Տաքդեղ

Տաքդեղ (լատին․՝ Capsicum), մորմազգիների (Solanaceae) ընտանիքի Capsicum ցեղին պատկանող մշակաբույս։ Հայտնի է 4, ՀՀ-ում մշակության մեջ՝ 1 տեսակ՝

Տաքդեղ
Տաքդեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ենթաընտանիք Մորմայիններ (Solanoideae)
Տրիբա Capsiceae
Ցեղ Տաքդեղ (Capsicum)
L., 1753

  • Տաքդեղ պատիճավոր կամ դարապղպեղ (C. annum

Մշակվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, մասամբ՝ Կոտայքի մարզերում։

Այլ անվանումներ. ծիծակ, պղպեղ, բիբար, պատիճապղպեղ։

Կենսաբանական նկարագիր

Տաքդեղ 
Տաքդեղ
Բուսաբանական նկարազարդումը

Ցողունը կանգուն է (կան նաև կիսականգուն ձևեր), ճյուղավորվող, բարձրությունը՝ 25-85 սմ։ Տերևները պարզ են, մեկական, ձվաձև կամ նշտարաձև, մուգ կանաչից մինչև բաց կանաչ։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական կամ փնջերով, սպիտակ կամ կանաչավուն, երբեմն՝ մանուշակագույն երանգով։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։

Պտուղը 2-3-բնանի, բազմասերմ, կեղծ, սնամեջ հատապտուղ է, տեխնիկական հասունացման վիճակում՝ կանաչ, լրիվ հասունացման վիճակում՝ կարմիր, նարնջագույն, դեղին, դարչնագույն, տարբեր ձևերի և մեծության։

Սերմերը տափակ են, բաց դեղնավուն։ Կան կծու և քաղցր, մանր, խոշորապտուղ, միջահաս և ուշահաս սորտեր։ Կծվությունը պայմանավորված է կապսացին նյութի (բարձրացնում է արյան ճնշումը) առկայությամբ։

Քիմիական կազմ

Տաքդեղ 

Պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, վիտամիններ C, B1։ B2, P, կարոտին (A-նախավիտամին)։

Տաքդեղն աչքի է ընկնում իր համի ու սննդատու բավականին բարձր հատկություններով ու վիտամինների քանակով, հարուստ է անազոտ էքստրակային նյութերով, հում պրոտեինով և ճարպերով։ Քիմիական կազմը խիստ փոփոխական է՝ կախված սորտից, հասունության աստիճանից և աճեցողության պայմաններից։ Չոր նյութերի քանակը տատանվում է 5-12 %-ի սահմաններում, շաքարները կազմում են 2-8,6 %, թաղանթանյութը՝ 1,06-1,16 %, մոխիրը՝ 0,077-1,9 %: Պտուղների կծվությունը պայմանավորված է կապսաիցին ալկալոիդով, որը կազմում է չոր նյութերի մոտավորապես 2 %-ը։ Ըստ կապսաիցինի քանակի տաքդեղի սորտերը ստորաբաժանվում են քաղցր, կիսաքաղցր և կծու տեսակների։ Տաքդեղի ամենաարժեքավոր հատկություններից մեկը մեծ քանակով C վիտամին պարունակելն է։

Կիրառություն

Լայնորեն օգտագործվում է եփած և խորոված, ինչպես նաև թարմ (օրինակ՝ աղցանների մեջ) ու թթու դրած վիճակում։ Կարևոր դեր ունի նաև պահածոների արդյունաբերության մեջ, սակայն այս բոլորից զատ, տաքդեղն օգտագործում են նաև որպես համեմունք՝ չորացած և աղացած վիճակում։

Սորտեր

Տաքդեղ 
Չիլի տաքդեղ

Տաքդեղը ջերմա-, խոնավասեր է, հողի նկատմամբ՝ պահանջկոտ։ ՀՀ-ում շրջանացված սորտերից են՝

  • Բուլղարական 70,
  • Փղի կնճիթ,
  • Կայենսկի,
  • Մոլդավիայի նվեր,
  • Անի,
  • Նուշ,
  • Հայկական կլոր,
  • Նորք և այլն։

Տաքդեղի քաղցր սորտերից մշակվում են Անին, Զմրուխտ՝ երկուսն էլ բոլոր գոտիների համար, Հայկական տեղականը՝ Արարատյան հարթավայրի համար, կծու տաքդեղներից՝ Զիտա և Գիտա սորտերը բոլոր գոտիների համար։

Մշակություն

Տաքդեղը ջերմասեր բույս է, սերմերը ծլում են 12-­13­ ջերմաստիճանում։ Աճման և զարգացման համար լավագույն ջերմաստիճանը ցերեկը՝ 25, գիշերը 15­-18: 11­-13 ջերմաստիճանի սահմաններում աճը կանգ է առնում, իսկ ­ 0.5­ °C-ից - 10 °C դեպքում բույսերը մահանում են։ 32 °C-ից բարձր՝ աճը դանդաղում է, ծաղիկներն ու երիտասարդ պտուղները թափվում են։ Տաքդեղը պահանջկոտ է հողի խոնավության և բերրիության նկատմամբ։

Տաքդեղի սածիլումը կատարում են շարքը ­շարքից 50 սմ, բույսը բույսից, քաղցր սորտերի համար՝ 30 սմ, իսկ կծու սորտերի համար՝ 20 սմ հեռավորությամբ։

Արգելվում է սածիլը տնկել ջրի մեջ, այն պետք է տնկել քեշի եկած հողում՝ արմատավզիկից 1­2 սմ խորը։ Տաքդեղի սածիլումը կատարում են ապրիլ մայիս ամիսներին։ Արարատյան հարթավայրի պայմաններում ջրում են 15-­18 անգամ, վեգետացիայի ընթացքում կատարում են 4­5 քաղհան­ փխրեցում։

Դասակարգում

Տաքսոնոմիա

Դասը մտնում է Solanoideae ենթաընտանիքի, Solanaceae ընտանիքի, {{bt-armlat|Solanales}} կարգի մեջ։


  ևս 4 ընտանիք   ևս 262 դաս  
         
  կարգՄորմածաղկավորներ     ենթաընտանիք Solanoideae     դաս Տաքդեղ
               
  Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     ընտանիք Մորմազգիներ     դասում հաշվում են 31 տեսակ    
             
  44 կարգ ծաղկավոր բույսեր   ևս 6 ենտաընտանիք   Capsicum annuum
     

Տեսակներ

Տաքդեղ 
Տաքդեղ 

Հայտնի է 31 մինչև 40 տեսակ.

  • Capsicum annuum L.
  • Capsicum baccatum L.
  • Capsicum caballeroi Nee
  • Capsicum campylopodium Sendt.
  • Capsicum cardenasii Heiser & P.G.Sm.
  • Capsicum ceratocalyx Nee
  • Capsicum chacoense Hunz.
  • Capsicum chinense Jacq.
  • Capsicum coccineum (armby) Hunz.
  • Capsicum cornutum (Hiern) Hunz.
  • Capsicum dimorphum (Miers) O.K.
  • Capsicum eximium Hunz.
  • Capsicum flexuosum Sendtn.
  • Capsicum friburgense Barboza & Bianchetti
  • Capsicum frutescens L.
  • Capsicum galapagoense Hunz.
  • Capsicum geminifolium (Dammer) Hunz.
  • Capsicum hookerianum (Miers) O.K.
  • Capsicum hunzikerianum Barboza & Bianchetti
  • Capsicum lanceolatum (Greenm.) Morton & Standley
  • Capsicum mirabile Mart ex. Sendt
  • Capsicum parvifolium Sendt.
  • Capsicum pereirae Barboza & Bianchetti
  • Capsicum praetermissum Heiser & P.G.Sm.
  • Capsicum pubescens Ruiz & Pav.
  • Capsicum recurvatum Witas.
  • Capsicum rhomboideum (Dunal) Kuntze
  • Capsicum schottianum Sendt.
  • Capsicum scolnikianum Hunz.
  • Capsicum tovarii Eshbaugh, P.G.Sm. & Nickrent
  • Capsicum villosum Sendt.

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Տաքդեղ 
Տաքդեղ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաքդեղ» հոդվածին։
Տաքդեղ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաքդեղ» հոդվածին։

Tags:

Տաքդեղ Կենսաբանական նկարագիրՏաքդեղ Քիմիական կազմՏաքդեղ ԿիրառությունՏաքդեղ ՍորտերՏաքդեղ ՄշակությունՏաքդեղ ԴասակարգումՏաքդեղ Տես նաևՏաքդեղ ԾանոթագրություններՏաքդեղ ԳրականությունՏաքդեղ Արտաքին հղումներՏաքդեղԼատիներենՄորմազգիներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հաղպատի վանական համալիրՇնչառությունHarleys in HawaiiԲյուրականի աստղադիտարանՄիջատներՀեկտարՓայծաղՄիզոպրոստոլՏեստոստերոնԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԿառավարում (տնտեսագիտություն)ԵղվարդՔառօրյա պատերազմՆիդերլանդներԿենդանիներՀովհաննավանքՔեոփսի բուրգԳերբնական արձակագրությունՇիրակի մարզՀայաստանի գետերի ցանկՀրեաներԽաչակրաց արշավանքներԱնդրանիկ ՕզանյանՏիգրան ՄեծԿիպրոսի դրոշԴաշտանադադարԱրմավիրԱվետիք ԻսահակյանՄարս (մոլորակ)Բնական թիվՄեղուներԱբովյան (քաղաք)Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԶատիկը ՀայաստանումԳուրգեն ՄահարիՏնտեսական աճԷստրոգեններԼյարդի ցիռոզԵռանկյունԷնդոմետրիոզՇոտլանդիաԳինիԵրևանՄեջքի ցավԶինվորական կոչումներԱրաբոՀայաստանի բուհերի ցանկՏրդատ ԳՄետրոնիդազոլՎարդան ՄամիկոնյանՎանաձորՀայոց պատմությունԷկզեմաԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Համո ՍահյանԱնտառային կատուՍատուրն (մոլորակ)Երևանի պատմությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱրգիշտի ԱԼուսինԵզդիներԳերմանիաՎավերագրական ֆիլմՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՄայրցամաքԴերանունԿոսովոյի հուշարձաններԳարունՄարդ բանականԲարորակ ուռուցքներՀելլենիստական մշակույթՀայաստանի դրոշՂանձիլԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՇավարշ Կարապետյան🡆 More