Ֆաբերժեի Ձու Կապույտ Ձու-Ժամացույց Օձով

«Կապույտ ձու-ժամացույց օձով» (ռուս.՝ Синее яйцо-часы со змеёй), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1895 թվականին և համարվում է առաջին ձուն, որը Նիկոլայ II կայսրը նվիրել է մորը՝ այրի արքայամայր Մարիա Ֆեոդորովնային։ Այս ձվի դիզայնը օգտագործվել է Ֆաբերժեի կողմից, երբ 1902 թվականին ստեղծվել է «Մալբորո դքսուհու ժամացույց-ձուն»։

Կապույտ ձու-ժամացույց օձով
Ֆաբերժեի Ձու Կապույտ Ձու-Ժամացույց Օձով
Ստեղծման թնական1895
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Stavros Niarchos?, Ռենյե III, Ալբեր II և Wartski
ՀավաքածուCollections of the Princely Palace of Monaco?
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծնապակի և ալմաստ
Բարձրություն183 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Կապույտ ձու-ժամացույց օձով» կայսերական ոսկերչական ձուն գտնվում է Մոնակոյի իշխան Ալբեր II-ի հավաքածուում (Մոնտե Կառլո, Մոնակո

Դիզայն

«Կապույտ ձու-ժամացույց օձով» ոսկերչական ձուն պատրաստել է Միխայիլ Պերխինը՝ Կարլ Ֆաբերժեի ֆիրմայի ոսկերիչներից մեկը։ Ձուն տեղադրված է ոսկե տակդիրի վրա՝ զարդարված օպալագույն սպիտակ էմալե զարդանախշերով։ Տակդիրի երեք տախտակադրվագները պատված են չորս գույնի ոսկով, որը խորհրդանշում է արվեստն ու գիտությունը։ Ոսկե՝ ադամանդներով դրվագազարդված օձը փաթաթված է տակդիրին և հասնում է մինչև ձվի կեսը։ Օձի գլուխը և լեզուն ցույց է տալիս տվյալ պահի ժամանակը։ Ժամացույցի թվերը հռոմեական են, որոնք տեղադրված են սպիտակ պտտվող հարթակի վրա։ Ձվի մեծ մասը պատված է կիսաթափանցիկ կապույտ էմալով և ադամանդակուռ ոսկե երիզներով։ Ձվի երկու կողմերին տեղադրված են ոսկե կամարաձև բռնակներ՝ «C» տառի տեսքով, որոնք ագուցված են վերին հատվածից մինչև մեջտեղի հատվածը։ Հետաքրքիր է այն, որ ձուն շափյուղա չի պարունակում, սակայն ռուսական պատմական արխիվներում, որոնք վերաբերում են կայսերական հարստությանը, նշված է, որ շափյուղա կա դրա վրա։

Անակնկալ

Քանի որ այս ձուն իրենից ներկայացնում է ժամացույց և աշխատող մեխանիզմ, չի պարունակում անակնկալ։

Պատմություն

Ըստ էության Ալեքսանդր III կայսրը 1894 թվականին Ֆաբերժեին պատվիրել է ոսկերչական ձուն, սակայն կայսեր ողբերգական մահից հետո «Կապույտ ձու-ժամացույց օձով» ձուն Նիկոլայ IIԶատկին հանձնել է մորը՝ այրի կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային՝ 1895 թվականին։ Ձուն պահպանվել է Անիչկովների պալատում ընդհուպ մինչև 1917 թվականի Ռուսական հեղափոխությունը։ Այդ ժամանակ՝ 1917 թվականի սեպտեմբերի կեսին հեղափոխականները հափշտակեցին կայսերական զարդերի հավաքածուն, որոնց մեջ էր նաև այս ձուն, և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ 1922 թվականին ձուն վաճառքի է հանվում։ Առաջին գնորդը Միշել Նորմանն էր «Australian Pearl» ընկերությունից։ 1950 թվականին այն գնում է Էմանուել Սնոումենը, որը ներկայացնում էր «Wartski» ընկերությունը։ «Wartski» պատկերասրահը 1972 թվականին ձուն վաճառում է մագնատ Ստավրոս Նիակրոսին։ 1974 թվականին Մոնակոյի իշխան Ռենե III-ը այն նվեր է ստանում՝ ի պատիվ կառավարման քսանհինգամյակի և նվիրում է կնոջը՝ իշխանուհի Գրեյս Քելլիին։ Ռենե III-ի մահից հետո՝ 2005 թվականին Ալբեր II-ը ժառանգեց ոսկերչական ձուն։ 2008 թվականից ձուն հասարակությանն է ներկայացվում զանազան ցուցահանդեսների ժամանակ։

1902 թվականին Ֆաբերժեն «Մալբորո դքսուհու ժամացույց-ձուն» պատրաստում է այս ձվի նմանությամբ Մալբորոյի դքսուհի Կոնսուելո Վանդերբիլտի համար։ Այն ավելի մեծ էր և պատված էր վարդագույն էմալով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ֆաբերժեի Ձու Կապույտ Ձու-Ժամացույց Օձով ԴիզայնՖաբերժեի Ձու Կապույտ Ձու-Ժամացույց Օձով ԱնակնկալՖաբերժեի Ձու Կապույտ Ձու-Ժամացույց Օձով ՊատմությունՖաբերժեի Ձու Կապույտ Ձու-Ժամացույց Օձով Տես նաևՖաբերժեի Ձու Կապույտ Ձու-Ժամացույց Օձով ԾանոթագրություններՖաբերժեի Ձու Կապույտ Ձու-Ժամացույց Օձով Արտաքին հղումներՖաբերժեի Ձու Կապույտ Ձու-Ժամացույց Օձով18951902Կարլ ՖաբերժեՄալբորո դքսուհու ժամացույց-ձուՄարիա Ֆեոդորովնա (Դագմար)Նիկոլայ IIՈսկերչությունՌուսական կայսրությունՌուսերենՖաբերժե (ընկերություն)Ֆաբերժեի ձվեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՇիզոֆրենիաՈրովայնային ցավՆԱՏՕԵզդիներԿովՆոյԿասկադ համալիրՀիսուսԿույր աղիքԹութքՀայաստանի ձկների ցանկԲացահայտիչՆար-ԴոսԱրտավազդ (մրցանակ)Սասունցի Դավիթ (արձան, Երևան)ԾնեբեկՍակավարյունությունԱգաթա ՔրիստիSourԱդոլֆ ԻվոնԱվստրալիաԶատիկՀայ ֆիդայիներՍրտի ռիթմի խանգարումներՍտորակետՇվեյցարիաԲանակում (հեռուստասերիալ)Աշոտ ՆավասարդյանԱնտարկտիդաԿենսաբանական դասակարգումՃապոնիաՔեթի ՓերրիԱբու-Լալա Մահարի (պոեմ)Վիլյամ ՍարոյանՓիղԱմոթույքԱնտառՀայկական հարցԿապանՊարագաներՀրայր ԴժոխքԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՊահքԱնորոշ դերբայԷնդոմետրիոզԿոտորակ (մաթեմատիկա)ԴաշտանՎահե ՇահվերդյանՔեոփսի բուրգՀեշտոցային արտադրությունԹատրոնՏերունական աղոթքԴանթեական առասպելԵրիկամՇնչառությունSWOT վերլուծությունՎիժում (հղիության կրելախախտ)ԲնությունԱնանուխՊանամաՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՇախմատԱբովյան (քաղաք)ՓոխպատվաստագիտությունԿենդանակերպի նշաններՍամվել (վեպ)Երվանդ ՔոչարԱլեքսանդր ԹամազովՀին ՀռոմՀունգարիաԱլբանիաԴեղանյութերԳյումրիՏիգրան ԱվինյանՀայ գրերի գյուտ🡆 More