Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկի (ռուս.՝ Феликс Эдмундович Дзержинский, լեհ.՝ Feliks Dzierżyński , օգոստոսի 30, (սեպտեմբերի 11), 1877, Զերժինովո կալվածք (ներկայումս Մինսկի մարզի Մաոլբցիի շրջանում) - հուլիսի 20, 1926, Մոսկվա), լեհ բոլշևիկ հեղափոխական, խորհրդային պետական և կուսակցական գործիչ, հեղափոխական շարժման ակտիվ մասնակից։ 1917-1926 թվականների ընթացքում գլխավորել է Խորհրդային Միությում ձևավորված պետանվտանգության առաջին երկու կառույցները՝ ՉԵԿԱ և ՆԿԳԲ։ ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների և զանգվածային սպանությունների (Կարմիր ահաբեկչություն, կազակազերծում) կազմակերպիչ-պատասխանատուներից է։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Ֆելիքս Ձերժինսկի Feliks Dzierżyński | |||
Ձերժինսկին 1918 թվականին | |||
| |||
---|---|---|---|
դեկտեմբերի 20, 1917 - հուլիսի 8, 1918 | |||
Հաջորդող | Յակով Քրիստափորիչ Պետերս | ||
օգոստոսի 22, 1918 - մարտի 1, 1922 | |||
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ, Լեհաստանի և Լիտվայի Թագավորության սոցիալ-դեմոկրատիա, Լիտվայի սոցիալ դեմոկրատական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) | ||
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հեղափոխական | ||
Ազգություն | ռուս | ||
Դավանանք | չդավանող կաթոլիկ | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 11, 1877 | ||
Ծննդավայր | Մինսկի մարզ, Մոլբցիի շրջան | ||
Վախճանի օր | հուլիսի 20, 1926 | ||
Վախճանի վայր | Մոսկվա | ||
Թաղված | Կրեմլի պատի պանթեոն | ||
Դինաստիա | Ձերժինսկիներ | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ | ||
Հայր | Էդմունդ Իոսվիչ Ձերժինսկի | ||
Մայր | Ելենա Իգնատևնա Յանուշևսկի | ||
Ամուսին | Սոֆիա Մուշկատ Սիգիզմունդովա | ||
Զավակներ | Յան | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Իբրև ԼԹ և ԼՄԴ գլխավոր վարչության անդամ գլխավորել է 1905 թվականի մայիսմեկյան ցույցը Վարշավայում։
Աշխատել է ՌՄԴԲԿ Վարշավայի ռազմահեղափոխական կազմակերպությունում։
Փետրվարյան հեղափոխության հաղթանակի շնորհիվ Ձերժինսկին ազատվել է Մոսկվայի «Բուտիրսկայա» բանտից և անմիջապես անցել ակտիվ կուսակցական գործունեության։ Եղել է Մոսկվայի քաղաքային կուսակցական 1-ին կոնֆերանսի (1917 թվականի ապրիլ), ՌՍԴԲ(բ) կ 7-րդ (Ապրիլյան) կոնֆերանսի և ՌԱԴԲ(բ) կ 6-րդ համագումարի պատգամավոր, որտեղ ընտրվել է կուսակցության ԿԿ անդամ։ 1917 թվականի հոկտեմբերի 16 (29)-ին ՌՄԴԲ(բ) կ ԿԿ ընդլայնված նիստում ընտրվել է ռազմահեղափոխական կուսակցական կենտրոնի կազմում՝ զինված ապստամբությունը ղեկավարելու համար, իսկ Պետրոգրադի խորհրդի կողմից՝ ՌՀԿ կազմում։
Հոկտեմբերյան զինված խռովության կազմակերպիչներից է, ղեկավարել է կապը Սմոլնիի և ապստամբական ջոկատների միջև։ Եղել է խորհուրդների (սովետներ) Համառուսաստանյան 2-րդ համագումարի պատգամավոր. ընտրվել է ԿԴԿ թվականի և նրա նախագահության անդամ։ 1917 թվականի դեկտեմբերի 7(20)-ին, Լենինի առաջարկությամբ, նշանակվել է Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՎՉԿ, ՉԵԿԱ) նախագահ, որը մեծ ռեսուրսներ ու լիազորություններ ստանալով անխնա հետապնդում և բռնաճնշումների էր ենթարկում «հակահեղափոխական» և «հակասովետական» ընկալվող տարրերի։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին կուսակցության Կենտկոմի և խորհրդային կառավարության հանձնարարականով Չեկան զբաղվել է քաղաքական հակառակորդների և դիվերսանտների ձերբակալմամբ ու զանգվածային գնդակահարություններով։
1921 թվականի հունվարի 27-ից ՀամԿ(բ)Կ-ին կից՝ «երեխաների կյանքը բարելավող հանձնաժողովի» նախագահն էր, որտեղ լայնածավալ աշխատանք է կատարել խորհրդային ու համաճարակից միլիոնավոր անապաստան երեխաների համար որբանոցներ կառուցելու գործում։ 1921 թվականի ապրիլի 14-ից՝ հաղորդակցության ճանապարհների ժողկոմ, մնալով ՎՉԿ նախագահ և ներքին գործերի ժողկոմ։
1924 թվականի փետրվարի 2-ից՝ ԽՍՀՄ «ԺՏԲԻ» նախագահ, մնալով ԽՍՀՄ ԺԿՍ-ին կից Միացյալ պետքաղվարչության նախագահ։ Ձերժինսկին եղել է կուսակցության 8-րդ, 10-14-րդ համագումարների պատգամավոր, 7-14-րդ համագումարներում ընտրվել է ԿԿ անդամ, 1920 թվականի ապրիլից՝ ՌԿ(բ) կ ԿԿ կազմբյուրոյի, 1924 թվականի հունիսից՝ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու։ Համառուսաստանյան և ԽՍՀՄ ԿԴԿ անդամ էր։
Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Ձերժինսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 701)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ֆելիքս Ձերժինսկի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.