Օպալ

Օպալ, արևակն, ծիածանաքար, սիլիցիումի երկօքսիդի հիդրատի ամորֆ ձևը (SiO2·nH2O), ջրի բաղադրությունը կարող է տատանվել 3%-ից մինչև 21% ըստ զանգվածի, բայց այն սովորաբար տատանվում է 6% և 10% միջակայքում։ Ի տարբերություն սիլիցիումի երկօքսիդի (SiO2), որն ունի բյուրեղային կառուցվածք և դասակարգվում է որպես միներալ, օպալը ամորֆ բնույթի պատճառով դասակարգվում է որպես միներալոիդ։ Այն ձևավորվում է համեմատաբար ցածր ջերմաստիճաններում և հանդիպում է գործնականում ցանկացած հանքերի ճեղքերի մեջ, ավելի հաճախ լիմոնիտի, ավազաքարի, կրային կավի, բազալտի հետ։ Օպալը հանդիսանում է Ավստրալիայի ազգային թանկարժեք քարը։

Օպալ
Օպալ
Բնական կաղապարի մեջ տեղակայված օպալի երփներանգ հանքաքար
Ընդհանուր
ԿատեգորիաՄիներալ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Սիլիցիումի (IV) օքսիդի հիդրատ SiO2·nH2O
Նիկել-Շտրունցի դասակարգում4.DA.10
Դանա դասակարգում75.2.1.1
Նույնականացում
ԳույնԱնգույն, սպիտակ, դեղին, կարմիր, նարնջագույն, կանաչ, դարչնագույն, սև, կապույտ, վարդագույն
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղի հատկությունԱնկանոն, հոծ, հանգուցավոր
Բյուրեղային համակարգԱմորֆ
ԹերթականությունՉունի
ԲեկումԿոնխոիդալ, անհարթ
Մոոսի կարծրություն5.5–6
ՓայլԱպակենմանից մինչև մոմանման
Օպտիկական հատկություններ
ԵրկճառագայթաբեկումՉունի
Ուլտրամանուշակագույն ճառագայթումՍև և մարմնագույն` իներտ են սպիտակից մինչև թույլ երկնագույն, կանաչի, դեղինի երկար ու կարճ ալիքների նկատմամբ, կարող են ունենալ ֆոսֆորեսցենտություն։

Հասարակ օպալ` իներտ է վառ կանաչի, դեղնականաչի երկար ուկարճ ալիքների նկատմամբ, կարող է ունենալ ֆոսֆորեսցենտություն։

Հրային օպալ` իներտ է թույլ կանաչադարչնագույնի երկար ու կարճ ալիքների նկաtմամբ, կարող է ունենալ ֆոսֆորեսցենտություն
Կլանման սպեկտրԿանաչ բյուրեղներ՝ 660 նմ, 470 նմ
Ենթակատեգորիադիոքսոսիլիկատային հանքանյութեր և տեկտոսիլիկատներ

Գոյություն ունի օպալի երկու հիմնական տեսակ՝ թանկարժեք և սովորական։ Թանկարժեք օպալը ցուցաբերում է գույների խաղ, երփներանգություն, իսկ սովարական օպալը՝ ոչ։ Գույների խաղը սահմանվում է որպես «պսևդոքրոմատիկ օպտիկական երևույթ, որի արդյունքում որոշ միներալների վրա սպիտակ լույսը շողարձակում է տարբեր գուներանգներ»։ Թանկարժեք օպալի ներքին կառուցվածքը պատճառ է հանդիսանում, որ լույսը ենթարկվի դիֆրակցիայի, որի արդյունքում առաջանում է գույների խաղ։ Կախված օպալի ձևավորման պայմաններից, այն կարող է լինել թափանցիկ, կիսաթափանցիկ կամ անթափանց, իսկ ֆոնի գույնը կարող է լինել սպիտակ, սև կամ լույսի տեսանելի սպեկտրի համարյա բոլոր գույները։ Սև օպալը համարվում է ամենահազվագյուտը, այն դեպքում, երբ սպիտակը, մոխրագույնը և կանաչը համարվում են ամենասովորականը։ Օպալը կարող է ցուցաբերել երփներանգություն։

Թանկարժեք օպալ

Օպալ 
Թանկարժ օպալը կազմված է կանոնավոր, հարթության վրա սերտորեն դասավորված սիլիցիումի երկօքսիդի մոլեկուլներից կազմված գնդերից (իդեալական դիագրամ)
Օպալ 
Բազմագույն օպալի անմշակ բյուրեղ, որում արտահայտված են լույսի տեսանելի սպեկտրի համարյա բոլոր գույները, Հարավային Ավստրալիա
Օպալ 
Թանկարժեք օպալը փոխարինում է իխթիոզավրի ողնաշարը, թանգարանային նմուշ,Հարավային Ավստրալիա

Թանկարժեք օպալը ցուցաբերում է ներքին գույների փոփոխական փոխազդեցություն և, չնայած այն միներալոիդ է, ունի ներքին ստրուկտուրա։ Մանրադիտակային մասշտաբներով թանկարժեք օպալը բաղկացած է սիլիցիումի երկօքսիդի մոլեկուլներից կազմված գնդերից 150-ից մինչև 300նմ, որոնք սերտորեն դասավորված են հեքսագոնալ կամ խորանարդաձև բյուրեղավանդակում։ 1960-ական թվականների կեսերին Ջ. Վ. Սանդերսը ցույց տվեց, որ հստակ դասավորված քվարցային գնդերն էլ հենց ստեղծում են ներքին գույները՝ լույսի ալիքների դիֆրակցիայի ու ինտերֆերենցի արդյունքում, որը տեղի է ունենում օպալի միկրոստրուկտուրայի շնորհիվ։ Քվարցային գնդերի չափերի և դասավորվածության կանոնավորությունը որոշում է թանկարժեք քարի որակը։ Երբ կանոնավոր դասավորված գնդերի հարթությունների միջև եղած հեռավորությունը կազմում է տեսանելի լույսի բաղադրիչի ալիքի երկարության մոտավորապես կեսը, ապա լույսի այդ ալիքները կարող են ենթարկվել դիֆրակցիայի դասավորված հարթություններով կազմավորված բյուրեղավանդակի կողմից։ Այսպիսով դիտարկվող գույները կախված են հարթությունների միջև եղած հեռավորությունից և ընկնող լույսի նկատմամբ հարթությունների դիրքից։ Այս երևույթը կարելի է բացատրել Բրեգի դիֆրակցիայի օրենքով։

Տեսանելի լույսը չի կարող անցնել մեծ հաստության օպալի միջով։ Դրա պատճառը ֆոտոնային բյուրեղում արգելված սահմանի առկայությունն է։ Այն գաղափարը, որ օպալները հանդիսանում են ֆոտոնային բյուրեղներ տեսանելի լույսի համար, արտահայտվել է Վասիլի Աստրատովի խմբի կողմից 1995 թվականին։ Բացի դրանից օպալի միկրոճեղքերը կարող են լցված լինել սիլիկահողով և պնդանալու ընթացքում առաջացնել բարակ շերտեր։ «Օպալեսցենցիա» տերմինը սովարաբար ու սխալմամբ օգտագործում են այդ եզակի և գեղեցիկ երևույթը նկարագրելու համար, որի ճշգրիտ անվանումը «գույների խաղն »է։ Եվ ընդհակառակը, «օպալեսցենցիան» ճիշտ է կիրառվում կաթնագույն, պղտոր տեսքով հասարակ օպալների համար, որոնք չեն ցուցաբերում երփներանգություն։

Թանկարժեք քարեր պատրաստելու համար օպալը հիմնականում կտրում ու փայլեցնում են, որպեսզի ձևավորեն զարդաքար։ «Պատկառելի» օպալը վերաբերում է փայլեցված քարերի այն խմբին, որը ամբողջությամբ կազմված է թանկարժեք օպալից։ Օպալները բավականին բարակ են որպեսզի նրանցից ստանան պատկառելի քարեր, այդ է պատճառը, որ շատ հաճախ այն համադրում են այլ քարերի հետ՝ գրավիչ տեսք ստանալու համար։ Օպալային զույգը կազմված է լինում թանկարժեք օպալի համեմատաբար բարակ շերտից, որը ամրացված է մուգ գույնի այլ քարի վրա, ավելի հաճախ երկաթաքարի, մուգ կամ սև հասարակ օպալի, օնիքսի կամ օբսիդիանի վրա։ Ավելի մուգ գույնով հիմքը ընդգծում է գույների խաղը և արտացուլումը դարձնում է ավելի գրավիչ, քան բաց գույնով հիմքի դեպքում ։ Օպալային եռյակը նման է օպալային զույգին, բայց ունի նաև երրորդ շերտ՝ թափանցիկ քվարցից կամ օրգանական պոլիմերներից գմբեթանման ծածկ։ Թափանցիկ ծածկը փայլեցնում են ինչպես հարկն է, օպալի համար այն ծառայում է որպես պաշտպանիչ շերտ, ինչպես նաև գործում է որպես ոսպնյակ, ընդգծելով ներքևում գտնվող, հաճախ ավելի ցածր որակի օպալի երփներանգությունը։ Այդ պատճառով եռակի օպալներն ունեն ավելի արհեստական տեսք և չեն դասակարգվում որպես թանկարժեք օպալ։ Ակնագործության մեջ թանկարժեք օպալի կիրառումը կարող է ինչ որ չափով սահմանափակվել առաջին հերթին օպալի՝ համեմատաբար մեծ քանակով ջրի պարունակության և քերծվածքների ու լույսի նկատմամբ զգայուն լինելու պատճառներով։ Փայլեցման ժամանակակից մեթոդներ կիրառելիս օպալային զույգը նմանատիպ ազդեցություն է թողնում, ինչ որ սև կամ գլաքարային օպալը, բայց ավելի էժան է։ Օպալային զույգը նաև ունի լրացուցիչ առավելություն, քանի որ, ի տարբերություն եռյակ օպալի, վերին՝ տեսանելի ու շոշափելի շերտը իսկական օպալ է։

Հասարակ օպալ

Օպալ 
Սպիտակ և կապույտ օպալ Սլովակիայից

Բացի օպալի թանկարժեք տարատեսակներից, որոնք ցուցաբերում են երփներանգություն, տարածված են նաև այլ տեսակներ, ինչպիսիք են՝

  • կաթնագույն օպալ՝ կաթնաերկնագույնից մինչև կանաչավուն,որը երբեմն կարող է ունենալ թանկարժեք քարի որակ
  • խեժային օպալ՝ մեղրադեղնագույն, խեժի փայլով
  • փայտային օպալ, որն առաջանում է փայտանյութում օրգանական նյութը օպալով փոխարինվելուց
  • մենիլիտ, որը դարչնագույն կամ մոխրագույն է
  • հիալիտ՝ անգույն, թափանցիկ օպալ, որը երբեմն անվանում են Մյուլերի ապակի
  • գեյզերիտ, որն անվանում են նաև սիլիկատային տուֆ, նստում է հիդրոթերմալ հանքավայրերի կամ գեյզերների շուրջը
  • դիատոմային հող, որն առաջանում է դիատոմային ջրիմուռների մնացորդների կուտակումներից

Սովարական օպալը քարի ներսում հաճախ ունենում է տապակած կաթնաշաքարային փայլ։ Գեմոլոգիայում այդ օպտիկական երևույթը սահմանվում է որպես օպալեսցենցիա, որը ադյուլարեսցենցիայի տարատեսակ է։

Օպալի այլ տարատեսակներ

Օպալ 
Օպալում «հրի» պայծառությունը տատանվում է 1-ից մինչև 5 (ամենապայծառը 5-ն է)

Հրային օպալը թափանցիկ է, կամ կիսաթափանցիկ, ունի ջերմ մարմնագույն երանգներ սկսած դեղինից մինչև նարնջագույն կամ կարմիր։ Չնայած այն սովորաբար չի ցուցաբերում որևէ գունախաղ, բայց երբեմն քարը կարող է ցույց տալ վառ կանաչ բռնկումներ։ Հրային օպալի առավել հայտնի հանքեր կան Մեքսիկայում, Կերետարո նահանգում, որտեղից արդյունահանված օպալները սովորաբար անվանում են մեքսիկական հրային օպալներ։ Հրային օպալները, որոնք չեն ցուցաբերում երփներանգություն, երբեմն անվանում են ժելե օպալներ:Մեքսիկական օպալները երբեմն կտրում են իրենց սեփական կաղապարի (ռիոլիթ) հետ միասին, եթե, իհարկե, այն բավականին ամուր է կտրելու և փայլեցնելու համար։ Մեկ այլ մեքսիկական օպալ, որը անվանում են մեքսիկական ջրային օպալ, իրենից ներկայացնում է անգույն քար՝ կամ երկնագույն, կամ ոսկեգույն ներքին փայլով։

«Girasol opal» տերմինը երբեմն սխալմամբ կամ ոչ տեղին օգտագործում են հրային օպալների համար, ինչպես նաև Մադագասկարից արտահանած թափանցիկ ու կիսաթափանցիկ կաթնագույն քվարցի համար, որը ճիշտ երեսակման դեպքում ցուցաբերում է աստղային էֆեկտ։ Բայց և այնպես իսկական «Girasol opal»-ը հիալիտային օպալի տարատեսակ է, երկնագույն լուսարձակումով կամ փայլով, որը հետևում է լույսի աղբյուրին։ Այդ հատկությունը երփներանգություն չէ, ինչպես դա թանկարժեք օպալի մոտ է, այլ՝ միկրոսկոպիկ խառնուրդների հետ կապված երևույթ։

Օպալը ձևավորվում է նաև դիատոմային ջրիմուռներով, որոնք իրենցից ներկայացնում են ջրիմուռների այնպիսի տեսակ, որոնք մահանալով լճերի, ծովածոցերի կամ օվկիանոսների հատակին առաջացնում են շերտեր։ Նրանց վանդակավոր հյուսվածքները բաղկացած են սիլիցիումի երկօքսիդի (SiO2) հիդրատացված մոլեկուլներից, որը բույսին հաղորդում է ստրուկտուրային գունավորում և, հետևաբար, մանրադիտակով զննելիս՝ միկրոսկոպիկ օպալների գոյացում։ Այդ հյուսվածքները հիմք են հանդիսանում դիատոմային հողի գոյացման համար։ Վերջինս նստվածքային ապար է, սպիտակ, անթափանց և կավճանման տեքստուրայով։ Դիատոմիտը լայնորեն կիրառվում է արդյունաբերության մեջ, օրինակ ֆիլտրման ու ադսորբցիոն գործընթացների ժամանակ, քանի որ այն ունի շատ փոքր չափերով մասնիկներ և ծակոտկեն բնույթ։ Օգտագործվում է նաև կանաչապատման համար՝ ջրի ադսորբցիան բարձրացնելու նպատակով։

Պատմություն

Հնագույ ժամանակներում օպալը հազվագյուտ և շատ արժեքավոր հանքաքար էր։ Եվրոպայում այն թագավորական ընտանիքներին համապատասխանող թանկարժեք քար էր։ 19-րդ դարում Ավստրալիայի լայնածավալ հանքավայրերի հայտնագործումից առաջ օպալի միակ հայտնի աղբյուրը Հռոմի սահմանին հարող, Սլովակիայի տարածքում գտնվող Չերվենիցա հանքահորն էր։

Ռեսուրսներ

Հաճախ վկայակոչվում է, որ թանկարժեք օպալի համաշխարհային պաշարի 95%–97% բաժին է ընկնում Ավստրալիային, որի 80% կազմում է Հարավային Ավստրալիայի մասը։ Վերջին տվյալները վկայակոչում են այն մասին, որ թանկարժեք օպալի համաշխարհային մատակարարման աշխարհագրությունը փոխվել է։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS ) տվյալներով 2012 թվականին Եթովպիայում օպալի արտադրությունը կազմել է 14 000կգ (31 000 ֆունտUSGS տվյալներով նույն ժամանակահատվածում Ավստրալիայում օպալի արտադրությունը կազմել է 41 միլիոն դոլար։ Դրամական միավորների տարբերության պատճառով հնարավոր չէ ուղղակիորեն համեմատել Ավստրալիայում և Եթովպիայում արտահանված օպալի քանակը, բայց այս և այլ ուրիշ տվյալներ վկայում են այն մասին, որ օպալի արդյունահանման ավանդաբար բաժին հասնող տոկոսը կարող է իրականից բարձր լինել։

Ավստրալիա

Օպալ 
Օպալի գլաքար, Քվինսլենդ, Ավստրալիա
Օպալ 
Փայլեցրած օպալ, Յովա, Քվինսլենդ Ավստրալիա
Օպալ 
Երկաթաքարի վրա ձևավորված հարուստ գուներանգներով օպալի գլաքար, Կորոյտի հանք, Ավստրալիա

Հարավային Ավստրալիայի Քուբեր Փեդի քաղաքը հանդիսանում է օպալի հիմնական մատակարարը։ Աշխարհում ամենամեծ ու ամենաարժեքավոր "Olympic Australis" օպալը գտնվել է 1956 թվականին Քուբեր Փեդի քաղաքի "Ութ մղոն" կոչվող օպալային դաշտավայրում։ Այն կշռում է 17 000 կարատ (3,4կգ, 7,5 ֆունտ), ունի 11 դյույմ (280մմ) երկարություն, բարձրությունը՝ 4 3/4 դյույմ (120մմ) և լայնությունը՝ 4 ½ դյույմ (110մմ)։ Քուբեր Փեդիից դեպի հյուսիս արևմուտք մոտավորապես 250կմ (160 մղոն) հեռավորության վրա տեղակայված է Մինտաբիի օպալային դաշտավայրը, որը նույնպես արտահանել է մեծ քանակությամբ բյուրեղային օպալ և հազվյագյուտ՝ սև օպալ։ Այս տարիների ընթացքում այդտեղից արտահանված օպալը արտասահմանում վաճառվում էր ոչ ճիշտ անվան տակ, այլ որպես Քուբեր Փեդիի օպալ։ Ավստրալիայում հայտնաբերված սև օպալները համարվում են լավագույն նմուշները աշխարհում։

Անդամուկը ևս հանդիսանում է Հարավային Ավստրալիայում կաղապարային և սև օպալների խոշոր արդյունաբերող։ Մի այլ ավստրալիական քաղաք՝ Լայտնինգ Ռիջը Նոր Հարավային Ուելսում հանդիսանում է սև օպալի արտահանող։ Այստեղի սև օպալը առավելությունը նրա մուգ ֆոնն է՝ մուգ մոխրագույնից մինչև կապտասև գունավորում, որը անդրադարձնում է երփներանգություն։ Օպալի գլաքարը կազմված է մանրաքարերից և սիլիցիումային երկաթաքարի կաղապարի ճեղքերում սերտաճած օպալից։ Երբեմն հանդիպում է արևմտյան Քվինսլենդում, հյուսիսում գտնվող Կունինից մինչև հարավ՝ Յովայի և Կորոյտի հանքեր։ Օպալի գլաքարի ամենամեծ քանակները գտնվել են Քվինսլենդի հարավ արևմուտքում։ Ավստրալիան «օպալացրել» է նաև բրածո կենդանիների մնացորդները, այդ թվում դինոզավրի ոսկորները՝ Նոր Հարավային Ուելսում և Հարավային Ավստրալիայում, ինչպես նաև ծովային կենդանիների ոսկորները՝ Հարավային Ավստրալիայում։

Եթովպիա

Օպալ 
Թանկարժեք օպալով կախազարդ,Եթովպիա

Չնայած հաղորդվում էր, որ հյուսիսաֆրիկյան օպալն օգտագործվել է զինագործության մեջ դեռևս Ք.ա. 4000 թվականին, բայց Եթովպիայի թանկարժեք օպալի մասին առաջին հրապարակված հաշվետվությունը հայտնվեց 1994 թվականին, երբ Հյուսիսային Շեվա նահանգի Մենզ Գիշե շրջանում հայտնաբերվեց թանկարժեք օպալ։ Այդ քարը հիմնականում հանգուցավոր էր, ուներ հրաբխային ծագում և գտնվել էր ռիոլիթի հողմահարված շերտերում։ Շեվա օպալը հիմնականում մուգ դարչնագույն էր և կայուն չէր ճաքերի նկատմամբ։ Այս որակները նրան չդարձրին հանրահայտ թանկարժեք քարերի առևտրի բնագավառում։ 2008 թվականին Շեվա նահանգից մոտ 180կմ հյուսիս, եթովպիական Ուոլո նահանգում, Ուեգել Թենա քաղաքից ոչ հեռու հայտնաբերվեց օպալի նոր հանքավայր։ Այստեղի օպալը տարբերվում էր նախկինում հայտնաբերված եթովպիական օպալներից և նման էր Ավստրալիայի ու Բրազիլիայի նստվածքային օպալներին՝ բաց գույնի ֆոնով և հաճախ ցայտուն կերպով արտահայտված երփներանգությամբ։ Ուոլո նահանգի օպալը, որը հաճախ անվանում էին "Welo" օպալ, եթովպիական թանկարժեք քարերի առևտրում ձեռք բերեց գերիշխող դիրք։

Նևադա

Օպալ 
Բազմագույն օպալի անմշակ նմուշ, ԱՄՆ Նևադա նահանգ

ԱՄՆ Նևադա նահանգի հյուսիսային մասում Վիրջին դաշտավայրում արդյունահանում են մեծ քանակությամբ թանկարժեք սև, բյուրեղապակյա, սպիտակ, հրային և լիմոնագույն օպալներ։ Սև հրային օպալը Նևադայի պաշտոնական թանկարժեք քարն է։ Թանկարժեք օպալի մեծ մասը դա փայտանյութում օրգանական նյութերի մասնակի փոխարինումն է օպալով։ Թանկարժեք օպալն առաջանում է բենթոնիտի հորիզոնական ենթաշերտերի վրա։ Հանքերի հողմահարված օպալը համարվում է ալյուվիալ և փխրուն։ Հայտնաբերվել են միոցենային օպալացած ատամներ, ոսկրեր, ձկներ և օձի գլուխ։ Օպալն ունի ջրի պարունակություն և կարող է չորանալով ճաքեր տալ։ Վիրջին դաշտավայրի ամենախոշոր ու հանրահայտ հանքահորերը հանդիսանում են Ռեյնբոու Ռիջ, Ռոյալ փիքոք, Բոնանզա, Օպալ Քուին և Բլեք Բյութի հանքավայրերը։ Սմիթսոնյան ինստիտուտում պահվող չփայլեցված ամենամեծ սև օպալը, հայտնի որպես «Ռոբլինգի օպալ», հանվել է Ռեյնբոու Ռիջ հանքահորի թունելի հատվածից 1917 թվականին և կշռում է 2585 կարատ (517,0գ կամ 18,24 ունցիա)։ Իսկ ամենախոշոր փայլեցված օպալը Սմիթսոնյան ինստիտուտ է ընդունվել Ռոյալ փիքոք հանքահորից, կշիռը 160 կարատ (32գ կամ 1,1 ունցիա), հայտնի է որպես «Ռոյալ փիքոք»։

Այլ վայրեր

Միացյալ Նահանգներում սպիտակ և կրեմագույն օպալի ևս մի հանքավայր է հանդիսանում Այդահո նահանգում գտնվող Սփենսեր հանքավայրը։ Այնտեղ օպալի մեծ մասը հայտնաբերվում է բարակ շերտերով։

Թանկարժեք օպալի ուրիշ նշանակալի հանքավայրեր աշխարհով մեկ կարելի է գտնել Չեխիայում, Կանադայում, Սլովակիայում, Թուրքիայում, Ինդոնեզիայում, Բրազիլիայում (Պեդրու II, Պիաուի), Հոնդուրասում, Գվատեմալայում և Նիկարագուայում։

2008 թվականի վերջին ՆԱՍԱ-ն հայտարարեց, որ Մարսի վրա հայտնաբերվել են օպալային շերտավորումներ։

Սինթետիկ օպալ

Բոլոր տեսակի օպալները սինթեզվել են փորձարարական և առևտրային նպատակներով։ Թանկարժեք օպալի կանոնավոր գնդային կառուցվածքի հայտնաբերումը բերեց այն բանին, որ 1974 թվականին Պիեռ Գիլսոնը կատարեց օպալ սինթեզելու առաջին փորձը։ Ստացված քարը տարբերվում էր բնական օպալից իր կանոնավորությամբ, խոշորացույցի տակ գունավոր բծերի դասավորվածությունը հիշեցնում է մողեսի մաշկ, կամ մետաղալարե ցանցի պատկեր։ Բացի դրանից սինթետիկ օպալները չեն ցուցաբերում ֆլուորեսցենտություն ուլտրամանուշակագույն լույսի ներքո, ինչպես նաև սովորաբար ունենում են ավելի փոքր խտություն և հաճախ լինում են շատ ծակոտկեն։

Սինթետիկ օպալի երկու հայտնի արդյունաբերողներն են Kyocera-ն և Inamori-ն Ճապոնիայից։ Սինթետիկ օպալներին հաճախ անվանում են «իմիտացիոն» քարեր, որն ավելի ճիշտ անվանում է, քանի որ նրանք պարունակում են նյութեր, որոնք չկան բնական օպալում, օրինակ՝ պլաստմասսայե ստաբիլիզատոր։ Սինթետիկ օպալներ կարելի է հանդիպել ակնագործական շինվածքների մեջ, որոնք հաճախ իրենցից ներկայացնում են ապակի կամ օրգանական ապակի։

Օպալի ծակոտկեն ստրուկտուրայի այլ հետազոտություններ հնարավորություն ստեղծեցին ստանալ բարձրակարգ նյութեր, որոնք բնական օպալի նման ունեն օպտիկական հատկություններ և կիրառվում են կոսմետիկայի բնագավառում։

Ատոմային կառուցվածք

Օպալի ներսում գնդերից կազմված ցանցը, որն առաջացնում է լույսի իտերֆերենց, մի քանի հարյուր անգամ ավելի ուժեղ է, քան սիլիցիումի օքսիդի հիմքային բյուրեղացանցը։ Որպես միներալոիդ օպալի կառուցվածքային միավորը չի բացատրում նրա ստրուկտուրան։ Բայց և այնպես օպալները կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի՝ ամորֆ օպալներ, որոնք չունեն բյուրեղային կարգի հատկանիշներ, և կրիպտոբյուրեղային կամ միկրոբյուրեղային օպալներ, որոնք ցուցաբերում են բյուրեղային կարգի հատկություններ։ Դեհիդրատացման փորձարկումները և ինֆրակարմիր սպեկտրոսկոպիան ցույց են տվել, որ օպալի կառուցվածքում (SiO2·nH2O) ջրի մեծ մասը առկա է ջրի մոլեկուլների սովորական կլաստերների ձևով։ Ջրի մեկուսացած մոլեկուլները և սիլանոլի (SiOH) մասնիկները սովորաբար կազմում են ընդհանուր մասնիկների փոքր մասը և կարող են մոտ գտնվել օպալի մակերևույթին՝ առաջացնելով դեֆեկտներ օպալի ներսում։

Անջուր սիլիկահողի ցածր ճնշման տակ առաջացած պոլիմորֆ գոյացությունները կազմված են տետրաեդրերի կարկասներից, որոնց գագաթներում գտնվող SiO4-ի մասնիկները սերտորեն կապված են միմյանց հետ։ Սիլիկահողի բարձրջերմաստիճանային պոլիմորֆներ կրիստոբալիտն ու տրիդիմիտը հաճախ սկզբում բյուրեղանում են անջուր ամորֆ սիլիկահողից և առաջանում են տեղային միկրոբյուրեղային օպալի ստրուկտուրաներ։ Կրիստոբալիտի և տրիդիմի ստրուկտուկտուրաները շատ նման են միմյանց, և կարող են նկարագրվել որպես հեքսագոնալ և խորանարդաձև խիտ դասավորությամբ շերտեր։ Հնարավոր է հանդիպեն նաև այնպիսի միջանկյալ տեսակներ, որոնց մոտ շերտերի դասավորությունը կանոնավոր չէ։

Միկրոբյուրեղային օպալ

Օպալ 
Օպալ-CT
  • «Օպալ-CT» տերմինը նշանակում է,որ տվյալ օպալը պարունակում է կրիստոբալիտի և տրիդիմիտի շատ կարճ կլաստերներ։ Այստեղ օպալի գնդիկներ կազմված են կրիստոբալիտի ու տրիդիմիտի մանրագույն նանոբյուրեղային լեզվակներից։ Գրականության մեջ երբեմն օպալ-CT ստորաբաժանվում է։ Ջրի պարունակությունը կարող է հասնել մինչև 10% ըստ մասսայի։
  • «Օպալ-C» տերմինը նշանակում է,որ տվյալ օպալը պարունակում է α-կրիստոբալիտի անկանոն դասավորված մասնիկներ։ Սովորաբար ջրի պարունակությունը կազմում է մոտավորապես 1,5% ըստ զանգվածի։

Ոչբյուրեղային օպալ

«Օպալ-A» տերմինը օգտագործվում է ոչ բյուրեղային օպալներին բնութագրելու համար։ Ոչ բյուրեղային օպալների համար առաջարկվում է երկու ընդարձակ կատեգորիա.

  • օպալ-AG, ստրուկտուրան բաղկացած է սիլիցիումի երկօքսիդի ագրեգացված գնդերից, միջգնդային ոլորտը լրացված է ջրի մոլեկուլներով։ Թանկարժեք և որպես զարդաքար անպետք օպալները հանդիսանում են օպալ-AG-ի տարատեսակներ, տարբերությունը կայանում է գնդերի չափերի և դասավորության կանոնավորության մեջ
  • օպալ-AN, ընդունված է անվանել նաև հիալիթ, այն ջուր պարունակող ամորֆ սիլիցիումային ապակի է

Հայտնի է, որ սիլիկատային նստվածքաշերտերում գտնվող ոչ բյուրեղային սիլիկահողը (SiO2) աստիճանաբար վեր է ածվում օպալ-CT, իսկ հետո՝ օպալ-C: Դա տեղի է ունենում նստվածքային ապարներում ճնշման մեծացման պատճառով առաջացած դիագենեզի արդյունքում, քանի որ խախտվում է ներքին հավասարակշռությունը։

Ծագումնաբանություն

Օպալ բառը վերցված է լատիներեն opalus տերմինից, բայց բառի ծագումնաբանությունը վիճելի է։ Ամեն դեպքում ժամանակակից հղումների մեծ մասը ենթադրում են, որ այն վերցված է սանսկրիտերեն úpala բառից։

Թանկարժեք քարի մասին առաջին հուշագրությունը եղել է Պլինիոս Ավագի կողմից։ Ենթադրվում է որ անունը ծագել է Սատուրնի կնոջ, Օպսի՝ պտղաբերության աստվածուհու անվան ձևափոխությունից։ Սատուրնալիաների մի մասը նվիրված էր Օպսին և կոչվում էր Օպալիա, ինչպես «օպալը»։

Եվս մեկ տարածված պնդում այն մասին, որ տերմինը վերցված է Հին Հունական opallios բառից։ Այն բաղկացած է երկու մասից, առաջինը նշանակում է «տեսնել» և կազմում է անգլերեն մի շարք բառերի արմատը, օրինակ՝ opaque (անթափանց)։ Բառի երկրորդ մասը նշանակում է alias (կեղծ) կամ alter (փոփոխել)։ Պնդվում է, որ օպալի մեջ համադրված են այդ երկու հատկանիշները՝ «տեսնել գույների փոփոխություն»։ Բայց և այնպես պատմաբանները նշում են, որ օպալի մասին առաջին հիշատակումները տեղի չեն ունենում այնքան ժամանակ, քանի դեռ հռոմեացիները չեն գրավում Հունական պետությունը Ք.ա. 180 թվականին, իսկ դրանից առաջ նրանք օգտագործում էին paederos տերմինը։ Այսուհանդերձ օպալի սանսկրիտական ծագման փաստարկներն ավելի հիմնավոր են։ Տերմինը առաջին անգամ հայտնվել է հռոմեական գրերում Ք.ա. 250 թվականին, այն ժամանակ, երբ օպալը գնահատվում էր ավելի բարձր, քան մնացած բոլոր թանկարժեք քարերը։ Օպալները բերվում էին բոսֆորի առևտրականների կողմից, որոնք հաստատում էին, որ թանկարժեք քարերը բերում են Հնդկաստանից։ Մինչ այդ քարն անվանում էին տարբեր ձևերով, բայց Ք.ա. 250 թվականից դրանք դուրս եկան գործածությունից։

Պատմական սնահավատություն

Միջին դարերում օպալը համարվում էր մի քար, որը կարող էր ապահովել մեծ հաջողություն, քանի որ համարում էին, որ այն տիրապետում է բոլոր այն թանկարժեք քարերի արժանիքները, որոնց գույնը արտացոլվում էր օպալի ցուցաբերած գունային գամմայում։ Նաև ասվում էր, որ օպալը մարդուն դարձնում է անտեսանելի, եթե այն փաթաթեն թարմ դափնու տերևում և պահեն ձեռքի ափի մեջ։

1829 թվականին Վալտեր Սքոթի «Աննա Գեյերշտայն» գրքի հրատարակումից հետո օպալը ձեռք բերեց ավելի քիչ բարենպաստ համբավ։ Սքոթի վեպում բարոնուհի Արնհեյմը կրում է գերբնական կարողություններով օժտված օպալի թալիսման։ Երբ սուրբ ջուրը կաթում է թալիսմանի վրա, այն վեր է ածվում անգույն քարի, և դրանից հետո շուտով մահանում է բարոնուհին։ Վալտեր Սքոթի այդ վեպի հանրաճանաչ լինելու պատճառով մարդիկ սկսեցին օպալը ասոցացնել անհաջողության և մահվան հետ Վեպի լույս տեսնելուց հետո մեկ տարվա ընթացքում 1829 թվականի ապրիլին Եվրոպայում օպալի վաճառքը իջավ մինչև 50% և մնաց այդ մակարդակին հաջորդ մոտ 20 տարիներիների ընթացքում:։

Նույնիսկ վերջերս, 20-րդ դարի սկզբին, երբ ռուսները տեսնում էին օպալը վաճառքի համար առաջարկվող այլ ապրանքների մեջ, ապա նա այլևս ոչինչ չէր գնի, քանի որ օպալն ըստ իրենց խորհրդանշում էր չար աչք։

Օպալը համարվում է հոկտեմբեր ամսին ծնված մարդկանց քարը։

Օրինակներ

  • Օլիմպիական Ավստրալիացի, աշխարհի ամենախոշոր և ամենաարժեքավոր թանկարժեք օպալը, գտնվել է Քուբեր Փեդի հանքավայրից
  • Անդամուկյան Օպալ, նվիրվել է Եղիսաբեթ II թագուհուն, հայտնի է նաև որպես Թագավորական Օպալ
  • Ադիմանյան Պլեզիոզավր, Անդամուկից պեղված բրածո, համարվում է աշխարհի ամենահիասքանչ օպալացած կմախքը
  • Տրոյան Հրդեհ, ներկայումս կորսված օպալ, որը Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I-ը նվիրել է Ժոզեֆին դը Բոհարնեին
  • Արքայական Հրային Օպալ
  • Հալեյի Օպալ Կոմետայից, աշխարհի ամենամեծ չկտրված սև օպալ
  • Ռոուբլինգ Օպալ, Սմիթսոնյան ինստիտուտ
  • Տիեզերական Օպալ, 1992 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես «Աշխարհում ամենախոշոր փայլեցված օպալը»
  • Ծիածանափայլ Կույս, երբևէ հայտնաբերված ամենահիասքանչ բյուրեղային օպալի նմուշը
  • Աշխարհի ամենամեծ սև օպալը
  • Ավստրալիական կրակ, համարվում է աշխարհում ամենագեղեցիկ չմշակված օպալը

Տես նաև


Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Տես՝ opal Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

Tags:

Օպալ Թանկարժեք օպալՕպալ Հասարակ օպալՕպալ ի այլ տարատեսակներՕպալ ՊատմությունՕպալ ՌեսուրսներՕպալ Սինթետիկ օպալՕպալ Ատոմային կառուցվածքՕպալ ԾագումնաբանությունՕպալ Պատմական սնահավատությունՕպալ ՕրինակներՕպալ Տես նաևՕպալ ԾանոթագրություններՕպալ ԳրականությունՕպալ Արտաքին հղումներՕպալԱվազաքարԱվստրալիաԲազալտԲյուրեղԼիմոնիտԿավՄիներալՋուրՍիլիցիումի երկօքսիդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

SourՄիքելանջելոՕհմի օրենքԿանդիդոզԱնորոշ դերբայՆար-ԴոսՓիլիսոփայությունՄիջուկային զենքԷֆթանազիաՀամակարգային կարմիր գայլախտԲորիս շունԱծականի համեմատության աստիճաններՄիջատներԷկոլոգիաՀամանուններԹվաբանական պրոգրեսիաԽորանարդՔառակուսի մետրԿիստաԴեռահասի հոգեբանությունՄթնոլորտՍրտամկանի ինֆարկտՀրազդան մարզադաշտՇիրակի մարզԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀայաստանի պատմական մայրաքաղաքներԿալցիումՍրտի ռիթմի խանգարումներՖինանսական իրավունքՍթրեսՆյարդային համակարգԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Վի (երգիչ)Հաշվապահական հաշվառումՕսմանյան կայսրությունՏեղեկատվական տեխնոլոգիաներՄայիսյան հերոսամարտերՍիերա ԲրավոՄկաններԼիտվաԱրցախի ՀանրապետությունԽոսրովի անտառ պետական արգելոցՀին աշխարհի յոթ հրաշալիքներԿռունկներԿիլիկիայի հայկական թագավորությունԿաթվածԱնգկոր ՎատՖեմինիզմԼիոնել ՄեսսիՌաֆայել ՍանտիԿունիլինգուսՀայկական դրամՈւսուցման մեթոդներ և հնարներԷրեկտիլ դիսֆունկցիաՀայկական ճարտարապետությունՀին ՀռոմԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԱնտարկտիդաՀոգեբանությունՎարդան ՄամիկոնյանՍասնա ծռերՇոտլանդիաԴիֆթերիաՍաուդյան ԱրաբիաՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵրազԱրգանդի վզիկի քաղցկեղԵրիկամային անբավարարությունԲրայան ԻնոՌուբեն Գրիգորյան (գործարար)ԳորտերՂազախստանՊարբերական հիվանդությունՊրոլակտինՇառլ ԱզնավուրԲրոնխաբորբԳրիգոր Լուսավորիչ🡆 More