Պահպանակ

Պահպանակ, բեղմնականխման պարկանման պատնեշային միջոց, որը կարելի է օգտագործել սեռական հարաբերության ընթացքում՝ հղիանալու հավանականությունը և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ինչպես օրինակ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցումը նվազեցնելու նպատակով։ Այն անցկացնում են էրեկցիայի վիճակում գտնվող (պնդացած) առնանդամի վրա նախքան սեռական հարաբերությունը՝ խոչընդոտելով սերմնաժայթքվող սպերմայի ներթափանցումը զուգընկերոջ օրգանիզմ։ Պահպանակներն օգտագործում են նաև մինետի ընթացքում, ինչպես նաև սպերմա վերցնելու նպատակով՝ անպտղության բուժման դեպքում։ Ժամանակակից պահպանակերը հիմնականում պատրաստվում են լատեքսից, թեև որոշները պատրաստվում են նաև պոլիուրետանից, սինթեթիկ ռետինինց կամ ոչխարի աղիներից։ Գոյություն ունի նաև կանացի պահպանակ, որը հաճախ պատրաստվում է նիտրիլային ռետինից։

Պահպանակ
Պահպանակ
Ամբողջովին չբացված պահպանակ
Ընդհանուր տեղեկություններ
Բեղմնականխման ձևը/տեսակըՊատնեշային
Մարդկությանը հայտնի էՀնագույն ժամանակներում
Ռետին՝ 1855
Լատեքս՝ 1920
Պոլիուրեթան՝ 1994
Պոլիսոպրեն՝ 2008
Ձախողման ցուցանիշը (առաջին տարում)
Ճիշտ կիրառման դեպքում2%
Տիպական կիրառման դեպքում18%
Կիրառում
ՀուշումԼատեքսից պատրաստված պահպանակները վնասվում են յուղային քսուքներից (լուբրիկանտներից)
Առավելություններ և թերություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանությունԱյո
ԱռավելություններԴեղորայք կամ բուժզննում չի պահանջում

Որպես բեղմնականխման միջոց՝ տղամարդու պահպանակներն ունեն մի քանի առավելություններ, օրինակ՝ թանկ չեն, հեշտ կիրառելի են, չունեն շատ կողմնակի ազդեցություններ և պաշտպանում են սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից։ Կիրառման ձևին լավ տիրապետելու, ինչպես նաև յուրաքանչյուր սեռական ակտի ընթացքում օգտագործելու դեպքում այն կանանց շրջանում, ում զուգընկերները ճիշտ են օգտագործում տղամարդու պահպանակը, հղիանալու ցուցանիշը տարեկան 2% է, իսկ պահպանակի տիպական օգտագործման դեպքում, ցուցանիշը կազմում է տարեկան 18%։ Պահպանակ օգտագործել են առնվազն վերջին 400 տարվա ընթացքում։ 19-րդ դարից սկսած դրանք բեղմնականխման ամենատարածված միջոցներից են ողջ աշխարհում։ Թեև պահպանակների օգտագործումը շատ տարածված է ներկայում, այնուամենայնիվ դրանց նկատմամբ ձևավորվել են որոշակի հակասական մոտեցումներ, հիմնականում այն հարցի շուրջ, թե ինչ տեղ պետք է ունենա պահպանակը սեռական կրթության դասընթացներում։

Բժշկական կիրառումը

Բեղմնականխում

Ինչպես բեղմնականխման այլ միջոցների, այնպես էլ պահպանակների արդյունավետությունը գնահատվում է երկու եղանակով։ Ճիշտ կիրառման կամ մեթոդի արդյունավետության ցուցանիշն արտահայտում է այն օգտագործողների թվաքանակը, ովքեր կիրառում են պահպանակը՝ ճիշտ օգտագործման կանոններին հետևելով և հետևողականորեն։ Իրական կամ տիպական կիրառման արդյունավետության ցուցանիշը ներառում է բոլոր օգտագործողներին, ներառյալ նրանց, ովքեր ճիշտ չեն օգտագործում պահպանակը կամ չեն կիրառում այն սեռական յուրաքանքչյուր հարաբերության դեպքում։ Այդ ցուցանիշները սովորաբար արտահայտում են միջոցի օգտագործման առաջին տարվա արդյունքները։ Ընդհանուր առմամբ, արդյունավետության ցուցանիշները հաշվարկում են Պեռլի ցուցիչի օգնությամբ, սակայն որոշ հետազոտությունների ընթացքում կիրառվում են նաև վիճակագրական աղյուսակներ։

Պահպանակի տիպական օգտագործման դեպքում հղիանալու հավանականության ցուցանիշը տատանվում է տարեկան 10-ից 18%-ի միջև՝ կախված այն հանգամանքից, թե բնակչության որ խմբի շրջանում է իրականացվում հետազոտությունը Ճիշտ օգտագործման դեպքում այդ ցուցանիշը կազմում է տարեկան 2%։ Պահպանակները կարող են օգտագործվել բեղմնականխման այլ միջոցների, օրինակ՝ սերմնասպաններ կամ այլ մեթոդների հետ զուգահեռ՝ պաշտպանության ավելի բարձր մակարդակ ապահովելու նպատակով։

Սեռական ճանապարհվ փոխանցվող վարակներ

Պահպանակ 
Բուենոս Այրեսի կոթողի վրա անցկացված հսկա պահպանակը, Արգենտինա, ցուցադրվել է 2005 թվականին՝ ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված քարոզարշավի ընթացքում

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից (ՍՃՓՎ) խուսափելու համար խորհուրդ է տրվում մշտապես օգտագործել պահպանակ։ Վարակների տարածման ցուցանիշը նվազեցնելու հարցում դրանք արդյունավետ են եղել թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց շրջանում։ Չլինելով կատարյալ՝ պահպանակն այնուամենայնիվ արդյունավետորեն նվազեցնում է այնպիսի վիրուսների փոխանցումը, որոնք հարուցում են ՁԻԱՀ, սեռական օրգանների հերպես, արգանդի վզիկի քաղցկեղ, սեռական օրգանների կանդիլոմա, սիֆիլիս, քլամիդիա, սուսանակ և այլ հիվանդություններ։ Պահպանակ օգտագործել հաճախ առաջարկվում են որպես լրացուցիչ պաշտպանության միջոց բեղմնականխման առավել ազդեցիկ միջոցների, օրինակ՝ ՆԱՊ-ի հետ այն դեպքերում, երբ կա նաև սեռավարակներից պաշտպանվելու ցանկություն։

2007 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված մի վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ լատեքսային պահպանակների հետևողական կիրառումը 80-95%-ով նվազեցնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման վտանգը ՝ շճափոխարկման ցուցանիշը հասցնելով 100 մարդու հաշվարկով տարեկան 6.7 դեպքից մինչև 0.9-ի։ Առողջապահության ազգային ինստիտուտի 2000 թվականի ուսումնասիրությամբ հանգեցին այն եզրակացությանը, որ պահպանակի կիրառումն էականորեն նվազեցնում է տղամարդկանց՝ սուսանակով վարակվելու վտանգը 2006 թվականի հետազոտության զեկույցում նշվում է, որ պահպանակի ճիշտ կիրառումը շուրջ 70%-ով նվազեցնում է մարդու պապիլոմավիրուսի փոխանցումը կանանց։ Նույն տարում իրականացված մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել էր, որ պահպանակի հետևողական կիրառումն արդյունավետ է եղել սովորական հերպեսի վարակի 2-րդ տեսակի (նաև՝ սեռական օրգանների հերպես) փոխանցումը նվազեցնելու առումով ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։

Չնայած պահպանակն արդյունավետ է ուղղակի փոխազդեցությունը/շփումը սահմանափակելու առումով, այնուամենայնիվ որոշ հիվանդություններ կարող են փոխանցվել անգամ պահպանակ օգտագործելու դեպքում։ Պահպանակը կարող է ամբողջովին չծածկել սեռական օրգանների վարակված հատվածները, որոնք նկատելի են վարակի ակնհայտ ախտանիշների դեպքում, ինչի արդյունքում անմիջական շփման դեպքում կարող են փոխանցվել որոշ հիվանդություններ, ինչպիսիք են մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ) և հերպեսը։ Սեռավարակների փոխանցումը կանխելու նպատակով պահպանակի օգտագործման արդյունավետության խնդիրը, այնուամենայնիվ, հիմնականում անհետևողական օգտագործումն է։

Պահպանակ կարելի է կլիրառել նաև արգանդի վզիկի նախաքաղցկեղային հնարավոր փոփոխությունների բուժման նպատակով։ Մարդու պապիլոմավիրուսի դեպքում սեռական հարաբերություն ունենալը, նույնիսկ այն պարագայում, երբ անձն արդեն վարակված է, կարող է մեծացնել նախաքաղցկեղային փոփոխությունների վտանգը։ Պահպանակների օգտագործումն օգնում է խթանել այդ փոփոխությունների հետընթացը։ Ավելին, բրիտանացի հետազոտողները հայտնում են, որ սպերմայում պարունակվող հորմոնը կարող է խթանել արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը, իսկ պահպանակի օգտագործումը սեռական հարաբերությունների ընթացքում կարող է կանխել հորմոնի ազդեցությունը։

Ձախողման պատճառները

Պահպանակները կարող են սահելով դուրս գալ առնանդամի վրայից սերմնաժայթքումից հետո, պատռվել՝ սխալ օգտագործման կամ այն վնասելու դեպքում (օրինակ՝ փաթեթը բացելիս), կարող է նաև պատռվել կամ դուրս սահել՝ լատեքսի քայքայման հետևանքով (սովորաբար պահպանման ժամկետից դուրս օգտագործելու, պահպանման պայմանները խախտելու կամ յուղային քսուքներ օգտագործելու դեպքերում)։ Վնասվելու հավանականությունը 0.4–2.3% է, մինչդեռ առնանդամի վրայից դուրս գալու հավանականությունը՝ 0.6-1.3 %:

Հաճախ համարվում է, որ «երկտակ» կամ միանգամից երկու պահպանակի օգտագործումը, ավելացնում է ձախողման ցուցանիշը ռետինի երկու շերտերի շփման պատճառով։ Այս պնդումը գիտականորեն ապացուցված չէ։ Այս խնդրի շուրջ իրականացված սահմանափակ թվով ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ երկտակ օգտագործումը վնասակար չէ և միգուցե շահեկան է։

Կախված, թե երբ կամ ինչ պայմաններում է վնասվում պահպանակը՝ սպերմայի արտահոսքը կարող է տարբեր հետևանքներ ունենալ։ Եթե պահպանակը վնասվում է առնանդամի վրա անցկացնելու ընթացքում և մինչև սեռական ակտը հնարավոր է հեռացնել այն և փոխարինել նորով, այդպիսի ձախողումը, հիմնականում, որևէ վտանգ չի ներկայացնում օգտագործողի համար։

Հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ սեռական ակտի ընթացքում վնասված պահպանակից սպերմայի արտահոսքը 2 անգամ քիչ հետևանքներ է ունեցել՝ չպաշտպանված սեռական հարաբերությունների համեմատ, իսկ առնանդամի վրայից պահպանակի սահելու պատճառով սպերմկայի արտահոսքի հետևանքները կազմել են չպաշտպանված հարաբերությունների հետևանքների 1/5 մասը։[27] Սովորական պահպանակները (հարմարվելու և առնանդամի վրայից սահելու վտանգի տարբեր աստիճանով) կիրառելի են գրեթե բոլոր չափի առնանդամների համար։

Նրանք, ովքեր որպես իրենց համապատասխանող բեղմնականխման միջոց նախընտրում են պահպանակը, կարող են ունենալ հղիության դեպքեր, եթե սեռական հարաբերության ընթացքում չեն օգտվել պահպանակից։ Հնարավոր է, որ պահպանակները սպառված լինեն կամ ձեռքի տակ չլինեն ճանապարհորդելու ընթացքում կամ պարզապես տհաճություն պատճառեն որևէ մեկին և նա որոշի «ռիսկի դիմել»։ Այս վարքագիծը պահպանակի տիպական կիրառման ձախողումների հիմնական պատճառն է՝ ի տարբերություն ճիշտ կիրառման դեպքում ձախողման դեպքերի։

Պահպանակի կիրառման ձախողումների հնարավոր պատճառներից մյուսը սաբոտաժն է։ Սաբոտաժի դիմելու դրդապատճառներից մեկը զուգընկերոջ համաձայնության կամ կամքին հակառակ երեխա ունենալու ցանկությունն է։ Բարակ ասեղի ծայրով պահպանակի ծայրին մի քանի անցքեր անելը, կարծիք կա, որ էականորեն ազդում է դրա արդյունավետության վրա։

Լատեքսից պատրաստված պահպանակերը լատեքսից ալերգիա ունեցողների մոտ կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, ինչպիսին օրինակ մաշկի գրգռումն է։ Լատեքսից պատրաստված պահպանակի օգտագործումը լատեքսի նկատմամբ սուր ալերգիա ունեցողների կողմից կարող է վտանգավոր լինել կյանքի համար։ Ոմանց մոտ լատեքսային պահպանակների շարունակական օգտագործումը կարող է լատեքսի նկատմամբ ալերգիայի առաջացման պատճառ դառնալ։

Օգտագործումը

Պահպանակ 
Նկարներում պատկերված է պահպանակը տեղադրելու եղանակը

Տղամարդու պահպանակները սովորաբար փաթեթավորվում են նրբաթիթեղով կամ դնում են պլաստմասե տուփի մեջ, որտեղ դրանք լինում են փաթաթված օղակի տեքով։ Փաթեթից հանելուց հետո պահպանակի օղակը դնում են առնանդամի գլխիկին և սահեցնելով պնդացած առնանդամի վրայով, անցկացնում են են դրա վրա։ Կարևոր է պահպանակի ծայրում որոշակի տարածք ապահովել, որպեսզի սերմնահեղուկը հավաքվելու տեղ ունենա, այլապես այն դուրս կգա պահպանակի ստորին հատվածից։

Օգտագործելուց հետո, խորհուրդ է տրվում պահպանակը փաթաթել անձեռոցիկի մեջ կամ կապել հանգույցով, հետո միայն այն գցել աղբարկղի մեջ։ Պահպանակները օգտագործվում են սեռական հարաբերության ընթացքում հղիանալու հավանականությունը և ՍՃՓ վարակների փոխանցումը նվազեցնելու նպատակով։ Պահպանակ կիրառում են նաև օրալ սեքսի ընթացքում ՍՃՓՎ-ով վարակվելու հավանականությունը նվազեցնելու նպատակով։

Որոշ զույգեր համարում են, որ պահպանակի տեղադրումը ընդհատում է սեռական ակտը, մինչդեռ որոշներն օգտագործում են պահպանակի տեղադրումը գրգռումը խթանելու նպատակով։ Որոշ կանայք և տղամարդկիկ կարծում են, որ պահպանակը, որպես ֆիզիկական պատնեշ, բթացնում է զգացողությունը։ Բթացած զգացողության առավելություններից են երկարատև էրեկցիան և ուշ սերմնաժայթքումը, թերությունները կարող են ներառել՝ սեռական գրգռվածության մասնակի նվազում։ Պահպանակի օգտագործման կողմնակիցները առավելությունների շարքում նշում են նաև դրա էժան լինելը, օգտագործման դյուրինությունը և սակավաթիվ կողմնակի ազդեցությունները։

Այլ կիրառում

Պահպանակներն առանձնանում են նրանով, որ դրանք կարելի է կիրառել որպես բազմաֆունկցիոնալ տարրաներ և պանտեշներ, քանի որ դրանք ջրակայուն են, առաձգական, դիմացկուն և կասկած չեն հարուցի հայտնաբերվելու դեպքում (ռազմական և լրտեսական գործողությունների ժամանակ)։ Պահպանակով բուժում են առաջարկում անպտուղ զույգերին, այն դեպքերում երբ կնոջ մոտ առկա է հակասերմային հակամարմինների բարձր մակարդակ։ Դրա էությունն այն է, որ կանխելով զուգընկերոջ սերմի ներթափանցումը, կնոջ օրգանիզմում նվազում է հակասերմային հակամարմինների մակարդակը՝ այսպիսով մեծացնել կնոջ հղիանալու հնարավորությունը պահպանակով բուժումը դադարեցնելուց հետո։ Այնուամենայնիվ պահպանակով բուժման արդյունքում չի արձանագրվել հղիությունների ցուցանիշի էական բարձրացում։

Տեսակները

Պահպանակների մեծ մասը ծայրի հատվածում ունեն նեղ պտուկանման հատված, որտեղ հեշտորեն հավաքվում է սերմնաժայթքած սպերման։ Պահպանակներն արտադրում են տարբեր չափերով՝ մեծ, սովորական, փոքր, որոնք իրենց հերթին ունենում են տարբեր մակերևույթներ, որ նախատեսված են զուգընկերոջը գրգռելու համար։ Պահպանակները սովորաբար պատվում են քսուքներով` ներթափանցումը հեշտացնելու նպատակով, իսկ համային տարբեր քսուքներով պատված պահպանակներն օգտագործվում են հիմնականում օրալ սեռական հարաբերությունների դեպքում։ Ինչպես նշված է վերևում, պահպանակների մեծ մասը պատրաստվում է լատեքսից, սակայն, գոյություն ունեն նաև պոլիուրեթանային և ոչխարի աղիներից (ոչխարի կաշի «Լեմբսկին») պատրաստված պահպանակներ։

Նյութերը

Բնական լատեքս

Պահպանակ 
Լատեքսից պատրաստված պահպանակ՝ բացված վիճակում

Չնայած լատեքսն իր առավելությունների պատճառով դարձրել է պահպանակի պատրաստման ամենահարմար նյութը, այնուամենայնիվ այն ունի մի շարք թերություններ։ Լատեքսից պահպանակները վնասվում են, երբ օգտագործվում են յուղային քսուքների՝ վազելինի, բուսայուղի, մանկական յուղի, հանքային յուղի, մաշկի լոսյոնի, արևայրուքի լոսյոնի, սառը քսուքների, կարագի կամ մարգարինի հետ։ Յուղի հետ շփման արդյունքում լատեքսից պահպանակը, հավանական է, որ կկորցնի առաձգականությունը, ինչի հետևանքով այն վնասվում է կամ դուրս սահում առնանդամի վրայից։ Բացի այդ, լատեքսի նկատմամբ եղած ալերգիան խոչընդոտում է լատեքսից պահպանակների օգտագործումը և դառնում պահպանակի պատրաստման համար այլ նյութերի կիառման հիմնական պատճառներից մեկը։ Գոյություն ունեն նաև ոչ ալերգիկ պահպանակներ, որոնք պատրաստվում են սինթետիկ լատեքսից (պոլիսոպրեն)։

Սինթետիկ

Ոչ լատեքսային ամենատարածված պահպանակները պատրաստվում են պոլիուրեթանից։ Պահպանակներ կարող են պատրաստվել նաև այլ սինթետիկ նյութերից, ինչպիսին է, օրինակ, պոլիսոպրենը։ Պոլիսոպրենը բնական ռետինից լատեքսի սինթեթիկ տարատեսակն է։ Ի տարբերություն պոլիուրեթանային պահպանակների՝ սինթետիկ պահպանակները չեն կարող օգտագործվել յուղային հիմք ունեցող քսուքների հետ։

Պոլիուրեթանից պատրաստված պահպանակը կարող է ավելի լավը համարվել, քան լատեքսից պահպանակը մի քանի պատճառներով․ դրա ջերմահաղորդականությունն ավելի մեծ է, լատեքսի պահպանակնր չափ զգայուն չէ ջերմության և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ (այդ պատճառով դրա պահպանման պայմանները պակաս խիստ են և ունի պահպանման ավելի երկար ժամկետ), կարող է օգտագործվել յուղային քսուքների հետ, պակաս ալերգիկ է քան լատեքսը և չունի հոտ։ Այնուամենայնիվ, պոլիուրեթանային պահպանակները պակաս առաձգական են, քան լատեքսից պատրաստված պահպանակները և ավելի մեծ հավանականությամբ կարող են վնասվել կամ դուրս սահել, ավելի հաճախ են ոլորվում կամ կորցնում իրենց ձևը և ավելի թանկ են։

Ոչխարի աղիքից պատրասված պահպանակ

Կան նաև ոչխարի աղիներից պատրաստված պահպանակներ, որոնց ապրանքանշվում են որպես «ոչխարի կաշի/լամբսկին»։ Չնայած, որպես բեղմնականխման միջոց դրանք հիմնականում արդյունավետ են սերմի ներթափանցումը կանխելու առումով, սակայն ենթադրվում է, որ աղու ծակոտկենության պատճառով դրանք պակաս արդյունավետորեն են կանխում այնպիսի վիրուսների ներթափանցումը, որոնք սեռավարակների պատճառ են դառնում։ «Լամբսկին» պահպանակները նաև զգալիորեն շատ ավելի թանկ են, քան մյուս տեսակները և կենդանական այլ ոչ բուսական ծագում ունեցող արտադրանք են։

Սերմնասպաններ

Լատեքսից պատրաստված որոշ պահպանակներ արտադրողի կողմից պատվում են սերմնասպան քիմիկատ «նոնոքսինոլ-9» նյութի քիչ քանակությամբ։ Ըստ «Consumer Reports» պարբերականի՝ սերմնասպան նյութերով պատված պահպանակները լրացուցիչ առավելություններ չունեն հղիության կանխարգելման համար։ Այդպիսի պահպանակներն ունեն պահպանման ավելի կարճ ժամկետ, կարող են դառնալ կանանց միզուղիների վարակների պատճառ։ Դրան հակառակ, առանձին փաթեթավորված սերմնասպաների կիրառումը, ենթադրվում է, որ բարձրացնում է պահպանակի բեղմնականխման արդյունավետությունը։ Առողջության միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ սերմնասպանով պատված պահպանակների վաճառքը/աճը չպիտի խրախուսվի։

Օղակավոր և կետավոր պահպանակներ

Պահպանակ 
Օղակավոր պահպանակ

Ոչ հարթ մակերևույթով պահպանակներից են կետավոր և օղակավոր պահպանակները, որոնք կարող են զուգընկերների համար ապահովել լրացուցիչ զգացողություններ։ Կետերը, օղերը կարող են լինել ինչպես պահպանակի արտաքին, այնպես էլ ներքին մակերևույթի վրա կամ երկու մակերևույթների վրա միաժամանակ։ Կետավոր պահպանակով հեշտոցային սեռական հարաբերություն ունենալու ընթացքում որոշ կանանց մոտ նկատվում է մաշկի գրգռվածություն։

Տարածվածություն

Տարբեր երկրներում հակաբեղմնավորման մեթոդների ու միջոցների օգտագործման տարածվածությունը նույնը չէ։ Բեղմնականխիչների օգտագործման վերաբերյալ հետազոտությունների մեծ մասն իրականացվում է ամուսնացած կամ չգրանցված միության մեջ գտնվող կանաց շրջանում։ Ճապոնիան ունի պահպանակի օգտագործման տարածվածության ամենաբարձր ցուցանիշն աշխարհում. Բեղմնականխիչներ օգտագործող ամուսնացած կանաց 80%-ն կիրառում են պահպանակ։ Միջին հաշվով, զարգացած երկրներում պահպանակը բեղմնականխման ամենատարածված միջոցն է. բեղմնկանխիչներ օգտագործող ամուսնացածների 28%-ը վստահում է պահպանակին։

Վճիռ՝ Հայաստանում պահպանակի փորձարկման մասին

Հայաստանում 2010թ․ իրականացված մի հետազոտության արդյունքներով ամուսնացած կանանց կեսից ավելին (55%-ը) հարցման պահին օգտագործել է հակաբեղմնավորման որևէ մեթոդ։ Հարցման պահին ամուսնացած կանանց շրջանում պահպանակի օգտագործման տարածվածությունը կազմել է 15%, մինչդեռ ամենատարածված մեթոդը եղել է ընդհատված սեռական հարաբերությունը՝ 25%, իսկ բեղմնականխման ներարգանդային մեթոդի օգտագործման տարածվածությունը՝ 10%[aaaa]:

Պատմություն

Պահպանակ 
Հատված Գաբրիել Ֆալոպիոյի սիֆիլիսի վերաբերյալ «De Morbo Gallico» աշխատությունից, հրատարակվել է 1954թ.։ Աշխատությունում ամենայն հավանականությամբ ներկայացվում է պահպանակի կիրառման առաջին նկարագրությունը

Մինչև 19-րդ դարը

Այն հարցը, թե արդյոք հին քաղաքակրթություններում օգտագործել են պահպանակ, թե ոչ, հնէաբանների և պատմաբանների բանավեճի առարկան է։ Հին Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում հղիության կանխարգելումը հիմնականում կնոջ պատասխանատվության տակ էր, հետևաբար միակ լավ պահպանված հիշատակումները կնոջ կողմից վերահսկվող բեղմնականխման մեթոդների ու միջոցների մասին են։ Այնուամենայնիվ, թվում է, պահպանակներ կիրառվել են բեղմնականխման նպատակով, բայց դրանց ծանոթ են եղել միայն բարձր դասի պատկանողները։ Չինաստանում առնանդամի գլխիկի համար նախատեսված պահպանակներ են պատրաստել յուղապատ մետաքսե թղթից կամ ոչխարի աղիներից։ Ճապոնիայում դրանք պատրաստվում էին կրիայի պատյանից կամ կենդանիների կոտոշներից։

16-րդ դարի իտալացի բժիշկ Գաբրիել Ֆալոպիոյի սիֆիլիսի վերաբերյալ աշխատությունը, անվիճելիորեն, պահպանակի օգտագործումը նկարագրող ամենահին նկարագրությունն է։ Դրանում խոսվում է վուշե կտավների մասին, որոնք թաթախել են ինչ-որ քիմիական լուծույթի մեջ՝ թողնելով չորանալու, մինչև օգտագործումը։ Այս նկարագրությունից հետո, հիվանդություններից պաշտպանվելու նպատակով առնանդամը ծածկող միջոցների օգտագործման մասին բազմաթիվ և բազմազան վկայություններ կան եվրոպական գրականության մեջ։ Առաջին վկայությունն այն մասին, որ այդ միջոցներն օգտագործվել են ավելի շուտ բեղմնականխման և ոչ հիվանդություններից պաշտպանվելու նպատակով, Կաթոլիկ աստվածաբան Լեոնարդոս Լեսիուսի «De iustitia et iure» («Արդարադատության և օրենքի մասին») 1605 թվականի աստվածաբանական հրատարակումն է, որտեղ նա մեղադրում էր օգտագործողներին անբարոյականության մեջ։

Պահպանակ 
Կենդանու աղիներից պատրաստված պահպանակ, վերագրվում է 1900 թվականին

Ի լրացում կտավից պատրաստված պահպանակների՝ Վերածննդի ժամանակաշրջանում դրանք պատրաստում էին նաև աղիքից և միզապարկից։ Առնվազն 18-րդ դարից սկսած՝ պահպանակի օգտագործումն սկսեց դիմադրության արժանանալ իրավաբանական, հոգևորական և բժշկական շրջանակներում հիմնականում այն նույն պատճառներով, ինչպիսիք ներկայում են. պահպանակը նվազեցնում է հղիության հավանականությունը, ինչը ոմանք կարծում են, որ անբարոյական կամ անցանկալի է ազգի համար, դրանք լիարժեքորեն չեն պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից, ավելին, համարվում էր, որ հավատը դրանց պաշտպանիչ զորության հանդեպ խթանում էր սեռական անկանոն կապերը, դրանք չեն կիրառվում հետևողականորեն, քանի որ անհարմար են, թանկ են կամ նվազեցնում են զգացողությունները։

Պահպանակ 
Ջիակոմո Կազանովան ստուգում է, թե արդյոք պահպանակը վնասված է, թե ոչ
Պահպանակ 
Պահպանակի հնաոճ փաթեթավորում

18-րդ դարում Եվրոպայում և Ռուսաստանում հասանելի էին տարբեր որակի պահպանակներ՝ պատրաստված ինչպես քիմիական նյութերով պատված կտավից, այնպես էլ «կաշվից/թաղանթից» (միզապարկից կամ աղիներից, որոնք փափկեցնում էին՝ ծծումբով և ալկալիական միացություններով մշակելու միջոցով)։

Պահպանակ 
Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին միայն զինվորականությունն էր, որ չէր խթանում պահպանակների օգտագործումը: Նմանատիպ պաստառները նպատակաուղղված էին ժուժկալություն քարոզելուն

19-րդ դարի վերջին պահպանակն Արևմտյան աշխարհում օգտագործվող բեղմնականխման ամենատարածված միջոցն էր.

Պահպանակ 
Պահպանակ՝ կիրառման ուղեցույցով, 1813 թվական

20-րդ դարի սկզբներին ամերիկյան զինվորականների մասնակցությամբ անցկացված փորձերի արդյունքում եկան այն եզրակացությանը, որ զինվորներին պահպանակներ բաժանելն էականորեն նվազեցնում է ՍՃՓՎ ցուցանիշը։ Առաջին աշխարհամարտից հետո դեռևս տասնյակ տարիներ, ԱՄՆ-ում և ողջ Եվրոպայում պահպանվում էին պահպանակի օգտագործմանը խանգարող սոցիալական և իրավական խոչընդոտներ։ Որոշ ֆեմինիստներ շարունակում էին պայքարել տղամարդու կողմից վերահսկվող բեղմնականխման միջոցների կիրառման դեմ, ինչպիսին պահպանակն է։

1930-ից մինչև մեր օրերը

Երկրորդ աշխարհամարտի ողջ ընթացքում պահպանակները ոչ միայն բաժանում էին ԱՄՆ զինվորականներին, այլ նաև լրջորեն գովազդում էին ֆիլմերի ընթացքում, հայտարարություններում, դասախոսությունների ընթացքում։ Եվրոպայի և Ասիայի զինվորականները երկու ճակատներում էլ և անգամ Գերմանիայում, որտեղ քաղաքացիական անձանց կողմից պահպանակի օգտագործումն արգելված էր 1941 թվականին, պահպանակներ էին տրամադրում իրենց զորքերին ողջ պատերազմի ընթացքում։

Վաղ 1980-ականներին, երբ հայտնի դարձավ, որ ՁԻԱՀ-ը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով, սկսեցին խթանել պահպանակների կիրառումը՝ ՄԻԱՎ-ը կանխելու նպատակով։ Ակնկալվում է, որ աշխարհում պահպանակների կիրառման տարածվածությունը շարունակելու է աճել. Հետազոտություններից մեկի ընթացքում կանխատեսում էր արվել, որ 2015 թվականին զարգացող երկրներում պահպանակի պահանջարկը հասել էր շուրջ 18.6 միլիոնի։

Հասարակություն և մշակույթ

Բարոյական և գիտական որոշակի քննադատություն կա պահպանակների վերաբերյալ՝ չնայած այն բազմաթիվ առավելություններին, որոնք ընդունվում են սեռական առողջության մասնագետների կողմից՝ գիտական ընդհանուր համաձայնեցմամբ։

Պահպանակ օգտագործել խորհուրդ է տրվում հիմնականում այն զույգերին, ովքեր նոր են հարաբերություններ սկսում և ովքեր դեռ նոր պիտի լիակատար վստահություն ձևավորեն կամ ովքեր դեռ միանգամայն վստահ չեն, որ իրենց զուգընկերը սեռավարակ չունի։ Մինչդեռ փորձառու զույգերի մտահոգւթյունը մծ չէ, որ կվարակվեն սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով հետևաբար կարող են կիրառել բեղմնականխման այլ մեթոդներ, ինչպես օրինակ հաբեր, որոնք սեռական անմիջական շփման ընթացքում պատնեշի դեր չեն ստանձնում։

Նշենք որ պահպանակի կիրառման հակասական վերաբերմունքը տարբեր է՝ կախված թիրախային խմբից։ Տարիքային խումբն ու մշտական զուգընկեր ունենալու հարցը հատուկ նշանակության գործոններ են, ինչպես և հետերոսեքսուալները և հոմոսեքսուալները, որ տարբեր բնույթի սեռական հարաբերություններ են ունենում և ունեն ռիսկային տարբեր հետևանքներ և գործոններ։

Պահպանակ օգտագործելուց հրաժարվելու հիմնական պատճառաբանություններից մեկն այն է, որ ի տարբերություն առանց պատնեշային միջոցների սեռական հարաբերությունների՝ պահպանակը նվազեցնում է սեռական զգացողությունները և/կամ խոչընդոտում մերձեցմանը։ Քանի որ պահպանակը կիպ անցկացվում է առնանդամի վրա, շփումից այն նվազեցնում է առնանդամի գրգռվածությունը։ Մինչդեռ պահպանակ կիրառելու կողմնակիցները պնդում են, որ դա պահպանակի առավելությունն է, քանի որ նվազեցնելով գրգռվածությունը և հետաձգելով սերմնաժայթքումը՝ երկարաձգում է սեռական ակտի տևողությունը։ Առանց պահպանակի հետերոսեքսուալ սեռական հարաբերությունների կողմնակիցները (ժարգոնային տարբերակով՝ «առանց թամբի»), պնդում են, որ պահպանակը կանխարգելող պատնեշ է դառնում զույգի համար՝ նվազեցնելով չափազանց զգայական, ինտիմ և հոգևոր կապը, որը, որպես կանոն, լինում է զուգընկերների միջև։

Մշակութային արգելքներ

Սեռի դերի, բեղմնականխման և սեռական վարքագծի վերաբերյալ եղած մշակութային մոտեցումներն էականորեն տարբերվում են աշխարհի տարբեր կողմերում. դրանք կա՛մ չափազանց պահպանողական, կա՛մ չափազանց ազատամիտ բնույթի են։ Սակայն այն վայրերում, որտեղ թյուրըմբռնմամբ սխալ բնութագրում են տալիս պահպանակներին կամ մշակութային համընդհանուր քննադատությամբ են վերաբերում պահպանակներին, դա իր անմիջական ազդեցությունն է թողնում պահպանակի կիրառման տարածման վրա։ Զարգացման և կրթության ցածր մակարդակ ունեցող երկրներում վարակի փոխանցման սխալ և բեղմնավորման մասին թյուր ընկալումները բացասաբար են անդրադառնում պահպանակ օգտագործելու ցուցանիշի վրա։ բացասական ազդեցություն են ունենում պահպանակի օգտագործման վրա։ Բացի այդ, այն մշակույթներում, որտեղ սեռի դերերը բաշխված են ավելի Ավելին, առավել ավանդական մշակույթ կրող հասարակություններում կանայք կարող են անհարմար զգալ, եթե իրենց զուգընկերոջը խնդրեն, որ պահպանակ օգտագործի։ Մերձավոր Արևելքում, երեխա չունեցող զույգերը, ամուսնությունից անմիջապես հետո բեղմնավորվելու մեծ ցանկության և հասարակական ճնշման պայմաններում հազվադեպ են օգտագործում պահպանակ։

Ծանոթագրություններ

Պահպանակ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պահպանակ» հոդվածին։

Տես նաև

Tags:

Պահպանակ Բժշկական կիրառումըՊահպանակ ՕգտագործումըՊահպանակ ՏարածվածությունՊահպանակ ՊատմությունՊահպանակ Հասարակություն և մշակույթՊահպանակ ԾանոթագրություններՊահպանակ Տես նաևՊահպանակԱռնանդամԷրեկցիաԼատեքսԿանացի պահպանակՀղիություն (մարդ)ՁԻԱՀՄԻԱՎՄինետՍեռական հարաբերությունՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՍերմնաժայթքումՍպերմա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նախադաշտանային համախտանիշԻնդոնեզիաԱրգանդի միոմաՋուրԷլեկտրոլիզԽոսքի մասերՄանդակԱդենոմիոզՇաքարային դիաբետԿապույտ հազՀրաչյա ԱճառյանՀայաստանի պատմական մայրաքաղաքներՈրոտանԱնսեռ բազմացումԽոստումը (ֆիլմ, 2016)Բրոնխիալ ասթմաԳեղարքունիքի մարզՋավախքԱլբերտ ԱյնշտայնՄիջատներՍևանավանքՀայկ նահապետՇաղկապՄիքայել ՆալբանդյանՊատվի համար (դրամա)Էլվինա ՄակարյանՀեշտոցՄովսես ԽորենացիԱֆղանստանՍանահինի վանական համալիրԵղջերուՖուտուրիզմԼյուդվիգ վան ԲեթհովենԵվրասիաԵղնջացանԱմերիկայի հայտնագործումԽուստուփԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիաԳրիգոր ԼուսավորիչԱշոտ Ա ՄեծՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՏաթևի վանքՎբեթՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՄիրհավ (պատմվածք)ՄշակույթՏերունական աղոթքՀայերենի այբուբենՀոլոքոստՖարինգիտՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԴիկլոֆենակՍայաթ-ՆովաԲաղանիսՎարդան ՄամիկոնյանՎահան ՏերյանԺենգյալով հացԳրիգոր ՆարեկացիԳրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Հայաստանի պետական սահմանԳայլերԱրտաշատԿոսինուսների թեորեմԶվարթնոցի տաճարԿրծքագեղձի քաղցկեղԱրյուն կղանքումՊրենատալ զարգացումԱսորեստանՄիջին ականջի բորբոքումՀեպատիտԱրարատ (ֆիլմ)Հովհաննես ԱյվազովսկիԱրարատի մարզԱլկալիական մետաղներՀրամայական եղանակ🡆 More