Ֆուտբոլ Կիսապաշտպան

Կիսապաշտպան, ֆուտբոլային դիրք։ Կիսապաշտպանները սովորաբար դաշտում զբաղեցնում են թիմի պաշտպանների և հարձակվողների միջև դիրքը։ Որոշ կիսապաշտպաններ խաղում են պաշտպանվողական դեր` փորձելով խափանել մրցակցի գրոհները և նրանց հաճախ անվանում են հենակետային կիսապաշտպաններ։ Մյուսները ավելի շարժուն են և արդյունավետ փոխանցումներ են կատարում, այս կիսապաշտպաններին հաճախ անվանում են խորքից գործող, փլեյ մեյքերներ և այլն։ Կիսապաշտպանների քանակը և նրանց դերը որոշվում է յուրաքանչյուր թիմի տակտիկական դասավորվածությամբ, կիսապաշտպաններից բաղկացած խմբին հաճախ անվանում են թիմի կիսապաշտպանություն։

Ֆուտբոլ Կիսապաշտպան
Կիսապաշտպանները նշված են կապույտ գույնով

Շատ մարզիչներ առնվազն մեկ կիսապաշտպանի տալիս են գրոհներին մասնակցելու դեր, կամ պաշտպանվելու և գրոհելու հավասար դերեր։ Կիսապաշտպանները հիմնականում ամենաշատն են վազում դաշտում։

Կենտրոնական կիսապաշտպան

Ֆուտբոլ Կիսապաշտպան 
Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավի Էռնանդեսը:

Կենտրոնական կիսապաշտպանը այն ֆուտբոլիստն է, որում հավասարապես բաշխված է հարձակվողի և պաշտպանվողի պարտականությունները։ Այս ֆուտբոլիստները պետք է փորձեն գնդակը փոխանցել հարձակվողական ոճի կիսապաշտպաններին և հարձակվողներին, բացի այդ պետք է օգնեն իրենց թիմին գրոհների ժամանակ հասնելով մրցակցի տուգանային հրապարակ, շատ դեպքերում փորձելով հարվածել դարպասին։

Երբ գնդակը մրցակցի մոտ է կենտրոնական կիսապաշտպանը պետք է ձգտի օգնել պաշտպաններին, ճնշման միջոցով խլի գնդակը մրցակցից։ Կենտրոնական կիսապաշտպանը պաշտպանության ժամանակ պետք է գործի սեփական տուգանային հրապարակի մատույցներում և փորձի փակել մրցակցի հարվածները և փոխանցումները։

4-3-3 և 4-5-1 մարտավարություններից յուրաքանչյուրը օգտագործում են առնվազն երեք կենտրոնական կիսապաշտպան։ 4-2-2 մարավարության ժամանակ կարող է օգտագործվել երկու կենտրոնական կիսապաշտպան և 4-2-3-1 մարտավարության ժամանակ մեկ կամ երկու ավելի ետ քաշված կիսապաշտպանները կարող են կատարել կենտրոնական կիսապաշտպանի դեր։

BOX TO BOX

Ֆուտբոլ Կիսապաշտպան 
Կոդդիվուարցի BOX TU BOX կիսապաշտպան Յայա Տուրե
Ֆուտբոլ Կիսապաշտպան 
Չիլիի հավաքականի BOX TO BOX կիսապաշտպան Արթուրո Վիդալ

նաև կա կենտրոնական կիսապաշտպանի մեկ այլ տեսակ որը կոչվում է BOX TO BOX, որը բառացի նշանակում է տուգանայինից տուգանային։ Նրանց գործն է խլել գնդակը սեփական տուգանային հրապարակում, դրիբլինգի շնօրհիվ անցկացնել գնդակը ամբողջ դաշտով և տալ վերջին փոխանցում կամ ինքնուրույն խփել գնդակ։

Այս ոճի կիսապաշտպանները լինում են ավելի դեպի պաշտպանության միտված(Արթուրո Վիդալ) և ավելի դեպի հարձակման միտված(Յայա Տուրե):Նաև մեր հայազգի ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանն էլ է համարվում կենտրոնական Box To Box կիսապաշտպան։

Եզրային կիսապաշտպաններ (վինգերներ)

Եզրային կիսապաշտպանների պարտականություններն են գնդակ ստանալ պաշտպաններից, եզրով առաջ շարժվել և կատարել բարձրից փոփանցում տուգանային հրապարակ կամ մի փոքր տեղափոխվելով դեպի կենտրոն հարվածել դարպասի ուղությամբ։ Այդպիսի ֆուդբոլիստներին անվանում են նաև լատերալներ

Հենակետային պլեյմեյկեր

Ֆուտբոլ Կիսապաշտպան 
Անդրեա Պիռլո

Հենակետային պլեյմեյկերի լավագույն օրինական է Անդրեա Պիռլոն, ով երկար փոխանցումների միջոցով խորքից կառավարում էր թե Միլանի թե Յուվենտուսի և թե իտալիայի հավակականի գրոհները։

Ծանոթագրություններ

Tags:

Ֆուտբոլ Կիսապաշտպան Կենտրոնական կիսապաշտպանՖուտբոլ Կիսապաշտպան Եզրային կիսապաշտպաններ (վինգերներ)Ֆուտբոլ Կիսապաշտպան Հենակետային պլեյմեյկերՖուտբոլ Կիսապաշտպան ԾանոթագրություններՖուտբոլ ԿիսապաշտպանՀարձակվող (ֆուտբոլ)Պաշտպան (ֆուտբոլ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

22-րդ դարՍակավարյունությունԱշտարակ (քաղաք)ՓոշոտումՇառլ ԱզնավուրՆիդերլանդներՍասնա ծռերում գործող անձանց անուններՀիսուսի ծնունդՄաշկային հիվանդություններԱպրիլի 25Լևոն Տեր-ՊետրոսյանՁեռք, ոտք և բերան հիվանդությունԾիրանԿաթնասուններՄինչամուսնական սեքսՄեղրՀայրենական մեծ պատերազմԴերբայՄխիթարյան միաբանությունՄողեսներՍպիտակուցներՍասնա ծռերՕրենսդիր իշխանությունՍպիտակավոր վանքՏեղի պարագաԴավիթ ԲեկՎիտամին AՇեղանկյունՀայկական հարցՀավերժության հայկական նշանՍարդարապատի հերոսամարտՄխիթար ՍպարապետԴրաստամատ ԿանայանՍևանի իշխանՕվկիանոսԱստղԱնգլերենՓոքր ՄհերԷկզեմաԶվարթնոցի տաճարԱլպիական մանուշակ (պատմվածք)Սևանա լիճՊարբերական աղյուսակԻլհամ ԱլիևՀայաստանի Հանրապետության նախագահBooking.comՀայերենԹոմաս ԷդիսոնՀետգրությունԹութքԱլեքսանդր ՊուշկինՇաղկապենաբորբԱֆղանստանՀայկական գորգԳաստրիտՏիգրանաշենՈրոտանՇաքիի ջրվեժԱրիստոտելՄանրանկարչությունԹոքաբորբՄարս (մոլորակ)Հուլիոս ԿեսարՆոր ՆախիջևանԵղջերուՄիապետությունՍիլվա ԿապուտիկյանՆապոլեոն ԲոնապարտՀնդկաստանԱղմուկ ականջներումԳենետիկ հիվանդություններԵղիշե ՉարենցՄիջատներԴերանունՄեղուներՇվեդիաԱնրի Վեռնոյ🡆 More