Դանի Օլմո: իսպանացի ֆուտբոլիստ

Դանի Օլմո (իսպ.՝ Dani Olmo, մայիսի 7, 1998(1998-05-07), Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Դինամո Զագրեբի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում։

Դանի Օլմո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն
Դանի Օլմո
Dani Olmo
Դանի Օլմո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Daniel Olmo Carvajal
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 7, 1998(1998-05-07) (25 տարեկան)
Ծննդավայր Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ 179 սմ
Քաշ 72 կգ
Դիրք վինգեր, հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Խորվաթիա Դինամո Զագրեբ
Համար 7
Պատանեկան կարիերա
2006-2007 Իսպանիա Էսպանյոլ
2007-2014 Իսպանիա Բարսելոնա
2014-2015 Խորվաթիա Դինամո Զագրեբ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Խորվաթիա Դինամո Զագրեբ II 25 (3)
2015-ներկա Խորվաթիա Դինամո Զագրեբ 80 (20)
Ազգային հավաքական
2014 Իսպանիա Իսպանիա Մ16 3 (0)
2015 Իսպանիա Իսպանիա Մ17 9 (1)
2016 Իսպանիա Իսպանիա Մ18 2 (1)
2018-ներկա Իսպանիա Իսպանիա Մ21 14 (6)
2019-ներկա Իսպանիա Իսպանիա 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 20-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 20-ի, 2020

Ակումբային կարիերա

Դինամո Զագրեբ

Օլմոն հանդես է եկել Էսպանյոլի և Բարսելոնայի ակադեմիաներում։ 2014 թվականին նա անակնկալ տրանսֆերով միացավ Դինամո Զագրեբին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Օլմոն նշեց 2015 թվականի փետրվարի 7-ին՝ փոխարինման մտնելով Լոկոմոտիվայի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 22-ին՝ Խորվաթիայի գավաթի Օշտրց Զլատորի դեմ խաղում։ 2016 թվականի օգոստոսի 22-ին Օլմոն նոր 4 տարվա պայմանագիր կնքեց Դինամոյի հետ։ Սեպտեմբերի 20-ին նա դուբլ ձևակերպեց Խորվաթիայի գավաթի Վելի Վրհի դեմ խաղում։ 2017 թվականի ապրիլի 29-ին իսպանացին 2 գոլային փոխանցում տվեց Ցիբալիայի դեմ խաղում։ Իր առաջին գոլը Խորվաթիայի առաջնությունում Օլմոն խփեց մայիսի 27-ին՝ Ռիեկայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Օլմոն անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 3-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Օդի դեմ խաղում։ Իսպանացին փոխարինեց Անտե Չորիչին այս հանդիպման 75-րդ րոպեին և հեռացվեց խաղադաշտից 11 րոպե անց՝ ստանալով երկրորդ դեղին քարտը։ Սեպտեմբերի 30-ին նա դուբլ ձևակերպեց Ցիբալիայի դեմ խաղում։ Դեկտեմբերի 3-ին Օլմոն խփեց Ինտեր Զապրեշիչի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին։ 2018 թվականի մայիսի 23-ին իսպանացին խաղադաշտ դուրս եկավ Խորվաթիայի գավաթի եզրափակչի Հայդուկ Սպլիտի դեմ խաղում՝ օգնելով Դինամո Զագրեբին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը։ 2017-18 մրցաշրջանում Օլմոն անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Օլմոն խփեց 2018 թվականի օգոստոսի 7-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Աստանայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ։ Սեպտեմբերի 15-ին իսպանացին խփեց Գորիցայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Դինամո Զագրեբին։ Սեպտեմբերի 20-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ֆեներբահչեի դեմ խաղում։ Դեկտեմբերի 17-ին Օլմոն Tportal-ի կողմից ճանաչվեց 2018 թվականի Խորվաթիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2019 թվականի ապրիլի 13-ին իսպանացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իստրա 1961-ի դեմ խաղում։ Մայիսի 22-ին նա մասնակցեց Խորվաթիայի գավաթի եզրափակչի Ռիեկայի դեմ հանդիպմանը, սակայն Դինամոն պարտվեց 3-1 հաշվով։ 2018-19 մրցաշրջանում Օլմոն անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին պատմության մեջ 20-րդ անգամ հաղթել Խորվաթիայի առաջնությունը։ Նա Football Oscar-ի կողմից ճանաչվեց Խորվաթիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև՝ ճանաչվեց Դինամո Զագրեբի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

2019 թվականի օգոստոսի 2-ին՝ Գորիցայի դեմ խաղում Օլմոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Դինամոյին հաղթել 3-1 հաշվով։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Ատալանտայի դեմ խաղում։ Սեպտեմբերի 27-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լոկոմոտիվայի դեմ խաղում։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 22-ին՝ Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում։ Դեկտեմբերի 5-ին Օլմոն ճանաչվեց Բալկանների տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Դեկտեմբերի 30-ին նա ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի 2019 թվականի հայտնությունների խորհրդանշական հավաքականում։

Միջազգային կարիերա

Օլմոն ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում, սակայն ցանկանում էր հանդես գալ Խորվաթիայի կազմում։ 2015 թվականին նա մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով իր թիմի բոլոր 5 խաղերում։ Իսպանիան դուրս մնաց մրցաշարի քառորդ եզրափակչից՝ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Գերմանիային։ 2019 թվականին Օլմոն մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանիան հաղթեց մրցաշարը՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Գերմանիային, իսկ Օլմոն ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում։

Իսպանիայի ազգային հավաքական Օլմոն առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի նոյեմբերի 8-ին՝ Մալթայի և Ռումինիայի դեմ խաղերի համար։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Ալվարո Մորատային Մալթայի դեմ հանդիպման 66-րդ րոպեին և գոլի հեղինակ դառնալով 3 րոպե անց։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դինամո Զագրեբ 2014–15 Պրվա Լիգա 5 0 0 0 0 0 5 0
2015–16 1 0 1 1 0 0 2 1
2016–17 14 1 4 3 0 0 18 4
2017–18 26 8 5 1 2 0 33 9
2018–19 25 8 3 1 16 3 44 12
2019–20 9 3 2 0 11 5 22 8
Ընդհանուր 80 20 15 6 29 8 0 0 124 34
Կարիերայի ընդհանուր 80 20 15 6 29 8 0 0 124 34

Միջազգային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 1
Ընդհանուր 1 1

Միջազգային գոլեր

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 15, 2019 Ռամոն դե Կարանսա մարզադաշտ, Կադիս, Իսպանիա Դանի Օլմո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն  Մալթա 5–0 7–0 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ

Ակումբային

Դինամո Զագրեբ

  • Խորվաթիայի առաջնություն. 2014–15, 2015–16, 2017–18, 2018–19
  • Խորվաթիայի գավաթ. 2014–15, 2015–16, 2017–18

Միջազգային

Իսպանիա Մ21

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն. 2019

Անհատական

  • Խորվաթիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ (Tportal). 2018
  • Խորվաթիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ (Football Oscar). 2019
  • Խորվաթիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (Football Oscar). 2019
  • Խորվաթիայի առաջնության խորհրդանշական հավաքական (Football Oscar). 2019
  • Դինամո Զագրեբի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2019
  • Բալկանների տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2019
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության խորհրդանշական հավաքական. 2019
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հայտնությունների խորհրդանշական հավաքական. 2019

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Դանի Օլմո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանի Օլմո» հոդվածին։

Tags:

Դանի Օլմո Ակումբային կարիերաԴանի Օլմո Միջազգային կարիերաԴանի Օլմո Կարիերայի վիճակագրությունԴանի Օլմո ՆվաճումներԴանի Օլմո ԾանոթագրություններԴանի Օլմո Արտաքին հղումներԴանի Օլմո1998d:Q249461d:Q81949Դինամո ԶագրեբԻսպաներենԻսպանիաԻսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականԿատալոնիաԿիսապաշտպան (ֆուտբոլ)Հարձակվող (ֆուտբոլ)Մայիսի 7Տեռասա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրարատՌապոնեՄիսաք ՄեծարենցՓսորիազՄիզոպրոստոլՀամանուններValve CorporationԽոսքի մասերԳեղարքունիքի մարզԿատաղությունՀինգերորդ շարասյունԱրամ ԱսատրյանՎայոց ձորի մարզՆոյԵռանկյան բարձրությունՀամո ՍահյանՄԻԱՎ/ՁԻԱՀՁեռնաշարժությունՎիտամին CՈրոնողական ռոբոտԲրազիլիաԱլեն ՍիմոնյանԵրվանդ ԱզատյանԱլցհայմերի հիվանդությունՕրգազմԻրավունքԿոմիտասԱնթառամՔեոփսի բուրգԵրկրորդ համաշխարհային պատերազմSinopharm GroupՄարդու ատամՀռոմեական կայսրությունԱվշային հանգույցների բորբոքումՀոլանդերեն ՎիքիպեդիաՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Իմ սիրելի տիրակալԴոնալդ ՖեյսոնԱնորոշ դերբայԱվագ շաբաթԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԴանթեական առասպելԹոքաբորբԱրմավիրի մարզԳունային խորհրդանիշներԿենդանիներՍրտային անբավարարությունՄոլորակԼիտրՀայկական թատրոնԵրևանի պատմությունԻրավական նորմՀռոմեա-սելևկյան պատերազմՄիջուկային զենքՍոս ՍարգսյանՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)Ռամադան (ամիս)Նյարդային համակարգԵրկկենցաղներՓոքրիկ իշխանըՊարբերական աղյուսակԱշոտ ՆավասարդյանՏաթևի վանքԹմրամիջոցՄիգրենՇվեյցարիաՄաշկաբորբՀայերեն ՎիքիպեդիաԳովազդՎարդան ՄամիկոնյանՀյուսիսային ԿորեաՊրոլակտինԲագրատունիների թագավորությունԱրտաշեսյանների թագավորությունԱվստրիա🡆 More