Գեղեցկություն

Գեղեցկություն, գեղագիտական կատեգորիա, որ նշանակում է օբյեկտի տարբեր ասպեկտների ներդաշնակ համադրություն ու կատարելություն, ինչը դիտողին գեղագիտական հաճույք է պատճառում։ Գեղեցկությունը մշակույթի կարևոր կատեգորիաներից մեկն է։ Գեղեցկության հականիշը տգեղությունն է։ Գեղեցկությունը բնութագրում է իրականության մեջ և արվեստում դրսևորվող գեղագիտական բարձրագույն արժեքը։

Գեղեցկություն
Ծաղիկները համարվում են բնության գեղեցկություններից մեկը

Հին Հունաստան

Դասական հունարենի κάλλος, kallos բառը թարգմանաբար նշանակում է «գեղեցկություն», «գեղեցիկ », իսկ ածականը՝ καλός, kalos։ Այդուհանդերձ, kalos բառը միշտ թարգմանվում է որպես «լավ» կամ «լավորակ», այդ պատճառով էլ ավելի լայն իմաստ ունի, քան ֆիզիկական կամ նյութական գեղեցկությունը։ kallos բառի կիրառությւոնը տարբերվում է «գեղեցիկ» բառի գործածությունից, քանի որ սկբնապես և գլխավորապես այն կիրառվում էր մարդկանց հետ և ուներ էռոտիկ իմաստ։

Միջին հունարենում ὡραῖος, hōraios բառերն էին նշանակում գեղեցիկ, ստուգաբանորեն ὥρα, hōra բառից առաջացած ածականը նշանակում է «ժամ»։ Միջին հունարենում գեղեցիկը ասոցացվում էր «իր տեղում լինել/լինել իր ժամանակին» մտքի հետ։ Հետևաբար, «հասած պտուղը» գեղեցիկ էր համարվում, մինչ երիտասարդ աղջիկը, ով ցանկանում էր ավելի մեծ երևալ, կամ հասուն կինը, ով ցանկանում էր ավելի երիտասարդ երևալ, գեղեցիկ չէր համարվում։ Ատտիկյան Հունաստանում hōraios բառը շատ իմաստներ ուներ այդ թվում նաև՝ «լի երիտասարդությամբ» և «հասունացած, ծեր տարիքի»։

Գեղեցկության մասին արևմտյան ամենահին թեորեմը արտահայտված է հին Հունաստանի փիլիսոփաների աշխատանքներում՝ մինչսոկրատեսյան շրջանից սկսված։ Պյութագորասի դպրոցը ուժեղ կապ էր տեսնում մաթեմատիկայի և գեղեցիկի միջև։ Մասնավորապես՝ նրանք նշում էին, որ այն առարկաները, որոնց ձևը համապատասխանում է ոսկե կանոնի սահմանմանը, ավելի գրավիչ են թվում։ Հին հունական ճարտարապետությունը հիմնաված է համաչափության և համամասնության վրա։

Պլատոնը գեղեցիկը համարում էր այն գաղափարը, որը վեր էր մյուս գաղափարներից։ Արիստոտելը կապ էր տեսնում գեղեցիկի և առաքինության միջև՝ վիճելով․ «Առաքինությունը ձգտում է գեղեցիկի»։

Վերածնունդի ժամանակաշրջանում Եվրոպայում վերահայտնաբերեցին տղամարդկանց և կանանց քանդակներ՝ պատրաստված հույն փիլիսոփաների՝ իդեալական մարդկային գեղեցկության մասին ունեցած սկբունքներով, ինչը ընդունվեց՝ դառնալով «դասական կատարելություն»։ Կանացի գեղեցկության պարագայում, այն կինը, ում արտաքինը համապատասխանում է այս սկզբունքներին, կոչվում է «դասական գեղեցկուհի» կամ «ունի դասական գեղեցկություն», մինչ Հունաստանի և Հռոմի նկարիչների դրած հիմքերը նաև սահմանում են արևմտյան քաղաքակրթության տղամարդկանց գեղեցիկի չափանիշները։ Գոթական ժամանակաշրջանում գեղեցիկի դասական էսթետիկական կանոնը ժխտվում էր՝ համարվելով մեղքերով լի։ Հետագայում ռենեսանսյան և հումանիստ մտավորականները մերժեցին այս տեսանկյունը և գեղեցիկը համարեցին ռացիոնալ դասակարգման և հարմոնիկ համաչափության արտադրանք։ Վերածնունդի նկարիչներն ու ճարտարապետները քննադատում էին գոթական ժամանակահատվածը՝ այն համարելով իռացիոնալ և բարբարոս։

Միջին դարեր

Միջին դարերում կաթոլիկ փիլիսոփաները, ինչպես օրինակ Թովմա Աքվինացին, գեղեցիկը ներառեցին գոյության տրանսցենդենտալ ատրիբուտների մեջ։ Աքվինացին իր Աստվածաբանական սումմայում նկարագրում է գեղեցիկի երեք պայմանները՝ integritas (ամբողջականություն), consonantia (հարմոնիա), claritas (ձևի ճառագում)։

Միջին դարերի ուշ շրջանի գոթական ճարտարապետությունում լույսը համարվում էր Աստծո հայտնության ամենագեղեցիկ միջոցը, որը արտացոլված է դիզայնում։ Նմանատիպ օրինակներ են Փարիզի Աստվածամոր տաճարը և Շարտրի տաճարը։

Ռոմանտիզմի շրջան

Ռոմանտիզմի ժամանակաշրջանում Էդմոնդ Բյորկը մեկնաբանել է գեղեցիկի երկու իմաստները՝ դասականը և վեհը։ Վեհի գաղափարը, ինչպես Բյորկը և Կանտն են բացատրում, առաջարկում է դիտարկել գոթական արվեստն ու ճարտարապետությունը, բայց ոչ թե գեղեցիկի դասաակն ստանդարտին համապատասխան, այլ որպես ավելի վեհ կոնցեպտ։

Մարդկային գեղեցկություն

Մարդուն՝ անհատական կամ հանրային կարիծքի հիման վրա «գեղեցիկ»-ի վերագրումը հաճախ հիմնված է ներքին և արտաքին գեղեցկությունների համադրության վրա։ Ներքին գեղեցկությունը ներառում է մի շարք հոգեբանական գործոններ, ինչպիսիք են անհատականությունը, խելքը, քաղաքավարությունը, նրբագեղությունը, խարիզման, ազնվությունն ու պատշաճությունը, իսկ արտաքին գեղեցկությունը ենթադրում է արտաքին ֆիզիկական ատրիբուտները, որոնք գնահատվում են գեղագիտական հիմքով։

Գեղեցիկի չափանիշները ժամանակի ընթացքում փոխվում են՝ հիմնվելով մշակութային արժեքների փոփոխության վրա։ Նկարները ցույց են տալիս գեղեցիկի տարբեր չափանիշների հսկա բազմազանություն։ Այնուամենայինիվ, մարդիկ, ովքեր համեմատաբար ավելի երիտասարդ են, ունեն հարթ մաշկ, համաչափ մարմին և դիմագծեր, տարբեր ժամանակներում համարվել են ամենագեղեցիկը։

Ֆիզիկական գեղեցկության լավ չափանիշ է միջին մեծությունը։ Երբ մարդկանց դեմքերի պատկերները միջինացվում են բարդ նկար ստեղծելու համար, նրանք ավելի են մոտենում «կատարյալ»-ի պատկերին և ավելի գրավիչ են համարվում։ Սա առաջին անգամ նկատվել է 1883 թվականին, երբ Ֆրենսիս Գալթոնը ստեղծեց բուսակերների և հանցագործների դեմքերի միասնական նկար տեսնելու համար, թե արդյոք նրանց մոտ կա դիմային նմանություն։ Սա անելիս նա նկատեց, որ ստեղծված նկարները ավելի ակնահաճո են՝ անհատական նկարների հետ համեմատած։ Ապացուցված է նաև, որ գեղեցիկ դեմքերի հանդեպ նախասիրությունը առաջանում է դեռ վաղ մանկությունում և հավանաբար բնածին է, ինչպես նաև գրավիչ արտաքինի չափանիշները նման են տարբեր սեռերի և մշակույթների շրջանակներում։

Ուսումնասիրողների կողմից բացահայտվել է, որ կնոջ համար գեղեցիկ կառուցված է համարվում գոտկատեղի մոտավորապես 0.70 չափը։ Հոգեբանները ցույց են տվել, որ «ավազե ժամացույց» կառուցվածք ունեցող կանայք ավելի բեղմնավոր են, քան այլ կառուցվածք ունեցող կանայք, քանի որ ունեն որոշակի կանացի հորմոնների ավելի բարձր մակարդակ։ Սա մի փաստ է, որը ենթագիտակցաբար ազդում է տղամարդու՝ զույգ ընտրելու որոշման վրա։ Այդուամենայնիվ, այլ մեկնաբաններ կարծում են, որ այս նախընտությունը կարող է և համընդհանուր չլինել։ Մի շարք ոչ արևմտյան մշակույթներում, որտեղ կանայք ստիպված են սնունդ հայթայթել, տղամարդիկ հակված են նախընտրել բարձր գոտկատեղով կանանց։

Գեղեցիկի չափանիշները արմատացած են մշակութային նորմերի մեջ, դարերով ամրագրված են եղել հասարակությունների և մեդիայի կողմից։ Ֆիլմերում և գովազդներում սպիտակամորթ կանանց դիմագծերի գերակշռությունը տանում է գեղեցիկի՝ եվրոկենտրոն կոնցեպտի։ Հետևաբարա, աշխարհով մեկ մի շարք հասարակություններ և մշակույթներ պայքարում են համատարած երկարատև ռասիզմի դեմ։ 1960-ականների «Սևը գեղեցիկ է» մշակութային շարժումը ձգտում էր ցրել գեղեցիկի կարծրացած տեսակետը։

Զանգվածային լրատվամիջոցների՝ մասնավորապես նորաձևության ամսագրերի՝ նիհար իդեալի դիրքը ուղղակիորեն փոխկապակցված է կին շահառուների մարմնից անբավարարվածության, ցածր ինքնագնահատականի և սննդային զարգացող խանգարումների հետ։ Ավելին, անհատական մարմնի չափերի և հասարակակն իդեալների միջև եղած խորացող անդունդը շարունակում է զարգանալ երիտասարդ աղջիկների մոտ հասունանալուն պես՝ ընդգծելով հասարակության կողմից ընդունված գեղեցիկի չափանիշների վտանգավոր բնույթը։

Ճապոնիայում տղամարդկանց գեղեցկության կոնցեպտը հայտնի է «bishōnen» անունով։ «Bishōnen»-ը վերաբերում է արական սեռի այն ներկայացուցիչներին, ովքեր ունեն կանացի որոշակի դիմագծեր։ Հենց սրանք են սահմանում ֆիզիկական գեղեցիկի` Ճապոնիայում ընդունված չափանիշները, որոնք հիմնականում արտացոլված են նրանց փոփ այդոլների արտաքինում։ Ճապոնիայի` միլիարդավոր դոլարներ արժեցող էսթետիկ սրահային արդյունաբերությունը հենց այս պատճառով էլ գոյություն ունի։ Այդուհանդերձ, տարբեր ազգերում տղամարդու գեղեցկության իդեալները տարբեր են։ Ըստ եվրոպական ստանդարների՝ գեղեցիկ է այն տղամարդը, ով բարձրահասակ է, նիհար և մկանոտ։ Այս հատկանիշները իդեալականացված են ամերիկյան մեդիայում, ինչպես օրինակ հոլիվուդյան ֆիլմերում և ամսագրերի շապիկներին։

Եվրոպակենտրոնություն

Գեղեցիկի՝ եվրոպական կոնցեպտը շատ տարածված է և տարբեր ազդեցություններ ունի մշակույթների վրա։ Աֆրիկուհիների և ամերիկուհիների շրջանակում այս չափանիշների որդեգրումը տանում է աֆրիկյան գեղեցկության մարմնավորման զգալի նվազման։ Փիլիսոփա Քորնել Ուեսթը մանրամասնում է․ «Շատ սևամորթների՝ իրենց անձի հանդեպ ունեցած ատելությունն ու արհամարհանքը կապված է այն բանի հետ, որ շատ ամերիկացի սևամորթներ հրաժարվում են սիրել իրենց սեփական սև մարմինները և հատկապես սև քթերը, շուրթերը, ազդրերը և մազերը»։ Ստեղծված իրավիճակը կարելի է կապել ամսագրերում և մեդիայում կնոջ կերպարի գլոբալ իդեալականացման հետ, որտեղ կինը պատկերվում է բաց մաշկով, կանաչ կամ կապույտ աչքերով և երկար ուղիղ կամ ալիքաձև մազերով, ինչն էլ հակադրվում է աֆրիկուհիների բնական գեղեցկությանը։

Ներքին գունավորումը արմատացած է նաև հնդկական մշակույթում, որտեղ գերակշռող արժեքը՝ մաշկի բաց տոները սնում է մաշկի սպիտակեցման արդյունաբերությունը։ Բոլիվուդյան աստղերը գովազդում են Fair & Lovely-ի նման արտադրանքները։ Շիկահեր կանանց իդեալականացված կերպարը նաև գովազդում են ֆիլմերի, մեդիայի և գովազների միջոցով։ Հետևաբար, գեղեցիկի եվրոպական չափանիշները հաստատված են հնդկական մշակույթում և կանանց ոգեշնչում են արհեստականորեն փոխել իրենց արտաքինը համապատասխանելու գեղեցիկի նորմերին և իդեալներին։ Ավելին,Հնդկաստանի հյուսիսային և հարավայի տարածաշրջանների մեջ կա հասարակական բաժանում, քանի որ հյուսիսում բնակվող ներկված շիկահերները ասոցացվում են գեղեցկության, խելացիության և հարստության հետ՝ հիմնված գեղեցիկի եվրոպական իդեալների հետ ունեցած կապի վրա։

Գեղեցիկի ազդեցությունը հասարակության վրա

Գեղեցիկը մշտապես համեմատության մեջ է, և այն կարող է առաջացնել զայրույթ և անբավարարություն, երբ մեկը չի կարողանում հասնել գեղեցկության։ Մարդիկ, ովքեր չեն համապատասխանում գեղեցիկի իդեալին կարող են օտարանալ իրենց հասարակության շրջանականերում։ Ugly Betty հեռուսատատեսային սիթքոմը պատմում է մի աղջկա կյանքի մասին, ով ծանրաքարշ աշխատանք է կատարում միայն այն պատճառով, որ հասարակությունը անբարյացակամ է այն մարդկանց նկատմամբ, ովքեր, ըստ նրա, գրավիչ չեն։ Այնուամենայինիվ, գեղեցկության պատճառով մարդիկ կարող են դառնալ սեռական ոտնձգությունների թիրախ։ Malèna ֆիլմում գլխավոր հերոսուհին՝ ապշեցնող գեղեկությամբ մի իտալուհի, մատնված է աղքատության, քանի որ կանայք հրաժարվում են նրան աշխատանքի վերցնել՝ վախենալով, որ նա կգերի իրենց ամուսիններին։

Հետազոտողները պարզել են, որ բարետես արտաքինով ուսանողները ավելի բարձր գնահատականներ են ստանում, քան սովորական արտաքինով ուսանողները։ Որոշ ուսումնասիրություններ, որոնք հիմնված են կեղծարար հանցագործների դատական գործերի վրա, ցույց են տալիս, որ արտաքնապես գրավիչ ամբաստանյալները ավելի քիչ են դատապարտվում, իսկ եթե նույնիսկ դատապարտվում են, ավելի մեղմ դատավճռի են արժանանաում, քան պակաս գրավիչ ամբաստանյալները։ Դեռահասների և երիտասարդների շրջանում անկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մաշկի խնամվածության աստիճանը մեծ ազդեցություն ունի հասարակական պահվածքի և հնարավորությունների վրա։

Մարդու եկամուտը նույնպես կարող է պայմանանվորված լինել արտաքին գեղեցկությամբ։ Մի ուսումնասիրություն պարզել է, որ թույլ արտաքին տվյալներով մարդիկ 5-ից 10 տոկոսով պակաս գումար են վաստակում, քան «ընդունված» արտաքինով մարդիկ, ովքեր իրենց հերթրին 3-ից 8 տոկոսով պակաս գումար են վաստակում, քան «գեղեցիկ» մարդիկ։ Վարկերի շուկայում ամենաթույլ արտաքին տվյալներով մարդիկ, հավանական է, ավելի շատ մերժումներ կստանան, չնայած նրանց փաստաթղթերը սովորաբար ավելի քիչ թերություններ են ունենում։ Ամուսնանալիս էլ կանանց արտաքինը առաջնային տեղն է զբաղեցնում, մինչ տղամարդկանց արտաքինը այդքան էլ էական չէ։

Արտաքինի վրա հիմնված խտրականությունը հայտնի է լուքիզմ անվամբ։

Գեղեցիկը ըստ գրողների

Օգոստոս Երանելին գեղեցիկի մասին ասել է․ «Հիրավի, գեղեցիկը Աստծուց տրված լավ պարգև է, բայց որպեսզի գեղեցիկը իրեն մեծ բարիք չկարծի, Աստված այն տվել է նույնիսկ չարին»։

Փիլիսոփա և վիպասան Ումբերտո Էկոն գրել է «Գեղեցիկի մասին՝ պատմություն մի արևմտյան գաղափարի»(2004) և «Տգեղության մասին»(2007) ստեղծագործությունները։ «Վարդի անունը» նովելի հերոսներից մեկը հայտարարում է, որ երեք բան է օժանդակում գեղեցիկի արարմանը՝ առաջին հերթին ազնվությունը կամ կատարելությունը, և այս պատճառով է, որ մենք տգեղ ենք համարում անկատարը, հետո ճշտգրիտ համաչափությունը և վերջապես հստակությունն ու լույսը, և ավելացնում, որ գեղեցիկի տեսքը խաղաղություն է պարունակում։

Գեղեցիկը 20-րդ դարում

20-րդ դարի նկարիչները և փիլիսոփաները աստիճանաբար մերժում էին գեղեցիկը, որի կուլմինացիան դրսևորվեց հետմոդեռնիստական հակագեղագիտությամբ։ Եվ սա այն դեպքում, երբ գեղեցիկը հետմոդեռնիզմի հիմնական կենտրոնական մտահոգությունն էր։ Ֆրիդրիխ Նիցշեն նշում էր, որ իշխելու կամքը գեղեցկացնելու կամքն է։

Հետմոդեռնիզմի՝ գեղեցիկը մերժելուց հետո գեղեցիկը նորից դարձավ շատ կարևոր արժեք։ Ամերիկացի անալիտիկ փիլիսոփա Գայ Սիրցելլոն առաջադրեց իր «Գեղեցիկի նոր թեորեմը»՝ նպատակ ունենալով վերահաստատել գեղեցիկի կարգավիճակը որպես փիլիսոփայական կարևոր հասկացություն։ Էլեին Սկերին նույնպես կարծում է, որ գեղեցիկը կապված է արդարության հետ։

Հոգեբաններն ու նյարդաբանները նույնպես ուսումնասիրում են հեղեցիկը փորձարարական գեղագիտության և նյարդագողագիտության միջոցով։ Ըստ հոգեբանական թեորեմների՝ գեղեցիկը հաճույքի ձևերից մեկն է։ Համաձայն նմանատիպ պնդումների՝ ավելի գեղեցիկ առարկաները ավելի շատ հաճույք են պատճառում։

Գեղեցկության ըմբռնումները

Գեղեցկություն 
Հունական ամֆորա

Անտիկ ժամանակաշրջանից ի վեր գեղեցկությունը կարևորագույն հասկացություններից մեկն է կեցության ընկալման փիլիսոփայության մեջ։ Գեղեցկությունը հնագույն հունական փիլիսոփաների մոտ ըստ իր բնույթի ընկալվում է որպես օբյեկտիվ և գոյաբանական։ Գեղեցկության խնդրի տարբեր մեկնաբանումները միշտ եղել են գաղափարափիլիսոփայության և բուն գեղագիտական շահերի, նախասիրությունների բախման առարկա։

  • Պյութագորասի դպրոցը գեղեցկությունը կապում է մաթեմատիկայի հետ, նշելով, որ տարրերը, որոնց համաչափությունը մտնում է ոսկե հատումի մեջ, ավելի գեղեցիկ են թվում։ Դասական հունական ճարտարապետությունը հիմնված է գեղեցկության այս ընկալման վրա։
  • Սոկրատեսի ժամանակաշրջանում գեղեցկությունը ընկալվում էր ոչ միայն գոյաբանական առումով, այլև մտքի գիտակցության առումով։ Հենց Սոկրատեսը «Գեղեցկություն»-ը համարվում է տիեզերքի կարևորագույն կատեգորիա։
  • Արիստոտելը գեղեցկությունը համարում էր բարության, լավի մարմնավորում։
  • Ըստ Պլատոնի՝ մարդը ծնունդից առաջ լինում է գեղեցկության և մաքուր մտքի ոլորտում։ Գեղեցկության և բարության ըմբռնումը՝ որպես բարձրագույն գաղափար, հանդիսանում է իր փիլիսոփայական աշխատանքների հիմնական շարժառիթը (մոտիվացիան)։

Գեղեցկության ըմբռնումը, որպես կանոն, անմիջական է և հենվում է իրերի արտաքին տեսքի վրա, սակայն միջնորդավորված է անհատի ողջ կենսափորձով և ձևի միջոցով իրերի բովանդակության մասին դատելու ընդունակությամբ։

Անտիկ փիլիսոփայության մեջ գեղեցկության ընկալումն ամփոփվում է Պլատոնի աշխատություններում։ «Գեղեցկության պատմություն» ծավալուն հրապարակումը, որի խմբագիրն էր իտալացի գրող, փիլիսոփա Ումբերտո Էկոն, պարզում է գեղեցկության ընկալումը ողջ մարդկության պատմության ընթացքում։ Մասնավորապես այն վկայում է, որ Պլատոնը հաջորդ դարերի համար հիմք դրեց երկու կարևոր գեղեցկության ըմբռնումների.

  1. Գեղեցկությունն ինչպես ներդաշնակություն և համամասնական մասեր (որ սկիզբ են առնում Պյութագորասից)
  2. Գեղեցկությունն ինչպես փայլ, որը նկարագրվել է Ֆեդրի տրամախոսությունից և ազդվելով իդեալիզմ նեապլատոնիզմից

Այս ուսումնասիրություններրը ցույց են տալիս նաև հաջորդ ըմբռնումները.

  • Սովորաբար մենք հրաշալի ենք համարում համաչափ առարկաները։
  • Համաչափությունը դարձավ դասական արվեստի գեղեցիկ կանոններից մեկը։

Այնուհետև Թովմա Աքվինացին ցույց է տալիս, որ գեղեցկության համար պարտադիր է

  • ոչ միայն պատշաճ համաչափության,
  • բայց նաև ամբողջականություն (այսինքն ամեն առարկա պետք է ունենա բաղադրիչ մասեր, իսկ խեղանդամ մարմինները համարվում են տգեղ),
  • փայլը (որովհետև գեղեցիկ է համարվում այն, ինչը ներկված է մաքուր գույներով),
  • համաչափություն, կամ համանմանություն։

Գեղեցկության ընկալումն արվեստում

Ներկայումս կա մի վարկած, որ գեղեցկության մասին ընկալումները բնազդներն են, որոնք արմատավորված են մարդու հիշողության մեջ ի շնորհիվ իրենց նախորդող կենդանի էակների սերունդների անգիտակից փորձառությունների։

Էրոսը և ֆիզիկական գեղեցկությունը

Տղամարդիկ և կանայք գեղեցիկ են, երբ դուր են գալիս հակառակ սեռին։ Կին-տղամարդ ըմբռնումը՝ որպես հնարավոր խաղընկեր, երբեք չեն սխալվի, թե որ սեռին ինչ է պետք։ Այստեղ գործում է «Նախորդ սերունդների փորձառությունը»։

Անտոն Պավլովիչ Չեխով, «Քեռի Վանյան»

Մարդու մոտ ամեն ինչ պետք է լինի գեղեցիկ՝
և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ հոգին, և միտքը։

Գեղեցկության մրցույթներ

Գեղեցկության մրցույթը մի մրցույթ է, որում առանձնացնում են ամենագեղեցիկ մասնակցին։ Հաճախ նման մրցույթներում պահանջվում են տարբեր տաղանդներ, ինտելեկտ և խոսքի արվեստ ցուցադրել։

Ըստ լեգենդի՝ գեղեցկության առաջին մրցույթն անցկացվել է Հերա, Աթենաս և Աֆրոդիտե ատվածուհիների միջև։ Որպես մրցատյան՝ նրանք ընտրել էին Պարիսին, ով գլխավոր մրցանակը՝ խնձորը, տվեց ամենագեղեցիկի տիտղոսակրին՝ Աֆրոդիտեին։ Հենց այստեղից էլ սկսել է Տրոյայի պատերազմը։

Գեղեցկություն 
Աֆրոդիտե

Պահպանվել են անուղղակի հաստատումներ, որ հին Տրոյայում անցկացվող գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում էին մտնում երգիչներ, քանդակագործներ, ճարտասաններ և ռազմիկներ։

Ավելի ուշ գեղեցկության մրցույթներ են անցկացվել Կորինթոսում 5-րդ դարում։ Մրցույթի հաղթողը որպես մրցանակ ոսկի էր ստանում։ Հույներին սկսեցին դուր գալ այդ մրցույթները։ Նման մրցույթներ անցկացվում էին Աթենքում և Լեսբոս կղզում՝ Եգեյան ծովի մոտ։

Հին Բաբելոնում գեղեցկության մրցույթի հաղթողին ոչ միայն գեղեցիկի կոչում, այլև գին էր տրվում. գոռում էին աղջկա անունը, իսկ տղամարդիկ գին էին առաջարկում։ Հենց այդ գումարն էր վճարվում աղջկա ընտանիքին աղջկա հետ ամուսնանալու թույլտվություն ստանալու համար։

Հին Չինաստանում, ինչպես նաև ինկերի և մալայզիացիների մոտ, ստեղծվել էին գեղեցկուհուն ընտրելու համար հատուկ կանոններ։ Ընտրված հաղթողին նրանք զոհաբերում էին աստվածությանը։

Չնայած իսլամական խիստ սովորույթների՝ Օսմանյան Կայսրության կանանոցներում նույնպես ընտրում էին ամենագեղեցիկ հարճին։

Ավստրալիայի և Խաղաղ օվկիանոսի ցեղերը մինչև 20-րդ դարը անցկացնում էին մրցույթներ. չամուսնացած, բարետես աղջիկները մրցում էին մերկ։ Հաղթողի հետ ամուսնանում էր «գյուղի առաջին տղան»։

Ուգանդայում անցկացվում էին գեղեցկության մրցույթներ, որոնց ժամանակ դեմքի գեղեցկությանը ուշադրություն չէր դարձվում։

Ռուսաստանում գեղեցկությա մրցույթի արդյունքում էր ընտրվում թագուհին։

Եվրոպայում գեղեցկությա մրցույթներ անցկացվել են դեռ միջնադարում։ Ինկվիզիցիայի դարաշրջանում մրցույթի հաղթողը իրավունք ուներ խարույկի մեջ նետվելու առանց հերթի։ Քրիստոնեական եկեղեցին հավատում էր, որ ամենագեղեցիկ և ամենատգեղ կանայք ծառայում են սատանային։

1888 թվականի սեպտեմբերի 19-ին բելգիական Սպա քաղաքում կայացել է գեղեցկության առաջին մրցույթը։ 350 թեկնածուներից 21-ը հասան եզրափակիչ փուլ, որտեղ բացարձակապես տղամարդկանցից կազմված ժյուրին ընտրեց նրանցից միայն մեկին փակ դռների հետևում։ Դա 18-ամյա Բերտա Սուկարեն էր Գվադելուպայից, ով 5000 ֆրանկի տեսքով մրցանակ ստացավ։

Գեղեցկության միջազգային մրցույթներ

Միսս աշխարհ

Գեղեցկություն 
Միսս Երկիր 2013

Միսս աշխարհ (անգլ.՝ Miss World), ամենամյա միջազգային մրցույթ, աշխարհի ամենավարկանշային մրցույթներից մեկը։

Միսս աշխարհը հայտնվել է Մեծ Բրիտանիայում 1951 թվականին Էրիկ Մորլիի շնորհիվ։ Սկսած 2000 թվականից նրա կինը՝ Ջուլիա Մորլին, հանդիսացավ մրցույթի համահեղինակը։ Մրցույթի եզրափակչի հեռուստահաղորդումը ամենամեծն է աշխարհում։ Այն թողարկվում է ավելի քան 200 երկրներում։

1959 թվականին ԲիԲիՍին սկսեց ցուցադրել մրցույթը, ինչից հետո էլ այն դարձավ հայտնի։

1980-ական թվականներին մրցույթում ավելացվեց տրամաբանությունը և անհատականությունը ստուգող հարցեր։ Սակայն մրցույթը հնաոճ և քաղաքականացված է համարվում Մեծ Բրիտանիայում։

Միսս Երկիր

Գեղեցկություն 
Միսս Երկիր մրցույթ

Միսս Երկիր (անգլ.՝ Miss Earth), գեղեցկության ամենավարկանշային մրցույթներից մեկը Միսս աշխարհ, Միս Ինթերնեշնլ և Միսս Տիեզերք մրցույթների շարքում։ Մրցույթի մասնակիցների թիվը ռեկորդային է համարվում գեղեցկության բոլոր մրցույթների շարքում։ Վերջին 6 տարիներին մրցույթն անցկացվել է Ֆիլիպիններում։

Միսս Տիեզերք

Միսս Տիեզերք (անգլ.՝ Miss Universe), գեղեցկության ամենամյա միջազգային մրցույթ, ամենավարկանշային մրցույթներից մեկը։

1951 թվականին Միս Ամերիկա մրցույթում հաղթելուց հետո Յոլանդա Բետբեզեն հրաժարվեց Pacific Mills ապրանքանիշի Catalina լողազգեստներով ցուցադրություններ կազմակերպելուց, որը հանդիսանում էր մրցույթի հովանավորը։ Դրանից հետո 1952 թվականին Pacific Mills-ը հրաժարվեց մրցույթը հովանավորելուց և ստեղծեց իր սեփական մրցույթը, որը կոչվեց «Միսս Տիեզերք»։ Առաջին մրցույթն անցկացվեց Լնգ Բիչում, հաղթող ճանաչվեց Արմի Կուսելան Ֆինլանդիայից։ Մրցույթն առաջին անգամ հեռարձակվել է հեռուստատեսությամբ 1955 թվականին։ Մինչև 1971 թվականը այն անցկացվել է ԱՄՆ-ում, իսկ 1972 թվականից սկսած մրցույթն ամեն տարի մի վայրում է անցկացվում։

Միսս ինթերնեյշնլ

Միսս ինթերնեյշնլ, գեղեցկությա 4-րդ ամենամեծ մրցույթն աշխարհում։ Ի սկզբանե անցկացվել է Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում։ Մինչև 1967 թվականը մրցույթն անցկացվել է Լոնգ Բիչում, իսկ 1968 թվականից մրցույթը սկսել է անցկացվել Ճապոնիայում՝ Էքսպո 70 քաղաքում։

Գեղեցկության այս մրցույթը, որը հայտնի է նաև որպես գեղեցկության տոն, հիմնված չէ միայն արտաքին տեսքի վրա։ Մրցույթի մասնակիցները պետք է դրսևորեն անկեղծություն, ընկերասիրություն, պետք է կարողանան որոշումներ կայացնել։

Տղամարդկանց գեղեցկության մրցույթներ

Որոշ երկրներում անցկացվում են տղամարդկանց գեղեցկության մրցույթներ։ Շատ առումներով դրանք նման են կանանց գեղեցկության մրցույթներին և տարբերվում են միայն նրանով, որ գնահատվում են տղամարդկային հատկություները՝ քաջությունը, ուժը։ Նման մրցույթներ անցկացվում են, օրինակ, Շվեյցարիայում ամեն տարի, որի հաղթողն արժանանում է «Միստեր Շվեյցարիա» տիտղոսին։

Գեղեցկության օրինակներ

Բնությունում

Ճարտարապետություն

Քանդակներում

Կերպարվեստում

Մաթեմատիկայում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գեղեցկություն 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գեղեցկություն հոդվածին
Գեղեցկություն Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղեցկություն» հոդվածին։
Գեղեցկություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղեցկություն» հոդվածին։

Tags:

Գեղեցկություն Հին ՀունաստանԳեղեցկություն Միջին դարերԳեղեցկություն Ռոմանտիզմի շրջանԳեղեցկություն Մարդկային գեղեցկությունԳեղեցկություն ԵվրոպակենտրոնությունԳեղեցկություն Գեղեցիկի ազդեցությունը հասարակության վրաԳեղեցկություն Գեղեցիկը ըստ գրողներիԳեղեցկություն Գեղեցիկը 20-րդ դարումԳեղեցկություն Գեղեցկության ըմբռնումներըԳեղեցկություն Գեղեցկության ընկալումն արվեստումԳեղեցկություն Գեղեցկության մրցույթներԳեղեցկություն Գեղեցկության օրինակներԳեղեցկություն ԾանոթագրություններԳեղեցկություն Արտաքին հղումներԳեղեցկությունՄշակույթ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ձվարանի կիստաՕրալ սեքսՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՍպիտակ ձին (պատմվածք)Սառը պատերազմՄյունխհաուզենի համախտանիշԻմպրեսիոնիզմԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՕրգազմՍահմանական եղանակՀեշտոցի սնկային վարակԱննա ՀակոբյանՄարգինալացումԷրեբունի ամրոցԱմերիկայի Միացյալ ՆահանգներԳետԴավիթ ԱնանյանՀայաստանի զինված ուժերԹոմաս ԷդիսոնԱմբողջ թիվՋրծաղիկՆոյՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)ԱֆրիկաԱրծվաշենՀատակումԱծական անունԿառավարում (տնտեսագիտություն)Հայ Յեղափոխական ԴաշնակցությունԿանադաՎիտամին B12 անբավարարությունՓսորիազԸղձական եղանակԱկսել ԲակունցԿոկորդաբորբԳյումրիՀայերեն հայհոյախոսությունSWOT վերլուծությունՎիտամին D-ի անբավարարությունՑեղին սիրտը (ժողովածու)Մոնա ԼիզաԱռյուծՀայերենի կետադրությունՇեշտԵնթակաՀայկական բանակ (1918-1920)ՄրջյուններԵռանկյան բարձրությունՃապոնիաԲույսերԱլեքսանդր ՍպենդիարյանԱրյունահոսությունՄաշկային հիվանդություններԹուրք-հայկական պատերազմ (1920)Արքիմեդի օրենքԽՍՀՄ փլուզումՈւկրաինաԿարմիր գիրքԶինվորական կոչումներՄարի ԱնտուանետՀեկտարՍողոմոն ԹեհլիրյանՈսկեպարՎանի թագավորության արքաների ցանկԱսիաԻտալիաՊոլ ՄորֆիՌևմատոիդ արթրիտԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԳաստրիտՀայաստանի Կարմիր գիրքՏարերային աղետներՊապ թագավորՀայոց պատմությունՀաղորդակցային գործընթաց🡆 More