Բլյուզ

Բլյուզ (անգլ.՝ Blues), ԱՄՆ աֆրոամերիկացիների ժողովրդական երաժշտություն, 20-րդ դարի երաժշտական մշակույթի հիմնական ձևերից մեկը։ Մեծ ազդեցություն է գործել համաշխարհային երաժշտության վրա՝ դառնալով այնպիսի ուղղությունների հիմք, ինչպիսիք են՝ ջազն ու ռոքնռոլը։

Բլյուզ
Blues
Բլյուզ
Ոճային հիմքերՖոլկ, սպիրիչուելս
Մշակութային հիմքեր19-րդ դարի վերջ, հարավային Միացյալ Նահանգներ
Ծագման ժամանակ1890
Ծագման երկիրԲլյուզ ԱՄՆ
Բխող ժանրերբլյուգրաս, ջազ, ռիթմ ընդ բլյուզ, ռոքնռոլ, ռոք

Բլյուզը սպեցիֆիկ երգային ձև է, որը ձևավորվել է ամերիկյան հողում սևամորթ ստրուկների աֆրիկյան երաժշտական ավանդույթների ձևափոխման արդյունքում։

Բլյուզի կարևոր առանձնահատկությունը, որը տարբերում է այն աֆրոամերիկյան երաժշտության այլ ձևերից, դա նրա ներանձնական բնույթն է, մեկ մարդու երաժշտություն լինելն է։

Բլյուզի դասական բանաձևը տեսք է ստացել 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին։ Այն իրենից ներկայացնում է 12-տակտային կուպլետների շղթա, որոնց հարմոնիկ հիմքը կազմում է տոնիկայի, սուբդոմինանտի և դոմինանտի հաջորդականությունը։ Տեքստը ավանդական տարբերակում կառուցվում է հետևյալ կերպ. մեկ տողը կրկնվում է որոշ ձևափոխումներով երկու անգամ, իսկ հետո հանրագումարի է բերվում եզրափակիչ տողով, որը հաճախ պարունակում է նախորդ տողերում նկարագրվող պատմության մեկնաբանություն։

Ավանդական բլյուզի ականավոր կատարողներից է կիթառահար և երգիչ Ռոբերտ Ջոնսոնը (Robert Johnson)։ 27 տարեկանում մահացած կատարողը 1920-ական թթ վերջերին- 1930-ական թթ սկզբներին ձայնագրել է շուրջ 30 երգ, այդ թվում «Խաչմերուկ» երգը (Crossroad), որն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հաջորդ սերնդի բլյուզմենների երգացանկում։ Այլ հայտնի կատարողներն են՝ Չարլի Պատտոնը (Charley Patton), Բլայնդ Լեմոն Ջեֆֆերսոնը (Blind Lemon Jefferson), Ջոն Սլիփի Իսթիսը (John Sleepy Eastes), Բիգ Բիլ Բրունզին (Big Bill Broonzy) և այլն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Բլյուզ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլյուզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 453 Բլյուզ 

Tags:

ԱնգլերենՋազՌոքնռոլ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գրիգոր ԶոհրապԴեքսամետազոնՊարբերական հիվանդությունՎինսենթ վան ԳոգԹուրք-հայկական պատերազմ (1920)ՀունաստանՀաղպատի վանական համալիրԳաստրիտԱրագածԲնության պահպանությունԵվրոպայի դրոշներԱպրիլի 25ՓոխաբերությունՏեղի պարագաԶատիկԽատուտիկ սովորականԵրկիր ՆաիրիԱրծիվներԱզգային ժողովրդավարական բևեռԱլյումինԿայծակՀայերենԲրազիլիաԹվաբանական պրոգրեսիաԱրշիլ ԳորկիՕրգազմՎերաբերական (խոսքի մաս)ԴեղանյութերՆապոլեոն ԲոնապարտՍասնա ծռերԱնդրանիկ ՕզանյանԷկոլոգիաԼեոնարդո դա ՎինչիՏաթևի վանքԽորանարդԾնեբեկՏողադարձՉարլի ՉապլինՍուրբ Յոթ ՎերքԱրյան շրջանառությունԲուրգ (երկրաչափություն)Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀետգրությունՀեպատիտ BՔութեշԳլանԱմենայն Հայոց ԿաթողիկոսԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԿապանԹորոս ՌոսլինԱլբերտ ԱյնշտայնՀովհաննես ԲաղրամյանՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան44-օրյա պատերազմՍևանի իշխանՄարսողությունՄիապետությունՁվարանի կիստաԲրոնխաբորբՔրոմոսոմՆԱՏՕՋուրԱսիաՄյունխհաուզենի համախտանիշԷվերեստՓայծաղՁեռք, ոտք և բերան հիվանդությունԺամԱնալ սեքսԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Հայաստանի կենտրոնական բանկՎիլյամ ՍարոյանՍաղմոսավանքԼևոն ՇանթԵրիկամՍմբատաբերդՀովհաննավանքՄեջքի ցավ🡆 More