Չափման միավորներ (ֆիզիկական չափման միավորներ, մեծությունների միավորներ), ֆիզիկայում և տեխնիկայում օգտագործվում են չափումների արդյունքների մասին ստանդարտացված պատկերացում կազմելու համար։ Ֆիզիկական մեծության թվային արժեքը ցույց է տրվում չափված մեծության հարաբերությամբ ինչ-որ ստանդարտ արժեքի վրա։
Տարբերակում են հիմնական չափման միավորներ, որոնք որոշվում են էտալոնների միջոցով, և ածանցյալ չափման միավորներ, որոնք որոշվում են հիմնականների միջոցով։ Մեծությունների ընտրությունը և քանակը կարող է լինել կամայական և սահմանվում է միայն ավանդույթներով և համաձայնագրերով։ Գոյություն ունեն շատ տարբեր չափման միավորների համակարգեր, որոնք տարբերվում են հիմնական չափման միավորների ընտրությամբ։
Որպես կանոն պետությունը օրենսդրորեն սահմանում է չափման միավորների համակարգը։ Չափագիտություն գիտական ուղղությունը անընդհատ աշխատում է չափման միավորների, հիմնական միավորների և նրանց էտալոնների լավացման վրա։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Չափման միավորներ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.