Կաունաս

Կաունաս (լիտ.՝ Kaunas, , նախկինում՝ Կովնո), Լիտվայի մեծությամբ երկրորդ քաղաքը և Կաունասի կոմսության ամենամեծ քաղաքը և ադմինիստրատիվ կենտրոնը։ 1920-1939 թվականներին՝ Լիտվայի ժամանակավոր մայրաքաղաք։

Բնակավայր
Կաունաս
լիտ.՝ Kaunas
Դրոշ Զինանշան
Կաունաս Կաունաս

Կաունաս
ԵրկիրԼիտվա Լիտվա
Առաջին հիշատակում1361
Մակերես157 կմ²
ԲԾՄ48 մետր
Բնակչություն305 120 մարդ (հունվարի 1, 2023)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ837
Փոստային դասիչLT-44001
Ավտոմոբիլային կոդK
Պաշտոնական կայքkaunas.lt/apie-kauna/miesto-istorija/(լիտվ.) և en.kaunas.lt/city(անգլ.)
Կաունաս (Լիտվա)##
Կաունաս (Լիտվա)
Կաունաս

Նավահանգիստ Նեման գետի ափին։ Արդյունաբերական կենտրոն է, երկաթուղային և ավտոխճուղային հանգույց։

Անվանում

Քաղաքի անվանման հիմ ռուսական Կովնո ձևի կապակցությամբ ենթադրում են, որ անվանման հիմքում ընկած է ковать ― «դարբնել, կռել» բառը, այսինքն՝ «դարբնության վայր»։ Ըստ լիտվանների ավանդազրույցների՝ անվանումն առաջացել է լիտվական դիացաբանության սիրո աստվածուհի Միլդայի որդու՝ Կաունաս քաղաքի հիմնադրի անունից։

Պատմություն

Առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում՝ 1030 թվականին։

Կաունաս 
Կաունասի ամրոց
Կաունաս 
Կաունասի հոգևոր սեմինարիա: Եղել է Լիտվայի ազգային կենտրոններից մեկը
Կաունաս 
Պատմական նախադրյալ  Լիտվան միջպատերազմյան շրջանում
Կաունաս 
Նախագահ  Անտանս Սմետոնա և Լիտվայի զինված ուժեր

Տարեգրության մեջ առաջին հիշատակումը սկսվում է 1361 թվականից, երբ կառուցվում է Կաունասի ամրոցը։ 1362 թվականին ամրոցը գրավվում է պաշարումից հետո և ավերվում։ Դա 14-րդ դարում Տևտոնական ասպետների ամենամեծ և ամենակարևոր ռազմական հաղթանակներից մեկն էր Լիտվայի դեմ ։

1408 թվականին քաղաքը Վիտաուտաս Մեծից ստանում է Մագդեբուրյան իրավունք և 1413 թվականին դառնում է կենտրոն Կաունասի պովետի Տրակայի վոևոդությունում։ Կաունասի ինքնակառավարման իշխանությունը բաժանված է եղել երեք հիմնական փոխկապակցված իշխանությունների։ Կաունասը սկսում է ճանաչում ձեռք բերել, քանի որ գտնվում էր առևտրական ուղիների և գետային նավահանգստի խաչմերուկում 1441 թվականին քաղաքը մտել է Հանզայական միության մեջ։ Քաղաքն սկսում է կարևոր դեր խաղալ Բալթիկ ծովի տարածաշրջանի և Լիտվական Մեծ Իշխանության տնտեսության մեջ։ Քաղաքում կառուցվել է առաջին դպրոցը, հանրային բաղնիքը և գետային նավահանգիստը։ 1657 և 1708 թվականներին Կաունասում մոլեգնել է ժանտախտը։ 1731 և 1732 թվականներին հրդեհները ոչնչացրել են քաղաքի մի մասը։

XVII—XVIII  դարերում Լիտվական իշխանությունը անկում է ապրում։ Արդյունքում Պոսպոլիտայի երրորդ բաժինը 1795 թվականին մտնում է Ռուսական կայսրության կազմը։ Տնտեսական դրությունը աստիճանաբար լավանում է, բայց 1812 թվականին Հայրենական պատերազմի ժամանակ Նապոլեոնի բանակը անցնում է Կաունասով, և քաղաքը լուրջ ավերածության է ենթարկվում։

Կովենսկայա գավառը Կովնո կենտրոնով (Կաունաս) ձևավորվել է 1843 թվականին։ 1862 թվականին կառուցվել է երկաթուղագիծ՝ կապելով Ռուսական և Գերմանական կայսրությունները, որը Կաունասը դարձրել է կարևոր երկաթուղային հանգույց։ Որպեսզի պահպանվի Ռուսական կայսրության արևմտյան սահմանները, կառուցվել է Կաունասի ամրոցը :

1863 թվականին՝ անհաջող լեհա-լիտվական անհաջող ապստամբությունից հետ, ռուսական կայսրությունը եպիսկոպոսական նստավայրը տեղափոխվում է Վարնյայ (Կաունաս) : Շուտով Կաունասի հոգևոր սեմինարիան դառնում է Լիտվայի ազգային վերածննդի կենտրոններից ռուսականացման դարաշրջանում։ Սեմինարիայի ուսանողներից շատերը ակտիվորեն զբաղվում են արգելված լիտվական գրքերով։ 1884 թվականին սեմինարիայի ուսանողները սկսում են տպագրել լիտվական լեզվով լրագիր։

Քաղաքն այս կարգավիճակն ուներ մինչև 1939 թվականը։ Լիտվայի բոլոր նախագահներն աշխատել են Կաունասի նախագահական պալատում։ 1920 թվականին Կաունասում գումարվում է հիմնադիր սեյմը, որը հիմք է դնում պետության օրենսդրական համակարգին։ Սեյմն ընդունում է մի շարք կարևոր օրենքներ, մասնավորապես՝ հողային բարեփոխումների վերաբերյալ, ընդունվում է նոր սահմանադրություն։

Անկախությունից ի վեր, Կաունասը ունեցել է բնակչության վերելք։ Քաղաքը կոչվում էր Փոքր Փարիզ՝ իր հարուստ մշակութային կյանքի համար։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1919 թվականին, երբ մայրաքաղաք Վիլնյուսը անեքսիայի է ենթարկվել Լեհաստանի կողմից, Կաունասը դարձել է Լիտվայի մայրաքաղաքը։ Քաղաքն այս կարգավիճակն ուներ մինչև 1939 թվականը։ Լիտվայի բոլոր նախագահներն աշխատել են Կաունասի նախագահական պալատում։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանական զորքի առաջապահ մասը 1941 թվականի հունիսի 24-ի երեկոյան մտավ քաղաք, որն արդեն մաքրվել էր խորհրդային զորքերից լիտվական ճակատի ակտիվիստների կողմից։

Կաունաս  Երեկոյան մոտեցան Կաունասին՝ անցնելով օդանավակայանի մոտով, տեսան տասնյակ վնասված և վառված ինքնաթիռներ, քանդված անգարներ։ Սկզբում կամուրջով Կաունաս անցավ հրաձգային դիվիզիան, նաև Ռեդյուկի գումարտակը, որը նույնպես մտավ քաղաք։ Միայն չհասցրին 336-րդի բոլոր ստորաբաժանումները անցնել կամուրջը։ 190-րդի փորձը անցնել գետը քանդված կամրջով կրակահերթի արժանացավ Կաունաս 

:

Կաունաս  Կաունասում, որտեղից հեռացան կարմիր բանակի մասերը, չկար ոչ մի միավորված РККА, որի առաջ խնդիր էր դրված պահպանել օբյեկտները։ Մնալով քաղաքում՝՝ լիտվական միլիցիոներները հունիսի 22-ին թույլ չտալ զինված ուժերին, որը շատ շուտով զավթվեց 2-րդ բաժնի գործակալների կողմից Կաունաս 
Կաունաս 
Ազատության արձանը Կաունասում
Կաունաս 
Վիտով Մեծի ռազմական թանգարանը

Հին քաղաքում պահպանված ճարտարապետական հուշարձաններից են՝ դղյակը (13-17-րդ դարեր), Վիտաուտասի եկեղեցին (հիմնադրվել է 1400 թվականին), կաթողիկե տաճարը (15 դար, ավարտվել է 17-րդ դարում), Մասալսկիների պալատը (17-րդ դարի սկիզբ), ռոտուշան (1542, վերակառուցվել է 18-րդ դար)։ 19-րդ դարում հին քաղաքից ծնունդ է առել Կաունասի նոր շրշանը (համաձայն 1847 թվականին և 1871 թվականին մշակված գլխավոր հատակագծերի)։ 1920-1940-ական թվականներին քաղաքը բուռն զարգացել է։ Սովետական ժամանակաշրջանում Կաունասում գլխավոր հատակագծերով (1952, ճարտարապետ Բուչաս, 1970, ճարտարապետ՝ Տանուլիս) կառուցվել են բնակելի զանգվածներ, հասարակական շենքեր։ Կաունասում են՝ Լենինի (բրոնզ, 1970, քանդակագործ Պետրոսիս), Ձերժինսկու (բրոնզ, բետոն, 1947, քանդակագործ՝ Մերկուրով) և Ներիսի (բրոնզ, գրանիտ, 1955, քանդակագործ՝ Բուչաս (հուշարձանները, Չուռլյոնիսի պատկերասրահը (1969, ճարտարապետ՝ Վիտաս)։

Ծանոթագրություններ

Կաունաս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաունաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 350 Կաունաս 

Tags:

Լիտվերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վիտամին EԱղիների բորբոքային հիվանդությունՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Յուրի ՎարդանյանԿարեն ԴեմիրճյանՍողուններԱրշակ ԲԵռանկյան մակերեսԹռչնագիրՄաշկի սնկային հիվանդություններՎանաձորՀայկական ճարտարապետությունԲագրատունիների թագավորությունՎայոց ձորի մարզԱրձակԱրեգակնային համակարգՄատենադարանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱրամ ԽաչատրյանՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԱլգորիթմՄարդու պապիլոմավիրուսԱպրիլի 26ԱուտիզմՀաղթանակի օրՀարավային ԿովկասԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՁկներՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՄեր հայրենիքԲրազիլիաՕրգազմԼյուդվիգ վան ԲեթհովենՊատվի համար (դրամա)ՔարտեզԲացահայտիչԳյումրիՄուշեղ ԳալշոյանՎեներա (մոլորակ)ԲրոնխաբորբԷյֆելյան աշտարակՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԱկնարկ (ժանր)ԸնտանիքՄեղրԱմբերդ (ամրոց)Վինի ԹուխԷկոհամակարգՇախմատԱմոքսիցիլինԴերբայական դարձվածԱռյուծՀովհաննես ԹումանյանՕքեյՍակրավորՍրտային անբավարարությունԱծխաջուրԳևորգ Մարզպետունի (վեպ)Նար-ԴոսՄեր թաղը (պատմվածաշար)ԵրաժշտությունՀայաստանի դրոշԵվրոպական միությունԴաշտանային ցիկլՄարքեթինգԻլհամ ԱլիևԼյարդի հիվանդություններՌափայել ՊատկանյանԱնորոշ դերբայԱշխարհի մայրաքաղաքների ցանկԱրցախի ՀանրապետությունԱրգանդի միոմաՕվկիանիաՄագաղաթՀայկյան տոմարԻնդոնեզիաԱնտանտ🡆 More