Բեյսբոլ

Բեյսբոլ (անգլ.՝ baseball, base - բազա, հիմք և ball - գնդակ), թիմային խաղ բեյսբոլային գնդակով և մականով։ Խաղին մասնակցում են երկու թիմ, յուրաքանչյուրում ինը (երբեմն տասը) խաղացողներ։

Բեյսբոլ
Բեյսբոլ
Տեսակbat-and-ball game?, թիմային մարզաձև և օլիմպիական մարզաձև
Ծագման երկիրԲեյսբոլ ԱՄՆ
Սեռարական
Կարգավիճակթիմային խաղ
Հարմարանքմական, ձեռնոց, բեյսբոլային գնդակ
Վայրբեյսբոլային դաշտ
Առաջին առաջնություն1846 թ-ի հունիսի 19
Օլիմպիական խաղեր1992–2008
Տարբերվում էBaseball?, British baseball? և Palant?
Բեյսբոլ Baseball Վիքիպահեստում


Բեյսբոլ
Հարձակվող թիմի հարվածող խաղացողը։
Բեյսբոլ
Բեյբ Ռութը 1920 թվականին

Բեյսբոլը տարածված սպորտաձև է ԱՄՆ-ում, Կուբայում, Ճապոնիայում, Չինաստանում և Հարավային Կորեայում։ Ներկայումս ավելի քան 120 երկրում խաղում են բեյսբոլ։ Գոյություն ունի նաև բեյսբոլի պարզեցված ձևը՝ սոֆթբոլը։

Ընդհանուր տեղեկություններ բեյսբոլի մասին

Բեյսբոլը սպորտի ազգային տեսակ է ԱՄՆ-ում։ Այդ խաղը հաճախ անվանում են ամերիկյան սպորտի հռչակավոր մարզաձև։ Համարվում է, որ բեյսբոլն առաջացել է ռաունդերս հինավուրց անգլիական խաղից, որը անգլիացի գաղութարարները Ամերիկա են բերել դեռևս 18-րդ դարում։ «Բեյս» և «բոլ» անգլերեն բառերը համապատասխանաբար նշանակում են հիմք՝ գետին, և գնդակ։ Բեյսբոլ խաղում են 9-ական խաղացող ունեցող 2 թիմերով շեղանկյուն հրապարակում (կողմի երկարությունը՝ 27,4 մ), որի անկյուններում կան հենակետեր՝ բազաներ։ Թիմերը հերթով գրավում են մե՛կ պաշտպանողական, մե՛կ հարձակողական դիրք։ Պաշտպանվող թիմի խաղացողը՝ փիթչերը (նետողը), գնդակը նետում է խաղի մեջ, իսկ հարձակվող թիմի խաղացողը՝ բեթթերը (հարվածողը), պետք է նետած գնդակը զարկանի՝ մականի հարվածով հետ մղի, այնուհետև վազքով հնարավորինս արագ շրջանցի բոլոր երեք բազաները և վերադառնա «տուն»՝ նախկին դիրք։ Եթե պաշտպանվող թիմի խաղացողը կարողանում է գնդակով հարվածել վազողին, մինչև նրա առաջին բազա հասնելը, վերջինս դուրս է գալիս խաղից։ Վազող բեթթերը խաղից դուրս է գալիս նաև այն դեպքում, երբ բաց է թողնում 3 սթրայք՝ 3 գնդակ սթրայքի գոտում («տան» տարածքի վրա՝ իր թևատակերի և ծնկների բարձրությամբ), կամ եթե պաշտպանվողներին հաջողվում է օդում բռնել մականի հարվածով հետ մղված գնդակը։ Իսկ եթե վազողին հաջողվում է վազքով շրջանցել բոլոր երեք բազաները և վերադառնալ «տուն» (դա կոչվում է «շրջանաձև վազք»), վազքը համարվում է հաշվված, և հարձակվող թիմը ստանում է միավորներ։ Խաղը բաղկացած է 9 խաղափուլից՝ իննինգից։ Խաղափուլը համարվում է ավարտված, երբ յուրաքանչյուր թիմից խաղից դուրս է գալիս երեքական խաղացող։ Հաղթում է այն թիմը, որը խաղի վերջում ավելի շատ է հավաքում վազք-միավորներ։ Բեյսբոլը մեծ ժողովրդականություն է վայելում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Ավստրալիայում, Նիդեռլանդներում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ճապոնիայում և Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում։

Բեյսբոլ  Ընթերցե՛ք «բեյսբոլ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Բեյսբոլ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյսբոլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 388 Բեյսբոլ 

Tags:

Անգլերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)Տեղի պարագաՀայաստանի դրոշԵրևանի պետական համալսարանՇիրակի մարզՊետրոս ԴուրյանՀայոց այբուբենի հուշարձանԹբիլիսիԳլոբալ տաքացումՍրտային անբավարարությունՀրանտ ՄաթևոսյանԱրամ ԽաչատրյանՄարս (մոլորակ)Մայիսի 1 (տոն)Սննդային շղթաՕրալ սեքսՇուշիի ազատագրումԴեքսամետազոնՔրիստոնեությունՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԿալցիումի հիդրօքսիդՈրոտանՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Հայաստանի տնտեսությունՐաֆֆիԱմբողջ թիվԹոմաս ԷդիսոնՀամբարձում (տոն)Քրիստոնեության ընդունումը ՀայաստանումՄայր Հայաստան հուշահամալիրՄակբայԷրիթրոցիտների նստեցման արագությունՍիամանթոՁեռնաշարժությունԺամանակի պարագաՀարավային ԱմերիկաՀաղորդակցային գործընթացՓսորիազԵրևանի մետրոպոլիտենՀեպատիտ BՍինգապուրՑորենՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՈրոշիչԵրևանՍրտի կծկումների հաճախականությունՍասնա ծռերՓշատենիՊոլ ՄորֆիԱրվեստՄողեսներԿոտայքի մարզՎարդան Ղուկասյան (Դոգ)ՓայծաղԱնանիա ՇիրակացիԼոռու մարզՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱրյունՏոտոԳեյմինգՄԻԱՎ/ՁԻԱՀԱռաքյալը (Մուրացան)ԳայլերՀայաստանի քաղաքներըՖեռնան ՄագելանԿենսաբանական դասակարգումՅուրի ՎարդանյանԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՄեր հայրենիքԵղնջացանԽորանարդՄեջքի ցավԴավիթ ԲեկՀենրիխ ՄխիթարյանՊարագաներԱրևմտյան ՀայաստանՀորոսկոպ🡆 More