Սանտա Մարիա Դել Ֆիորե

Սանտա Մարիա դել Ֆիորեն (իտալ.՝ La Cattedrale di Santa Maria del Fiore), Ֆլորենցիայի մայր տաճարը, որը Ֆլորենտական քուատրոչենտոյի ճարտարապետության նմուշ է։ Գտնվում է Ֆլորենցիայի կենտրոնում, տաճարի հրապարակում։

Սանտա Մարիա դել Ֆիորե
Սանտա Մարիա Դել Ֆիորե
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ, տաճար և թանգարան
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՖլորենցիայի 1-ին շրջան
ՀասցեPiazza del Duomo, 50122 Firenze FI, Italy
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՖլորենցիայի թեմ
Հիմնական ամսաթվերըսեպտեմբերի 8, 1296
Մասն էՓլորենցիայի պատմական կենտրոն և Piazza del Duomo, Florence?
Կազմված էBrunelleschi's dome?, Santa Maria del Fiore façade?, Entrance Wall of Santa Maria del Fiore?, Northeast Transept of Santa Maria del Fiore?, Southeast Transept of Santa Maria del Fiore?, Belltower of Santa Maria del Fiore?, Pediment of Santa Maria del Fiore? և Nave of Santa Maria del Fiore?
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Իտալիայի մշակութային ժառանգություն
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետԱռնոլֆո դի Կամբիո, Ֆիլիպո Բրունելեսկի, Անդրեա Պիզանո, Francesco Talenti? և Ջոտտո դի Բոնդոնե
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն և իտալական գոթիկա
Հիմնադրվածսեպտեմբերի 8, 1296
90 մետր
Երկարություն153 մետր
Լայնություն90 մետր
Բարձրություն114,5 մետր
Շինանյութմարմար և աղյուս
Մակերես8600 քառակուսի մետր
Սանտա Մարիա Դել Ֆիորե Santa Maria del Fiore (Florence) Վիքիպահեստում
duomofirenze.it

Ճարտարապետություն

Այն խաչաձև, եռանավ բազիլիկային տաճար է։ Ճարտարապետական տեսանկյունից հատկանշական է նրա գմբեթը, որը կառուցված է Ֆիլիպո Բրունելեսկիի նախագծով, քաղաքի հեռանկարում թվում է, թե կարմիր գմբեթը սավառնում է քաղաքի վրայով։ Նաև բազմերանգ պոլիքրոմային մարմարյա պանելներից՝ կանաչ՝ Պռատոյից, վարդագույն՝ Մարեմից, ներքին երեսպատումը։ Դուոմոն նույն ինքը Սանտա Մարիա դել Ֆիորեն նախագծված էր այնպես, որ կարողանար տեղավորել իր մեջ քաղաքի ամբողջ բնակչությունը (շինարարության ժամանակ շուրջ 90000 բնակիչ), այսինքն ծառայելու էր որպես փակ հրապարակ-ապաստարան։

Տաճարի չափսերը

  • Երկարությունը՝ 153 մետր
  • Լայնությունը՝ 90 մետր

Հսկա տաճարը Ֆլորենցիայում Վերածննդի սկզբունքներով կառուցված ճարտարապետական առաջին նմուշն է։

Պատկերասրահ

Պատմություն

Դուոմոն կառուցվեց նախկինում այդ վայրում գտնվող Սանտա Ռեպառատա տաճարի փոխարեն, քանզի վերջինս արդեն հին էր, և չափերով չէր համապատասխանում զարգացող Ֆլորենցիային։ Բացի այդ Ֆլորենցիան չէր ցանկանում հետ մնալ տոսականական տաճարային շինարարությամբ իր մրցակիցներ Սիենայից և Պիզայից։ Այսպիսով Սանտա Մարիա դել Ֆիորեն 1434 թվականին՝ շինարարության ավարտից հետո, դարձավ Եվրոպայի ամենամեծ և շքեղ տաճարը. նրանում կարող են տեղավորվել 30000 մարդ։

Տաճարը համարվում է Սավանառոլայի քարոզչության վայրերից մեկը, ինչպես նաև այնտեղ տեղի է ունեցել Լորենցո Մեդիչիի և նրա եղբայր Ջուլիանոյի վրա Սիսկտ IV պապի կողմից կազմակերպված մահափորձը։ Արդյունքում մահացավ Ջուլիանոն, իսկ Լորենցոյին հաջողվեց պատսպարվել տաճարի պահոցներից մեկում։

Տաճարի շինարարություն

Տաճարը կառուցվել է շուրջ 6 դար, առնվազն վեց ճարտարապետների ղեկավարության տակ։ Առնոլֆո դի Կամբիոն մշակեց նախագիծը և սկսեց պատերի շինարարությունը։ Նա նախագծեց 3 լայն նավերը որոնք վերջանում էին ութակնյան ձև ունեցող գմբեթի տակ, մեջտեղի նավը գտնվում էր Սանտա Ռեպառատա տաճարի տեղում։ 1302 թվականին Առնոլֆո դի Կամբիոյի մահից հետո տաճարի շինարարությունը դադարեցվեց շուրջ երեսուն տարով։ 1331 թվականին վերսկսվեցին շինարարական աշխատանքները և գլխավոր ճարտարապետ նշանակվեց Ջոտտոն, որն էլ բուն տաճարի փոխարեն 1334 թվականին սկսեց զանգակատան շինարարությունը։ 1337 թվականին Ջոտտոն մահացավ, իսկ այդ ժամանակ կառուցված էր դեռ առաջին հարկը։ 1348 թվականին ժանտախտի պատճառով կանգնեցվեցին բոլոր աշխատանքները։

1349 թվականին ճարտարապետն նշանակվեց Ֆրանչեսկո Տալենտին,ով վերջացրեց զանգակատունը, և լայնացրեց տաճարի մակերեսը, նրան հաջորդեց Ջովանի դի Լապո Գինին, ով էլ կամարների միջոցով բաժանեց գլխավոր նավը չորս քառանկյուն հատվածների։ Նրանց հաջորդեցին Ալբերտո Առնոլդին, Ջովանի դ'Ամբորջոն, Ների դի Ֆիորվանտեն և Օրկանյան։ 1375 թվականին նախկին Սանտա-Ռեպառատան ապատեղակայվեց և շուտով ավարտվեց նավերի շինարարությունը։ 1418 թվականին մնաց ավարտել միայն գմբեթը, սակայն առաջացան խնդիրներ և նախկինի փոխարեն կառուցվեց Բռունելլսեկիի գմբեթը։ Տաճարը իր ֆասադային այժմյան տեսքը ստացավ 1887 թվականին։

Ծանոթագրություններ

Tags:

Սանտա Մարիա Դել Ֆիորե ՃարտարապետությունՍանտա Մարիա Դել Ֆիորե ՊատկերասրահՍանտա Մարիա Դել Ֆիորե ՊատմությունՍանտա Մարիա Դել Ֆիորե Տաճարի շինարարությունՍանտա Մարիա Դել Ֆիորե ԾանոթագրություններՍանտա Մարիա Դել ՖիորեԻտալերենՖլորենցիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Եվրատեսիլ 2024 երգի մրցույթԿենդանիների հատկանիշների ցանկԵղիշե ՉարենցԶուգահեռագիծԷրեբունի ամրոցՆոյԽաչքարՄխիթարյան միաբանությունԼյուդվիգ վան ԲեթհովենՀավասարասրուն սեղանԲույսերՀայերենի այբուբենՀանգ44-օրյա պատերազմՄանրանկարչությունՆոր ՆախիջևանՕձերՀնդկաստանԴանթեական առասպելՖուտբոլՍողոմոնի երգերըՌոբերտ ԱբաջյանՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Հաստատուն բաղադրության օրենքԳուլիվերի ճանապարհորդություններըԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱրմեն Տիգրանյան (երգահան)Հայկական բանակ (1918-1920)ԱրտաշեսյաններԾծմբական թթուԱննա ՀակոբյանԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՄեր հայրենիքԱծխածինԱմենայն Հայոց ԿաթողիկոսՎարդանանք (պատմավեպ)Սայաթ-ՆովաՀայաստանի առաջին հանրապետությունՍպիտակավոր վանքԲառարանԽՍՀՄ փլուզումՀամո ՍահյանՊարույր ՍևակՎիտամին D-ի անբավարարությունԱրևածաղիկՍննդային շղթաՄայրիկ (ֆիլմ)Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՁիՔութեշԳորշ արջԱնգլերենՏաթևի վանքՍտեփան Զորյան (գրող)ՓիլիսոփայությունԽաչատուր ԱբովյանԴարձվածքՀետգրությունSWOT վերլուծությունԵրիցուկՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԿրեատինինՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Տորք ԱնգեղՀարկադրական եղանակԴվինԱնկլավ և էքսկլավԹիթեռներՂըզըլհաջըլիԽորանարդԲագրատ ԳալստանյանԿոտայքի մարզՄոլորակ🡆 More