Մարմար

Մարմար, կուճ, (հունարեն՝ Μάρμαρο «փայլող քար»), միջին կարծրության մետամորֆիկ լեռնային քարատեսակ, որը կազմված է զուտ CaCO3 կալցիտից, որոշ տեսակներ՝ առավելապես դոլոմիտից։ Սովորաբար պարունակում է նաև այլ միներալներ (գրաֆիտ, հեմատիտ, լիմոնիտ, պիրիտ, քվարց և այլն), որոնցով պայմանավորված է մարմարի գույնը։

Մարմար
Մարմար

Առաջացում

Առաջանում է կրաքարի կամ դոլոմիտի ուժաջերմային փոխակերպման, վերաբյուրեղացման հետևանքով։

Տարածվածությունը Հայաստանում

Հայաստանում մարմարի հանքավայրերը գտնվում են պալեոզոյան շերտախմբերում և մինչքեմբրի փոխակերպային ապարներում։ Բարձրորակ մարմարի հանքավայրեր կան Հայաստանի Կոտայքի (Արզական, Աղվերան գյուղեր), Արարատի (Մարմարաշեն, Խոր վիրապ գյուղեր), Սյունիքի (Քաջարան քաղաք) մարզերում։ Հայտնի են նաև Իջևանի, Վարդենիսի, Ապարանի հանքավայրերը։ Հայաստանում մարմարի հաշվարկված պաշարները մի քանի մլն․ մ³ են։

Հայկական մարմարները գեղազարդիչ են, ունեն տեխնիկական և շինարարական բարձր հատկություններ։ Հնուց ի վեր օգտագործվում է շինարարության (ինչպես հիմնական շինարարական քար, այնպես էլ երեսապատման համար) և քանդակագործության մեջ։ Մարմարի ալյուրն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Մարմար 


Tags:

ԳրաֆիտԴոլոմիտԼիմոնիտՀեմատիտՀունարենՄիներալՊիրիտՔվարց

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բնության պահպանությունԱմենայն Հայոց ԿաթողիկոսՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԼյարդՎարդավառԱրևմտյան ՀայաստանԱռողջ ապրելակերպԱրյան խումբՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԸնձառյուծԱուտիզմՎանա ծովուն արշալույսըՄակարավանքԳյումրիՄիություն և առաջադիմությունՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՄովսես ԽորենացիՀայկական ազգային հագուստ (տարազ)Ալեքսանդր ՍպենդիարյանՄիակազմ նախադասություններԴերբայԱդրբեջանՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԴանիել ՎարուժանԹութակներ (ընտանիք)Հայաստանի Հանրապետության բնակչությունՈւղիղ խնդիրՈւրան (մոլորակ)ՄոմիկԱրարատի մարզՍասունԹոքերԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՍահմանական եղանակԳուրգեն ՄահարիՈրոտանԲուդդայականությունՏավուշի մարզՀայաստանի խորհրդանիշներՀայոց պատմությունՄյունխհաուզենի արկածներըԱստղԱնդրանիկ ՕզանյանՍեռական հերպեսԱնհանգիստ ոտքերի համախտանիշՄայիսյան հերոսամարտերՔըրք ՔըրքորյանԳնարբուկԳարեգին Ա ՔեսաբցիԾիածանԽատուտիկ սովորականՀայաստանի դրոշԻտալիաԱնրի ՎերնոյՐաֆֆիՔամիՄարդու իրավունքներՎիլյամ ՍարոյանՕմար ՇարիֆԿուսաթաղանթՆորավանքՀարցական և հարաբերական դերանուններՀայաստանի ազգային հերոսԲրազիլիա1915Աշխարհի բնակչությունԶոլի ԱդոկՄաշկի սնկային հիվանդություններՄայրիկ (ֆիլմ)Ռևմատոիդ արթրիտՍմբատաբերդԱնուղղակի խնդիրԵղիշե ՉարենցՀամաչափությունՔաղցկեղԱրամ ԵրկանյանԵգիպտոսԱնկախ Պետությունների Համագործակցություն🡆 More