Ճանճասպան Կարմիր: սնկերի տեսակ

Ճանճասպան կարմիր (լատին․՝ Amanita muscaria), Amanitaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Ճանճասպան կարմիր
Ճանճասպան կարմիր
Ճանճասպան կարմիր
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Agaricales
Ընտանիք Ճանճասպանայիններ (Amanitaceae)
Ցեղ Ճանճասպան (Amanita)
Տեսակ Ճանճասպան կարմիր (A. muscaria)
Միջազգային անվանում
Amanita muscaria

Նկարագրություն

Թունավոր սունկ է, որի 5-25 սմ տրամագծով գլխարկը տարբերվում է վառ գունավորմամբ՝ նարնջակարմրից մինչև մուգ կարմիր, հաստ մսալի է, սկզբում՝ կիսագնդաձև, հետագայում՝ տափակ, փռված, հարթ եզրերով, ընդհանուր ծածկոցի մնացորդներով։ Հաճելի հոտով և քաղցր համով պտղամիսը սպիտակ է։ Խիտ, լայն, սպիտակ թիթեղներն ազատ են, չորանալուց հետո՝ դեղնավուն։ Սպիտակավուն կամ դեղնավուն օղակով ոտիկը 7-20 x 1-3,5 սմ է, սպիտակ կամ սպիտակավուն, կենտրոնական։ Հիմքի մոտ պալարաձև ուռուցիկ է, սպիտակավուն պարկաձև պատյանի (վոլվա) մնացորդներով։ Սպորափոշին սպիտակ է։ Անգույն, լայն օվալաձև սպորները 9-12 x 6-8 մկմ են և հարթ։

Տարածվածություն

Ընդհանուր արեալն ընդգրկում է Ամերիկան, Եվրոպան, Աֆրիկան, Ավստրալիան, Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Լայն տարածում ունի աշխարհի մի շարք երկրներում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով։ Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ Դիլիջան քաղաք, Պարզ լճի շրջակայք, Ապարանի ֆլորիստիկական շրջանում՝ Ծաղկաձոր, Հանքավան, Լոռու ֆլորիստիկական շրջանում։

Էկոլոգիա

Հանդիպում է միջին լեռնային գոտում` 1500-1700 մ բարձրության վրա, կեչուտներում կամ խառը անտառներում, օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Միկոռիզա գոյացնող սունկ է՝ համակեցության մեջ է մտնում հիմնականում կեչու և սոճու հետ։ Օգտագործվում է բժշկության մեջ։

Պահպանություն

Խոցելի տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում։

Ծանոթագրություններ

Ճանճասպան Կարմիր: Նկարագրություն, Տարածվածություն, Էկոլոգիա Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանճասպան կարմիր» հոդվածին։
Ճանճասպան Կարմիր: Նկարագրություն, Տարածվածություն, Էկոլոգիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանճասպան կարմիր» հոդվածին։

Tags:

Ճանճասպան Կարմիր ՆկարագրությունՃանճասպան Կարմիր ՏարածվածությունՃանճասպան Կարմիր ԷկոլոգիաՃանճասպան Կարմիր ՊահպանությունՃանճասպան Կարմիր ԾանոթագրություններՃանճասպան ԿարմիրԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՍաղմոսավանքՀայերեն հայհոյախոսությունՕդի ջերմաստիճանԲրայան ԻնոԻտալիաՖիմոզՍթրեսՈղնաշարԼիտվաՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀայաստանի քաղաքներըԱրատտաԱվստրալիայի ճարտարապետությունՌուսական կայսրությունՐաֆֆիՀամախառն ներքին արդյունքՀասարակ հերպեսՄանուշակՀարցական նշանԳլխուղեղի բորբոքումԹաթուլ ԿրպեյանՍպիտակուցներԿառավարում (տնտեսագիտություն)ԱրարատՎիլյամ ՍարոյանՍպիտակի երկրաշարժԴաշտանային ցիկլՍասունցի ԴավիթՁեռնաշարժությունԱրենիի քարանձավՏավուշի մարզԱվարայրի ճակատամարտԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՖոսֆորՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԳերբնական արձակագրությունԲրուցելոզՍակուրաՊապ թագավորՆաիրի ԶարյանՀայրենական մեծ պատերազմԶուգահեռագիծՄաշկաբորբՄեքքաԲրազիլիաԿապ (խոսքի մաս)Խաչակրաց արշավանքներՄայր Հայաստան հուշահամալիրԳեղարքունիքի մարզՀավասարասրուն սեղանՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀՀ ներքին գործերի նախարարությունԻոսիֆ ՍտալինՀովհաննավանքԱրշակ ԲԴուբայՆևրոզներՀարավային ԱմերիկաSaudi AramcoՎի (երգիչ)Սեղան (երկրաչափություն)Ձվարանի կիստաԿուսակցությունՀաստ աղիքների բորբոքումՀեշտոցի սնկային վարակԲարորակ ուռուցքներԿենդանակերպի նշաններՍերԱշոտ ՆավասարդյանՇաղկապենաբորբԽոյ (կենդանակերպի նշան)ԱրշակունիներՖուտԲանակում (հեռուստասերիալ)Էդուարդ Սպերցյան🡆 More