Պիրենեյներ

Պիրենեյներ (իսպ.՝ Pirineos, ֆր.՝ Pyrénées, արագոներեն՝ Perinés, կատ.՝ Pirineus, օքս.՝ Pirenèus, բասկ.՝ Pirinioak), լեռնաշղթա հարավարևմտյան Եվրոպայում, ձևավորվել է Ֆրանսիայի և Իսպանիայի բնական սահմանների միջև։ Այն բաժանում է Պիրենեյան թերակղզին մայրցամաքային Եվրոպայից, և տարածվում է մոտավորապես 491 կմ (305 մղոն), Բիսկայան ծոցից մինչև Միջերկրական ծով։ Հիմնական և ամենամեծ գագաթը ընկած է Ֆրանսիայի և Իսպանիայի միջև, չնչին մասը գտնվում է Անդորայում։ Արագոնի թագավորությունը ընդգրկել է լեռնաշղթայի երկու կողմերում, հյուսիսային մասում՝ այժմ Ֆրանսիայում և ավելի շատ հատված հարավային մասից՝ այժմ Իսպանիայում։

Պիրենեյներ
Պիրենեյներ
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրՊիրենեյներ Իսպանիա, Պիրենեյներ Ֆրանսիա և Պիրենեյներ Անդորրա
Վարչատարածքային միավորՆոր Ակվիտանիա, Օկսիտանիա, Բասկերի երկիր, Արագոն, Նավառա և Կատալոնիա
վայրSouth-West Europe?
Մասն էԱլպ-Հիմալայան գեոսինկլինալ
Նյութփոխակերպված ապար
Կազմված էPre-Pyrenees?
Բարձրություն (ԲԾՄ)3404 մետր
Երկարություն491 կմ
Մակերես19 000 կմ²
Մեծագույն գագաթԱնետո
Անվանված էPyrene?
Պիրենեյներ (Եվրոպա)##
Պիրենեյներ (Եվրոպա)
Պիրենեյներ

Ստուգաբանություն

Դասական դիցաբանության մեջ Պիրենեյներ անունը տրվել է մի արքայադուստրի անունով, ում անունը եղել է Պիրենա։ Հույն պատմիչ Հերոդոտոսը նշում է, որը Պիրենա անունը հայտնի է եղել Կելտեր ցեղախմբի մոտ։ Ըստ Սիլուս Իտալիկի Պիրենան եղել է Բեբրիկա կուսակրոնի դուստրը։ Բեբրիկան եղել է Միջերկրածովյան Ֆրանսիացի թագավոր, ով հյուրընկալել է Հերկուլեսին։ Հերկուլեսը հարբեցող էր և հեշտասեր, նա խախտում է հյուրընկալության սուրբ կարգը և բռնաբարում է տան տիրոջ աղջկան։ Պիրենան ծնդաբերում է և փախչում անտառ, վախենալով, որ հայրը կարող է զայրանալ։ Միայնակ նա պատմում է իր պատմությունը ծառերին, ներգրավելով վայրի գազանների ուշադրությունը, որոնք պատառոտում են նրան։

Հետագայում երբ թագավորությունը կրկին անցնում է Բեբրիկային, նա գտնում է աղջկա հոշոտված մարմինը։ Ինչպես հաճախ, այնպես էլ այս պատմության հերոսը՝ լրջախոհ Հերկուլեսը, արձագանքում է վշտահար և շրջապատող աշխարհագրություն անվանակոչում է Պիրենեյներ։ «Նա հարվածում է Հերկուլեսյան ձայնին, լեռներից ցնցվում է լեռնաշղթան, նա շարունակեց աղաղակել ցավալի աղմուկով` Պիրենա»... Պիլնիոս ավագը Հերկուլեսին կապում է Պերենա Լուսիտանիայի հետ, սակայն չի ընդունել այս առասպելը։

Աշխարհագրություն

Պիրենեյները Իսպանիայի կազմում մտնում է հետևյալ պրովինցիաների մեջ՝

Ֆրանսիայում արևելքից դեպի արևմուտք Պիրենեյները բաժանվում է հետևյալ ստորաբաժանումների՝

Անդորրայի կազմում Պիրենեյները ընկած է Իսպանիայից միջև Ֆիանսիա։

Պիրենեյներ 
Պիրենեյներ 
Պիրենեյներ 
Պիրենեյներ 
Պիրենեյներ 

Ֆիզիոգրաֆիկական Պիրենեյները կարելի է բաժանել երեք բաժինների՝ Ատլանտյան, Կենտրոնական և Արևելյան Պիրենեա։ Միասին նրանք կազմում են Ալպյան համակարգի բաժին։

Ատլանտյան Պիրենեյները սկիզբ է առնում սկիզբ է առնում Բասկ լեռների մոտ և տարածվում Ատլանտյան օվկիանոսի Բիսկայան ծոց, միջին բարձրությունը աստիճանաբար աճում է արևմուտքից արևելք։

Կենտրոնական Պիրենեյները տարածվում է Արանի հովտով, Սոմփոիթ լեռնանցքով, և ներառում է լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։

Երկրաբանություն

Պիրենեյները ավելի մեծ է, քան Ալպերը։ Նրանց ողողատը նստվածք է տվել Պալեոզոյան և Մեզոզոյան դարաշրջաններում։

Մոտ 100-ից 150 միլիոն տարի առաջ Բիսակյան ծոցը բորբոքվում է և մղվում դեպի այժմյան Ֆրանսիայի և Իսպանիայի դեմ՝ առաջացնելով մեծ նստվածքային շերտ։ Ինտենսիվ ճնշման արդյունքում Երկրի ընդերքը առաջինն ազդեց արևելյան մասի վրա և աստիճանաբար տարածվեց ամբողջ լեռնաշղթայի վերջը։

Արևելյան Պիրենեյները հիմնականում բաղկացած է գրանիտե ժայռերից, իսկ արևմտյան մասում գրանիտե է միայն գագաթը, որն էլ շրջապատված է կրաքարային շերտերով։

Լանդշաֆտ

Պիրենեյների նշանավոր առանձնահատկություններն են՝

  • Մեծ լճերի բացակայությունը, որոնք լրացվում է են Ալպերի բազմակողմ հովիտներում
  • Նոսրությունը և մեծ անցումների բարձրությունը
  • Մեծ թվով լեռնային տարափներ, որոնցից հաճախ ձևավորվում է վեհ ջրվեժներ, որոնց Եվրոպայում գերազանցում են միայն Սկանդինավիայում
  • Հաճախականությունը, որի վերին հովտի վերջում, ոչ մի ձև յուրացնել չի լինում, այն մի կիսաշրջան է գլխիվայր ժայռերով և կոչվում է Կար

Ամենամեծ ջրվեժը Գավարնիեն է (462 մ կամ 1515 ոտնաչափ)։ Ցածր անցումները բացակայում են, գլխավոր ճանապարհները և երկաթագծերը հիմնականում ընկնում են Ֆրանսիայից Իսպանիա ընկած տարածքում գտնվող հարթավայրի արևելյան և արևմտյան ծայրերում, ծովի մոտակայքում։ Երկու ծայրերի միջակայքում միակ անցումը Կոլ դե լա Պողշեն է, Տետ և Սեգրե հովիտների միջև Պիրենեյների ամենաբարձր լեռնանցքը Պաս դե լա Կասան է։

Պիրենեյներ 

Բնական ռեսուրսներ

Մետաղական հանքաքարերը և Պիրենեյներ լեռները ընդհանրապես մեծ նշանակություն չունեն հիմա։ Չնայած նախկինում Անդորրայի մի քանի տեղերում եղել են երկաթի հանքեր։ Ածուխի հանքավայրեր կան հիմանակնում իսպանական լանջերին, սակայն ֆրանսիական կողմը ունի շահույթ դրանից։

Հայտնի է հանքային աղբյուրներով և հատկապես տաք աղբյուրներով, որով թերի է Ալպերը։ Տաք աղբյուրների թվում է Անդորրայի Լե Եսկալդեսը, Պանտիկոսան և Լլեսը Իսպանիայում, Ախ Լե Տերմեսը և Տաք ջրերը Ֆրանսիայում։ Ծծմբային և գրանիտե պաշարները հիմանականում տեղակայված են բարձր ժայռերում։ Ստորին աղբյուրներում հիմնականում շատ ցուրտ չէ։

Կլիմա

Տեղումները լինում են ձայն և անձրևի տեսքով, մեծ մասամբ արևելյան և արևմտյան Պիրենեյներում։ Արևմտյան և կենտրոնական Պիրենեյներում եղանակը խոնավ է, իսկ արևելյանում՝ չոր։ Ձմեռային միջին ջերմաստիճանը -2 °C (28.4 °F)։ Լեռնաշղթայի հատվածները միմյանցից տարբերվում են։ Կան սառցադաշտեր արևմտյան և հատկապես ձնառատ կենտրոնական հատվածում, արևելյանում բացակայում են սառցադաշտերը, քանի որ չկա բավարար ձյուն դրանց առաջացման համար։ Սառցադաշտերը սահմանափակվում են Կենտրոնական Պիրենեյների հյուսիսային հատվածում, նման է Ալպերին, ներքևում՝ հովիտների մեջ սառցադաշտերի երկարությունը ձգվում է լեռաշղթայի երկանքով։ Այստեղ, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի մյուս մեծ լեռնաշղթաներում, ըստ էական ապացույցների սառցադաշտերի սառցակալման ներգործությունը եղել է Սառցե դարաշրջանից։

Ձյան տեղումները տատանվում են Պիրենեյների տարբեր մասերում, ծովի մակարդակից 2700-ից 2800 մետր բարձրության վրա։

Բուսական և կենդանական աշխարհ

Պիրենեյներ 

Բուսականություն

Լեռնաշղթայի արևմտյան կեսում մեծ ազդեցություն ունի բուսականությունը։ Ստորին լեռների արևմտյան մասը անտառապատ է, բայց անտառը նվազում է շարժվելով դեպի արևելք։ Արևելյան մասը յուրովի է իր վայրի և անպտուղ բուսականությամբ, քանի որ այս մասում է գերակայում շղթայի գրանիտե զանգվածները։ Արևմուտքից արևելք տեղափոխվելուց բուսական կազմում լինում են տեղափոխություններ, որոնք առավել ակնհայտ են դառնում կենտրոնական լեռնաշղթայի վրա։ Արևմուտքում բուսականությունը նման է Կենտրոնական Եվրոպայի բուսականությունը, իսկ արևելքում այն նման է Միջերկրականին։ Լեռնաշղթան հարուստ է էնդեմիկ տեսակներով, ինչպես Ալպերը։

Կենդանական աշխարհ

Կենդանական աշխարհում ևս տարածված են էնդեմիկ տեսակները։ Էնդեմիկ կենդանիները այստեղ ապրում են լճերի և գետերի բարձրությունների վրա։ Ի թիվս այլ առանձնահատկությունների Պիրենեյների կենդանիները և թռչունները ապրում են Արիեջե քարանձավում։ Պիրենեյների խորհրդավոր այծերը վերջնականապես ոչնչացան 2000 թվականի հունվարին, գորշ արջերը գրեթե անհետացել էին 1990 թվականին, սակայն 1996 թվականին Սլովենիայից այստեղ բերվեցին 3 արջեր։ Ֆոս շրջանում կա մոտավորապես 15 արջուկներ։

Պահպանվող տարածքներ

Հիմնական արգելոցները և ազգային պարկերը՝

Պիրենեյներ 

Ժողովրդագրություն և մշակույթ

Պիրենեյներ 

Պիրենեյների տարածաշրջանը ունի բազմազան ազգագրություն, ժողովրդական բանահյուսություն և պատմություն։ Օրինակ տես՝ Անդորրա, Արագոն, Արյեժ, Բասկերի Երկիր, Կատալոնիա, Նավարրե և այլն։

Տարածքում հիմնականում խոսում են իսպաներեն, ֆրանսերեն, կատալոներեն, բասկերեն։ Ավելի քիչ չափով են խոսում ֆրանսիական մի քանի բարբառներով։

Սպորտ և ժամանց

Պիրենեյների երկու հայտնի կետերում են հիմնականում լինում ձմեռային երկու սպորտաձևերը ՝ալպյան դահուկները և ալպինիզմը։ Պիրենեյների լեռնաշղթայի վրա կան նաև հատվածներ, որոնք հայտնի են ամառային մարզիկների ուսուցման վայրով։

Ամռանը և աշնանը Պիրենեյներում լինում են երկու հեծանվավազքեր, որն անցկացվում է ամեն տարի հուլիսին և սեպտեմբերին, և այս մրցույթը հնարավորություն է տալիս բազմաթիվ երկրպագուների հետևել մրցույթին լեռնաշղթայի վրա։

Լեռնաշղթայի վրա կա երեք միջքաղաքային մայթեր, որոնցից GR 10 հյուսիսային լանջերին է, GR 11 հարավային լանջերին, իսկ HRP-ն հատում է գագաթները և լանջերը։ Բացի այդ ողջ տարածքում կան նաև բազմաթիվ արահետներ։

Լեռնադահուկային հանգստավայրեր

Ամենաբարձր գագաթները

Պիրենեյներ 
  • Անետո (3,404 մ)
  • Պոսետս (3,375 մ)
  • Մոնտե Պերդիդո (3,355 մ)
  • Պիկ Մոդիտ (3,350 մ)
  • Կիլինդրո դե Մարբորե (3,328 մ)
  • Մալադետա (3,308 մ)
  • Վիգնեմալե (3,298 մ)
  • Քլոռ դե լա Հոնտ (3,289 մ)
  • Սոում դե Ռամոնդ (3,263 մ)
  • Պիկ դե Մարբորե (3,248 մ)
  • Սերբիլոնա (3,247 մ)
  • Պերդիգուերո (3,222 մ)
  • Պիկ դե Մոնտֆերատ (3,220 մ)
  • Պիկ Լոնգ (3,192 մ)
  • Պիկ Սչրադեր (3,177 մ)
  • Կամպբիեիլ (3,173 մ)
  • Պիկ դե լա կասկադե օրինետալ (3,161 վ)
  • Պիկ Բադետ (3,160 մ)
  • Բալաիտյուս (3,144 մ)
  • Պիկ դյու Տաիլոն (3,144 վ)
  • Պիկա Էստրատս (3,143 մ)
  • Պունտա դել Սաբրե (3,136 վ)
  • Պիկ դե լա Մունիա (3,134 մ)
  • Պոինտե դե Լիտեղոլե (3,132 մ)
  • Պիկ դես Գոուրգս Բլանցս (3,129 մ)
  • Պիկ դե Ռոյո (3,121 մ)
  • Պիկ դես Կղաբիոլես (3,116 մ)
  • Պիկ դե Մոպաս (3,109 մ)
  • Պիկ Լեզատ (3,107 մ)
  • Պիկ դե լա կասկադե օսիդենտալ (3,095 մ)
  • Պիկ դե Նյուվիել (3,091 մ)
  • Պիկ դե Տղումյուզ (3,085 մ)
  • Պիկս Ենֆեղ (3,082 մ)
  • Պիկ դե Մոնտքալմ (3,077 մ)
  • Գղանդ պիկ Աստրազյու (3,077 մ)
  • Էպոլե դյու Մաղբողե (3,073 մ)
  • Պիկ դյու պորտ դե Սյուլլո (3,072 մ)
  • Պիկ դես Սպիջեոլես (3,066 մ)
  • Գղանդ Քուայրատ (3,060 մ)
  • Պիկո Արգյուալաս (3,046 մ)
  • Տղուա Կոնսեիլեղ (3,039 մ)
  • Տյուրոն դե Նյուվիել (3,035 մ)
  • Պիկ դե Բատուա (3,034 մ)
  • Պետիտ Վիգնեմալ (3,032 մ)
  • Պիկ դե Բեսիբերրի Սյուդ (3,017 մ)
  • Պիկ Ռամոուգն (3,011 մ)
  • Տյուղ դյու Marboré (3,009 մ)
  • Կասքյու դյու Մարբողե (3,006 մ)
  • Գղանդ Ֆաչե (3,005 մ)

Ուշագրավ գագաթները 3000 մետրից ցածր

Պիրենեյներ 
  • Պիկ դե Պալաս (2,974 մ)
  • Կոմա Պեդրոսա (2,942 մ) - highest point of Andorra
  • Պիկ Կալրիտ (2,921 մ)
  • Պուիգմալ (2,913 մ)
  • Կոտիելլա (2,912 մ)
  • Պիկ դե Սանֆոնտս (2,894 մ)
  • Պիկ Էնվալիրա (2,827 մ)
  • Կոլարադա (2,886 մ)
  • Պիկ դյու Միդի Օսսայու (2,885 մ)
  • Պիկ դյու Միդի դե Բիգորրե (2,876 մ)
  • Մոնտ Վալիեր (2,838 մ)
  • Պետիտ Պիկ դյու Միդի Օսսայու (2,812 մ)
  • Պիկ դյու Սանիգյու (2,786 մ)
  • Պենա Տելերա (2,764 մ)
  • Օրդինո (2,740 մ)
  • Քեպ դե լա կոմետա դել ֆորն (2,691 մ)
  • Վիսորին (2,668 մ)
  • Պիկ դել Պողտ Վելլ (2,655 մ)
  • Ասպե փիկ (2,645 մ)
  • Պիկ դելս Ասպրես (2,562 մ)
  • Պեդրաֆորսա (2,506 մ)
  • Պիկ Անիե (2,504 մ)
  • Պիկ դե Պեդրաֆորսա (2,498 մ)
  • Պիկ դե Մադես (2,469 մ)
  • Մեսա դե լոս Տղես Ռեյես (2,428 մ)
  • Գղանդ Աիգուիլլո Անսաբեղե (2,376 մ)
  • Պիկ դյու Սոլաղաս (2,368 մ)
  • Պիկ դյու Սաինտ Բարտելեմի (2,348 մ
  • Պենա Մոնտանեսա (2,291 մ)
  • Պենա Ֆորատատա (2,282 մ)
  • Պիկ դես Տղուա Սեիգնեյուղս (2,199 մ)
  • Պիկ Օրհի (2,017 մ)
  • Չամանչոյա (1,935 մ)
  • Օտսոգորրիգաինա (1,922 մ)
  • Պիկ դե Սագիրե (1,912 մ)
  • Պիկ դյու Գար (1,785 մ)
  • Ուրկուլու (1,419 մ)
  • Լարրուն (905 մ)

Տես նաև

Պիրենեյներ 
  • Ենթա-Պրիենեյներ
  • Նախա-Պիրենեյներ
  • Պիրենեյան լեռնանցքներ
  • Արագոնի լեռների ցուցակը
  • Մոնտքալմ լեռնազանգված

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Պիրենեյներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրենեյներ» հոդվածին։

Tags:

Պիրենեյներ ՍտուգաբանությունՊիրենեյներ ԱշխարհագրությունՊիրենեյներ ԵրկրաբանությունՊիրենեյներ ԼանդշաֆտՊիրենեյներ Բնական ռեսուրսներՊիրենեյներ ԿլիմաՊիրենեյներ Բուսական և կենդանական աշխարհՊիրենեյներ Պահպանվող տարածքներՊիրենեյներ Ժողովրդագրություն և մշակույթՊիրենեյներ Սպորտ և ժամանցՊիրենեյներ Ամենաբարձր գագաթներըՊիրենեյներ Տես նաևՊիրենեյներ ՊատկերասրահՊիրենեյներ ԾանոթագրություններՊիրենեյներ Արտաքին հղումներՊիրենեյներԱրագոներենԲասկերենԲիսկայան ծոցԵվրոպաԻսպաներենԻսպանիաԿատալոներենՄիջերկրական ծովՄղոնՊիրենեյան թերակղզիՕքսիտաներենՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արևմտյան ՀայաստանԱղավնիներՇոտլանդիաԱրհեստական բանականությունԱստվածային կատակերգությունՌոմանոս ՄելիքյանՍասունցի ԴավիթԲռնաբարությունԿիլիկիայի հայկական թագավորությունԿոսովոյի հուշարձաններՀայաստանի անտառներԱշտարակ (քաղաք)ՇեշտՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀին աշխարհի յոթ հրաշալիքներԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱսպիրինՆելսոն ՍտեփանյանՀայերենի կետադրությունԵրազների մեկնաբանությունՁկներՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱստվածԳլաուկոմաԿոկորդաբորբ44-օրյա պատերազմՀիսուսՍննդային ալերգիաԼոռու մարզԹվական անունԿունիլինգուսԲաժանարարների աղյուսակՄեգաբատՆապոլեոն ԲոնապարտԿատարԿոտորակ (մաթեմատիկա)ԻսպանիաՍաղմոսավանքՖրանսիայի քաղաքներԱլեքսանդր ՇիրվանզադեՍիֆիլիսՎատիկանԳրիգոր ՆարեկացիՀայկական հարցԿարմիր քամիԼեհաստանՍինուսիտԼուսինե ԿիրակոսյանՄիավորված ազգերի կազմակերպությունՀրազդան մարզադաշտԿույր աղիքՀայաստանի Ազգային ժողովԱրագածԱնհանգիստ ոտքերի համախտանիշՄինետԻսրայելՖարինգիտԴաունի համախտանիշՍեղան (երկրաչափություն)ԻնքնաթիռՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՍտատուտ (այլ կիրառումներ)ԵկեղեցիՓափուկ ուժԳերբնական արձակագրությունԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՄերկուրի (մոլորակ)ԱստիգմատիզմՊարացետամոլՀայերենի այբուբենՔարերի սիմֆոնիաԲոտուլիզմՎբեթՄարդու առնանդամԱրգիշտի ԱՔեոփսի բուրգԱնթառամՄԻԱՎՄեծապատիվ մուրացկաններ🡆 More