Բազմապատկում

Բազմապատկում, երկու արգումենտների (բազմապատկիչ, արտադրիչ) հետ հանրահաշվական հիմնական գործողություններից մեկն է։ Երբեմն առաջին արգումենտն անվանում են բազմապատիկ, իսկ երկրորդը՝ բազմապատկիչ, երկու թվերի բազմապատկման արդյունքն անվանում են արտադրյալ։

Բազմապատկում
5 խնձորի բազմաբատկումը երեքով, ինչպես և 3 խնձորի բազմապատկումը 5-ով հավասար է 15

Բազմապատկումն ունի կոնկրետ տարբեր իմաստներ և համապատասխանաբար տարբեր նշանակություն, կապված արտադրիչների տեսակից և արտադրյալից ː

Այսպիսով բնական թվերի համար բազմապատկումը սահմանվում է որպես գումար, որպեսզի բազմապատկենք թիվը -ով, անհրաժեշտ է իրար գումարել հատ թիվ՝

    .

Արտադրիչների հաջորդականությունից կախված արտադրյալը չի փոխվում, քանի որ թվերի բազմապատկումը համարվում է տեղափոխական գործողություն։ Օրինակ՝ և թվերի արտադրյալը կարելի է գրել ինչպես , այնպես էլ (արտասանվում է «երեք անգամ հինգ», «հինգ անգամ երեք»), և երկու դեպքում էլ արդյունքում ստանում ենք ։ Ստուգում գումարման միջոցով՝

    ,
    ։

Բազմապատկումը սահմանվում է նաև ամբողջ, ռացիոնալ և կոմպլեքս թվերի համար, համակարգային ընդհանրացման միջոցով։

Այլ մաթեմատիկական, ֆիզիկական և աբստրակտ մեծությունների բազմապատկումը (օրինակ քվատերիոնների, մատրիցների, վեկտորների, բազմությունների և այլ) ոչ միշտ է համարվում տեղափոխական գործողություն։ Ֆիզիկական մեծությունների բազմապատկման ժամանակ կարևոր դեր է խաղում դրանց չափականությունը։ Բազմապատկման գործողության ընդհանուր հատկությունների ուսումնասիրումը մտնում է աբստրակտ հանրահաշվի խնդիրների, մասնավորապես խմբերի և օղակների տեսության մեջ։

Գրառման ձևեր և տերմինաբանություն

Բազմպատկումը գրվում է արգումենտների միջև բազմապատկման նշանի (∙, ×, *) օգտագործմամբ, գրառման տվյալ ձևն անվանում են մաթեմատիկական նշանագրություն։ Տվյալ կոնտեքստում բազմապատկման նշանը համարվում է բինար օպերատոր։ Բազմապատկումը չունի հատուկ նշան, ինչպես օրինակ գումարման նշանն է։

Օգտագործվող սիմվոլներից ամենահինը անկյունագծային խաչն է (×)։ Առաջին անգամ այն օգտագործել է անգլիացի մաթեմատիկոս Ուիլյամ Օթրեդը 1631 թվականի իր «Clavis Mathematicae» աշխատությունում։

Գերմանացի մաթեմատիկոս Լայբնիցը գերադասում էր բարձրացված կետի (∙) տեսք ունեցող նշանը։ Այս նշանը նա օգտագործել է 1698 թվականի նամակում։

Յոհան Ռանը որպես բազմապատկման նշան ներմուծեց աստղանիշը (∗), այն հայտնվել է նրա 165» թվականի «Teutsche Algebra» աշխատությունից։ Այժմ աստղանիշը հիմնականում օգտագործվում է համակարգչային ծրագրային կոդերում։

Արդյունքը գրվում է օգտագործելով համասարման նշանը «Բազմապատկում », օրինակ՝

    Բազմապատկում 
    Բազմապատկում  («վեցը բազմապատկած երեքով հավասար է տասնութ» կամ «վեց անգամ երեք հավասար է տասնութ»)։

Հաճախ մաթեմատիկական արտահայտություններում բազմապատկման նշանը, եթե չի առաջացնում բազմանշանակության խնդիր, բաց է թողնվում։ Օրինակ՝Բազմապատկում  գրվում է Բազմապատկում ։ Որպես կանոն բազմապատկման նշանը բաց են թողնում, երբ արտադրիչներից մեկը փոփոխական է, ֆունկցիա կամ փակագծերում գրված արտահայտություն՝ Բազմապատկում , Բազմապատկում , Բազմապատկում ։

Հատկություններ

Ստորև բերված են թվային բազմությունների Բազմապատկում  բազմապատկման գործողությունների հիմնական հատկությունները.

  • Բազմապատկումը տեղափոխական է, այսինքն արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում։ Այս հատկությունը հայտնի է նաև բազմապատկաման տեղափոխական օրենք.
    Տեղափոխական օրենք՝ Բազմապատկում 
  • Բազմապատկումը զուգորդական է, այսինքն երեք և ավելի թվերի հաջորդական բազմապատկման ժամանակ կատարման հաջորդականությունը կարևոր չէ։ Երկու թվերի արտադրյալը երրորդ թվով բազմապատկելու համար կարելի է առաջին թիվը բազմապատկել երկրորդ և երրորդ թվերի արտադրյալով։ Այն հայտնի է որպես բազմապատկման զուգորդական օրենք.
  • Բազմապատկումը բաշխական է, այս հատկությունը երկու բինար գործողությունների համաձայնեցում է, միևնույն բազմության մեջ։ Գումարը թվով բազմապատկելու համար կարելի է այդ թվով բազմապատկել յուրաքանչյուր գումարելին և ստացված արտադրյալները գումարել։ Այս հատկությունը հայտնի է որպես բաշխական օրենք.
    Բաշխականություն՝ Բազմապատկում 
  • Բազմապատկում բազմության մեջ բազմապատկմանը համար գոյություն ունի միակ չեզոք տարրը՝ Բազմապատկում («մեկ» թիվը)։ Ցանկացած թվի և Բազմապատկում -ի (չեզոք տարրի) արտադրյալը հավասար է այդ թվին.
    Չեզոք տարր՝ Բազմապատկում 
  • Բազմապատկում -ով բազմապատկումը իդեոմպոտենտ է, այսինքն որևէ օբյեկտի նկատմամբ գործողության կրկնակի օգտագործումը տալիս է նույն արդյունքը, ինչ որ ոչ կրկնակին․
    Իդեոմպոտենտություն՝ Բազմապատկում 
  • Բազմապատկում -ով (զրոյական տարր) բազմապատկման արդյունքում ստանում ենք Բազմապատկում  (զրո).
    Զրոյական տարր՝ Բազմապատկում ։

Որևէ Բազմապատկում  բազմության թվերի բազմապատկման արդյունքում ստացված արդյունքը պատկանում է այդ նույն բազմությանը։ Հետևաբար, բազմապատկման գործողությունը պատկանում է փակ գործողություններին, այսինքն Բազմապատկում  թվերի բազմությունները առաջացնում են օղակներ բազմապատկման գործողություններին համապատասխան։

Աբստրակտ հանրահաշվում վերոնշյալ հատկությունները խոսում են այն մասին, որ Բազմապատկում համարվում են բազմապատկմանը վերաբերող աբելյան խումբ։ Մաթեմատիկական արտահայտություններում բազմապատկումը գումարման և տարբերության հանդեպ ունի առավել բարձր առաջնություն, այսինքն բազմապատկումը կատարվում է դրանցից առաջ։

Իրական թվերի բազմության մեջ բազմապատկման ֆունկցիայի որոշման տիրույթի գրաֆիկական պատկերն ունի կոորդինատային առանցքի սկզբնակետով անցնող և երկու կողմերից սեղմվող պարաբոլի տեսք։

Բազմապատկում գործողության կատարում

Գործնակնում երկու թվերի բազմապատկման համար անհրաժեշտ է այն բերել ավելի պարզ գործողություների հաջորդական կատարման՝ «պարզ բազմապատկման», գումարման, համեմատման և այլն։ Սրա համար մշակվել են բազմապատկման տարբեր եղանակներ, օրինակ՝ կոտորակային թվերի և վեկտորների բազմապատկման համար։ Բնական թվերի բազմության մեջ ներկայումս օգտագործվում է կարգային ալգորիթմը։ Ընդորում այս դեպքում արտադրյալը դիտարկվում է որպես միջամտություն (այլ ոչ թե գործողություն)։

Բազմապատկում 
3 ∙ 3 = 9 գործողության քայլ առ քայլ կատարման օրինակը, թվային առանցքի վրա

Բազմապատկման գործողությունը բավականին բարդ է, այն բաղկացած է հարաբերականորեն մեծ թվով գործողություններից և մեծ թվերի բազմապատկման դեպքում կարող է զբաղեցնել տևական ժամանակահատված։ «Հասարակ բազմապատկումը» տվյալ համատեքստում նշանակում է միանիշ թվերի բազմապատկում, որը հերթությամբ կարող է բերվել գումարման գործողության։ Այն համարվում է գումարման հիպերօպերատոր՝

Բազմապատկում 

Բազմապատկում 

որտեղ Բազմապատկում  —ն, Բազմապատկում  տարրերի հաջորդական գումարն է։

Բազապատկման ընթացքը պարզեցնելու և արագ դարձնելու համար օգտագործում են «պարզ բազմապատկման» աղյուսակային մեթոդը, սրա համար նախապես հաշվում են 0-ից 9 թվերի արտադրյալի բոլոր կոմբինացիաները, արդյունքը պատկերված է բազմապատկման աղյուսակում՝

Այս գործողությունը կիրառելի է բնական և ամբողջ (նշանը հաշվի առնելով) թվերի համար։ Այլ թվերի համար կիրառվում են ավեի բարդ ալգորիթմներ։

Թվերի բազմապատկում

Բնական թվեր

Օգտվենք Բազմապատկում բնական թվերի սահմանումից, որպես վերջավոր բազմությունների համարժեք դաս։ Նշանակենք վերջավոր բազմությունների համարժեք դասերը Բազմապատկում , նրանցից առաջացած բիյեկցիաները՝ Բազմապատկում ։ Այս դեպքում հանրահաշվական «բազմապատկման» գործողությունը կորոշվի հետևյալ կերպ՝

Բազմապատկում 

որտեղ Բազմապատկում  բազմությունների անմիջական արտադրյալն է Բազմապատկում  բազմությունը, որի տարրերն են հանդիսանում կարգավորված Բազմապատկում  զույգը, հնարավոր բոլոր Բազմապատկում  համար։ Այս գործողությունը դասերի համար գրված է ավելի կոռեկտ, այսինքն կախված չէ դասերի տարրերի ընտրությունից և համընկնում է ինդուկտիվ սահմանման հետ։

Փոխադարձ միարժեք Բազմապատկում  վերջավոր բազմության պատկերումը Բազմապատկում  հատվածի վրա, կարելի է հասկանալ որպես Բազմապատկում  բազմության տարրերի համարակալում Բազմապատկում ։ Համարակալման այս տարբերակն անվանում են «հաշիվ»։ Այսպիսով «հաշիվը» դա փոխադարձ միանշանակ համապատասխանության հաստատումն է բազմության տարրերի և բնական շարքի թվերի հատվածի միջև։

Բնական թվերի բազմապատկման ժամանակ դիրքային համակարգում թվերի նշանակման համար կիրառվում է բազմապատկման դասակարգային ալգորիթմը։

Եթե տվյալ երկու Բազմապատկում  և Բազմապատկում թվերը այնպիսին են, որ

Բազմապատկում 

որտեղ Բազմապատկում , Բազմապատկում  — թվի թվանշանների քանակն է Բազմապատկում , Բազմապատկում  — կարգի հերթական համարն է (դիրքը), Բազմապատկում , Բազմապատկում  — հաշվարկման համկարգի հիմքը, Բազմապատկում կոնկրետ հաշվարկման համակարգի թվանշանների (թվերի) բազմությունը Բազմապատկում , Բազմապատկում , Բազմապատկում , ապա՝

Բազմապատկում 

բազմապտկելով ըստ դասակարգերի, կստանանք Բազմապատկում  միջանկյալ արդյունքներ՝

  • Բազմապատկում 
  • Բազմապատկում 
  • Բազմապատկում 
  • Բազմապատկում 

որտեղ՝ r — փոխանցվող արժեքն է, mod() — բաժանումից առաջացած մնացորդը գտնելու ֆունկցիան է, div() —  ոչ ամբողջ քանորդը գտնելու ֆունկցիան։

Այնուհետև ստացված Բազմապատկում  միջանկյալ արդյունքները գումարում ենք՝ Բազմապատկում ։

Այսպիսով բազմապատկման գործողությունը բերվում է միանիշ թվերի պարզ բազմապատկման գործեղությունների հաջորդականության Բազմապատկում , անհրաժեշտության դեպքում տեղափոխության ձևակերպմամբ, որն իրականցվում է կամ աղյուսակային մեթոդով կամ հաջորդական գումարումով։

Թվերի հետ թվաբանական գործողությունները ցանկացած համակարգում կատարվում է նույն սկզբունքով, ինչ-որ տասական համակարգում, քանի որ դրանք բոլորը հիմնվում են բազմանդամների հետ համապատասխան գործողության կատարման կանոնների վրա։ Ընդորում անհրաժեշտ է օգտվել բազմապատկման աղյուսակից, տվյալ հաշվարկման համակարգի Բազմապատկում  հիմքի համապատասխան։

Բնական թվերի բազմապատկման օրինակներ երկուական, տասնորդական և տասնվեցական հաշվարկման համակարգերով, հարմարավետության համար թվերը գրվում են իրար տակ, համապատասխան կարգերով՝

Բազմապատկում 

Ամբողջ թվեր

Ամբողջ թվերի բազմությունը Բազմապատկում բնական թվերի բազմության ընդլայնումն է, որը ստացվում է Բազմապատկում տեսքի բացասական թվերի ավելացմամբ։ Ամբողջ թվերի բազմությունը նշանակում են Բազմապատկում ։ Ամբողջ թվերի հետ հանրահաշվական գորողությունները սահմանվում են որպես բնական թվերի համապատասխան գործողությունների անընդհատ շարունակություն։

Բազմապատկում 
Դրական և բացասական թվերը թվային առանքի վրա

Ի տարբերությունը բնական թվերի, բացասական թվերը թվային առանցքի վրա ուղղված են հակառակ ուղղությամբ, սա որոշակիորեն փոխում է բազմապատկման գործողությունը։ Անհրաժեշտ է հաշվի առնել թվերի փոխադարձ ուղավծությունները, այստեղ հնարավոր է մի քանի տարբերակ․

  • Եթե երկու արգումենտներն էլ դրական են, ապա՝ Բազմապատկում 
  • Եթե արգումենտներից մեկը բացասական է, ապա՝ Բազմապատկում  կամ Բազմապատկում 
  • Եթե երկու արգումենտներն էլ բացասական են, ապա՝ Բազմապատկում ։

Այստեղ և հաջորդիվ ևս օգտագործվելու է կարգային բազմապատկման ալգորիթմը։ Օրինակ դիտարկենք Բազմապատկում արտահայտությունը, քանի որ Բազմապատկում  և Բազմապատկում թվերը ունեն տարբեր նշաններ, մինուսը դուրս ենք բերում փակագծերից, կստանանք հետևյալ արտադրյալը՝ Բազմապատկում , որն էլ հավասար է Բազմապատկում ։

Ռացիոնալ թվեր

Ռացիոնլ թվերի բազմությունը նշանակում են՝ Բազմապատկում (անգլ.՝ quotient «քանորդ») և կարող է գրվել հետևյալ տեսքով․

    Բազմապատկում ։

Սովորական (կամ պարզ) կոտորակի տեսքով Բազմապատկում  ռացիոնալ թվերի բազմապատկման համար, անհրաժեշտ է իրար բազմապատկել կոտորակների համարիչներն ու հայտարարները։

Եթե տրված են երկու այնպիսի ռացիոնալ Բազմապատկում  և Բազմապատկում  թվեր, որ՝ Բազմապատկում  (կոտորակները չեն կրճատվում), ապա՝

    Բազմապատկում ։

Օրինակ՝

    Բազմապատկում ։

Իրական թվեր

Ավերջ տասնորդական կոտորակների տեսքով ներկայացված իրական թվերի հետ թվաբանական գործողությունները սահմանվում են որպես ռացիոնալ թվերի հետ կատարվող համապատասխան գործողությունների անըդհատ շարունակություն։

Եթե տրված են երկու իրական թվեր, ներկայացված անվերջ տասնորդական կոտորակով՝

    Բազմապատկում 
    Բազմապատկում 

սահմանված համապատասխանաբար, ռացիոնալ թվերի հիմնարար հաջորդականությամբ (Կոշի պայմանին բավարարող), և նշանակված՝ Բազմապատկում  և Բազմապատկում , ապա նրանց արտադրյալն անվանում են Բազմապատկում , որոշված կամայական Բազմապատկում  և Բազմապատկում հաջորդականություններով՝

Բազմապատկում 

իրական Բազմապատկում  թիվը բավարարում է հետևյալ պայմանին՝

    Բազմապատկում ։

Այսպիսով Բազմապատկում  և Բազմապատկում  երկու իրական թվերի արտադրյալ է հանդիսանում այն Բազմապատկում  իրական թվիը, որը մի կողմից գտնվում է Բազմապատկում  տեսքի բոլոր արտարյալներում և մյուս կողմից Բազմապատկում  տեսքի բոլոր արտադրյալներում։

Գործնականում որպսիզի բազմապատկենք երկու՝ Բազմապատկում  և Բազմապատկում  թվերը, ահրաժեշտ է դրանք փոխարինել պահանջվող ճշտությամբ ամենամոտ ռացիոնալ Բազմապատկում  և Բազմապատկում թվերով։ Որպես Բազմապատկում  թվերի արտադրյալի մոտավոր արժեքի, վերցնում են տրված Բազմապատկում  ռացիոնալ թվերի արտադրյալը։ Ընդորում կարևոր չէ թե որ կողմից (ըստ պակասորդի թե ավելցուկի) կվերցվեն մոտավոր ռացիոնալ թվերը Բազմապատկում  և Բազմապատկում ։ Բազմապատկումը կատարվում է համաձայն դասկարգային բազմապատկման ալգորիթմի։

Մոտավոր թվերի արտադրյալի բացարձակ սխալ՝

Բազմապատկում , թվի բացարձակ սխալը հավասար է այդ թվի վերջի թվանշանի կեսին։ Հարաբերական սխալը հավասար է արգումենտների հարաբերական սխալների գումարին՝ Բազմապատկում ։ Ստացված արդյունքը կլորացնում են մինչև թվի առաջին ճիշտ արժեքը, թվի մոտավոր արժեքը համարվում է ճիշտ, եթե թվի բացարձակ սխալը չի գերազանցում այդ թվին համապատսխանող կարգի միավորի կեսին։

Բազմապատկում բազմապատկման օրինակ, ստորակետից մինչև 3 նիշ ճշտությամբ․

  • Կլորացնում ենք թիվը ստորակետից հետո մինչև 4-րդ թվանշանը (արտադրյալի ճշտության բարձրացման համար),
  • Կստանանք՝ Բազմապատկում ,
  • Բազմապատկենք ըստ կարգերի՝ Բազմապատկում 
  • Կլորացնում ենք ստորակետից հետո մինչև 3-րդ թիվը՝ Բազմապատկում ։

Գրաֆիկ

Իրական թվերի զույգերի բազմության վրա՝ Բազմապատկում  բազմապատկման ֆունկցիայի գրաֆիկն իրենից ներկայացնում է կոորդինատների համակարգի սկզբնակետով անցնող հիպերբոլային պարաբոլոիդ։

Բազմապատկում 
с(a,b)=a*b ֆունկցիայի գրաֆիկը

Կոմպլեքս թվեր

Բազմապատկում 
Կոպլեքս թվեր

Կոմպլեքս թվերի բազմությունը թվաբանական գործողությունների հետ մեկտեղ իրենից ներկյացնում է դաշտ և սովորաբար նշանակվում է՝ Բազմապատկում ։

Երկու կոմպլես թվերի արտադրյալն անվանում են կոմպլեքս թիվ, հանրահաշվական գրելաձն ունի հետևյալ տեսքը՝

    Բազմապատկում 

որտեղ՝ Բազմապատկում , Բազմապատկում  — կեղծ միավոր է։

Որպսիզի բազմապատկենք երկու կոմպլեքս թվերը ըստ եռանկյունաչափական բաաձևերի, անհրաժեշտ է բազմապատկել դրանց մոդուլները, իսկ արգումենտները գումարել՝

Բազմապատկում 

Բազմապատկում 
Կոմպլեքս թվերի բազմապատկումը կոմպլեքս հարթույան վրա

որտեղ՝ Բազմապատկում  կոմպլեքս թվի մոդուլը և արգոմենտն է։

Բազմապատկում  կոմպլեքս թվի բազմապատկումը Բազմապատկում կոմպլեքս թվի հետ, բերում է վեկտորի շրջման՝ համապատասխանաբար Բազմապատկում թվինը Բազմապատկում աստիճան անկյունով և նրա երկարության փոփոխության՝ Բազմապատկում  անգամ։ Կոմպլեքս թվերի արտադրյալի համար ճիշտ է հետևյալ հավասարությունը՝

Բազմապատկում 

որտեղ՝ Բազմապատկում e թիվն է։

Էքսպոնեցիալ գրելաձև

Էքսպոնեցիալ գրության ժամանակ թերը գրվում են հետևյալ տեսքով՝ Բազմապատկում , որտեղ Բազմապատկում — մանտիսն է, Բազմապատկում — թվի բնութագիրն է, Բազմապատկում  — հաշվարկման համակարգի հիմքն է, Բազմապատկում ։ Էքսպոնեցիալ տեսքով գրաված երկու թվերի բազմապատկման համար անհրաժեշտ է բազմապատկել մանտիսներն ու բնութագրերը՝

Բազմապատկում ։

Օրինակ՝

    Բազմապատկում ։

Կամայական թվերի բազմապատկում

Տարբեր բազմություններից երկու թվերի բազմապատկման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ արտադրիչնրը այնքան էլ իրավահավասար չեն՝ օրինակԲազմապատկում — այս դեպքում ռացիոնլ թիվը վերցվում է հինգ անգամ։ Տվյալ դեպքում ահրաժեշտ է կատարել թվի տիպի փոխարկում (եթե տվյալ առաջադրանքում կա նման հնարավորություն)։ Դրա համար այն թիվը, որը պատկանում է ավելի փոքր հզորությամբ բազմություն ընդլայնվում է դեպի ավելի հզոր բազմության պատկանող թվի կողմը։ Այսինքն օգտվելով այն բանից, որ իրական թվերը հանդիսանում են ռացիոնալ թվերի ենթաբազմություն, ընդլայնում ենք Բազմապատկում բնական թիվը մինչև Բազմապատկում  ռացիոնալ թիվը և բազմապատկում ենք երկու ռացիոնալ թվեր՝ Բազմապատկում ։ Համապատասխանաբար օգնտելով այն բանից, որ Բազմապատկում  կարող ենք իրար բազմապատկել տարբեր բազմությունների թվեր։

Ֆիզիկական մեծությունների բազմապատկում

Ֆիզիկական մեծությունների չափման միավորներն ունեն որոշակի անվանումներ՝ (չափականություն) երկարության համար (L) — մետր (մ), ժամանակի համար (T) — վայրկյան (վ), զանգվածի համար (M) — գրամ (գ) և այլն։ Այդ պատճառով էլ այս կամ այն մեծության չափումը իրենից ներկայացնում է ոչ թե ուղղակի թիվ, այլ թիվ անվանումով։ Անվանումն իրենից ներկայացնում է անկախ օբյեկտ, որը իրավահավասար կերպով մասնակցում է բազմապատկման գործողությանը։ Ֆիզիկական մեծությունների բազմապատկման գործողության կատարման ժամանակ բազմապատկվում են ինչպես թվային բաղկացուցիչները այնպես էլ դրանց անվանումները։

Բացի չափվող ֆիզիկական մեծություններից գոյութնուն ունեն նաև անչափ մեծություններ (քանակական), որոնք ձևականորեն համարվում են թվային առանցքի տարրեր, այսինքն թվեր, որոնք կապ չունեն որոշակի ֆիզիկական մեծությունների հետ (չափվում են «հատերով», «անգամներով» և այլն)։ Իրենցից ֆիզիկական մեծություն ներկայացնող թվերի և անչափ թվերի իրար հետ բազմապատկման ժամանակ, բազմապատկվող թիվը մեծանում է բազմապատիկի պատիկ մեծությամբ և պահպանում է չափման միավորը։ Օրինակ եթե վերցնենք 3 հատ 5 մետրանոց փայտյաձող, ապա բազմապատկման արդյունքում կստանանք փայտյաձողերի հիմնական երկարությունը՝ 5 մ · 3 = 15 մ (15 մետր)։

Տարասեռ ֆիզիկական մեծությունների բազմապատկումը անհրաժեշտ է դիտարկել որպես նոր ֆիզիկական մեծության առաջացում, այն սկզբունքորեն տարբերվում է այն մեծություններից, որոնք մենք բազմապատկում էինք։ Եթե ֆիզիկապես հնարավոր է ստեղծել այնպիսի արտադրյալ, որը ստացվում է օրինակ աշխատանքի, արագության կամ այլ մեծությնունների հաշվարկման ժամանակ, ապա այդ մեծությունը ձևավորում է բազմություն, որը գերազանցում է նախորդներին։ Այս դեպքում մեծությունների այս կմպոզիցիային վերագրվում է նոր նշան (նոր տերմին), օրինակ՝ խտություն, արագացում, հզորություն և այլն։

Օրինակ եթե բազմապատկենք միևնույն ֆիզիկական գործընթացի համապատասխան V = 4 մ/վ արագությունը և T = 2 վ ժամանակը, ապա կստանանք այս ֆիզիկական գործընթացին համապատասխան անվանական թիվ (ֆիզիկական մեծություն), որը կոչվում է երկարություն և չափվում է մետրերով՝ L = 8 մ։

    L = V · T = 4 մ/վ · 2 վ = 8 (մ/վ) · վ = 8 մ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Բազմապատկում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազմապատկում» հոդվածին։

Tags:

Բազմապատկում Գրառման ձևեր և տերմինաբանությունԲազմապատկում ՀատկություններԲազմապատկում գործողության կատարումԲազմապատկում Թվերի բազմապատկումԲազմապատկում Ֆիզիկական մեծությունների բազմապատկումԲազմապատկում Տես նաևԲազմապատկում ԾանոթագրություններԲազմապատկում ԳրականությունԲազմապատկում Արտաքին հղումներԲազմապատկումՀանրահաշվական գործողություններ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՖեյսբուքԱշոտ ՆավասարդյանԲրազիլիաՈւղղագրությունՏրդատ ԳՊարզ նախադասությունՍրտամկանի ինֆարկտՎայոց ձորի մարզԱղբյուր ՍերոբԲնությունՄինաս ԱվետիսյանՆապոլեոն ԲոնապարտՄարդու առնանդամՄարդու ատամԷպիլեպսիաԱվետիք ԻսահակյանHarleys in HawaiiՀեմոգլոբինԱդրբեջանԹթվածինԼոռու մարզԿիլիկիայի հայկական թագավորությունԱշոտ Բ ԵրկաթՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամԿարմիր քամիՄԻԱՎԼյարդի ցիռոզՄարդու անատոմիաԹլփատումՀրազդան (քաղաք)Սեռական հերպեսԷդուարդ ՔալանթարյանՆաիր ՏիկնիզյանՄարս (մոլորակ)ԹմրամիջոցԱրա Գեղեցիկ և ՇամիրամՀարվարդի համալսարանՄարդու իրավունքներՊրոլակտինՎի (երգիչ)ԱնտարկտիդաԹուրքիաԿտավատԵրազահանԵրևանի վարչական բաժանումՄիքելանջելոՁկներՖրանսիաՈւսուցման մեթոդներՀայաստանի Ազգային ժողովՀին ԵգիպտոսՕսմանյան կայսրությունՄոլորակԵրկրորդ համաշխարհային պատերազմՏաղավար տոներՍաղմոսավանքԻսպանիաԵնթաստամոքսային գեղձի բորբոքում44-օրյա պատերազմՀին աշխարհի յոթ հրաշալիքներԼյարդՀայաստանի լեռներՎիքիպեդիաՀարրի Փոթեր (վիպաշար)Գարեգին ՆժդեհԹաիլանդԲասկետբոլՍև արագիլՌաֆայել ՍանտիԱղավնիներԱրագիլներՕհմի օրենքԽոսքի մասերԴերանունՖուտբոլՍևանա լիճՀին աստվածներ (դրամա)Պարզ թիվ🡆 More