Կարտոֆիլ

Կարտոֆիլ (լատին․՝ Solánum ), մորմազգիների (Solanaceae) ընտանիքի պալարապտղավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Oսլա պարունակող պալարապտղավոր մշակաբույս է։

Կարտոֆիլ
Կարտոֆիլ
Կարտոֆիլ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ենթաընտանիք Մորմայիններ (Solanoideae)
Տրիբա Solaneae
Ցեղ Մորմ (Solanum)
Տեսակ Կարտոֆիլ (S. tuberosum)
Միջազգային անվանում
Solanum tuberosum

Կարտոֆիլ
Կարտոֆիլի պալարներ

Անվանում

Ժամանակակից գիտական անվանումը՝ տվել է Կասպեր Բաուգին 1596 թվականին իր «Theatri botanici» աշխատությունում, ավելի ուշ այդ անվանումը օգտագործեց Կառլ Լիննեյը իր «Species Plantarum» (1753) աշխատությունում;

«Կարտոֆիլ» բառը նկարագրում է բուն կարտոֆիլ բուսատեսակը, սակայն առավել հաճախ մարդիկ «կարտոֆիլ» ասելով հասկանում են ուտելի պալարները։ Գյուղատնտեսության ասպարեզում կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակների համար։ Կարտոֆիլը մարդու կողմից տասնյակ կերակրատեսակների ձևով օգտագործվում է ամբողջ տարվա ընթացքում, ինչի համար այն հաճախ անվանվում է «երկրորդ հաց»։

Կենսաբանական նկարագիր

Կարտոֆիլ 
Ծաղի դիագրամ

Ծաղկի բանաձև։

Կարտոֆիլ 

Արմատային համակարգը թույլ է զարգացած, ցողունը երկկող է, քառակող կամ կլոր, բարձրությունը՝ 50-80 սմ, հիմնականում՝ կանաչ, երբեմն՝ նաև կարմրամանուշակագույն կամ կապտամանուշակագույն։ Տերևներն ընդհատվող կենտփետրաձև են, կտրտված։ Ծաղկաբույլը ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, կարմրամանուշակագույն, կապտամանուշակագույն։ Պտուղը մանր սերմերով երկբուն հատապտուղ է։ Պալարը ձևափոխված ստորգետնյա ցողուն է։ Լինում է տարբեր գույների (սպիտակ, կարմիր, վարդագույն, կապտամանուշակագույն և այլն) և ձևերի (կլոր, ձվաձև, երկարավուն, տակառաձև և այլն)։

Նշանակություն և կիրառում

Կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակներով։ Կարտոֆիլի պալարը պարունակում է մինչև 75% ջուր, 25% չոր նյութեր, որից օսլա՝ 17-22%, սպիտակուցային նյութեր՝ 2%։ Այն պարունակում է C, B1, B2, B6, PP և A վիտամինները։ 300գ եփած կարտոֆիլը պարունակում է 21մգ ասկորբինաթթու, որը 30-50%-ի չափով բավարարում է մարդու օրական C վիտամինի պահանջը։

Ծագում

73
Սննդային արժեք (100 գ.)
Էներգետիկ արժեք 73 կկալ 305 կՋ
Ջուր80 գ
Սպիտակուցներ1.9 գ
Ճարպեր0.1 գ
Ածխաջրեր16.6 գ
օսլա14.2 գ 

Թիամին (B1)0.08 մգ մգ
Ռիբոֆլավին (B2)0.03 մգ մգ
Նիացին (B3)1.1 մգ մգ
Պանտոտենային թթու (B5)0,061 մգ
Պիրիդօքսին (B6)0.24 մգ մգ
Ֆոլացին (B9)16,5 գ մկգ
Ասկորբինաթթու (վիտ․ С)11 մգ մգ
Վիտամին D2.1 գ մկգ
Վիտամին K2.2 մկգ

Կալցիում11 մգ մգ
Երկաթ0.7 մգ մգ
Ֆոսֆոր59 մգ մգ
Կալիում426 մգ մգ
Նատրիում6 մգ մգ

Կարտոֆիլի հայրենիքը Հարավային Ամերիկան է (Չիլի, Պերու, Բոլիվիա), որտեղ դրա մշակությունը բնիկներին հայտնի է եղել դեռ մեր թվարկությունից առաջ։ Եվրոպական երկրներում կարտոֆիլի մշակությունը սկսվել է 16-րդ դարի վերջերին։

Տեսակներ

Յուրահատուկ պայմաններում հանդիպում է մոտ կարտոֆիլի 10 տարբեր տեսակներ.։

  • Solanum tuberosum subsp. andigenum (Juz. & Bukasov) Hawkes
    • syn. Solanum andigenum Juz. & Bukasov
    • syn. Solanum andigenum f. guatemalense Bukasov
    • syn. Solanum subandigenum Hawkes
  • Solanum tuberosum var. aymaranum (Bukasov) Ochoa
  • Solanum tuberosum var. bolivianum (Bukasov) Ochoa
  • Solanum tuberosum f. ccompis (Bukasov) Ochoa
  • Solanum tuberosum f. cevallosii (Bukasov) Ochoa
  • Solanum tuberosum var. chiar-imilla (Bukasov & Lechn.) Ochoa
  • Solanum tuberosum var. longibaccatum (Bukasov) Ochoa
  • Solanum tuberosum f. pallidum (Bukasov) Ochoa
  • Solanum tuberosum var. stenophyllum (Bukasov) Ochoa
  • Solanum tuberosum subsp. tuberosum
    • syn. Solanum tuberosum var. guaytecarum (Bitter) Hawkes

Կարտոֆիլի արտադրություն

Կարտոֆիլ 
Կարտոֆիլի արտադրությունը ըստ երկրների։2005 թվականի տվյալներով
Կարտոֆիլ 
Կարտոֆիլի համաշխարհային ցանքատարածությունները

2005 թվականին կարտոֆիլի արտադրությամբ առաջատար երկիր էր Չինաստանը, երկրորդ տեղում էին Ռուսաստանը և Հնդկաստանը։

Կարտոֆիլի արտադրություն (մլն տոննա)
Աղբյուր։ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության/small>
Երկիր 2011
Կարտոֆիլ  Չինաստան 88.4
Կարտոֆիլ  Հնդկաստան 42.3
Կարտոֆիլ  Ռուսաստան 32.7
Կարտոֆիլ  Ուկրաինա 24.2
Կարտոֆիլ  ԱՄՆ 19.4
Կարտոֆիլ  Գերմանիա 11.8
Կարտոֆիլ  Լեհաստան 8.2
Կարտոֆիլ  Բանգլադեշ 8.3
Կարտոֆիլ  Ֆրանսիա 8.0
Կարտոֆիլ  Բելառուս 7.7

Հուշարձանների և թանգարաններ

  • Բելգիայում գոյություն ունի կարտոֆիլի թանգարան։ Ի թիվս իր ցուցանմուշների - հազարավոր իրերի, որոնք պատմում են կարտոֆիլի ստեղծման պատմության մասին, ինչպես նաև կան այդ թեմայով բազմաթիվ նկարներ։
  • 2008 թվականին Մարինսկ քաղաքում բացվել է Կարտոֆիլի հուշարձան։

Հետաքրքիր փաստեր

  • Գինեսի գրքում գրանցված ամենամեծ կարտոֆիլի քաշը կազմել է ավելի քան 8 կգ։
    Կարտոֆիլ 
    Կարտոֆիլի դաշտ, Գավառ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб։ ООО «СЗКЭО», 2010. — С. 25—28. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4.
  • Мамонов Е. В. Сортовой каталог. Овощные культуры. — Москва։ ЭКСМО-ПРЕСС, Лик Пресс, 2001. с. 430—486

Ֆիլմագրություն

  • «Կարտոֆիլի պատմություն» (անգլ.՝ The Potato Story) - Վավերագրական ֆիլմ, որը նկարահանվել է ORF 3 Sat & MR-FILM հեռուստաընկերության կաղմից 2008 թվականին։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 349 Կարտոֆիլ 
Կարտոֆիլ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարտոֆիլ» հոդվածին։
Կարտոֆիլ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարտոֆիլ» հոդվածին։
Կարտոֆիլ  Ընթերցե՛ք «կարտոֆիլ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Tags:

Կարտոֆիլ ԱնվանումԿարտոֆիլ Կենսաբանական նկարագիրԿարտոֆիլ Նշանակություն և կիրառումԿարտոֆիլ ԾագումԿարտոֆիլ ՏեսակներԿարտոֆիլ ի արտադրությունԿարտոֆիլ Հուշարձանների և թանգարաններԿարտոֆիլ Հետաքրքիր փաստերԿարտոֆիլ ԾանոթագրություններԿարտոֆիլ ԳրականությունԿարտոֆիլ ՖիլմագրությունԿարտոֆիլ Արտաքին հղումներԿարտոֆիլԼատիներենՄորմազգիներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄոմիկԱրմավիրի մարզՄաշկաբորբԹորոս ՌոսլինԲառարանՀայկական պարԴերբայական դարձվածՄիապետությունԲայՎանի հերոսամարտՇեշտԱնալ սեքսՆյու ՅորքՕհան ԴուրյանԱրիստոտելՍևանա լիճԺառանգական փոփոխականությունՎիտամին B12 անբավարարությունԵռանկյունՍառը պատերազմԾնեբեկՊապ թագավորՊահանջարկԱրտաշես Ա ԲարեպաշտԵռանկյան միջնագիծՀայկական լեռնաշխարհԷկոհամակարգՄայրցամաքՕսմանյան կայսրությունԱնտանտԷնդոմետրիոզԵգիպտոսԲազմացումԱրա Գեղեցիկ և ՇամիրամՀակոբ ՊարոնյանՀայրենիք (հասկացություն)Կոտորակ (մաթեմատիկա)Հայկական ճարտարապետությունՊարզ նախադասությունՄայր Հայաստան հուշահամալիրՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՄհեր ՄկրտչյանՊատվի համար (դրամա)ԿենդանիներԿարմիր գիրքՍեռական հարաբերությունԵնթակայական դերբայՀայոց ցեղասպանության ճանաչումՏեղերի վանքԳերճնշումՄաշկ (մարդ)Հյուսիսային Ամերիկայի երկրների ցանկՇահեն ՄեղրյանՕքսիդՏուբերկուլոզԳուլիվերի ճանապարհորդություններըՍեղան (երկրաչափություն)Ծխախոտի ազդեցությունն առողջության վրաՀապավումԱնուղղակի խնդիրԻրանԱրաբական խալիֆայությունԱրգենտինաԿատուներՀատապտուղՀայոց ցեղասպանությունՀաղպատի վանական համալիրՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԷկոլոգիաՄիացյալ ԹագավորությունԱմերիկայի Միացյալ ՆահանգներՏիգրան ՊետրոսյանԿլոնավորումՀարավային ԿորեաՉինգիզ խանՆարե ՀայկազյանԽնձորՎբեթ🡆 More