Պատվաստումներ

Կանխարգելիչ պատվաստումները պաշտպանում են երեխաներին և մեծահասկաներին մի շարք վարակիչ հիվանդություններից։ Այդ հիվանդություններն են տուբերկուլոզը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, պոլիոմիելիտը, հեպատիտ Բ-ն, կապույտ հազը, դիֆթերիան, փայտացումը և հեմոֆիլուս ինֆլուենցա Բ վարակը։ Պատվաստումներն առաջացնում են տվյալ հիվանդության հանդեպ իմունիտետ, սակայն այն կարող է լինել կարճատև, ինչի պատճառով կատարում են կրկնապատվաստում։ Պատվաստանյութերը կենսաբանական նյութեր են, որոնք օրգանիզմում մշակում են հակամարմիններ և պաշտպանում տվյալ հիվանդությունից։ Պատվաստանյութերը պատրաստում են սպանված կամ կենդանի թուլացված մանրէներից կամ նրանց թույներից։ Անատոքսինը ձևափոխված բակտերիալ թույն է, որը հատուկ մշակման ընթացքում կորցրել է իր թունավոր հատկությունները, բայց պահպանել իմունիտետ առաջացնելու հատկությունը։

Ներմուծման եղանակներ

Հակացուցումներ

  1. Անաֆիլակտիկ շոկ
  2. Էնցեֆալիտ
  3. Աֆեբրիլ ցնցումներ
  4. Իմունաանբավարարություն
  5. Չարորակ նորագոյացումներ

Հնարավոր բարդություններ

Կարող է առաջանալ անաֆիլակտիկ շոկ, էնցեֆալոպաթիա, ցնցումներ, լիմֆադենիտ, խրոնիկ արթրիտ, ուսային նյարդի նևրիտ, տրոմբոցիտոպենիկ ծիրանացան։ Պատվաստումից հետո որոշ երեխաներ տկարություն են զգում, երբեմն մի փոքր բարձրանում է ջերմությունը, իսկ ներարկման տեղը կարող է կարմրել, բորբոքվել և այտուցվել։ Եռակի պատվաստանյութի (ԱԿԴՓ) սրսկման օրվա ընթացքում երեխան կարող է անհանգիստ լինել, գրգռված կամ ընդհակառակը՝ խեղճացած։ Կարմրուկի և խոզուկի դեմ պատվաստումները գործնականում ոչ մի բարդություն չեն առաջացնում, թեև որոշ երեխաների մոտ ներարկումից 5-10 օր հետո ջերմությունը բարձրանում է և առաջանում է ցան։ Պատվաստումը կատարվում է առողջ երեխաներին, ովքեր չունեն հակացուցումներ համարվում են ակտիվ իմունիզացիա։ Պասիվ իմունիզացիա կատարում են շփվողներին միջմկանային գամմագլոբուլին ներարկելով։

Պատվաստումների ազգային օրացույց (Հայաստան)

Պատվաստանյութի անվանումը Պատվաստման հերթական դեղաչափը Պատվաստման

ժամկետը

ԲՑԺ 1 ծնվելուց հետո 24-48

ժամվա ընթացքում

ՎՀԲ 1 ծնվելուց հետո 24 ժամվա

ընթացքում

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ

ՕՊՎ

1

2

3

6 շաբաթ (1.5 ամսական)

10 շաբաթ (2.5 ամսական)

14 շաբաթ (3.5 ամսական)

ԿԿԽ 1 12 ամսական
ԱԿԴՓ, ՕՊՎ 4 18 ամսական
ԱԴՓ-Մ 1 6 տարեկան
ՕՊՎ 5 6 տարեկան
ԿԿԽ 2 6 տարեկան
ԱԴՓ-Մ 2

3

4

5

6

16 տարեկան

26 տարեկան

36 տարեկան

46 տարեկան

56 տարեկան

Պատվաստանյութի անվանումը Հիվանդությունների հակածինների պարունակությունը


ԲՑԺ տուբերկուլոզ
ՎՀԲ հեպատիտ B
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ B, հեմոֆիլուս, ինֆլուենզա Բ տիպի
ՕՊՎ պոլիոմիելիտ
ԿԿԽ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ
ԱԴՓ-Մ դիֆթերիա, փայտացում

Աղբյուրներ

  • "Մոր և մանկան խնամքը" Էլիզաբեթ Ֆենուիք

Արտաքին հղումներ

Tags:

Պատվաստումներ Ներմուծման եղանակներՊատվաստումներ ՀակացուցումներՊատվաստումներ Հնարավոր բարդություններՊատվաստումներ ի ազգային օրացույց (Հայաստան)Պատվաստումներ ԱղբյուրներՊատվաստումներ Արտաքին հղումներՊատվաստումներԴիֆթերիաԷպիդեմիկ պարօտիտԻմունիտետԿապույտ հազԿարմրախտԿարմրուկՀակամարմիններՀեպատիտ ԲՊոլիոմիելիտՎարակիչ հիվանդություններՏուբերկուլոզՓայտացում

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀուդայականությունԿոնԼիպոմաՈւղղագրությունՀելլենիզմԱվարայրի ճակատամարտՍև անգղՄԻԱՎ/ՁԻԱՀԼուսինԵրկրաշարժԱսորիներԿենդանակերպի նշաններԴաունի համախտանիշԾովՊապ թագավորՔութեշՀայաստանի Կարմիր գիրքՇվեդիաՀովհաննես ԹումանյանԿանանց միջազգային օրՓիլիսոփայությունՌոմեո և ՋուլիետՔիմիական տարրերի ցանկՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱռիթմիաԳյումրիՏասնաբանյաՎրաստանԿասկադ համալիրՇրի ԼանկաՆեյմարՄիսաք ՄեծարենցԿաթնասուններՍուր բրոնխիտՈղնաշարԷդուարդ ՍպերցյանՆեմեսիս գործողությունՍահմանական եղանակԹութակներ (ընտանիք)Բարդ նախադասությունՍաղմոսավանքԻնդոնեզիաԱմերիկայի Միացյալ ՆահանգներԾաղկեվանքԿատուներԱծական անունԵրազահանԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԳեղարդԱրաքսԱլեքսանդրիայի կամուրջԱմբողջ թիվՊյութագորասի թեորեմՀին աշխարհի յոթ հրաշալիքներՆաիրի ԶարյանՇիրակի մարզԱղտոտումԱրյունՊաղեստինՀերպեսԾաղկազարդԵվրոպայի դրոշներՎիտամին B12 անբավարարությունՀունգարիաԱռյուծՇագանակագեղձԱվագ շաբաթԿիպրոսԲնությունՀրաբուխԿենդանիների հատկանիշների ցանկԼուիզիանաԻտալիաՀապավումՀայաստանի բուսական աշխարհԱսորեստան🡆 More