Մաթեմատիկա Հաշվարկման Համակարգ

Հաշվարկման համակարգ մաթեմատիկայում անվանում են թվերի գրության և ներկայացման կանոնների համախումբը։ Նշանները, որոնք օգտագործվում են հաշվարկման համակարգում անվանում են թվանշաններ։ Հաշվարկման համակարգը կարելի է ներկայացնել երկու ձևով՝ ոչ դիրքային և դիրքային։

Ոչ դիրքային համակարգ

Ոչ դիրքային համակարգում թվերի գրառման մեջ թվանշանների դիրքից կախված չէ նրա մեծությունը։ Ոչ դիրքային համակարգի օրինակներից է հռոմեական համակարգը (հռոմեական թվեր)։ Հռոմեական համակարգում թվանշանների փոխարեն օգտագործում են լատինական տառերը՝ I – 1, V – 5, X – 10, L – 50, C – 100, D – 500, M – 1000։

Օրինակ 1։ CCCXXI թիվը կազմված է երեք հարյուրակից, երկու տասնյակից և մեկ միավորից՝ 321։ Հռոմեական թվերում թվանշանները գրվում են ձախից աջ՝ նվազման կարգով։ Այս դեպքում նրանց արժեքները գումարվում են։ Եթե ձախից գրված է փոքր թիվ, իսկ աջում՝ մեծ, ապա նրանց արժեքները հանվում են։

Օրինակ 2։ CX = 100 + 10 = 110, իսկ XC = 100 – 10 = 90։

Օրինակ 3։ MCMXCVI = 1000 + (1000-100) + (100 - 10) + 5 + 1 = 1996։

Դիրքային համակարգ

Հաշվարկման դիրքային համակարգում թվերի գրության մեջ օգտագործվող թվանշանի արժեքը կախված է նրա դիրքից։ Թվերի գրառման մեջ օգտագործվող թվանշանների քանակը անվանում են հաշվարկման դիրքային համակարգի հիմք, իսկ թվանշանները՝ այբուբեն։

Հաշվարկման համակարգը, որն օգտագործվում է ժամանակակից մաթեմատիկայում, հանդիսանում է դիրքային տասական համակարգը։ Նրա հիմքը հավասար է 10-ի, քանի որ թվերի գրառման ժամանակ օգտագործվում են տաս թվանշան՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 (արաբական թվանշաններ)։

Այս համակարգի դիրքայնությունը հեշտ է հասկանալ ցանկացած բազմանիշ թվի գրառության վրա։ Օրինակ, 547 թվում առաջին թվանշանը նշանակում է հինգ հարուրյակ, երկրորդը՝ չորս տասնյակ, երրորդը՝ յոթ միավոր։

Այժմ դիտարկենք հաշվարկման դիրքային համակարգը, որոնց հիմքը N է։ Սա նշանակում է, որ տվյալ դիրքային համակարգում թվերի գրառման ժամանակ օգտագործվում է N թվանշան։ Սովորաբար, երբ N<10, օգտագործվում են արաբական թվանշանները, իսկ N>10 դեպքում արաբական թվանշաններին ավելացնում են լատինական տառերը։ Բերենք հաշվարկման դիրքային համակարգերի օրինակներ՝ իրենց այբուբենով.

Հիմքը անվանումը այբուբենը
2 երկուական 0,1
3 երեքական 0,1,2
7 յոթական 0,1,2,3,4,5,6
10 տասական 0,1,2,3,4,5,6,7,8,9
16 տասնվեցական 0,1,2,3,4,5,6,7,8,9,A,B,C,D,E,F

Եթե թվի գրառությունում պետք է նշել հաշվարկման համակարգի հիմքը, ապա այն գրվում է այդ թվի ներքևի ինդեքսում՝ 10112, 6057, 8A0BF16։

Օրինակ 4։ Գրենք առաջին 17 թվերը 2-ական և 7-ական հաշվարկման համակարգերում։

Տասական երկուական յոթական
0 0 0
1 1 1
2 10 2
3 11 3
4 100 4
5 101 5
6 110 6
7 111 10
8 1000 11
9 1001 12
10 1010 13
11 1011 14
12 1100 15
13 1101 16
14 1110 20
15 1111 21
16 10000 22
17 10001 23

P հիմքով հաշվարկման համակարգում (P-ական համակարգ) թվի գրառման ընդլայնված ձև կոչվում է գրառումը, որն ունի այսպիսի տեսք՝

AP=±(an-1Pn-1+an-2Pn-2+ . . . +a0P0+a-1P−1+ . . . +a-mP-m),

որտեղ AP հենց ինքը՝ թիվն է, P–ն հաշվարկման համակարգի հիմքն է, ai–ն տվյալ հաշվարկման համակարգի թվանշաններն են, n-ը՝ թվի ամբողջ մասի կարգերի թիվն է, m-ը՝ թվի կոտորակային մասի կարգերի թիվն է։

Օրինակ 5։ Տասական համակարգի 8542 և 72,604 թվերը ներկայացնել ընդլայնված տեսքով։

8542 = 8*103 + 5*102 + 4*101 + 2*100,

72,604 = 7*101 + 2*100 + 6*10−1 +0*10−2 + 4*10−3։

Օրինակ 6։ Ստանալ տարբեր [համակարգերում] գրված 406257, 1101012, 2F3CA16, 110,1012 թվերի ընդլայնված տեսքերը։

406257 = 4*104 + 0*103 + 6*102 + 2*101 + 5*100,

1101012 = 1*10101 + 1*10100 + 0*1011 + 1*1010 + 0*101 + 1*100,

2F3CA16 = 2*104 + F*103 + 3*102 + C*101 + A*100,

110,1012 = 1*1010 + 1*101 + 0*100 + 1*10−1 + 0*10−10 + 1*10−11։

Ուշադրություն դարձրեք, որ ցանկացած հաշվարկման համակարգում նրա հիմքը գրված է 10։

Եթե ոչ տասական համակարգի թվերի ընդլայնված տեսքում բոլոր գումարելիները ներկայացնենք տասական համակարգով, ապա կստանանք տվյալ հաշվարկման համակարգի թվին համապատասխան տասական համակարգի թիվը։ Այս սկզբունքով ոչ տասական համակարգի թիվը բերվում է տասական համակարգի թվի։

Օրինակ 7. [Նախորդ] օրինակում բերված բոլոր թվերը ձևափոխել 10-ական համակարգում։

406257 = 4*74 + 0*73 + 6*72 + 2*71 + 5*70 = 991710,

1101012 = 1*25 + 1*24 + 0*23 + 1*22 + 0*21 + 1*20 = 5310,

2F3CA16 = 2*164 + 15*163 + 3*162 + 12*161 + 10*160 = 19271410,

110,1012 = 1*22 + 1*21 + 0*20 + 1*2−1 + 0*2−2 + 1*2−3 = 6,62510։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 225 Մաթեմատիկա Հաշվարկման Համակարգ 

Tags:

Մաթեմատիկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայ ֆիդայիներՆերարգանդային պարույրԾրագրավորումԱբեղախոտՍյունիքի մարզԷրեկտիլ դիսֆունկցիաՕձերԱրագածոտնի մարզՀայկական առածներ և ասացվածքներՑրված սկլերոզՁվարանների պոլիկիստոզ համախտանիշԿոտորակ (մաթեմատիկա)ՍիսիանՄիսաք ՄեծարենցԱնահիտԿանդիդոզՍեռական հարաբերությունՀայկական դիցաբանությունԵրիկամԵրվանդունիների թագավորությունԹաիլանդԹակուբոկու ԻսիկավաՓիղԱխթալայի վանքՀայաստանի ՍահմանադրությունԲանակում (հեռուստասերիալ)ՀամակարգիչԳլխուղեղի ուռուցքԿունիլինգուսՀայկական հարցԱրաբական Միացյալ ԷմիրություններԳորշ արջԲագրատունիների թագավորությունԷրեբունի ամրոցՀեռուստատեսային կենտրոնԱլբերտ ԱզարյանԳրիգոր ԶոհրապԵրիկամային անբավարարությունՈսկորԽոսքի մասերԱվստրալիաԾաղկազարդԱրշակունիների թագավորությունՀարադրությունՄարդու գլխուղեղՄարքեթինգՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՆապաստակներSinopharm GroupԹոքի քաղցկեղՀայաստանի ձկների ցանկԵրկաթԵրկրաշարժՇեղանկյունԿատաղությունԹարախակույտՆորավանքՄարտՀուլիոս ԿեսարԲարդ նախադասությունՀինգերորդ շարասյունՀովհաննես ԹումանյանՇրթունքի հերպեսՊետրոս ԴուրյանՀամաստեղություններՆշիկաբորբԼյարդի ցիռոզՍրբանային սեքսՌևմատոիդ արթրիտՍպիտակուցներՀայկական իժՎիտամին B12 անբավարարությունՄարտի 28Եղանակի քերականական կարգՄեսրոպ ՄաշտոցԲրյունետ (երգչուհի)Բաժանարարների աղյուսակԿոնքի բորբոքային հիվանդություն🡆 More