Միշել Պլատինի: ֆրանսերեն ֆուտբոլիստ

Միշել Ֆրանսուա Պլատինի (ֆր.՝ Michel François Platini, հունիսի 21, 1955(1955-06-21), Ժյոֆ), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և մարզիչ։ Եղել է ՈՒԵՖԱ-ի նախագահը 2007 թվականից մինչև 2016 թվականը։

Միշել Պլատինի: Ակումբային գործունեություն, Ծանոթագրություններ, Արտաքին հղումներ
Միշել Պլատինի
ֆր.՝ Michel Platini
Միշել Պլատինի: Ակումբային գործունեություն, Ծանոթագրություններ, Արտաքին հղումներ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Միշել Ֆրանսուա Պլատինի
Ազգությունը ֆրանսիացի
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մականուն Platoche
Ծննդյան ամսաթիվ հունիսի 21, 1955 (68 տարեկան)
Ծննդավայր Ժյոֆ, Ֆրանսիա
Հասակ 179 սմ
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
1966 - 1972 Ֆրանսիա Ժյոֆ ՖԱ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1972 - 1979 Ֆրանսիա Նանսի 183 (98)
1979 - 1982 Ֆրանսիա Սենտ-Էտյեն 104 (58)
1982 - 1987 Իտալիա Յուվենտուս 147 (68)
1972 - 1987 Ընդհանուր 434 (224)
Ազգային հավաքական
1975 - 1976 Ֆրանսիա Ֆրանսիա (օլիմպ.) 7 (4)
1975 - 1976 Ֆրանսիա Ֆրանսիա Մ-21 3 (0)
1976 - 1986 Ֆրանսիա Ֆրանսիա 72 (41)
1988 Քուվեյթ Քուվեյթ 1 (0)
Մարզչական կարիերա
1988 - 1992 Ֆրանսիա Ֆրանսիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Ըստ «Ֆրանս Ֆուտբոլ» պարբերականի համարվում է 20-րդ դարի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստը։ Երեք անգամ արժանացել է Ոսկե գնդակի (1983, 1984, 1985)։ 1984 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող։ Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկուն է (9 գնդակ)։ 2011-ին ճանաչվել է որպես լավագույն արտասահմանցի խաղացող՝ իտալական ֆուտբոլի պատմության մեջ։

Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր. 1985 թվականին՝ Շեվալյե, 1988 թվականին՝ Սպա։

Չորս տարի մարզել է Ֆրանսիայի հավաքականը, սակայն նշանակալի հաջողությունների չի հասել։

1992 թվականից հետո սկսել է զբաղվել վարչական աշխատանքով և զբաղեցրել մի շարք պաշտոններ ՖԻՖԱ-ում, Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայում։ 2007 թվականի հունվարի 26-ին ընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահ, 2011 թվականի մարտի 22-ին՝ վերընտրվել այդ պաշտոնին։

2010 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։

2015 թվականի մայիսի 21-ին մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանել էր Երևան, այցելել Մայր Աթոռ (Սուրբ Էջմիածին)։ Նրան ուղեկցում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Երևանի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել նաև մամուլի ասուլիս։

Ակումբային գործունեություն

Երիտասարդ տարիներ

Միշել Պլատինին ծնվել է Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Ժյոֆ ավանում։ 20-րդ դարի սկզբին նրա պապն Իտալիայից եկել է Ֆրանսիա և հաստատվել այնտեղ։ Հայրը՝ Ալդո Պլատինին, ֆուտբոլ էր խաղում սիրողական մակարդակում և ամեն կերպ օգնում էր իր տղային ֆուտբոլային առաջին քայլերում։ Փոքր տարիքում Միշելն ստացել է «Ֆուտբոլային գնդակի Փոքրիկ Իշխան» (Անտուան դը Սենտ-Էքսզյուպերիի հեքիաթի հերոսի անունով) և «Պելեատինի» (իր սիրելի ֆուտբոլիստի՝ Պելեի անունով) մականունները։

Միշելի առաջին թիմը եղել է Ժյոֆ ավանի համանուն պատանեկան ակումբը։ 1972 թվականի ամռանը Պլատինին պայմանագիր կնքեց «Նանսի» ֆուտբոլային ակումբի հետ, որն ամենաուժեղն էր տարածաշրջանում։

Նանսի (1972-1979 թվականներ)

Պլատինիի առաջին պրոֆեսիոնալ մրցաշրջանն ակումբում տեղի ունեցավ 1972-1973 թվականներին, երբ վնասվածք ստացավ ակումբի գլխավոր ռմբարկուն։ Պլատինիի դեբյուտային խաղը 1973 թվականի մայիսի 2-ին կայացած «Նանսի»-«Նիմ» հանդիպումն էր։ Արդեն հաջորդ խաղի ժամանակ նա երկու գնդակ ուղարկեց «Լիոն»-ի դարպասը (վերջնահաշիվը 4:1), այդպիսով խփելով իր առաջին գոլերն ակումբում։ Դրանից հետո Միշելը դարձավ ակումբի ամենալավ տուգանային և տասնմեկ մետրանոց հարվածներ իրացնողը։

1973-1974 մրցաշրջանում հիմնական կազմում խաղաց 21 խաղում՝ հեղինակելով ընդամենը 2 գնդակ։ 1974-1975 մրցաշրջանում «Նանսի»-ն հայտնվեց 2-րդ դիվիզիոնում։ Այնտեղ երիտասարդ կիսապաշտպանը խփեց 17 գոլ և դարձավ իր ակումբի առաջատարը։ Արդեն հաջորդ տարի թիմը նորից բարձրացավ 1-ին դիվիզիա և 1976 թվականին զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Այդ ընթացքում Պլատինին գտնվում էր ծառայության մեջ, սակայն ոչ սովորական զորամասում, այլ մարզական գումարտակում, որտեղից նա հնարավորություն ուներ մասնակցելու մարզումներին և ակումբի խաղերին։

Իր առաջին խաղն ազգային հավաքականի կազմում անց է կացրել 20 տարեկանում, 1976 թվականի մարտի 27-ին, Չեխոսլովակիայի հավաքականի դեմ։ Խաղի 76-րդ րոպեին Միշելը հեղինակեց իր առաջին գոլը «կապույտների» համար։

1976 թվականի ամռանը Միշելն իր մասնակցությունն ունեցավ Մոնրեալի օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարում։ 1/4-րդ եզրափակչում Ֆրանսիան պարտվեց ԳԴՀ-ին, որն էլ հաղթեց մրցաշարը։ Հենց այդ տարում էլ Միշելը դարձավ տարվա ֆուտբոլիստը, իսկ «Ոսկե գնդակի» հավակնորդների մեջ 21-ամյա ֆրանսիացին զբաղեցրեց 5-րդ տեղը՝ զիջելով միայն Ֆրանց Բեկենբաուերին, Ռոբ Ռենսենբրինկին, Իվո Վիկտորին և Քևին Քիգանին։

Պլատինիի շնորհիվ «Նանսի»-ն երբեմն հաղթում էր ֆրանսիական ակումբներ «Մոնակոյին», «Նանտին» և «Սենտ Էտենին»։ 1977 թվականին նրանք առաջնությունն ավարտեցին 4-րդ հորիզոնականում, իսկ 1978 թվականին՝ 6-րդում։ Հենց այդ թվականին «Նանսի»-ն հաղթեց Ֆրանսիայի գավաթը՝ իր պատմության մեջ միակ անգամ։ Եզրափակչում թիմը 1:0 հաշվով հաղթեց «Նիցցային», իսկ հաղթական գոլը հեղինակեց հենց Միշել Պլատինին։ 1977/1978 մրցաշրջանի 9 գավաթային խաղերում Պլատինին խփեց 8 գնդակ։

1978 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ Ֆրանսիային բաժին հասավ ուժեղ խումբ։ Ֆրանսիայի հետ մեկտեղ խմբում էին հայտնվել նաև Արգենտինան, Իտալիան և Հունգարիան։ Այնուամենայնիվ Ֆրանսիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և տուն վերադարձավ, նույնիսկ 3:1 հաշվով հաղթանակը հունգարացիների նկատմամբ չօգնեց նրանց։ Պլատինին մասնակցեց ընդամենը 3 խաղի և խփեց 1 գնդակ՝ Արգենտինայի հավաքականի հետ խաղում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Միշել Պլատինի: Ակումբային գործունեություն, Ծանոթագրություններ, Արտաքին հղումներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Պլատինի» հոդվածին։

Tags:

Միշել Պլատինի Ակումբային գործունեությունՄիշել Պլատինի ԾանոթագրություններՄիշել Պլատինի Արտաքին հղումներՄիշել Պլատինի1955d:Q4261d:Q453411Հունիսի 21ՈՒԵՖԱՖուտբոլՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարդու գլխուղեղՎերածնունդՄշակույթԱրման ՆշանյանԱկսել ԲակունցԲեղմնավորումԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԿաթնասուններԵղնջացանԱղերԿռունկ (երգ)Տերունական աղոթքԹութքՀարադրությունՏավուշի մարզԴաունի համախտանիշՄոմիկՐաֆֆիՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱշտարակ (քաղաք)ՄանդակՄեջքի ցավՄիքելանջելոԿոկորդիլոսներՄոնթե ՄելքոնյանՍահմիԼիոնել ՄեսսիՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՄեր թաղը (պատմվածաշար)ԻբուպրոֆենՖեյսբուքՏուբերկուլոզՏատիկիս դաջվածքներըՀապավումՆախադասությունԵվրոպաՀայաստանի Հանրապետության նախագահՌևմատոիդ արթրիտԲարդ նախադասությունԵղջերուներԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՄուսա լեռՍև բերդԿատուներԵրվանդ ՔոչարՆշիկաբորբԱշոտ Բ ԵրկաթԱլպիական մանուշակ (պատմվածք)Վինսենթ վան ԳոգԻնքնապաշտպանական մարտեր (1915)ԻսրայելԵրաժշտական գործիքներՀամախառն ներքին արդյունքՁորի Միրոն (ֆիլմ)Ածական անունՓշատենիՀայերենի այբուբենԲագրատունիների թագավորությունՈւրցՀայաստանի քաղաքներըՀրամայական եղանակՍտորոգյալԱլերգիաՊապ թագավորՆորավանքԱրտաշեսյանների թագավորությունՄուշԿունիլինգուսԿենդանակերպՀյուսիսային ԱմերիկաԷկոլոգիական գործոններՇեշտՄոսկվաՄատյան ողբերգությանՓղերՎարդանանց պատերազմԱրծվաշեն🡆 More