Internet Movie Database (IMDb, թարգ.՝ Համացանցային Ֆիլմադարան), համացանցում կինեմատոգրաֆի խոշորագույն տվյալների բազան է և կայքը։ Այն մասամբ լրացվում է կամավորներով, ինչը որոշ չափով նման է վիքի-սկզբունքին։ Բազայում հավաքված են տեղեկություններ ավելի քան 450 000 ֆիլմերի և հեռուստասերիալների, այդ թվում՝ մոտ 2 000 000 դերասանների, ռեժիսորների և կինոյի այլ մասնագետների մասին։
Internet Movie Database | |
---|---|
imdb.com(անգլ.) | |
Տեսակ | ֆիլմերի տվյալների բազա, review aggregator?, video game database?, social cataloging application?, television series database?, podcast directory?, առցանց տվյալների բազա և ձեռնարկություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գրանցում | կամավոր |
Լեզու | անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պորտուգալերեն, լեհերեն, ռումիներեն, ֆիններեն և հունգարերեն |
Սեփականատեր | Ամազոն |
Հեղինակ | Col Needham? |
Բացված | հոկտեմբերի 17, 1990 |
Internet Movie Database Վիքիպահեստում |
Սկսած 1998 թ. IMDb տվյալների բազային տիրում է Ամազոն ընկերությունը։ IMDb գրեթե բոլոր տեղեկությունները գտնվում են անվճար մուտքում, IMDb.com կայքը գործում է անվճար ծրագրային ապահովման հիման վրա (Apache, Perl և այլն)։ Ըստ «Alexa» ռեյտինգային գործակալության գնահատման IMDb.com կայքը մշտապես գտնվում է Միջազգային ոստայնի հարյուր ամենաայցելվող կայքերի խմբում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Internet Movie Database» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Internet Movie Database, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.