Դիդիե Դեշամ: ֆրանսերեն ֆուտբոլիստ

Դիդիե Կլոդ Դեշամ (ֆր.՝ Didier Claude Deschamps, ֆրանսերեն արտասանություն , հոկտեմբերի 15, 1968(1968-10-15), Բայոնա, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, մարզիչ, ազգությամբ՝ բասկ։ Լինելով Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը՝ հավաքականին հասցրել է հաղթանակի 1998 թվականի աշխարհի առաջնությունում և 2000 թվականի Եվրոպայի առաջնությունում։ 2012 թվականի հուլիսի 8-ից Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչն է։

Դիդիե Դեշամ: Խաղային կարիերա, Մարզչական կարիերա, Վիճակագրություն
Դիդիե Դեշամ
ֆր.՝ Didier Deschamps
Դիդիե Դեշամ: Խաղային կարիերա, Մարզչական կարիերա, Վիճակագրություն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դիդիե Կլոդ Դեշամ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1968(1968-10-15)[…] (55 տարեկան)
Ծննդավայր Բայոննա, Ֆրանսիա Ֆրանսիա
Հասակ 174 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Ֆրանսիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985-1989 Ֆրանսիա Նանտ 111 (4)
1989-1990 Ֆրանսիա Մարսել 16 (3)
1990-1991 Ֆրանսիա Բորդո 29 (3)
1991-1994 Ֆրանսիա Մարսել 106 (5)
1994-1999 Իտալիա Յուվենտուս 124 (4)
1999-2000 Անգլիա Չելսի 26 (0)
2000-2001 Իսպանիա Վալենսիա 8 (0)
Ազգային հավաքական
1989-2000 Ֆրանսիա Ֆրանսիա 103 (4)
Մարզչական կարիերա
2001-2005 Ֆրանսիա Մոնակո
2006-2007 Իտալիա Յուվենտուս
2009-2012 Ֆրանսիա Մարսել
2012-ն.ժ. Ֆրանսիա Ֆրանսիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խաղային կարիերա

Ակումբային

Դիդիե Դեշամն իր ֆուտբոլային կարիերան սկսել է դեռևս դպրոցում սովորելու տարիներին։ Նրա առաջին ակումբը «Բայոննա» սիրողական ակումբն էր։ Նրա տաղանդն ըստ արժանվույն գնահատել են «Նանտ» ակումբի սկաուտները, որոնք 15 տարեկան պատանու հետ պայմանագիր են կնքել 1983 թվականի ապրիլին։ Դեշամի նորամուտը առաջնությունում կայանում է 1985 թվականի սեպտեմբերի 27-ին։

Առաջին իսկական հաջողությունները ազգային հավաքականի ապագա առաջնորդի «դուռն են թակում» 1991-1994 թվականներին՝ երկրորդ մարսելական «կամպանիայի» ժամանակ։ Ֆրանսիական Լիգայի չեմպիոնի երկու տիտղոսներից հետո (1991, 1992) Դեշամի ձեռքերում հայտնվեց շատերի համար դեռևս անհասանելի Չեմպիոնների գավաթը։ Այն, ինչ արեցին Օլիմպիկի ֆուտբոլիստները 1993 թվականին, անհավանական թվաց, քանի որ նրանցից առաջ ոչ մի ֆրանսիական ակումբի չէր հաջողվել նվաճել ակումբային եվրոպական ֆուտբոլի անգամ մեկ տիտղոս։ Դիդիե Դեշամը դարձավ ամենաերիտասարդ թիմի ավագը, ում հաջողվեց հաղթել այդքան պատվավոր տիտղոս, իսկ այդ ակումբի դարպասապահ Ֆաբիեն Բարտեզը նույն անվանակարգում դարձավ ամենաերիտասարդ դարպասապահը։

1994 թվականին Դեշամը տեղափոխվում է Թուրինի «Յուվենտուս»։ Փայլելով ակումբի կազմում՝ Դեշամը երկրի ներսում հաղթեց վեց տարբեր գավաթներ, ինչպես նաև վերջին երկու տարվա մեջ երկրորդ անգամ հաղթեց Չեմպիոնների գավաթը (1996)։ Երևում է՝ պատահական չէ, որ Դեշամը մտնում է Ֆրանսիայի լավագույն լեգիոններների այն «եռյակի» մեջ, որոնք երբևիցե պաշտպանել են Ծեր Սենյորայի «գույները»։

Մինչև մեծ ֆուտբոլային կարիերան ավարտելը Դեշամը հասցրեց փորձել իրեն որպես անգլիական Պրեմիեր լիգայի և իսպանական Պրեմիերի խաղացող։ 2001 թվականին ֆուտբոլիստը հայտարարեց, որ մտադիր է «խաղակոշիկները մեխից կախել» (այսինքն՝ ավարտել կարիերան)։

Միջազգային

1989 թվականին Միշել Պլատինիի կողմից հրավիրվելով ազգային հավաքական (Հարավսլավիայի դեմ խաղում)՝ Դեշամը ֆրանսիական ֆուտբոլի համար շատ խավար ժամանակահատվածում սկսեց իր միջազգային կարիերան:

Երբ թիմի նոր գլխավոր մարզիչ Էմե Ժակեն սկսեց «վերակենդանացնել» հավաքականը, թիմի ավագը դարձավ Մանչեսթեր Յունայթեդի «աստղային» փլեյմեյքեր Էրիկ Կանտոնան։ Սակայն նա չարդարացրեց սպասելիքները. ֆեյր-փլեյի հետ չհամապատասխանող պահվածքի համար նա ստացավ երկարաժամկետ որակազրկում և վերադարձավ 1995 թվականի հունվարին, իսկ այդ ժամանակ հավաքականում Ժան-Պիեր Պապենի և Դավիդ Ժինոլայի նման վետերաններին փոխարինելու եկան նոր ֆուտբոլիստներ։ Սկսեց Զինեդին Զիդանի ժամանակաշրջանը, ով փոխարինել էր Ժան-Պիեր Պապենին։ Դեշամն այն քչերից էր, ովքեր մնացին թիմի կազմում, և նա կրկին ընտրվեց հավաքականի ավագ։ Ընտրվելուց հետո ընկած ժամանակահատվածը հետագայում կոչվեց ֆրանսիական ֆուտբոլի «Ոսկե Ժամանակաշրջան»։ Որպես մարզիչ՝ Դեշամն իր առաջին խաղն անցկացրել է Գերմանիայի ազգային հավաքականի դեմ խաղում՝ Եվրոյի որակավորման փուլում։

Դիդիե Դեշամ: Խաղային կարիերա, Մարզչական կարիերա, Վիճակագրություն 
Դիդիե Դեշամը 2000 թվականին

Սակայն իսկական ճանաչման Դեշամն և իր խաղընկերներն արժանացան 1998 թվականի ֆանտաստիկ մունդիալից հետո։ Մինչև առաջնության մեկնարկը հիմնական ֆավորիտը համարվում էր Բրազիլիայի հավաքականը, որը չնայած Ռոմարիոյի կորուստի, միևնույն է, մնում էր ամենաահեղ կազմն ունեցող հավաքականը։ Հավաքականի հետ մրցակցության մեջ մտնել կարող էր միայն Սելեստան իր հզոր հարձակվողական զույգով՝ Գաբրիել Բատիստուտա և Արիել Օրտեգա։ Սակայն ամեն ինչ ստացվեց այլ կերպ. Ֆրանսիայի հավաքականն իր մրցակիցներին չէր տալիս հաղթելու անգամ ամենաչնչին շանս՝ ամեն հանդիպման ընթացքում ցույց տալով հիանալի խաղ դաշտի ցանկացած հատվածում։ Առաջնության իսկական հերոսը դարձավ Զինեդին Զիդանը՝ եզրափակիչ «դուբլի» հեղինակը։ Դարպասապահն էր (ի զարմանս բոլորի նա գործում էր շատ վստահ) Բարտեզը, պաշտպանության գիծը՝ պաշտպանված Դիդիե Դեշամով, համարվեց ամենաներդաշնակմ ամբողջ առաջնության շրջանակներում։ Հաղթանակն ստացվեց ավելի քան օրինաչափ և համարվեց արժանի։

Անմիջապես այդ մեծ հաջողությունից հետո Էմե Ժակեն հեռացավ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրան փոխարինեց Րոժե Լեմերը, որը օգտվելով նախորդ մարզչի հավաքականում դրած հիմքից՝ ֆրանսիացիներին հասցրեց մինչև մյուս խոշոր հաղթանակին։ Այդ հաղթանակը 2000 թվականի Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացիների տարած հաղթանակն էր։ Այն բանից հետո, երբ Դեշամը բարձրացրեց իր գլխավերևում այդ պատվավոր տիտղոսը, Ֆրանսիան գլխավորեց ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակը և այդ բարձրության վրա մնաց շուրջ 2 տարի։

2001 թվականին կայացավ Դիդիե Դեշամի հրաժեշտը հավաքականի հետ։ Այդ ժամանակ նա Ֆրանսիայի հավաքականում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր էր։ Այս պահին Դեշամից առաջ իրենց տեղն են գտել միանգամից հինգ ազգանուն՝ Զիդան, Թյուրամ, Դեսայի, Անրի և Պատրիկ Վիերա, և ընդ որում, նրանք բոլորը Դեշամի նախկին խաղընկերներն են։

Մարզչական կարիերա

Դեշամի առաջին մարզչական ակումբը դարձավ ֆրանսիական «Մոնակոն»։ Այդ ակումբի հետ նա 2003 թվականին հաղթեց լիգայի գավաթը և հասավ մինչև 2004 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ Հետագայում նա ակումբից հեռացավ, քանի որ ակումբի կառավարության հետ ուներ խնդիրներ։

Երբ 2006 թվականի ամռանը Դեշամն ստացավ վատ իրավիճակում հայտնված «Յուվենտուսից» առաջարկություն. նա ամենևին էլ չէր կասկածում, որ ամեն ինչ լավ կլինի, և «Յուվենտուս» Սերիա B-ում հայտնվելու հենց առաջին մրցաշրջանում նա գլխավորեց ակումբը։ Այդ տարի «Դեշամի ակումբը» առաջնությունն ավարտեց 1-ին հորիզոնականով և դուրս եկավ Սերիա A: Մրցաշրջանի ավարտից հետո Դեշամը հեռացավ ակումբից, քանի որ նրան դուր չեկավ ակումբի կառավարության վարած գալիք տրանսֆերային քաղաքականությունը։

2009 թվականի մայիսի 5-ին Դեշամը երկու տարվա պայմանագիր կնքեց Մարսելի «Օլիմպիկի» հետ։ Այդ ակումբում նա մարզչի պաշտոնն զբաղեցրեց 2009-10 մրցաշրջանի սկզբից։ «Մարսելի» հետ Դեշամը հաղթանակ տարավ Ֆրանսիայի առաջնությունում, Ֆրանսիայի լիգայի գավաթում, ինչպես նաև հաղթեց Ֆրանսիայի Սուպերգավաթը։ 2012 թվականի հուլիսի 2-ին Դեշամը խզեց իր պայմանագիրը «Մարսելի» հետ։ Ֆրանսիական մամուլի վարկածով՝ Դեշամի հեռանալու պատճառ դարձան սպորտային տնօրենի՝ Ժոզե Անիգոյի հետ ունեցած խնդիրները։

2012 թվականի հուլիսի 8-ին Դեշամը, հետևելով Լորան Բլանի քայլերին (այսինքն՝ դարձավ թիմի գլխավոր մարզիչ), ով 2012 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո հեռացավ գլխավոր մարզչի պաշտոնից, երկու տարվա պայմանագիր կնքեց Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ։

Վիճակագրություն

Ըստ 2013 թվականի մարտի 26-ի տվյալների․

Ակումբային

Միջազգային

Միջազգային գոլերը

Մարզչական վիճակագրություն

Ակումբ Երկիր Կառավարման սկիզբ Կառավարման վերջ Արդյունքներ
Խ Հ Ո Պ Տ %
Մոնակո Դիդիե Դեշամ: Խաղային կարիերա, Մարզչական կարիերա, Վիճակագրություն  2001 19 սեպտեմբերի 2005 210 100 57 53 47.61
Յուվենտուս Դիդիե Դեշամ: Խաղային կարիերա, Մարզչական կարիերա, Վիճակագրություն  10 հուլիսի 2006 28 մայիսի 2007 45 30 10 5 66.66
Մարսել Դիդիե Դեշամ: Խաղային կարիերա, Մարզչական կարիերա, Վիճակագրություն  5 մայիսի 2009 2 հուլիսի 2012 167 87 39 41 52.09
Ֆրանսիայի հավաքական Դիդիե Դեշամ: Խաղային կարիերա, Մարզչական կարիերա, Վիճակագրություն  8 հուլիսի 2012 ն.ժ. 39 21 10 8 53.84
Ընդհանուր 461 238 116 107 51.62

Ըստ 2015 թվականի սեպտեմբերի 7-ի տվյալների

Ձեռքբերումներ

Որպես ֆուտբոլիստ

Դիդիե Դեշամ: Խաղային կարիերա, Մարզչական կարիերա, Վիճակագրություն  «Մարսել»

Դիդիե Դեշամ: Խաղային կարիերա, Մարզչական կարիերա, Վիճակագրություն  «Յուվենտուս»

Դիդիե Դեշամ: Խաղային կարիերա, Մարզչական կարիերա, Վիճակագրություն  «Չելսի»

Դիդիե Դեշամ: Խաղային կարիերա, Մարզչական կարիերա, Վիճակագրություն  «Ֆրանսիայի հավաքական»

Որպես մարզիչ

Դիդիե Դեշամ: Խաղային կարիերա, Մարզչական կարիերա, Վիճակագրություն  «Մոնակո»

  • Ֆրանսիական լիգայի գավաթի հաղթող (1) - 2003
  • Ընդհանուր՝ 1 տիտղոս

Դիդիե Դեշամ: Խաղային կարիերա, Մարզչական կարիերա, Վիճակագրություն  «Յուվենտուս»

  • Սերիա B-ի հաղթող (1) - 2006-07
  • Ընդհանուր՝ 1 տիտղոս

Դիդիե Դեշամ: Խաղային կարիերա, Մարզչական կարիերա, Վիճակագրություն  «Մարսել»

  • Լիգա 1-ի չեմպիոն (1) - 2010
  • Ֆրանսիական լիգայի գավաթի հաղթող (3) - 2010, 2011, 2012
  • Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող (2) - 2010, 2011

Ընդհանուր՝ 6 տիտղոս

Անձնական ձեռքբերումներ

  • Տարվա ֆուտբոլիստ Ֆրանսիայում (1) - 1996
  • Ընդգրկված է ՖԻՖԱ 100-ի կազմում (1)

Ընդհանուր՝ 2 մրցանակ

Նշումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Դիդիե Դեշամ: Խաղային կարիերա, Մարզչական կարիերա, Վիճակագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիդիե Դեշամ» հոդվածին։

Tags:

Դիդիե Դեշամ Խաղային կարիերաԴիդիե Դեշամ Մարզչական կարիերաԴիդիե Դեշամ ՎիճակագրությունԴիդիե Դեշամ Մարզչական վիճակագրությունԴիդիե Դեշամ ՁեռքբերումներԴիդիե Դեշամ Անձնական ձեռքբերումներԴիդիե Դեշամ ՆշումներԴիդիե Դեշամ ԾանոթագրություններԴիդիե Դեշամ Արտաքին հղումներԴիդիե Դեշամ19682012d:Q508711Բայոնա (Ֆրանսիա)ԲասկերԵվրոպայի առաջնության եզրափակիչ 2000Հոկտեմբերի 15Հուլիսի 8Միջազգային հնչյունական այբուբենՖուտբոլՖուտբոլի աշխարհի առաջնություն 1998ՖրանսերենՖրանսիաՖրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայ գրերի գյուտՋրծաղիկՀայոց պատմությունԶատկի ավանդույթներԲնությունՉո Սո-հյանգՊատմություն Հայոց (Խորենացի)ՀելլենիզմԵրկաթԱրաբոՂազարոս ԱղայանՄադամ ԲատերֆլայԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՍանկյուլոտներԲագրատունիներՌոմանոս ՄելիքյանԾաղկազարդԲառակապակցությունԿոսովոյի հուշարձաններՎազգեն ՍարգսյանԷնդոմետրիոզՀայ ֆիդայական շարժումԻնքնաթիռԹեհրանի կոնֆերանսԷպիլեպտիկ նոպաՕդի ջերմաստիճանՄիացյալ ԹագավորությունՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտՀավասարասրուն սեղանԱրատտաՀունգարիաԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԱրարատHarleys in HawaiiՕրգանական միացություններՓափուկ ուժԱրշակունիների թագավորությունՄիքելանջելոԽաչատուր ԱբովյանՇոտլանդիաՔութեշՍինգապուրԱգաթա ՔրիստիԱրյան ընդհանուր հետազոտությունՄեգաբատԱրեգակԷյֆելյան աշտարակՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՋոդի ՖոսթերՍեքսիզմՄիզոպրոստոլՎիտամին B12 անբավարարությունԼյարդի հիվանդություններՖրեդերիկ ԲանտինգԿոնֆլիկտՎագինիզմԴեքսամետազոնՀարավային ԱմերիկաՄեր հայրենիքՀովհաննես ԱյվազովսկիՎերաբերական (խոսքի մաս)ԱրգանդՀելիկոբակտեր պիլորի վարակԿաթոլիկ եկեղեցիԵնթակաՀայաստանի Ազգային ժողովԿոկորդիլոսներԼեղապարկԱռաջնախաղԳովազդԿառլես ՊուչդեմոնՇախմատԼևոմեկոլԱլեքսանդր ԹամազովՓոքրիկ իշխանըՀայերենԼեյկոցիտ🡆 More