Գարեջուր

Գարեջուր, աշխարհի ամենասպառվող և հավանաբար ամենահին ալկոհոլային խմիչքը, համարվում է երրորդ ամենատարածված ըմպելիքը աշխարհում ջրից և թեյից հետո։ Գարեջուր ստանում են հացահատիկից՝ օսլայի խմորման միջոցով։ Հիմնականում օգտագործվում է գարու ածիկ, սակայն ցորենը, եգիպտացորենը և բրինձը նույնպես լայն կիրառություն ունեն։ Հիմնականում գարեջուրը համեմվում է գայլուկով, որը ավելացնում է դառնություն և ծառայում է որպես բնական կոնսերվանտ, չնայած այլ համեմունքներ էլ կարող են երբեմն օգտագործվել, ինչպես օրինակ՝ խոտաբույսեր և մրգեր։

Գարեջուր
Գարեջուր
Ենթատեսակfermented alcoholic beverage?, խառնուրդ և alcopop?
Բաղադրամասերbarley?, hops?, ջուր և խմորասնկեր
Գարեջուր Beer Վիքիպահեստում
Գարեջուր

Պահպանված որոշ հնագույն ձեռագրեր անդրադարձել են գարեջրի պատրաստմանը։ Համմուրաբի թագավորի օրենքները ներառում են գարեջրի և գարեջրի սրահների վերաբերյալ օրենքներ, «Նինկասիի գովերգ»-ը (Միջագետքի գարեջրի աստվածուհուն նվիրված աղոթք), ծառայում է և՛ որպես աղոթք, և՛ որպես մի քանի գրագետ մարդ ունեցող մշակույթում գարեջրի բաղադրատոմսը հիշելու մեթոդ։

Գարեջուրը վաճառվում է թիթեղյա ամաններով և շշերով, փաբերում և բառերում կարող է լինել նաև տակառներում։ Գարեջրագործությունը համաշխարհային բիզնես է, որը բաղկացած է որոշ գերիշխող դիրք ունեցող միջազգային ընկերություններից և հազարավոր փոքր արտադրողներից։ Գարեջրի ալկոհոլային հարաբերությունը կազմում է 4-6 տոկոս ըստ ծավալի, սակայն այն կարող է տատանվել 0.5-20 տոկոսի սահմաններում, որոշ գործարաններ արտադրում են 40% և ավել թնդությամբ գարեջուր։

Պատմություն

Գարեջուր 
Անտիկ Եգիպտոսում գարեջրի պատրաստման փայտե քանդակ։

Գարեջուրն աշխարհի ամենահին պատրաստվող ալկոհոլային խմիչքներից մեկն է, հավանաբար ավելի վաղ քան վաղ նեոլիթը կամ մ․ թ․ ա․ 9500 թվականը, երբ մարդը սկսեց մշակել հացահատիկ, գրավոր հիշատակություններ պահպանվել են անտիկ Իրաքում և անտիկ Եգիպտոսում։ Հնագետները ենթադրում են, որ գարեջուրը նպաստել է քաղաքակրթությունների ձևավորմանը։ Մոտավորապես 5000 տարի առաջ Ուրուկ (ներկայիս Իրաքում) քաղաքի աշխատողները վարձատրվում էին գարեջրով։ Գիզայի մեծ բուրգի կառուցման ժամանակ յուրաքանչյուր աշխատող օրական սննդակարգում ստանում էր չորսից հինգ լիտր գարեջուր, որը ծառայում էր և՛ որպես սնունդ, և՛ որպես զովացուցիչ խմիչք։ Վերջինս կարևոր էր բուրգի շինարարության համար։

Գարուց պատրաստված գարեջրի առաջին քիմիական վկայությունները հայտնաբերվել են Արևմտյան Իրանի Զագրոս լեռներում գտնվող Գոդին թեփե վայրում և թվագրվում են մ․ թ․ ա․ 3500-3100 թվականներին։ Շումերական որոշ հիշատակություններ վերաբերում են գարեջրին, ինչպես օրինակ՝ Նինկասի աստվածուհուն նվիրված «Նինկասիի գովերգը» աղոթքը, որը ծառայում է և՛ որպես աղոթք, և՛ որպես մի քանի գրագետ մարդ ունեցող մշակույթում գարեջրի բաղադրատոմսը հիշելու մեթոդ։ Էբլայի սալիկները, հայտնաբերված 1974 թվականին Սիրիայի Էբլա քաղաքում, ցույց էն տալիս, որ քաղքում մ․ թ․ ա․ 2500 թվականին արտադրվում էր գարեջուր։ Թթված խմիչ պատրաստում էին Չինաստանում մոտ մ․ թ․ ա 7000 թվականին՝ օգտագործելով բրինձ և միրգ։

Շաքար պարունակող գրեթե ցանկացած նյութ կարող է ալկոհոլային խմորման ենթարկվել։ Հավանաբար, բազմաթիվ մշակույթներ նկատելով, որ քաղցր հեղուկը կարող է օսլայի աղբյուր հանդիսանալ՝ ինքնուրույն ստեղծել են գարեջուրը։ Հացը և գարեջուրը բարձրացրել են բարեկեցությունը մի մակարդակի, որը քաղաքակրթությունների կառուցման և այլ տեխնոլոգիաների օզարգացման համար ժամանակ են տվել։

Գերմանական և կելտական ցեղերը Եվրոպայում գարեջուրը տարածել են դեռևս մ․ թ․ ա․ 3000 թվականին, այն հիմնականում պատրաստվում էր ընտանեկան մակարտադում։ Բացի սոյայից, վաղ եվրոպական գարեջրերը կարող էին պարունակել մրգեր, մեղր, բազմաթիվ բույսերի տեսակներ, համեմունքներ և այլ նյութեր, ինչպես օրինակ թմրադեղային խոտաբույսեր։ Սակայն, դրանք չէին պարունակում գայլուկ, այն ավելացվել է հետագայում՝ Եվրոպայում առաջին հիշատակումները եղել են մոտ 822 թվականին Կարոլինգներ դինաստայից Աբբոթի և 1067 թվականին՝ Հիլդեգարդ Բինգենցիի կողմից։

1516 թվականին Բավարիայի հերցոգ Վիլիամ IV-ը ընդունեց Ռայնհայթսգեբոթը, հավանաբար ամենահին սննդի որակի կարգավորումը, որը 21-րդ դարում դեռ օգտագործվում է, ըստ որի՝ գարեջրի թույլատրելի բաղադրիչներն են՝ ջուր, գայլուկ և գարու ազիկ։ Գարեջուր արտադրվել և վաճառվել է ընտանեկան մակարդակում մինչև արդյունաբերական հեղափոխությունը, սակայն 7-րդ դարում գարեջուրը սկսեց արտադրվել և վաճառվել Եվրոպական վանքերում։ Արդյունաբերական հեղափոխության ընթացքում գարեջրի արտադրությունը արհեստավորականից արտադրությունից փոխվեց արդյունաբերական արտադրության, ընտանեկան արտադրությունները 19-րդ դարի վերջին արդեն դադարել են էական դեր ունենալ։ Խտաչափի և ջերմաչափ զարգացումը փոխեց եփումը՝ եփողին գործընթացի վրա ավելի մեծ հսկողություն և արդյունքի մասին ավելի լավ կարծիք թույլատրելով։

Գարեջրագործությունը համաշխարհային բիզնես է, որը բաղկացած է որոշ գերիշխող դիրք ունեցող միջազգային ընկերություններից և հազարավոր փոքր արտադրողներից։ 2006 թվականի դրությամբ ավելի քան 133 միլիարդ լիտր գարեջուր է վաճառվում ամեն տարի՝ ընդհանուր առմամբ տալով $294.5 միլիարդի եկամուտ (£147.7 միլիարդ)։

2010 թվականին Չինաստանի գարեջրի սպառումը անցել է 45 միլիարդ լիտրը, կամ գրեթե ԱՄՆ-ի կրկնակին, բայց միայն 5 տոկոսն է պրեմիում տակառի գարեջուր եղել, իսկ Ֆրանսիայում և Գերմանիայում վաճառվածի 50 տոկոսը։

Գարեջուր արտադրող խոշորագույն գործաններ

2012 թվականի դրությամբ գարեջուր արտադրող ձեռնարկությունները արժեթղթերով.

  • Anheuser-Busch InBev (Բելգիա) - 39 մլրդ դոլար
  • Kirin Holdings (Ճապոնիա) - 22,7 միլիարդ դոլար
  • Heineken (Նինդեռլանդներ) - 22,2 միլիարդ դոլար
  • SABMiller (Մեծ Բրիտանիա) - 15,1 միլիարդ դոլար
  • Femsa (Մեքսիկա) - 14,6 միլիարդ դոլար
  • Asahi Group (Ճապոնիա) - 13,2 միլիարդ դոլար
  • Carlsberg (Դանիա) - 11,1 միլիարդ դոլար
  • Grupo Modelo (Մեքսիկա) - 6,5 միլիարդ դոլար
  • San Miguel (Ֆիլիպիններ) - 5,6 միլիարդ դոլար
  • Thai Beverage (Թաիլանդ) - 4,2 միլիարդ դոլար
  • Molson Coors (ԱՄՆ) - 3,5 միլիարդ դոլար
  • Jiangsu Yanghe Brewery (Չինաստան) - 1,2 միլիարդ դոլար

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Գարեջուր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեջուր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 700 Գարեջուր 

Tags:

Գարեջուր ՊատմությունԳարեջուր արտադրող խոշորագույն գործաններԳարեջուր ԾանոթագրություններԳարեջուր ԳրականությունԳարեջուր Արտաքին հղումներԳարեջուրԱծիկԲրինձԳայլուկԵգիպտացորենԹեյԽմորումՀացահատիկային բույսերՋուրՍովորական գարիՑորենՕսլա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երևանի պետական համալսարանԹռչուններԹթվածինՌուսաստանՄոնա ԼիզաՊարբերական աղյուսակՄիավորված ազգերի կազմակերպությունՎանի թագավորությունՕրալ սեքսՍամվել (վեպ)Ուսուցման մեթոդներՕդՏեղի պարագաԲագրատ ԳալստանյանԱրտաշատՁիՍողոմոնի երգերըՀայկական դրամՄրգաշատՎլադիմիր ԼենինՍեռական բազմացումԼուսանՋրհեղեղՀայկական բանակ (1918-1920)ՓոխաբերությունՄիլանԳոյական անունՎանա լիճԱնահիտ ՊարսամյանԲրոնխաբորբԳրիգոր ԶոհրապՎիտամինՏիգրան ՄանսուրյանՀնդկաստանի մշակույթՀայկական հարցՄեջքի ցավՍերգեյ ՓարաջանովՀայկական ազգային հագուստ (տարազ)Հաղթանակի օրԴիկլոֆենակՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՄուրացանՈրովայնային ցավՀեպատիտ BՍպիտակուցներoginhՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԿայծակՎբեթԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնմոռուկ (խորհրդանիշ)Քրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀայաստանի կենտրոնական բանկՅոհան ԳուտենբերգԽաչատուր ԱբովյանՄարդու իրավունքներՀայաստանի անկախության հռչակագիրՌևմատոիդ արթրիտՊարագաներԼևոն Տեր-ՊետրոսյանԿենդանիների հատկանիշների ցանկՇաղկապենաբորբՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱյրվածքՀայաստանի ազգային հերոսԱշոտ Բ ԵրկաթՍիֆիլիսՎերաբերական (խոսքի մաս)ՍակրավորՄեծ Հայքի նահանգների ցանկԾիածանՍմբատաբերդԱմբերդ (ամրոց)Մայիսի 1 (տոն)Նյարդային համակարգԿռունկներ🡆 More