Կոսովոյի Խոհանոց

Կոսովոյի խոհանոց (ալբ․՝ Kuzhina kosovare, սերբ.՝ Косовска кухиња), Կոսովոյի Հանրապետության ազգային խոհանոցը, որը ներառում է Չեռնոգորիայի, Հարավային Սերբիայի, Ալբանիայի և Մակեդոնիայի Հանրապետության ազգային խոհանոցների ընդհանրությունը։ Խոհանոցը մեծ ազդեցություն է կրել թուրքական և ալբանական խոհանոցներից։ Այս բոլոր խոհանոցների համար ընդհանուր կերակուրներից են համարվում բյորեկը, խորովածը, սուջուխը, երշիկները, լցոնաց տաքդեղը, գառան միսը, լոբին, սարման, փիդեն և այլն։

Հացը և կաթնամթերքը համարվում են Կոսովոյի խոհանոցի անբաժան մասը։ Կերակուրներում լայնորեն օգտագործում են կաթ, մածուն, այրան, սպրեդ, պանիր և կայմակ։ Միսը (տավարի միս, հավի միս, ոչխարի միս), լոբին, բրինձն ու տաքդեղը համարվում են Կոսովայի հիմնական դիետիկ սննդատեսակներից։ Բանջարեղենն օգտագործվում է ըստ եղանակային պայմանների։ Որպես կանոն, Կոսովոյի բնակիչներն անպայման պատրաստում են վարունգի, պոմիդորի և կաղամբի թթու։ Մեծ կարևորություն ունեն խոտաբույսերը, սև և կարմիր պղպեղները։

Խոհանոցը փոփոխման է ենթարկվում ըստ տարվա եղանակների։ Ձմռանն ամենաշատը տարածված են բանջարեղենային թթուներն ու խավիարը։

Նախաճաշ

Նախաճաշը Կոսովոյում պարզ է. այն բաղկացած է հացից ու պանրից, այվարից կամ կաթով օմլետից։

Կարկանդակներ

Կոսովոյի խոհանոցին բնորոշ կարկանդակներից են.

Կոսովոյի Խոհանոց 
Ֆլիա
  • կուլփիդե (Kullpite)՝ մածունով կարկանդակ,
  • բյորեկ՝ շերտավոր խմորից, որը լցոնում են մսով, պանրով, սպանախով,
  • բակլասարմ (Bakllasarm)՝ աղի կարկանդակ մածունով և սխտորի սոուսով
  • դդումով կարկանդակ,
  • սպանախով կարկանդակ։

Աղցաններ

Կոսովոյի Խոհանոց 
Տարատոր

Կոսովոյի խոհանոցին բնորոշ աղցանները հիմնականում պարզ են ու արագ պատրաստվող։ Աղցանի հիմնական բաղադրիչներից են՝ լոլիկ, սոխ, սխտոր, պղպեղ, վարունգ, կարտոֆիլ, կաղամբ, հազար, գազար և լոբի։ Աղցանների տեսակներից են.

Երկրորդ կերակուր

Կոսովոյի Խոհանոց 
Թավա
Կոսովոյի Խոհանոց 
Կաղամբի տերևով տոլմա
Կոսովոյի Խոհանոց 
Սարմա
  • Տոլմա՝ հաճախ հրամցնում են ճաշին։ Հիմնականում պատրաստում են կաղամբի և խաղողի տերևներով ու գառան մսով։
  • Լցոնած պղպեղ՝ մսով, բրնձով և բանջարեղենով։
  • Սուջուխ՝ ապխտած մսային երշիկներ։
  • Թավե գոր՝ գառան մսով ավանդական կերակուր։
  • Թավ կոզի՝ գառան մսով և մածունով կերակուր։
  • Բուրիան ձվերով՝ բրնձով, սպանախով և ձվերով կերակուր։
  • Խորոված։

Ձկնեղեն

Ամենաշատը տարածված է տապակած ձուկը։ Հատկապես հարգի են ծածանն ու շիղաձուկը։ Խավարտը բաղկացած է սխտորից, դափնու տերևից, լոլիկից և մաղադանոսից։ Ծածանի գլուխը հիմնականում հրամցնում են գլխավոր հյուրին։

Աղանդեր

Կոսովոյի Խոհանոց 
Հալվա

Ավանդական աղանդերի տեսակները շատ հաճախ պատրաստում են շաքարաջրով՝ շաքար, կիտրոնի հյութ և վանիլինի բուրմունք։ Կոսովոյի խոհանոցի հայտնի աղանդերներից են.

Ըմպելիքներ

Կոսովոյի Խոհանոց 
Բուզա
Կոսովոյի Խոհանոց 
Այրան

Կոսովոյում խիստ մեծ ճանաչում ունի ածիկային քաղցր ըմպելիքը՝ պատրաստված ցորենից և եգիպտացորենով։ Հայտնի է նաև խաղողի ռաքըն։ Տարածված խմիչքներից են.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Կոսովոյի Խոհանոց ՆախաճաշԿոսովոյի Խոհանոց ԿարկանդակներԿոսովոյի Խոհանոց ԱղցաններԿոսովոյի Խոհանոց Երկրորդ կերակուրԿոսովոյի Խոհանոց ՁկնեղենԿոսովոյի Խոհանոց ԱղանդերԿոսովոյի Խոհանոց ԸմպելիքներԿոսովոյի Խոհանոց ԾանոթագրություններԿոսովոյի Խոհանոց Արտաքին հղումներԿոսովոյի ԽոհանոցԱլբանական խոհանոցԱլբաներենԱլբանիաԲյորեկԵրշիկԹուրքական խոհանոցԽորովածԿոսովոՄակեդոնիայի ՀանրապետությունՉեռնոգորիաՍերբերենՍերբիաՍուջուխՏաքդեղ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական ազգային հագուստ (տարազ)Աշտարակ (քաղաք)ԱռյուծԿանդիդոզՈրոնողական ռոբոտԱծական անունՍահմանական եղանակԿատաղությունՄոտիվացիաՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Մաշկ (մարդու)ՎերածնունդԻսպանիաԿրիշտիանու ՌոնալդուԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՓայծաղԿոկորդաբորբՁվարանների պոլիկիստոզ համախտանիշՔառակուսի մետրՀարադրությունՎարդանանք (պատմավեպ)Հենրիխ ՄխիթարյանԼիբանանՀունգարիաՄարմնի զանգվածի ինդեքսԷներգիաԴաշտանՀունաստանՁկներՀոմանիշՕպերացիոն համակարգՀայկական հարցՀամախառն ներքին արդյունքԱշխարհի երկրներն ըստ տարածքիԵրիկամԳլխավոր էջՀերպեսՀույզերՈրդանման ելունի բորբոքումԵրիկամի քրոնիկ հիվանդությունԲույսերԱրշակունիներՎագինիզմՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՍաղմոսավանքՏավուշի մարզՀաննիբալԱմբոխները խելագարվածՍևանի իշխանՎարդավառԵրվանդունիների թագավորությունԱղավնիներՀայ գրերի գյուտՀռոմեական կայսրությունԳլխուղեղՀրանտ ՄաթևոսյանԱվշային համակարգԻրավագիտությունՔրոմոսոմՊարույր ՍևակԱդոլֆ ՀիտլերՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՁեռնաշարժությունՎահան ՏերյանՀովհաննես ՇիրազՇտերնի անվան կոնսերվատորիաԿարմրախտԿոնքի բորբոքային հիվանդությունՇեղանկյունՀայերեն հայհոյախոսությունՕգյուստ ՇառլուաԿարմրուկՀարավային ԱմերիկաՏյառնընդառաջԱծանցԲարդ նախադասությունՌումինիաԱշտարակի շրջան🡆 More