Դերասան Սամվել Թադևոսյան: հայ դերասան

Սամվել Թադևոսյան (հունիսի 6, 1993(1993-06-06), Երևան, Հայաստան), հայ դերասան և բեմադրիչ։ Հայտնի է «Կյանք ու կռիվ», «Բրավո, վիրտուոզ» ֆիլմերում կերտած հերոսներով։

Դերասան Սամվել Թադևոսյան: Կենսագրություն, Թատերական գործունեություն, Ֆիլմագրություն
Սամվել Թադևոսյան
Ծնվել էհունիսի 6, 1993(1993-06-06) (30 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՔաղաքացիությունԴերասան Սամվել Թադևոսյան: Կենսագրություն, Թատերական գործունեություն, Ֆիլմագրություն Հայաստան
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Շենգավիթի թիվ 154 դպրոցը։

2010 թվին ընդունվել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ, դերասանական ֆակուլտետ, Արմեն Մազմանյանի արվեստանոցը։

Թատերական գործունեություն

Խաղացել է Կարել Չապեկի «Մայրը» (ռեժիսոր Լալա Մնացականյան), Իվան Վիրիպաևի «Պատրանքներ» (ռեժիսոր Զառա Անտոնյան), «Ես այստեղ եմ» (ռեժ Տաթև Մելքոնյան), Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումներում։

Արտիստն իրեն փորձել է նաև ռեժիսորական բնագավառում՝ բեմադրելով «Էգոիստ» ներկայացումը՝ ըստ Մահմուդ Նազերի «Երկդուռ սենյակ» պիեսի։

Բեմադրել է Ալեքսանդր Իրադյանի «Ինքնասպանի գրառումները» երաժշտական պոեմի բալետային ալտերնատիվ պսիխոդրաման Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, բալետմայսեր՝ Արման Բալմանուկյան։

2018-ին հեղինակը և բեմադրողն է «Մայրենիք» Ֆիզիկական և վիզուալ ներկայացման, որը նորարարական թատրոնի կատարողական ակտ է։

Ֆիլմագրություն

  • Ալեն Մանուկյանի «Վերևից» կարճամետրաժ ֆիլմ
  • «Անցում» («Crossing») Արտո Յան ԱՄՆ-Հայաստան. Միքայելի դերում
  • «Բրավո, Վիրտուոզ» Ֆրանսիա-Բելգիա-Հայաստան. ռեժիսոր Լևոն Մինասյան «Ագաթ ֆիլմս». Ալիկի դերում
  • «Կյանք ու կռիվ» ռեժիսոր Մհեր Մկրտչյան. Հայաստան. Տիգրանի դերում. 2016
  • «Հող Չափողները» ռեժիսոր Սուրեն Բաբայան. թուրք երիտասարդի դերում
  • «Հոսանքին հակառակ» 12 սերիա Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն. ռեժիսոր Մհեր Մկրտչյան Հայաստան. Էդուարդ Տոնիկյանի դերում
  • «SSSR» 12 սերիա Ռուսական Առաջին Ալիքի համար. Պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյան. ռեժիսոր Ալեքսեյ Ռուդակով. Սամվելի դերում (ընթացքում) Մարս մեդիա և Ֆլագման կինոընկերություն։
  • «Սողոմոնի երգերը» ռեժիսոր Արման Նշանյան. Կոմիտասի դերում (ընթացքում)

Մրցանակներ

  • Շնորհվել է Հայաստանի 2017 թ. պետական մրցանակ «Կյանք ու կռիվ» ֆիլմի համար «[1]»
  • Թատերական Գործիչների Միության «Արտավազդ» մրցանակ - տարվա լավագույն երիտասարդ դերասան, 2015 թիվ, «Էգոիստ» ներկայացում։
  • ԱրտՖեստ երիտասարդական փառատոն - լավագույն դերասան «Էգոիստ» ներկայացում 2015 թիվ։
  • Հայաստանի հայկական պետական կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակ - լավագույն դերասան «Կյանք ու կռիվ» ֆիլմում Տիգրանի դերակատարման համար, 2016 թիվ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/12/28/841919/ © 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
  • «Ոսկե ծիրան» -հատուկ մրցանակ «Կյանք ու կռիվ» ֆիլմում Տիգրանի դերակատարման համար, 2017 թիվ։

Քննադական հոդված

  • «Կյանք ու կռիվ» ֆիլմի մասին։

Ծանոթագրություններ

Tags:

Դերասան Սամվել Թադևոսյան ԿենսագրությունԴերասան Սամվել Թադևոսյան Թատերական գործունեությունԴերասան Սամվել Թադևոսյան ՖիլմագրությունԴերասան Սամվել Թադևոսյան ՄրցանակներԴերասան Սամվել Թադևոսյան Քննադական հոդվածԴերասան Սամվել Թադևոսյան ԾանոթագրություններԴերասան Սամվել Թադևոսյան1993ԵրևանԿյանք ու կռիվՀայաստանՀունիսի 6

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Եռանկյան բարձրությունՆատրիումի քլորիդՎիկտոր ՀամբարձումյանՀայկական պարԿոտորակ (մաթեմատիկա)Պոլ ՄորֆիԱնիԱրիստոտելԱվշային հանգույցՀովհաննես ՇիրազՀամբարձում (տոն)Լյուդվիգ վան ԲեթհովենԳառնու հեթանոսական տաճարՀայկական գորգԲարդ համադասական նախադասությունԳարեգին ՆժդեհՊետրոս ԴուրյանԷլեկտրական հոսանքՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ԱնտառՀեշտոցային արտադրությունՎարդգես ՍուրենյանցՄեսրոպ ՄաշտոցԵղիշե ՉարենցՄիավորված ազգերի կազմակերպությունՎիլհելմ ՍտեյնիցՊետական կառավարման ձևԵրեքնուկՀայկ և ԲելՄարսողությունԼիբանանՀայաստանի պատմական մայրաքաղաքներՎանի թագավորության արքաների ցանկՏողադարձԷնվեր փաշաՎինի ԹուխԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՎիտամին B12 անբավարարությունՄակերեսԼեոնիդ ԱզգալդյանՀիսուսի ծնունդՏեսակարար ջերմունակությունԿոորդինատային համակարգՄերկուրի (մոլորակ)Ուիլյամ ՇեքսպիրՊատվի համար (դրամա)Վահագն ԴավթյանԱպրիլի 24ԳարունԽուստուփԱՄՆ-ի նախագահների ցանկՎերածնունդԱմբողջ թիվՊարզ նախադասությունԿունիլինգուսԵռանկյան մակերեսՊարբերական հիվանդությունԲառակապակցությունԱկրոստիքոսՎիտամին DՄեծ Հայքի նահանգների ցանկՁկներՎարդան ՄամիկոնյանՄայրցամաքԿարմիր գիրքՑրված սկլերոզԴավիթ ԱնանյանԷկոլոգիական գործոններՀայաստանի դրոշԱֆրիկաԹաթուլ ԿրպեյանԳարեգին ԲՄիապետությունԹուրքիաՈւկրաինաՍևանի իշխան🡆 More