Կրեմլ

Կրեմլ (ռուս.՝ кремль), հրակնատներ ու աշտարակներ ունեցող բերդապարիսպներով շրջապատված քաղաք հին Ռուսիայում։ Բազմաթիվ քաղաքներում կան կրեմլի պատից դուրս գտնվող արվարձաններ, որոնց պաշտպանության համար կառուցվում էին լրացուցիչ արտաքին ամրություններ և այդ դեպքում «կրեմլ» էին կոչում պատերով շրջապատված քաղաքի կենտրոնական մասը։ Ռուսիայում միայն այն բնակավայրերն էին քաղաքում համարում, որոնք նման բերդեր ունեին։

Կրեմլ
Մոսկովյան Կրեմլ

Մինչև 14-րդ դարը «կրեմլ» բառի փոխարեն օգտագործվում էր «դետինեց» տերմինը։ Նաև տարբեր ժամանակաշրջաններում նման ամրությունները կոչում էին կրոմ, գորոդ, գորոդոկ, գրադ, կրեպոստ և այլն։

Կրեմլի պատերը սկզբնական շրջանում եղել են փայտից և հողից, XI դարից՝ քարից և աղյուսից (Նովգորոդում, սկսվել է 1044-ին, Հին Լադոգայում՝ 1116-ին, Պսկովում՝ XIII դարից)։ Սովորաբար կառուցվել է բարձրադիր տեղում, գետափին կամ լճավփն։ Կրեմլում էին իշխանի պալատը, տաճարը, բոյարների և եկեղեցական վերնախավի բնակարանները։ Կրեմլները եղել են հին ռուս. քաղաքի կազմավորման կորիզը, որոշել նրա ուրվագիծը, իսկ դեպի դարպասները տանող ճանապարհները հաճախ կից բնակելի շրջանների շառավղաձե կամ հովհարաձև հատակագծման հիմքն են հանդիսացել։ XVI –XVII դդ. կառուցվել են մեծ թվով քարե կրեմլներ (Տուլա, Կոլոմնա, Կազան, Սմոլենսկ և այլ քաղաքներում), լավագույն օրինակը Մոսկովյան կրեմլն է (տես Մոսկովյան Կրեմլ )։ Ռուս. քաղաքների վերահատակագծման ժամանակ (XVIII դ. 2-րդ կես – XIX դ. 1-ին քառորդ) Կ., կորցնելով ռազմա–ստրատեգիական նշանակությունը, ընդգրկվել է քաղաքի համալիրի մեջ, որպես վարչական կենտրոն և պատմագեղարվեստական համալիր։

Գրականություն

  • Раппопорт П. А. Древние русские крепости. М.: Наука, 1965. (ռուս.)
  • Сурмина И. О. Самые знаменитые крепости России. М.: Вече, 2002.(ռուս.)
  • Тихомиров М. Н. Древнерусские города. М.: Гос. изд. полит. лит-ры, 1956.(ռուս.)
  • Яковлев В. В. Эволюция долговременной фортификации. М.: Воениздат, 1931.(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 684 Կրեմլ 
Կրեմլ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրեմլ» հոդվածին։

Tags:

ԱշտարակԱրվարձանԲերդՀրակնատՌուսերենՌուսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երեխայի իրավունքներԱնտանտՆշիկաբորբԳառնու հեթանոսական տաճարԿրիաներՀայաստանի թռչունների ցանկՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Միսաք ՄեծարենցՆիկոլ ՓաշինյանԷջմիածնի Մայր ՏաճարԱռաքյալը (Մուրացան)ԹուրքիաԲնության պահպանությունՄարդու առնանդամՀայրենական մեծ պատերազմՀովհաննես ԹումանյանԼեոնիդ ԱզգալդյանՀայերԽտությունԿռունկներՄթնոլորտի աղտոտումԹոնդրակյաններԱզատի ջրամբարՈւսուցման մեթոդներՅանդեքսՇրջակա միջավայրՀատակումԱպրիլի 26Օսմանյան կայսրությունՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունԹվական անունԲարդ ստորադասական նախադասությունԷպոսՕքեյՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՁեռնաշարժությունՄիզուղիների ինֆեկցիաներԶուգահեռագիծՍումգայիթի ջարդերՀայերեն հայհոյախոսությունՍեղան (երկրաչափություն)Վիտամին AՊրիզմաՆախադասությունԵռանկյան մակերեսՔրիստափոր ԿոլումբոսԵրկիրԲնությունԱդրբեջանՊետությունԵրաժշտությունԱրցախյան շարժումԲանակում (հեռուստասերիալ)ԷվոլյուցիաԿատուներԽատուտիկՏուբերկուլոզՉարլի ՉապլինԹոմաս ԷդիսոնՍայաթ-ՆովաԵգիպտոսԽրիմյան ՀայրիկՈրդան կարմիրԿտավատԱլյումինՊետրոս ԴուրյանՎիկտոր ՀամբարձումյանՀայաստանի ազգային հերոսՀեպատիտ CԽաղաղ օվկիանոսԱբովյան (քաղաք)ՄաշկաբորբՎարդանանց պատերազմՇվեդիաՈսկեպարԲիբլիական (պոեմ)🡆 More