Քարավան

Քարավան (գերմ.՝ karawane, պարս.՝ كاروان, հնարավոր է քրդ.՝ kar՝առաքելություն +van`մարդ, մարդիք, կամ սանսկրիտ՝ karabhah՝ երիտասարդ ուղտ կամ փիղ), միմյանց հետ միավորված մարդկանց խումբ, իրենց որոճացող կենդանիների մեծ խմբով (ուղտ,ձի,ավանակ), որոնք միացել են իրար դժվար և երկար ճամփորդության օգնելու նպատակով։

Քարավան
Ժամանակակից քարավան Մարոկկոյում
Քարավան
Քարավան Սահարայում, 19-րդ դար
Քարավան
ԱՄՆ, թիկունքի ապահովման համար, ջորիներով քարավան։

Պատմական ժամանակներում Արևելյան Ասիան և Եվրոպան կապող քարավանները հաճախ շքեղ եւ եկամտաբեր ապրանքներ էին բերում, ինչպիսիք են մետաքսը կամ ոսկերչական իրերը։ Ուստի քարավանները շահադիտական թիրախ էին ավազակախմբերի համար։ Արդյունավետ, հաջողված ճանապարհորդության շահույթը կարող է հսկայական լինել, համեմատելի եվրոպայում համեմունքների առևտրի հետ։ Քարավանների կողմից բերված շքեղ ապրանքները շատերին էին ներգրավում կարևոր առևտրային ճանապարհներով՝ քարվանսարաներ կառուցելու համար։ Քարվանսարա էին ճանապարհային կայանները, որոնք աջակցում էին առևտրին, տեղեկատվության հոսքին, ինչպես նաև Ասիա, Հյուսիսային Աֆրիկա և հարավ-արևելյան Եվրոպա, մասնավորապես Մետաքսի ճանապարհի վրա գտնվող առևտրային երթուղիների ցանցի մարդկանց։ Քարավանսարաները ջուր էին մատակարարում մարդու և կենդանիների սպառման համար, լվացքի և անձնական խնամքի համար։ Երբեմն նրանք կառուցում էին լոգարաններ։ Նրանք նաև ունեին կենդանիների համար սնունդ և զբոսաշրջիկների համար խանութներ, որոնց համար նրանք կարող էին ձեռք բերել նոր մատակարարներ։

Քարավանի ուղղակի նշանակություն

Քարավանը սովորաբար գլխավորում է քարավանի ավագը և պաշտպանված է զինված պահակախմբով։

Ամենահայտնի հնադարյան և միջին դարերի քարավանային երթուղին համարվում է, մ.թ.ա. II դարից հայտնի՝ Չինաստանը Միջին Ասիային միացնող, Մեծ մետաքսե ճանապարհը։

Անցյալում հայտնի քարավանները, վերածնվեցին 1980 թվականներին, աղվանական պատերազմի ժամանակ, երբ դրանք օգտագործվում էին պակիստանի սահմանով աղվանստանի խորքերը զենք ու զինամթերք տեղափոխելու համար։ Այդպիսով, ապահովվում էր գաղտնիությունը և անհասանելի տարածքները թափանցելու հնարավորությունը։

Մինչ այսօր այն օգտագործվում է թմրանյութերի գաղտնի տեղափոխման համար, մասնավորապես «Ոսկե եռանկյուն»-ուց Հարավ-Արևելյան Ասիա տեղափոխելու համար։

Ջրային փոխադրամիջոցներով քարավան

Նավերի քարավան, մեծ հեռավորության վրա բեռներ տեղափոխող բեռնաատար նավերի շարասյուն։

Պարտադիր չէ, որ նրա կազմում լինեն ռազմանավեր։

Հյուսիսային ծովային ճանապարհով նավերը տեղափոխվում են սառցահատի օգնությամբ, նրա հետևից քարավան կազմած։

Գետային քարավան, մի քանի իրար կցված լաստեր կամ ինքնուրույն չշարժվող նավերշարժվում են քարշակի օգնությամբ։

Այդպիսպ քարավանների մշտական մասնակիցները, իրենց տոնը նշում են սեպտեմբերի 24-ին։

Քարավան (այլ նշանկություն)

Եվրոպայում, և վերջերս նաև Ռուսաստանում, քարավան են կոչում ինքնագնաց և կցորդվող ավտոտներիշարասյանը։

Ծանոթագրություններ

Քարավան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարավան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 310 Քարավան 

Tags:

Քարավան ի ուղղակի նշանակությունՔարավան Ջրային փոխադրամիջոցներով քարավանՔարավան (այլ նշանկություն)Քարավան ԾանոթագրություններՔարավանԳերմաներենԷշՁիՈւղտերՊարսկերենՍանսկրիտՓիղՔրդերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Էքստրավերսիա-ԻնտրովերսիաԱրգանդի միոմաՎատիկանԱլեքսանդր ԹամանյանՕվկիանոսՀեպատիտ BՍևանա լիճՁեռնաշարժությունՀելլենիստական մշակույթՀայկական ճարտարապետությունՄաշկային հիվանդություններԵրազԱնդրանիկ ՕզանյանՍիերա ԲրավոՀարադրությունԳեղարքունիքի մարզՇաղկապՎերածնունդԴժոխք (Աստվածային կատակերգություն)Արհեստական բանականությունԵհովայի վկաներՎիքիպեդիաՇագանակագեղձՀաշվապահական հաշվառումԴեքսամետազոնՎավերագրական ֆիլմՎիլհելմ Շտորիցի գաղտնիքըԿռունկներԵղիշե ՉարենցԱվստրիաՇավարշ ԿարապետյանԱվստրալիայի ճարտարապետությունՀեշտոցՍերմնահեղուկԹթվածինԵռանկյունԵրկկենցաղներՍիրիաՎիտամին CԿիպրոսՈւիլյամ ՇեքսպիրՄարտի 28Հայաստանի կենդանական աշխարհԾաղկեվանքՏեղեկատվական տեխնոլոգիաներՄովսես ԽորենացիՊարույր ՍևակԷջմիածնի Մայր ՏաճարԱմբողջ թիվՀույզերԲնական թիվՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՀապավումԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՀաշվապահական հաշվեկշիռԱվստրալիաԼիպոմաԳլխուղեղՈրոնողական ռոբոտSaudi AramcoՌուբեն Գրիգորյան (գործարար)Դաշտանային ցիկլԿատարԶատիկը ՀայաստանումԱրվեստԳոշավանքՎագինիզմԴանիել ՎարուժանԱլեքսանդր ՄակեդոնացիՔաղցկեղՊապ թեստԲույսերԶուգահեռագիծԱբու-Լալա Մահարի (պոեմ)Բարդ համադասական նախադասությունԱրամ ԱսատրյանԱզատի ջրամբարԱրարատի մարզ🡆 More