաթուղային կապեր և հեռախոսային մալուխներ անցել են դեռևս 1886 թվականից։ Քաղաքի փողոցները էլեկտրական լուսավորություն ստացան 1898 թվականին։ Լագոսը արագ աճ է ապրել ամբողջ 1960-1970-ական թվականներին՝ Նիգերիայի տնտեսական առաջընթացի արդյունքում։

Մինչև 1967 թվականի մայիսի 27-ը, երբ Լագոս նահանգը ստեղծվեց, երկրի մայրաքաղաքը կառավարվում էր դաշնային կառավարության կողմից, որպես դաշնային տարածք՝ Լագոսի գործերի դաշնային նախարարության միջոցով, իսկ Լագոսի քաղաքային խորհուրդը ղեկավարում էր քաղաքը։ Լագոսն, այն օրերի արևմտյան շրջանի քաղաքների (Իկեխա, Ագեգե, Մուշին, Իկորոդու, Էփե և Բադագրի) հետ գրավվեց, որպեսզի ստեղծվի Լագոս նահանգը։ Այն բաժանվեց ներկայիս ՏԻՄ յոթ տարածքների (LGA), մինչդեռ այդ նահանգում մնացած քաղաքներն այժմ կազմում են 13 տեղական իշխանական մարմինները։ Լագոսը խաղում էր պետական և դաշնային կապիտալ լինելու երկակի դերը մինչև 1976 թվականը, երբ պետական կապիտալը տեղափոխվեց Իկեջա։ Նիգերիայի ռազմավարությունը բացասաբար ազդեց Լագոսի վրա։ 1991 թվականի դեկտեմբերի 12-ին դաշնային կառավարության նստավայրը պաշտոնապես տեղափոխվեց Աբուջա։ Չնայած այդ փաստերին, Լագոսը շարունակում է մնալ երկրի ֆինանսական կենտրոնն, ինչպես նաև դարձել է երկրի ամենատարածված զբոսաշրջության կենտրոնը։

Աշխարհագրություն

Լագոսը դասակարգվում է երկու հիմնական աշխարհագրական տարածքի՝ «Կղզի» և «Մեծ կղզի»։

Քաղաքային տեսարան

Կղզի

Լագոս 
Վիկտորիա կղզի
Լագոս 
Թինուբու հրապարակը Լագոս կղզում, 2014

Կղզին աշխարհագրական տերմին է, որն օգտագործվում է «Մեծ կղզի»-ից տարանջատված Լագոսի այն տարածքն ընդգծելու համար՝ որով ծովածոցը մտնում է Ատլանտյան օվկիանոսի տարածք, որը կազմում է Լագոսի նավահանգիստը։ Այն հիմնականում կղզեխումբ է, որոնք միմյանցից բաժանվում են տարբեր չափերի թերակղզիներով և միմյանց հետ կապվում կամուրջներով։ Այս տարածքում տեղի են ունենում մեծ թվով գործնական հանդիպումներ և զվարճանքի միջոցառումներ։ Այստեղ է գտնվում նաև Լագոսի բնակելի տարածքների մեծ մասը։ Տեղական ինքնակառավարման տարածքներն, ընդգրկում են Լագոս կղզում, Ամուվո-Օդոֆինը, Ապապան (երբեմն նաև համարվում են Մեծ կղզում) և Էթի-Օզան։ Այս տեղական ինքնակառավարման տարածքներում կղզու խոշոր հարևան տարածքները ներառում են Իկոյին և Վիկտորիա կղզին։ Երեք հիմնական կամուրջները կղզին միացնում են Մեծ կղզուն։ Դրանցից առաջինը Քարթեր կամուրջն է, որը սկսվում է Իդդոյից, երկրորդը՝ Էկո կամուրջը (նախկինում կոչվում էր Երկրորդ Մեծ կղզու կամուրջ), և երրորդը՝ Մեծ կղզու կամուրջը։

Լագոս կղզի
Լագոս 
Լագոս Մարինա

Լագոս կղզին կենտրոնական բիզնես շրջան է։ Այս տարածքը հարուստ է բարձրահարկ շենքերով։ Կղզիում են գտնվում նաև մեծածախ շուկաներից շատերը (օրինակ՝ հանրաճանաչ Իդումոտա և Բալալուն շուկաները)։ Այնտեղ է գտնվում նաև Նիգերիայի ազգային թանգարանը, Կենտրոնական մզկիթը, Գլովեր հուշահամալիրը, Քրիստոսի տաճարը և Օբայի պալատը (Իգա Իդունգանրան)։ Լագոս կղզու մեկ այլ հիմնական մասը Մարինան է։ Այն սահմանակից է «Իդումոտա» և «Բալալուն» շուկաներին և դրանց կից կան խոշոր բանկային հաստատություններ։ Չնայած նախկինում գտնվող ծանր վիճակին, Թինուբու հրապարակը պատմական նշանակություն ունեցող վայր է։ Հենց այս հրապարակում էր, որ Նիգերիան ձևավորելու համար 1914 թվականին տեղի ունեցավ հյուսիսային և հարավային պրոտեկտորատները միավորող արարողությունը։

Իկոյի

Իկոյին տեղակայված է Լագոս կղզու արևելյան մասում և կղզուն միանում է հողատարածքով։ Իկոյին Վիկտորիա կղզուն միացված է Ֆալոմո կամուրջով, որն անցնում է Հինգ Քովրայ ճանապարհով։ Իկոյիում է գտնվել Նիգերիայի դաշնային կառավարության շտաբը և կառավարությանն առընթեր այլ շենքեր, ներառյալ հին դաշնային քարտուղարության համալիրը։

Համալիրն այսօր վերականգնման փուլում է։ Իկոյիում է գտնվում ռազմական և ոստիկանական զորանոցները, խիստ ռեժիմի բանտերը և Նիգերիայի դաշնային գերագույն դատարանը։ Իկոյին ունի նաև մի շարք հյուրանոցներ, գիշերային ակումբներ, հանգստի այգիներ, իսկ Աֆրիկայի խոշորագույն գոլֆի դասընթացներից մեկն տեղի է ունենում այստեղ։ Բնակչության միջին խավը, վերջին տարիներին այն դարձրել է նորաձև բնակելի տներով հագեցած շրջան։ Իկոյիում տեղի է ունենում նաև առևտրային գործունեություն, որը նկատվում է գրասենյակների, բանկերի և առևտրի համալիրների տեսքով։ Առևտրային բաժինը կենտրոնացած է հարավարևմուտքում։

Վիկտորիա կղզի
Լագոս 
Օանդոյի գլխավոր գրասենյակը Վիկտորիա կղզում

Վիկտորիա կղզին գտնվում է Լագոս կղզու հարավում։ Իկոյիի հետ մեկտեղ, Վիկտորիա կղզին Լագոսում գրավում է խոշոր տարածք, որը աչքի է ընկնում մեծ առևտրի կենտրոններով։ Վիկտորիա կղզու ամենակարևոր փողոցներից մեկը Սակա Թինուբուի փողոցն է, քանի որ այնտեղ հիմնականում իրականանում է հեռահաղորդակցման բիզնես նախագծերը, կա մի հրապարակ, որը կոչվում է՝ «GSM PLAZA», այստեղ էլ իրականացվում է բջջային հեռախոսների, դրա լրասարքերի և հարակից այլ իրերի առք ու վաճառք։ Այն հիմնադրվել է 2001 թվականին, երբ մի խումբ երիտասարդներ հավաքվել էին փոքր բիզնես կենտրոններ ստեղծելու նպատակով, որոնցից յուրաքանչյուրը սեղանի վրա ֆիքսված հեռախոս ուներ և մարդիկ զանգեր էին անում։

Իդդո

Լագոս կղզուց դեպի ծովածոց կա ավելի փոքր բնակավայր, որը կոչվում է Իդդո։ Իդդոն նաև երկաթուղային տերմինալ է և այն այժմ գտնվում է Լագոս Մեծ կղզու տեղական ինքնակառավարման տարածքում, Մեծ կղզուն որպես թերակղզի միանալուց հետո։

Մեծ կղզի

Լագոսի հսկայական բնակչությունն ապրում է Լագոսի Մեծ կղզում և արդյունաբերության մեծ մասը գտնվում է հենց այստեղ։ Հիմնական տարածքը հայտնի է իր երաժշտական և գիշերային կյանքով, որոնք նախկինում տեղակայված էին Յաբայի և Սուրուլերի շրջակայքում։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին կղզիում ստեղծվել են ավելի շատ գիշերային ակումբներ (մասնավորապես Վիկտորիա կղզի և Լեկկի փուլ 1)։ Մեծ կղզու տեղական ինքնակառավարման կենտրոնական տարածքներն ընդգրկում են Սուրուլերոն, Աջերոմի-Իֆելոդուն և Լագոս Մեծ կղզին։ Լագոս Մետրոպոլիտենի ծայրամասային տեղական ինքնակառավարման կենտրոնական տարածքներն ընդգրկում են՝ Ագեգեն, Ապապան, Մուշին, Օշոդի-Իսոլոն և Իկեջան (Մուրթալա Մուհամմադ միջազգային օդանավակայանի տեղակայման վայր և Լագոս նահանգի մայրաքաղաքը)։ Երկրի հիմնական տարածքները ներառում են Էբութ Մետտան, Յաբան և Էյգբոն։ Որոշ գետեր, ինչպես «Բադագրի Քրիկ»-ը, նախքան ծով թափվելը հոսում է այլ վայրերով ևս։

Կլիմա

Կակպեն կլիմայի դասակարգման համաձայն՝ Լագոսն ունի արևադարձային կլիմա (Aw), քանի որ խոնավ և չոր սեզոնների միջև տեղումների զգալի տարբերություն կա։ Թաց սեզոնը սկսվում է ապրիլին և ավարտվում հոկտեմբերին, իսկ չոր սեզոնը սկսվում է նոյեմբերին և ավարտվում մարտին։ Հունիսն ամենացուրտ ամիսն է տեղումների քանակով՝ 315.5 միլիմետր (12.42-ը), իսկ չոր ամիսը հունվարն է, տեղումների քանակը՝ 13.2 միլիմետր (0.52-ը)։ Հասարակածի մոտակայքում, Լագոսն ունի միայն մի փոքր ջերմաստիճանի սեզոնային փոփոխություն, բարձր ջերմաստիճանները տատանվում են 28.3–32.9 °C (82.9–91.2 °F)։ Լագոսում, ի տարբերություն Հարավային կիսագնդի, մարտ ամսից մինչև ամառ տատանվում է՝ 32.9–24.1 °C (91.2–75.4 °F), իսկ տաք ձմեռվանից օգոստոս օրական մինչև՝ 28.3–21.8 °C (82.9–71.2 °F)։

Ճարտարապետություն

Լագոս 
Լագոսի հորիզոնի գիծ
Լագոս 
Ֆալոմոյի շրջանցիկ ճանապարհը, Լագոս

Լագոսում է գտնվում Նիգերիայի ամենաբարձր երկնաքերը։ Ճարտարապետական ոճերը Լագոսում բազմազան են՝ արևադարձային երկրների ճարատարպետության և Եվրոպայի ուլտրամոդեռն շենքերի խառնուրդ է։ Քրոլեսների կողմից բերված բրազիլական ճարտարապետությունը ակնհայտ է այնպիսի շենքերում, ինչպիսիք են Ուայթ Հաուսը և Շիտտա բեյ մզկիթը։ Երկնաքերերը և բարձրահարկ շենքերը կենտրոնացված են կղզիներում, իսկ Մեծ կղզիում գերակշռում են բարձրահարկ շենքերը։ Վերջին տարիներին Լագոս նահանգի կառավարությունը վերանորոգել է առկա կանաչ տարածքները և ունի ընդարձակման միտում։ Քաղաքում կառուցված շենքերը բավականին լավ որակի են։

Երկրպագության վայրերը

Երկրպագության վայրերի թվում կան քրիստոնեական եկեղեցիներ և տաճարներ՝ Նիգերիայի եկեղեցին (անգլիկյան համայնք), Նիգերիայի Պրեսբերտերական եկեղեցին (Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային համայնք), Նիգերիական բապտիստական կոնվենցիան (Բապտիստների համաշխարհային դաշինք), Նիգերիայի առաքելական եկեղեցին, Կենդանի հավատքի եկեղեցի աշխարհում, փրկագին Աստծո քրիստոնեական եկեղեցին, Աստծո հավաքները, Լագոսի (Կաթոլիկ եկեղեցի) Հռոմի կաթոլիկ արքեպիսկոպոսը և մզկիթները։

Կառավարում և ժողովրդագրություն

Լագոս 
Սթանմորի դատարան-Լագոս

Կառավարման առումով, Լագոսը չունի ընդհանուր քաղաքային կառավարում։ Մետրոպոլիտեն Լագոսի սահմանները կազմված են Տեղական ինքնակառավարման 20 տարածքներից 16-ով, որոնք միասին կազմում են Լագոս նահանգը։ Լագոս նահանգը ընդհանուր կառավարություն է տրամադրում մետրոպոլիայի համար։ Լագոսի քաղաքապետարանը, որին ենթակա են Լագոսի կղզին, Իկոյին և Վիկտորիա կղզիները, ինչպես նաև որոշ Մեծ կղզու տարածքներ, ղեկավարվում էին Լագոսի քաղաքային խորհրդի կողմից, բայց այն լուծարվեց 1976 թվականին և բաժանվեց Տեղական կառավարման մի քանի ոլորտների (մասնավորապես՝ Լագոսի) տեղական կառավարման կղզի, Լագոս տեղական կառավարման Մեծ կղզի և Էտի-Օսա)։ Մյուս կողմից, Լագոսի մունիցիպալիտետից դուրս գտնվող Մեծ կղզին բաղկացած է մի քանի առանձին քաղաքներից և բնակավայրերից, ինչպիսիք են Մուշինը, Իկեժան և Ագեգեն։

1970-ական թվականին Նիգերիայի նավթի սենսացիայիոն գները, Լագոսում ժողովրդագրական պայթյուն առաջացրեց, տեղի ունեցան չկարգավորված տնտեսական աճ և անկառավարելի գյուղական միգրացիա։ Դա պատճառ դարձավ, որ հեռավոր քաղաքները զարգանան, այդպիսով ձևավորելով ներկայիս «Լագոսի Մետրոպոլիտեն տարածք»-ը, որը նաև հայտնի է «Մետրոպոլիտեն Լագոս» անվանմամբ։

2006 թվականի դրությամբ Լագոսի մետրոյի տարածքը զբաղեցնում էր նահանգի սահմաններից այն կողմ և հասնում էր ահռելի մեծության։ Այս մեծ տարածքը կոչվում է «Մեծ Մետրոպոլիտեն Լագոս» կամ «Լագոսի հսկա քաղաքի շրջան», որը կառուցապատված հողատարածք է` լրացուցիչ 1.535.4 քառակուսի կիլոմետրով (592.8 քառակուսի մղոն), գտնվում է քաղաքի արևելյան և արևմտյան հատվածում, իսկ Լագոս նահանգի հյուսիսային սահմաններից այն կողմ հասնում է մինչև Օգուն նահանգ։ Մեծ Մետրոպոլիտենի նշանակությունը Օգուն նահանգում, խթանում է տեղական արտադրանքները, որոնցից են՝ Օբաֆեմի Օուոդը, Սագամուն, Իֆոն, Ադո-Օդա/Օտան և Էվեկերոյի մի մասը։

Լագոս մետրոպոլիտենի 16 տեղական ինքնակառավարման տարածքները
Տեղական ինքնակառավարման տարածք Հողատարածք
(1 կմ²)
Բնակչություն
(2006-ի մարդահամար)
Խտություն
(1 կմ² համար)
Աջեգ 17 459,939 41,071
Աջերոմի-Իֆելդոն 13.9 684,105 55,474
Ալիմոշո 137.8 1,277,714 6,899
Անուվո-Օդոֆին 179.1 318,166 2,364
Ապապա 38.5 217,362 8,153
Էտի-Օսա 299.1 287,785 1,496
Իֆակո-Իջաիյե 43 427,878 16,078
Իկեջա 49.92 313,196 6,785
Կոսոֆե 84.4 665,393 8,174
Լագոս կղզի 9.26 209,437 24,182
Լագոս Մայրցամաք 19.62 317,720 16,322
Մուշին, Լագոս 14.05 633,009 36,213
Օջո, Լագոս պետություն 182 598,071 3,781
Օշոդի-Իսոլո 41.98 621,509 13,886
Սոմոլու 14.6 402,673 34,862
Սուրուլեր 27.05 503,975 21,912
Լագոս մետրոպոլիտեն 1,171.28 7,937,932 7,941
Լագոս 
Քարտեզ, որը ցույց է տալիս Լագոս Մետրոպոլիտենի տարածք կազմող 16 LGA-ները

Լագոս բառը ամենից հաճախ նշանակում է քաղաքային տարածք։ Նահանգի կառավարությունը պատասխանատու է որոշ կոմունալ ծառայությունների համար, ներառյալ ճանապարհներն ու տրանսպորտը, էներգիան, ջուրը, առողջապահությունը և կրթությունը։ «Մետրոպոլիտեն Լագոս»-ն ընդգրկում է Լագոս նահանգի 20 տեղական ինքնակառավարման տարածքներից ավելի քան 16-ը և պարունակում է Լագոս նահանգի բնակչության մոտ 85%-ը ներառելով կիսագյուղական տարածքները։ Լագոս քաղաքն ունի զգալի թվով բարձրահարկ շենքեր։ Բարձրահարկ շենքերի մեծ մասը գտնվում է Բիզնես կենտրոնում։ Լագոսը Նիգերիայի նախկին մայրաքաղաքն էր, որը փոխարինվեց Աբուջայով։ Աբուջան 1991 թվականի դեկտեմբերի 12-ին պաշտոնապես դարձավ Նիգերիայի մայրաքաղաք։ Լագոսը նաև ունի գերագույն դատական համակարգ, որը տեղակայված է Լագոսի կղզում գտնվող հին գաղութային շենքում։

Մարդահամարի տվյալները Lագոսում

Ըստ 2006 թվականի Նիգերիայի բնակչության ազգային մարդահամարի տվյալների մետրոպոլիայի տարածքում բնակվում է շուրջ 7.937.932 մարդ, բայց այդ ցուցանիշը հակասում է ՄԱԿ-ի և ամբողջ բնակչության գործակալությունների ու խմբերի որոշ հետազոտություններին։ Լագոս նահանգի կառավարության կողմից տրված Լագոս նահանգի բնակչության թիվը 17.553.924 է։ Այն հիմնված էր Լագոսի նահանգային կառավարության կողմից «զուգահեռ մարդահամարի»-ի սոցիալական պլանավորման համար և քանի որ Լագոսի մետրոպոլիայի տարածքում ապրող բնակիչները կազմում են Լագոս նահանգի բնակչության 88%-ը, ապա մետրոպոլիտենի տարածքում Լագոսի բնակչությունը կազմում է մոտ 15.5 միլիոն մարդ։

Լագոս նահանգի կառավարությունը թաքցնում է այն փաստը, որ բնակչության կանխատեսումը ՄԱԿ-ի գործակալությունների կողմից, 2003 թվականից Լագոս նահանգի կողմից վերանայվել է։ Անհամապատասխանություն տեղի ունեցավ ազգային սխեմայում և 2003 թվականի INEC-ի ընտրողների ցուցակում։ 2006 թվականի մարդահամարի պաշտոնական արդյունքների համաձայն, Մետրոպոլիտեն Լագոսը 8.048.430 բնակիչ ուներ։ Այս ցուցանիշը կանխատեսվածից ցածր էր, որը հակասություններ առաջացրեց Նիգերիայում։ Լագոս կղզին՝ տեղական ինքնակառավարման կենտրոնական տարածքը և Մետրոպոլիտեն Լագոսի պատմական կենտրոնը, 2006 թվականի մարդահամարում ուներ 212.700 բնակչություն։

Լագոս 
Լագոսի շուկայից տեսարան
Լագոս 
Տեսարան շուկայից

Լագոս նահանգի իշխանությունները հարձակվել են 2006 թվականի մարդահամարի արդյունքների վրա՝ մեղադրելով Նիգերիայի բնակչության ազգային հանձնաժողովին նահանգին, բնակչության քանակի կեղծ տվյալներ հայտարարելու համար։ Այս մեղադրանքը մերժվում է բնակչության ազգային հանձնաժողովի կողմից։ Ըստ Աֆրիկապոլիսի կողմից իրականացված հետազոտության (e-Geopolis-ի աֆրիկյան դուստր ձեռնարկությունը, որն ապահովված է Agence française de développement-ի կողմից), Լագոս նահանգի 2006 թվականի մարդահամարի ցուցանիշների մոտ 9 միլիոնն են վավեր և պետության սեփական գնահատականները ուռճացված են։

Ըստ մեծամասնության տվյալների, Լագոսը աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է։ Ներկայումս, ըստ տարեկան հաշվարկների, Լագոսում գրանցված է 275.000 մարդով բնակչության աճ։ 1999 թվականին ՄԱԿ-ը կանխատեսեց, որ քաղաքի մետրոպոլիտենի տարածքը, որը 1950 թվականին ուներ ընդամենը 290.000 բնակիչ, մինչև 2010 թվականը կգերազանցի 20 միլիոնը և այդպիսով կդառնա աշխարհի բնակեցված տասը քաղաքներից մեկը։

Հարստությունների բաշխման հսկայական սպեկտր կա Լագոսում բնակվող մարդկանց շրջանում։ Այն տատանվում է շատ հարուստից մինչև շատ աղքատ։ Լագոսը ներգրավեց շատ երիտասարդ ընտանիքների, որոնք ավելի լավ կյանք էին փնտրում Նիգերիայից այն կողմ, սա նույնպես նպաստեց կարգավիճակի բարելավմանը։ Որոշ մարդիկ էլ հեռանում էին Լագոսից և Նիգերիայից` ավելի լավ կենսապայմանների որոնման համար, Ավստրալիայի Թաունսվիլ քաղաքների նման քաղաքները շատ տարածված են արտագաղթածներով և ունեն ծառայություններ, որոնք նախատեսված են մարդկանց օգնելու, որ կարգավորեն իրենց նոր կյանքը։

Տնտեսություն

Լագոս 
Առևտրային մոլ Լագոսում
Լագոս 
Ապապայի նավահանգիստ

Լագոս քաղաքը Նիգերիայի տնտեսական հիմնական կենտրոնն է, որն առաջացնում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 10%-ը։ Առևտրային և ֆինանսական բիզնեսի մեծ մասն իրականացվում է կղզու վրա գտնվող կենտրոնական բիզնես շրջաններում։ Նաև հարկ է նշել, որ երկրի առևտրային բանկերի, ֆինանսական հաստատությունների և խոշոր կորպորացիաների մեծ մասը կենտրոնացված է այստեղ։ Լագոսը նաև արևմտյան Աֆրիկայի տեղեկատվական հաղորդակցությունների և հեռահաղորդակցման (ՏՀՏ) գլխավոր հանգույցն է, ինչու չէ նաև մայրցամաքի ամենամեծ ՏՀՏ շուկան։ Լագոսը զարգացնում է շուրջօրյա տնտեսությունը և նաև համարվում է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը։ Լագոսի որոշ մասերում բնակիչներն ունեն Նիգերիայում և Աֆրիկայում ապրելու ամենաբարձր չափանիշները։ Միևնույն ժամանակ, բնակիչների զգալի մասն ապրում է խարխլված տներում` առանց խողովակաշարերի և սանիտարական ջրերի հասանելիության։ Լագոս նավահանգիստը Նիգերիայի առաջատար նավահանգիստն է և Աֆրիկայի խոշորագույն ու ամենաբարդ կետերից մեկը։ Այն կառավարվում է Նիգերիայի նավահանգիստների գրասենյակի կողմից և բաժանվում է երեք հիմնական բաժինների՝ Լագոսի նավահանգիստ՝ Լագոս կղզու հարևան մայրուղում, Ապապա նավահանգիստ (բեռնարկղային տերմինալի տեղամաս) և Թին Կան նավահանգիստ, երկուսն էլ տեղակայված են Բադագրի ծովածոցում, որը արևմուտքից հոսում է դեպի Լագոսի նավահանգիստը։ Նավահանգստում կա երկաթուղի։ Նավահանգստում նկատվում է արտահանվող հում նավթի աճող քանակություն, ընդ որում արտահանման ցուցանիշները աճել են 1997-2000 թվականներում։ Նավթը և նավթամթերքները ապահովում են ամբողջ ՀՆԱ-ի 14%-ը, իսկ ընդհանուր առմամբ Նիգերիայում արտարժույթի վաստակածի 90%-ը։

Մշակութ

Երաժշտություն ու ֆիլմարտադրություն

Լագոսը հայտնի է ամբողջ Աֆրիկայում իր երաժշտական տեսարանով։ Լագոսն աշխույժ գիշերային կյանք ունի և ծնել է մի շարք ոճեր, ինչպիսիք են` Սաքարա երաժշտությունը, նիգերիական հիփ-հոփը, բարձրաշխարհիկությունը, ջուջուն, ֆուջին և Աֆրոբաթը և Աֆրոբատատը։

Լագոսը Նիգերիայի կինոընկերության կենտրոնն է, որը հաճախ անվանում են «Նոլիվուդ»։ Իդումոտա շուկան Լագոս կղզում հիմնական բաշխման կենտրոնն է։ Շատ ֆիլմեր նկարահանվում են Լագոսի Ֆեստակ շրջանում, որտեղ անցկացվել է նաև Սև արվեստների համաշխարհային փառատոնը։

Իգանմուն գտնվում է Նիգերիայի կատարողական արվեստի և նկարիչների հիմնական կենտրոնում՝ Ազգային արվեստի թատրոն։

Ջեյմս Բրաունը 1970 թվականին ելույթ ունեցավ Լագոսում։ Փոլ ՄաքՔարթնին ձայնագրեց իր հինգերորդ ալբոմը, փետրվարից հետո Beatles ալբոմը՝ «Band on the Run», Լագոսում գտնվող EMI ստուդիայում 1973 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։ Քաղաքում ելույթ ունեցան արտերկրի այլ երաժիշտներ, ինչպիսիք են՝ Շոն Փոլը, Սնոոպ Դոգը, Թի Փեյնը, Բրայան Մաքնայթը , Ջեյ Զիը, Ֆիֆթի Սենթն, Էյքոն, Ջեֆրին, Աշանթին, Աշերը, Շագգին, Ար Քելլին, ինչպես նաև Սթար Մեգա Ջեմի ժամանակ. Շակիրան, Ջոն Լեջենդը, Բոյզ II տղամարդիկ, Մերի Ջեյ Բլայջը, Բիյոնսե, Բրենդին, Սիարան, Քերի Հիլսոնը, Լսուրյան Հիլլը և ուրիշներ։

Սպորտ

Ֆուտբոլը Լագոսում ամենատարածված մարզաձևն է։ Լագոսի հանրաճանաչ ֆուտբոլային ակումբներն են Bridge Boys ֆուտբոլային ակումբը,. MFM ֆուտբոլային ակումբը և Առաջին բանկ ֆուտբոլային ակումբը. վերջիններս էլ մասնակցում են Նիգերիայի ֆուտբոլի ազգային լիգային։

Լագոս 
Լագոսում սև ժառանգություն փառատոնի շքերթ, 2012

Ֆուտբոլի Նիգերիայի ազգային հավաքականը, որը հայտնի է «Super Eagles» անունով, նախկինում խաղում էր գրեթե բոլոր խաղերը Լագոսում՝ Սուրյուլեի ազգային մարզադաշտում։ Հետագայում արդեն, խաղում էին Աբուջայի նոր ստադիոնում։ Այնուհետև, հիմնականում խաղերն իրականանում Ույոյի նոր՝ Godswill Akpabio միջազգային մարզադաշտում, որը հանդիսանում է «Սուպեր արծիվներ»-ի տունը։ 1973 թվականին Լագոսում իրականացավ Ալ Աֆրիկայան 2-րդ խաղերը։

Զբոսաշրջություն

Լագոս 
Լեքքի ծովափը Լագոսում
Լագոս 
Քրիստոսի Մայր տաճար եկեղեցի, Մարինա, Լագոս

Լագոսը, որտեղ նահանգապետ Ռաջի Բաբաթունդդե Ֆաշոլայի նախկին վարչակազմի կողմից ձեռք բերվեց վերազինման ծրագիրը, կամաց-կամաց դառնում է հիմնական տուրիստական կենտրոն՝ դառնալով Աֆրիկայի և աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը։ Ներկայումս Լագոսը քայլեր է ձեռնարկում գլոբալացման տանելու համար։ 2009 թվականի «Էյո» կառնավալը (ամենամյա փառատոն, որը ծագել է Օգուն նահանգի Իպերու Ռեմոյից), որը տեղի է ունեցել ապրիլի 25-ին, քայլ էր համաշխարհային քաղաքի կարգավիճակի։ Ներկայումս Լագոսը հայտնի է որպես բիզնեսին ուղղված արագ զարգացող համայնք։

Լագոսը դարձել է աֆրիկյան «սև» մշակութային ինքնության համար կարևոր վայր։ Լագոսում անցկացվում են բազմաթիվ փառատոներ՝ փառատոնները յուրաքանչյուր տարի տարբեր կերպ են անցկացվում և կարող են իրականացվել տարբեր ամիսներին։ Փառատոններից ինչպիսիք են Festac Food Fair տոնավաճառը, որն անցկացվում է ամեն տարի Festac Town-ում, Eyo Festival-ը, Lagos Black Heritage Carnival-ը, Lagos Carnival-ը, Eko միջազգային կինոփառատոնը, Լագոս ծովամթերքների Festac փառատոնը, Լագոս Ֆոտո փառատոնը և Լագոս Ջազ շարքը, որը եզակին է բարձրորակ կենդանի երաժշտության բոլոր ժանրերում` ջազի շեշտադրմամբ, հիմնադրվել է 2010 թվականին, հանրաճանաչ իրադարձությունը տեղի է ունենում 3-5 օրվա ընթացքում ընտրված բարձրորակ բացօթյա վայրերում։ Երաժշտությունը նույնքան բազմազան է, որքան հանդիսատեսը և ունի երաժշտական ժանրերի բազմազան խառնուրդ՝ ռիթմից և բլյուզից մինչև, Աֆորբաթ, հիփ-հոփ, բիբոպ և ավանդական ջազ։ Փառատոները պարային և երգի զվարճանքի հնարավորություն են տալիս՝ Լագոսում գտնվող ճանապարհորդներին տպավորեցնելու համար։ Լագոսն ունի մի շարք ավազոտ լողափեր Ատլանտյան օվկիանոսի կողքին, ներառյալ Էլեգուշիի լողափը և Ալֆա լողափը։ Լագոսում կա նաև մի շարք մասնավոր լողափային հանգստավայրեր, ինչպիսիք են Inagbe Grand Beach Resort-ը և ծայրամասերում գտնվող մի քանիսը։ Լագոսն ունի մի շարք հյուրանոցներ՝ սկսած երեքից մինչև հինգ աստղանի հյուրանոցներով, որտեղ տեղակայված են տեղական հյուրանոցների այնպիսի խառնուրդներ, ինչպիսիք են՝ Eko Hotels and Suites, Federal Palace Hotel և բազմազգ շղթաների ֆրանչայզեր, ինչպիսիք են Intercontinental Hotel-ը, Sheraton-ը և Sheraton-ի չորս կետերը։ Հետաքրքիր այլ վայրեր են՝ Տաֆավա Բալվա հրապարակը, Ֆեստակ քաղաքը, Նայքի արվեստի պատկերասրահը, Ֆրիդ Պարկը, և Քրիստոսի Մայր տաճար եկեղեցին։

Խոհանոց

Լագոս 
Արևայի ավանդական խոհանոցը

Լագոսի հայտնի խոհանոցներից որոշները ներառում են ազգային նրբություններ, ինչպիսիք են էբա և էգուզի, ամալա և էվեդու, ժելոֆ, օֆադա բրինձ, եզան լեզու (տեղական կոչվում է դոդո), լոբի, սույա (համեմված քյաբաբ կամ համեմված տապակած տավարի միս), որը սպառվում է տեղական ակումբներում և բարերում` մի շիշ սառը գարեջրով և էբա՝ պատրաստված կասավայից և ուտում են բանջարեղենով պատրաստված ապուրներով և համեմունքների ու խոտաբույսերի խառնուրդով։ Այլ խոհանոցները տարբերվում են տեղականներից, ինչպիսիք են իյանը (pounded yam) պատրաստված յամի ալյուրից, ամալայից, ասարոյից, որը սովորաբար ուտում են տարբեր տեսակի բանջարեղեններով և Էգուսին (սեխի ապուր)՝ եվրոպական, մերձարևելյան և ասիական խոհանոցից։

Կրթություն

Լագոս 
Լագոսի բիզնես դպրոցը
Լագոս 
Լագոսի բիզնես դպրոցը Կաֆետարիայում
Լագոս 
Դովեն քելոջը Լագոսում

Լագոս նահանգում գործում են պետական դպրոցներ։ Կրթությունը հիմնված է 6-3-3-4 համակարգի վրա, որը կիրառվում է ամբողջ երկրում (ինչպես նաև Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական շատ այլ համայնքներում) Մակարդակներն են՝ հիմնական դպրոց, կրտսեր միջնակարգ դպրոց, ավագ միջնակարգ դպրոց և համալսարանը։ Բոլոր երեխաներին առաջարկվում է հիմնական կրթություն՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով առաջին ինը տարիները։ Նիգերիայի դպրոցներից շատերը դաշնային ֆինանսավորում են ստանում և սովորաբար գիշերօթիկ դպրոցներ են։ Մի քանի օրինակ են՝ Դաշնային կառավարական քոլեջ Օդոգբոլուն (FGCOdogbolu), Դաշնային կառավարական աղջիկների վարժարան Սագամուն (FGGCSagamu) և Կառավարության դաշնային քոլեջ Քանոն (FGCKano): Լագոս նահանգն ունի իր ֆեդերալ ֆինանսավորմամբ ավագ դպրոցներ, մասնավորապես՝ Իջինիկինի դաշնային կառավարական քոլեջը, որը նաև հայտնի է որպես FGC Lagos, Թագավորների քոլեջ և Թագուհիների քոլեջ։ Լագոսը հարմար վայր է միջնակարգ դպրոցների, համալսարանների և այլ մասնագիտական հաստատությունների համար, որոնք կառավարվում են կառավարության կամ մասնավոր սուբյեկտների կողմից։

Մասնագիտական դպրոցներ

  • Արդյունաբերական տեխնոլոգիաների ինստիտուտ (IIT), հիմնադրվել է 2000 թվականին, ինստիտուտը` արական երիտասարդության տեխնիկական արհեստագործական դպրոց է` սահմանափակ ռեսուրսներով ունեցող ընտանիքների համար։ Դրա կրթական մոդելը հիմնված է երկակի ուսուցման համակարգի վրա։

Պոլիտեխնիկում

  • Յաբա տեխնոլոգիական քոլեջ (YABATECH). հիմնադրվել է 1934 թվականին քոլեջը Նիգերիայի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է և երրորդը՝ Աֆրիկայում։ Քոլեջը մշակույթի և ժառանգության կենտրոնն է։ Ներկայումս գրանցված են 16.000 ուսանողներ։
  • Լագոսի նահանգային պոլիտեխնիկը, բաղկացած է ավելի քան վեց դպրոցներից, ներառյալ մասնավոր պոլիտեխնիկը, որը հիմնադրվել է 25 տարի առաջ։ Նրա հիմնական ուսումնարանը գտնվում է Իկորոդուում՝ Շագամու ճանապարհի երկայնքով։
  • Լագոս Սիթի պոլիտեխնիկ, որը գտնվում է Բաշիրու Օվեի փողոց 6/8 հասցեում, Սիմբաթի Աբիոլա ճանապարհից դուրս (նախկին բժշկական ճանապարհ), Իկյայի առաջին մասնավոր պոլիտեխնիկն է Նիգերիայում։ Այն հիմնադրվել է 1990 թվականին Էնգրի կողմից։
  • Գրեյս պոլիտեխնիկ
  • Վոլեքս պոլիտեխնիկ
  • Ձկնորսության և ծովային տեխնոլոգիաների քոլեջը միաստեղծ է, որն առաջարկում է դասընթացներ ձկնորսության տեխնոլոգիայի, ընդհանուր գիտության, ծովային տեխնիկայի և ծովային գիտությունների ոլորտում։
  • Կրթության դաշնային քոլեջ (տեխնոլոգիա) Ակոկա։

Համալսարան

Լագոս 
Համալսարան Լագոսում
  • Լագոսի համալսարան (ՅՈՒՆԻԼԱԳ) Ակոկա, մեծ հաստատություն է, որը գործում է 1962 թվականից, ունի ավելի քան 55.000 ուսանող։ Այն բաղկացած է 13 ֆակուլտետից, որոնք վարում են ավելի քան 4000 աշխատակիցներ։
  • Լագոսի պետական համալսարանը (LASU) բազմաբնույթ համալսարան է, որը հիմնադրվել է 1983 թվականին և պատկանում է Լագոս նահանգի կառավարությանը։ Հիմնական մասնաշենքը գտնվում է Օջո քաղաքում՝ Լագոս-Բադագրի ավտոճանապարհի երկայնքով։
  • Նախկինում Համա-Ատլանտյան ներկայումս Պանատլանտյան համալսարանն ունի բիզնես դպրոց, ԶԼՄ-ների և կապի դպրոց (SMC) և ձեռնարկատիրական զարգացման կենտրոն (EDC), որը մասնագիտացած է ՓՄՁ-ների համար կարճ դասընթացներ ապահովելու գործում։ Լագոսի բիզնես դպրոցը (LBS) նրանցից ամենահայտնին է՝ շնորհելով համաշխարհային MBA և EMBA կարգի։ Լրատվամիջոցների և կապի դպրոցը հայտնի է նաև լրագրողական, լրատվամիջոցների և շուկայավարման բնագավառում իր պրագմատիկ հաղորդակցման դասընթացներով։ ՍՄԿ մրցանակները շնորհում են BSc, MSc և PhD սոցիալական գիտությունների դասընթացներ։ Հիմնադրվել է 1996 թվականին և շնորհվել է համալսարանի կարգավիճակ 2002 թվականին։ Համալսարանը նաև որոշակի շեշտադրում է տալիս արվեստի ուսումնասիրության վրա` ժամանակակից նիգերիական արվեստի վիրտուալ թանգարանի գործածմամբ։
  • Նիգերիայի Ազգային Բաց համալսարանը Նիգերիայի առաջին բաց համալսարանն է, այն տեղակայված է Ահմադու Բելո Վեյի շրջանում, Վիկտորիա կղզի, Լագոս
  • Քեյլբի համալսարանը մասնավոր համալսարան է, որը գտնվում է Լագոսի Իմոտա քաղաքում։
  • Առողջապահության տեխնոլոգիայի Լագոսի պետական քոլեջը (LASCOHET) մի հաստատություն է, որն իրականացնում է առողջապահական դասընթացներ, ինչպիսիք են առողջապահության տեղեկատվության կառավարումը, դեղագործական տեխնոլոգիան, բժշկական լաբորատորիայի տեխնիկան,

համայնքների առողջության ընդլայնումը և շրջակա միջավայրի առողջության տեխնոլոգիաները, այն գտնվում է Յաբա քաղաքում։

  • Լագոսի պետական համալսարանի բժշկական քոլեջ (LASUCOM), Իկեյա։
  • Լագոսի համալսարանի ուսումնական հիվանդանոց (LUTH), Իդի-Արաբա-Մուշին, Լագոս։

Առողջապահություն

Լագոսը ունի բազմաթիվ հիվանդանոցներ և բժշկական հաստատություններ, որոնցից մի քանիսը կատարել են սխրանքներ Նիգերիայի բժշկական պատմության մեջ։ Օրինակ՝ Նիգերիայի ամենահին հիվանդանոցը գտնվում է Լագոս քաղաքում։ Լագոսի առողջապահական համակարգը ընդհանուր առմամբ բաժանված է պետական և մասնավոր հատվածների, որոնք բժշկական ծառայություններ են մատուցում առաջնային, երկրորդային, երրորդական մակարդակներում։ Չնայած մասնավոր հիվանդանոցները սովորաբար ավելի թանկ են, բայց դրանով պայմանավորված չէ ավելի որակյալ բուժօգնություն ստանալը։

Տրանսպորտ

Լագոս 
Լագոս Մետրոպոլիտենի գլխավոր ճանապարհային կապերի քարտեզը

Մայրուղիներ

Լագոս 
Լեքքի Եպե ավտոճանապարհի մերձակայքում գտնվող դարպասներն ու ճանապարհները

Լագոսը ունի Արևմտյան Աֆրիկայի ամենամեծ և ամենատարածված ճանապարհային ցանցերից մեկը։ Այն ունի նաև ծայրամասային գնացքներ և որոշ լաստանավային ծառայություններ։ Մայրուղիները սովորաբար խճճված են հիմնական ժամերին, որը մասամբ պայմանավորված է քաղաքի աշխարհագրական դիրքով, ինչպես նաև բնակչության պայթյունավտանգ աճով։ Լագոսը նույնպես կապված է բազմաթիվ մայրուղիների և կամուրջների հետ։ Ներկայումս երկաթուղային նոր համակարգը, որը ենթադրաբար պետք է անցնի Բադագրի ավտոճանապարհով, գտնվում է կառուցման փուլում։

Լագոս - Իբադան ավտոճանապարհը և Լագոս - Աբեբոկուտա մայրուղին քաղաքի հյուսիսում վերահսկվող հասանելիության մայրուղիներն են և համապատասխանաբար ծառայում են որպես միջպետական մայրուղիներ դեպի Օյո նահանգ և Օգուն նահանգ։ Դեպի արևմուտք խճճված Լագոս-Բադագրի ավտոճանապարհը սպասարկում է հեռավոր քաղաքներին, ինչպիսիք են «Փառատոն քաղաքը», որը 1977 թվականին Սև արվեստի և մշակույթի 77-րդ փառատոնի վայրն էր։

Լագոսի՝ որպես առևտրի կենտրոնի և նավահանգստի կարևորությունը հանգեցրել է նրան, որ այն հանդիսանում է Նիգերիայի ազգային ճանապարհները օգտագործող տրանս-աֆրիկյան մայրուղու երեք երթուղիների վերջնակետը։ Տրանս-Արևմտյան Աֆրիկայի ծովափնյա մայրուղին հեռանում է քաղաքից` որպես Բադագրի ավտոճանապարհ դեպի Բենին և այն սահմաններից դուրս, որքան Դաքարը և Նուակչոտը, Տրանս-Սահարայի մայրուղին դեպի Ալժիր, որը մոտ է ավարտին, քաղաքը լքում է որպես Լագոս - Իբադան ավտոճանապարհ։

Լագոս նահանգում գործում է ավտոբուսի արագ տարանցման (BRT) համակարգ. առաջին փուլն ավարտվել է 2008 թվականի փետրվարին։ Նախատեսվում է գործել ութ երթուղի` օգտագործելով քաղաքով անցնող հատուկ նշանակված ավտոբուսային արագ տարանցման գծեր, նպատակ ունենալով ընդլայնվել դեպի հետագա այլ երթուղիներ։ Լագոս BRT-ի առաջին փուլը անցնում է 19 կմ (12 մղոն) Իկորոդու ճանապարհով և Funsho Williams պողոտայով մինչև CMS: Շաբաթական փորձարկումներից հետո, գործողությունները սկսվեցին 2008 թվականի մարտի 17-ին, նախատեսվածից վեց ամիս շուտ։ Լագոս նահանգին է բնորոշ 14 նստատեղ ունեցող դեղին ավտոբուսը` (հայտնի է որպես Դանֆո) սև գծերով։ Հաշվարկվել է, որ համակարգը պիկ ճանապարհորդության ժամանակ յուրաքանչյուր ժամում տեղափոխում է շուրջ 10.000 ուղևոր։ Այս ժամանակներում երթևեկելի գերհագեցվածությունը, որը լագոսյանով կոչվում է «դանդաղ գնա», կարող է ծայրահեղ լինել։ LAMATA ավտոբուսի արագ տարանցման միջանցքը ընդգրկում է մոտ 22 կմ հեռավորություն (14 մղոն)։ Համակարգը վարում են երկու օպերատոր՝ NURTW Cooperative (Նիգերիայի ճանապարհային տրանսպորտի աշխատողների միություն) և Լագբուս` Լագոսի նահանգային կառավարությանը պատկանող ակտիվների կառավարման ընկերություն, որոնք մասնակցում են մոտ 180 բարձր հզորությամբ ավտոբուսների` CMS BRT գծից 12 մղոնի առաջին փուլի իրականացման համար։

Երկաթուղի

Լագոսի երկայնքով իրականացվող լայնածավալ քաղաքային երկաթուղային համակարգը՝ ներկայումս կառուցման փուլում է։ Մի շարք միջքաղաքային և ուղևորատար գնացքներ են ծառայում Լագոսին՝ Լագոս Տերմինուս երկաթուղային կայանի միջոցով։

Ներկայումս Լագոսը աշխարհի ամենամեծ քաղաքն է բնակչության քանակով, որը չունի երկաթուղու տարանջատված համակարգ արագ տարանցման համար։

Լաստանավ

Լագոս նահանգի լաստանավային ծառայություններ կորպորացիան անցնում է մի քանի կանոնավոր երթուղիով, օրինակ` Լագոս կղզու և մայրցամաքի միջև, որը սպասարկվում է ժամանակակից լաստանավերով։ Մասնավոր նավերը վարում են ծովածոցում անկանոն ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։

Օդային

Լագոսին սպասարկվում է Մուրթալա Մուհամեդի անվան միջազգային օդանավակայանը՝ Աֆրիկայի խոշորագույն և ամենաբարդ օդանավակայաններից մեկը։ MMIA-ն Նիգերիայի առաջնակարգ միջազգային օդային դարպասն է։ Օդանավակայանի պատմությունը սկսվում է գաղութային ժամանակներից` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում։ Ներկայիս միջազգային օդանավակայանի տերմինալը կառուցվել և շահագործման հանձնվել է ավելի քան 40 տարի առաջ` 1978 թվականին։ Տերմինալը պաշտոնապես բացվեց 1979 թվականի մարտի 15-ին։ Այն, վերանվանվեց Նիգերիայի հանգուցյալ պետության ղեկավար, գեներալ Մուրթալա Մուհամմեդի անունով, որը մահացավ 1976 թվականին։

Օդանավակայանի տերմինալը մի քանի անգամ վերականգնվել է 1970-ական թվականից ի վեր, բայց առավելագույն արմատավորումը սկսվել է 2013 թվականին՝ օդանավակայանների համար Դաշնային կառավարության բազմամիլիոնանոց Նաիրայի վերակառուցման/վերականգնման ծրագրից հետո։ 2014 թվականի վերջին մոդելավորման աշխատանքների ներքո, MMlA լաունջի տարածքը նախորդ չափսերից ընդլայնվել է չորս անգամ և տեղադրվել են ուղևորափոխադրումների նոր փոխադրման համակարգեր, որոնք կարող են ծառայել ավելի քան 1000 ուղևորների համար։

Երկրորդ օդանավակայան համարվում է՝ Լեքկի-Էփե միջազգային օդանավակայանը։

Միջազգային հարաբերություններ

Լագոսի քույր քաղաքները՝

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լագոս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լագոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 467 Լագոս 

Tags:

Լագոս ՊատմությունԼագոս ԱշխարհագրությունԼագոս ՃարտարապետությունԼագոս Երկրպագության վայրերըԼագոս Կառավարում և ժողովրդագրությունԼագոս ՏնտեսությունԼագոս ՄշակութԼագոս ԿրթությունԼագոս ԱռողջապահությունԼագոս ՏրանսպորտԼագոս Միջազգային հարաբերություններԼագոս ԳրականությունԼագոս ԾանոթագրություններԼագոս Արտաքին հղումներԼագոսԱֆրիկաԵնթասահարաՆավահանգիստՆիգերիաՉորրորդ իշխանությունՕգնություն:IPA for EnglishՖինանսներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական գորգԿենդանիների հատկանիշների ցանկՀայաստանի առաջին հանրապետությունԲրուցելոզԱղասի ԱյվազյանԽոսրովի անտառ պետական արգելոցԵրաժշտական գործիքներԳենետիկ հիվանդություններՅոհան ԳուտենբերգԱրտաշեսյանների թագավորությունԲնությունԱշխարհի մայրաքաղաքների ցանկՎիտամին B12 անբավարարությունԶինվորական կոչումներԱմոքսիցիլինՍերգեյ ՓարաջանովՄշակույթԽորանարդՍան Ստեֆանոյի պայմանագիրԿապանՎերաբերական (խոսքի մաս)Կենսաբանական դասակարգումԱպրիլի 24ՆապաստակներՍմբատաբերդՕվկիանիաԱրմեն Տիգրանյան (երգահան)Ապրիլի 26Մովսես ԳորգիսյանԿրծքավանդակի ցավՀնդկաստանի մշակույթԱրտաշես Ա ԲարեպաշտԼեհաստանՔարերի սիմֆոնիաՇեղանկյունՀովհաննես ՇիրազՕդԱդրբեջանՖուտբոլՀայերենի այբուբենԿարսՀայաստանի դրոշԱֆղանստանՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Սամվել (վեպ)Եղիշե ՉարենցՀիսուսի ծնունդՀեպատիտ CՎիքիպեդիաՎեներա (մոլորակ)Մայր Հայաստան հուշահամալիրՍտեփան Զորյան (գրող)Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՍպիրտԱմառՉարլի ՉապլինԱրմավիրՇունՄագնեզիումԿենդանիներԱշխարհի երկրներն ըստ տարածքիԼյարդԿրծքագեղձի քաղցկեղԵվրոպայի դրոշներԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԲյուզանդական կայսրությունԲագրատունիների թագավորությունՄթնշաղի անուրջներԳետային խեցգետիններՎարդան ՄամիկոնյանԲույսերՄագաղաթԵրեխայի իրավունքներԷկոլոգիաԼոռու մարզՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԼյարդի հիվանդություններԱմերիկայի Միացյալ Նահանգներ🡆 More