Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ

«Օլիմպիկ Մարսել» (ֆր.՝ Olympique de Marseille, ɔlɛ̃pik də maʁsɛj, ավելի հաճախ անվանվում է «Մարսել»), ֆրանսիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մարսել քաղաքից։ Հանդես է գալիս Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում՝ Լիգա 1-ում։ Հիմնադրվել է 1899 թվականի օգոստոսի 31-ին և իր պատմության ընթացքում մրցաշրջանների մեծագույն մասն անցկացրել բարձրագույն խմբում։ Առավել շատ տիտղոսներ նվաճած ֆրանսիական ակումբներից է.

9 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ 1993 թվականին, լինելով առաջինը ֆրանսիական թիմերից, նվաճել է Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը։ 1994 թվականին մրցակիցներին կաշառելու փորձի պատճառով՝ որպես պատիժ՝ զրկվել է երկրի չեմպիոնի տիտղոսից և ուղարկվել երկրորդ դիվիզիոն։ 2010 թվականին «Օլիմպիկ»-ը կրկին հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն. այս անգամ այդ բարձր տիտղոսին արժանացել է իր նախկին խաղացողի՝ Դիդիե Դեշամի գլխավորությամբ։

Օլիմպիկ Մարսել
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ամբողջական անուն Olympique de Marseille
Մականուն(ներ) Les Phocéens, L'OM
Գույներ Սպիտակ, կապույտ
Հիմնադրում 1899
Երկիր Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ Ֆրանսիա
Մարզադաշտ Ստադ Վելոդրոմ
Տարողունակություն 67,394
Նախագահ Ժակ Հենրի Էյրոդ
Մարզիչ Ռուդի Գարսիա
Կայք
Լիգա Լիգա 1
2016-17 5-րդ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Տան դաշտ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Մրցակցի դաշտ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ
Երրորդ համազգեստ

Մարսելցիների «տնային» մրցասպարեզը, որտեղ թիմն իր հանդիպումներն անց է կացնում 1937 թվականից, քաղաքի հարավային մասում գտնվող, 67.394 նստատեղ ունեցող Stade Vélodrome մարզադաշտն է։ Այն համարվում է ամենաշատ հաճախվող մարզադաշտը Ֆրանսիայում. 2018/19 մրցաշրջանում «Օլիմպիկ»-ի «տնային» յուրաքանչյուր խաղին հաճախել է միջին հաշվով 50.361 ֆուտբոլասեր, իսկ դա ռեկորդային ցուցանիշ է ֆրանսիական ֆուտբոլում։ 2015 թվականին ակումբը եկամուտների €130.5  միլիոն ծավալով 23-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում։

2016 թվականին ակումբի սեփականատեր է դարձել ամերիկացի գործարար, «Լոս Անջելես Դոջերս» բեյսբոլային ակումբի նախկին սեփականատեր Ֆրենկ ՄըքՔորթը։ Վերջինս 2021 թվականին ակումբի նախագահ է նշանակել Պաբլո Լոնգորիային։

Մարզական նվաճումներ

Մարսելի «Օլիմպիկ»-ը 9 անգամ նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը՝ այդ ցուցանիշով զիջելով միայն «Սենտ Էտիեն»-ին ու «Պարի Սեն Ժերմեն»-ին, որոնք այդպիսի հաջողության հասել են 10-ական անգամ։ Ընդ որում՝ մարսելցիները չեմպիոնական առաջին կոչումը ձեռք են բերել 1929 թվականին՝ ֆրանսիական ֆուտբոլում պրոֆեսիոնալ մակարդակի ներդրումից առաջ։ Ֆրանսիայի ֆուտբոլային գավաթին մարսելցիները տիրացել են 10 անգամ. դա երկրորդ ցուցանիշն է այդ երկրում։ Մարսելյան թիմը 1972 և 1989 թվականներին կրկնակի նվաճման է հասել՝ դառնալով միաժամանակ և՛երկրի չեմպիոն, և՛ գավաթակիր։ Հիշարժան է հատկապես այն փաստը, որ Մարսելի «Օլիմպիկ»-ը ֆրանսիական միակ ֆուտբոլային ակումբն է, որին հաջողվել է նվաճել Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը (1993 թ.):

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություններ

Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ 
Մարսելցի ֆուտբոլիստները տոնում են 2009–10 մրցաշրջանում լիգայի գավաթին տիրանալը
Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ 
Մարսելցի ֆուտբոլիստները տոնում են Trophée des Champions մրցանակին արժանանալը. 2011 թ.
  • Ֆրանսիայի առաջնություն / Լիգա 1
    • Չեմպիոն (9)։ 1936–37, 1947–48, 1970–71, 1971–72, 1988–89, 1989–90, 1990–91, 1991–92, 2009–10
    • Արծաթե մեդալակիր (13)։ 1937–38, 1938–39, 1969–70, 1974–75, 1986–87, 1993–94, 1998–99, 2006–07, 2008–09, 2010–11, 2012–13, 2019–20, 2021–22
  • Լիգա 2
    • Հաղթող (1)։ 1994–95
    • 2-րդ մրցանակակիր (2)։ 1965–66, 1995–96
  • Ֆրանսիայի գավաթի խաղարկություն
    • Հաղթող (10)։ 1923–24, 1925–26, 1926–27, 1934–35, 1937–38, 1942–43, 1968–69, 1971–72, 1975–76, 1988–89
    • Եզրափակիչ խաղի մասնակից (9)։ 1933–34, 1939–40, 1953–54, 1985–86, 1986–87, 1990–91, 2005–06, 2006–07, 2015–16
  • Լիգայի գավաթի խաղարկություն
    • Հաղթող (3)։ 2009–10, 2010–11, 2011–12
  • Trophée des Champions մրցանակ
    • Հաղթող (3)։ 1971, 2010, 2011
    • Եզրափակիչ խաղի մասնակից (3)։ 1969, 1972, 2020
  • Coupe Charles Drago/Շառլ Դրագոյի գավաթի խաղարկություն
    • Հաղթող (1)։ 1957

Ֆրանսիայի առաջնություններում մրցելույթների վիճակագրությունը՝ սկսած 1950/1951 մրցաշրջանից

Միջազգային մրցումներ

  • Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկություն
    • Հաղթող (1)։ 1992–93
    • Եզրափակիչ խաղի մասնակից (1)։ 1990–91
  • ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություն
    • Եզրափակիչ խաղի մասնակից (3)։ 1998–99, 2003–04], 2017–18]
  • ՈՒԵՖԱ-ի «Ինտերտոտո» գավաթի խաղարկություն
    • Հաղթող (1)։ 2005

«Ոսկե գնդակ» մրցանակ

Ժան-Պիեռ Պապենը 1991 թվականին, երբ Մարսելի «Օլիմպիկ»-ի խաղացող էր, արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակի։

Այդ հեղինակավոր մրցանակին այլ ակումբներում խաղալիս արժանացած ևս երկու ֆուտբոլիստ ՝ Ջորջ Վեան և Ֆրանց Բեկենբաուերը, իրենց ավանդն են ներդրել թիմի հաջողություններում. առաջինը 2000–01 մրցաշրջանում խաղացել է «Օլիմպիկ»-ի կազմում, երկրորդը 1990 թվականին վեց ամիս մարզել է թիմը։

Եվրոպական «Ոսկե խաղակոշիկ» մրցանակ

Հարավսլավացի (խորվաթ) ֆուտբոլիստ Յոսիպ Սկոբլարը 1971 թվականին, երբ Մարսելի «Օլիմպիկ»-ի խաղացող էր, խփելով 44 գոլ՝ արժանացել է եվրոպական «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի։

UNFP-ի «Տարվա խաղացող» մրցանակ

Դիդիե Դրոգբան 2004 թվականին, երբ Մարսելի «Օլիմպիկ»-ի խաղացող էր, արժանացել է UNFP-ի «Տարվա խաղացող» մրցանակի։

UNFP-ի «Տարվա երիտասարդ խաղացող» մրցանակ

Հետևյալ ֆուտբոլիստները Մարսելի «Օլիմպիկ»-ի կազմում հանդես գալու ժամանակաշրջանում արժանացել են UNFP-ի «Տարվա երիտասարդ խաղացող» մրցանակի.

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիմպիկ (ֆուտբոլային ակումբ, Մարսել)» հոդվածին։

Tags:

Ֆուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ Մարզական նվաճումներՖուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ Ֆրանսիայի առաջնություններում մրցելույթների վիճակագրությունը՝ սկսած 19501951 մրցաշրջանիցՖուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ ԾանոթագրություններՖուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ ԳրականությունՖուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ Արտաքին հղումներՖուտբոլային Ակումբ, Մարսել Օլիմպիկ1899 թվական1993 թվական1994 թվական2010 թվականԴիդիե ԴեշամՄարսելՕգոստոսի 31ՖուտբոլՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական առածներ և ասացվածքներԳոշավանքԱրմավիրի մարզԿրծքավանդակի ցավՊապ թեստԼուիզիանաԲարդ համադասական նախադասությունԳաստրիտՏուն ջրվեժի վերևումՄանուշակՍեպսիսՀանրապետության հրապարակ (Երևան)Մարո ՄարգարյանՀղիություն (մարդ)ՏիեզերքԹոքի քաղցկեղՇեշտԴիֆթերիաԱտոմԵրիտասարդական պալատՄեգաբատՎահե ՇահվերդյանՏնտեսական աճՌուսերենԱնգլիաԳարունՆիդերլանդներՊահպանակԷրեկտիլ դիսֆունկցիաԳառնու հեթանոսական տաճարՓափուկ ուժՀապավումՀին աստվածներ (դրամա)Հրայր ԴժոխքԿիպրոսՊահքԲնավորությունԱդոլֆ ՀիտլերՍպիտակի երկրաշարժՈւղղագրությունԼիմֆոմաԿանդիդոզՄիավորված ազգերի կազմակերպությունՋոնաթան ՍվիֆթՆոր ԿտակարանՈրոշիչՀայերենի այբուբենԱսորիներԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզԱրյան ճնշումԱղտոտումՎի (երգիչ)Լուիզա ՆերսիսյանՌուսական կայսրությունՖրանսիայի քաղաքներԲռնաբարությունՎահան ՏերյանՀՀ ներքին գործերի նախարարությունԳլխուղեղի բորբոքումԱվստրալիայի ճարտարապետությունԹաթուլ ԿրպեյանՄարդու խորիոնային գոնադոտրոպինՀաստ աղիքների բորբոքումԷստրոգեններԲանակում (հեռուստասերիալ)Բորիս շունԲրայան ԻնոՄոլորակՍեղան (երկրաչափություն)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱշխարհի երկրներն ըստ տարածքիԿոտորակ (մաթեմատիկա)ԵրևանՎազգեն ՍարգսյանԿոնֆլիկտԴարձվածք🡆 More