Պարաբոլ

Պարաբոլը (հունարեն παραβολή՝ ավելացում բառից), հարթ կոր է, ունի համաչափության առանցք։ Պարաբոլի սահմանումներն են՝

  1. Պարաբոլը կոորդինատային հարթության այն կետերի բազմությունն է, որոնք հավասարահեռ են առանցքից եւ կիզակետից։
  2. Պարաբոլը կոնական հատույթներից այն մեկն է, որն ստացվում է կոնի մակերևույթը նրա ծնիչին զուգահեռ հարթությունով հատելիս։
  3. Պարաբոլը քառակուսի եռանդամ ֆունկցիայի գրաֆիկն է։

Պարաբոլը որպես քառակուսի եռանդամի գրաֆիկ

Պարաբոլ 
y=6x2+4x-8 քառակուսի ֆունկցիայի պարաբոլային գրաֆիկը։

Պարաբոլ կոչվում է Պարաբոլ  քառակուսային եռանդամի գրաֆիկը։
Այս դեպքում պարաբոլի գագաթ է հանդիսանում Պարաբոլ  կետը։
Մասնավորապես, Պարաբոլ  դեպքում Պարաբոլ  (1) պարաբոլի գագաթը գտնվում է կոորդինատների սկզբնակետում։

Անցնենք կոորդինատային նոր համակարգի, փոխելով կոորդինատային առանցքների անունները՝ այսինքն օրդինատների առանցքը նախկին աբսցիսների առանցքն է, իսկ աբսցիսների առանցքը՝ նախկին օրդինատնեռի առանցքը։ Այս նոր համակարգում (1)-ը կգրվի Պարաբոլ  տեսքով, կամ նշանակելով Պարաբոլ -ն 2p-ով՝ (համարենք, որ a > 0)

Պարաբոլ , p > 0 (2)

տեսքով։ (2)-ը կոչվում է պարաբոլի կանոնական հավասարում նշված կոորդինատային համակարգում։ Պարզենք p գործակցի երկրաչափական իմաստը։ Դիտարկենք Պարաբոլ  կետը, որը կոչվում է պարաբոլի ֆոկուս և Պարաբոլ  հավասարումով որոշվող d ուղիղը, որը կոչվում է պարաբոլի դիրեկտրիս։ Դիցուք M(x;y)-ը պարաբոլի կամայական կետ է։ (2) հավասարումից հետևում է, որ x ≥ 0: Ուստի M կետի հեռավորությունը d դիրեկտրիսից կլինի δ = Պարաբոլ +x, իսկ Պարաբոլ  և քանի որ Պարաբոլ , ապա MF=δ: Ուստի, պարաբոլի բոլոր կետերը հավասարահեռ են նրա ֆոկուսից և դիրեկտրիսից։ Այսպիսով, պարաբոլի երկրաչափական սահմանումը հետևյալն է՝

  • Պարաբոլ կոչվում է հարթոււթյան այն կետերի երկրաչափական տեղը, որոնք հավասարահեռ են տված կետից և տված ուղղից։

Պարաբոլի երկրաչափական տեսքը

Պարաբոլ 
Ճարտարապետության մեջ օգտագործված պարաբոլի տեսքով կամար:

Պարաբոլի բոլոր կետերը գտնվում են հավասար հեռավորության վրա այն ուղղից, որը համարվում է առանցք եւ այն կետից, որը համարվում է կիզակետ։

Պարաբոլը բնության մեջ

Բնության մեջ պարաբոլը հանդիպում է տարբեր իրավիճակներում։ Պարաբոլի տեսք ունեն երկնային մարմինների ուղեծրերը, որոնք պտտվում են ավելի մեծ մարմնի ստեղծած գրավիտացիոն դաշտում։
Որոշակի անկյան տակ դեպի վեր նետված ֆիզիկական մարմինների, օրինակ՝ գնդակի հետագիծը նույնպես ունի պարաբոլի տեսք։ Այդպիսի հետագիծ ունի նաեւ շատրվանի ջրի շիթը։

Կիրառությունը

Առանցքին զուգահեռ ճառագայթների փունջը կիզակետում հավաքելու պարաբոլի հատկությունը կիրառվում է լուսարձակների, լապտերների, ինչպես նաեւ արբանյակային ալեհավաքների եւ արեւային մարտկոցների կառուցվածքներում եւ այլ բնագավառներում։

Պարաբոլը որպես կոնական հատույթ

Պարաբոլ 
Պարաբոլը կոնական հատույթների ընտանիքի անդամներից մեկն է։

Պարաբոլը ստացվում է այն դեպքում, երբ կոնի մակերեւույթը հատում ենք նրա ծնիչին զուգահեռ հարթությամբ։
Պարաբոլը կոնական հատույթների երկու բաց կորերից մեկն է։ Մյուսը հիպերբոլն է։

Ծանոթագրություններ

Tags:

Պարաբոլ ը որպես քառակուսի եռանդամի գրաֆիկՊարաբոլ ի երկրաչափական տեսքըՊարաբոլ ը որպես կոնական հատույթՊարաբոլ ԾանոթագրություններՊարաբոլԿորՀամաչափությունՀունարեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երիկամաքարային հիվանդությունԹութքՀականիշՓորլուծությունԱզատի ջրամբարՄասոնականությունՀայկյան տոմարԻլհամ ԱլիևԱրթուր ԹարխանյանՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԷրզրումՄանրանկարչությունՊարբերական աղյուսակԱրցախյան շարժումՀայկական ճարտարապետությունԱրցախյան ազատամարտ1915-ի կանայք (ֆիլմ)Անկախ Պետությունների ՀամագործակցությունՍողոմոնի երգերըՀայաստանի քաղաքներըԿլաուդիա ԿարդինալեՕլիմպիական խաղերՄամփրե արքանԱրևմտյան Հայաստանի քաղաքներԱրմեն Տիգրանյան (երգահան)ՈրոտանԱնմոռուկ (խորհրդանիշ)Հայոց ցեղասպանությունԹալեաթ ՄեհմեդԺենգյալով հացՄհեր ՄկրտչյանՄակարիոս IIIՅակով ԶարոբյանՀայոց լեզվի պատմությունԱրագածոտնի մարզՀանգման խնդիրԿարեն ԱսրյանԳորիսՍահմանական եղանակՄակարավանքԱղիների բորբոքային հիվանդությունՀայաստանի պատմական մայրաքաղաքներՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Քրիստափոր ԿոլումբոսԴերբայական դարձվածՄայիսի 1 (տոն)ՕքեյՎարդան Ղուկասյան (Դոգ)Երկրորդ համաշխարհային պատերազմՍումգայիթի ջարդերԱքբար ՄեծՀապավումԹթենու մետաքսագործՄարքեթինգՔըրք ՔըրքորյանԱրքիմեդեսԱնմոռուկՔրիստիան ԲեյլՆարցիսիզմՄագաղաթԳուլիվերի ճանապարհորդություններըԹորոս ՌոսլինՓառնավազ I (Վիրքի արքա)ՄակերեսՄոմիկԿառլես ՊուչդեմոնՆեպտունԱրյան ճնշումԼիոնել ՄեսսիՄարդու կմախքՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՄիություն և առաջադիմությունՄովսես ԳորգիսյանԼյարդի հիվանդություններՏիգրանակերտ (մայրաքաղաք)Կանդիդոզ🡆 More