Կանանց Ընտրական Իրավունք

Կանանց ընտրական իրավունք, ընտրական գործընթացներին մասնակցելու, իշխանություն ձևավորելու և այդ իշխանության մեջ ընդգրկվելու կանանց իրավունքը։ Ըստ այդմ, տարբերակվում են պասիվ (ընտրելու) և ակտիվ (ընտրվելու) իրավունքներ։ Կանանց ընտրական իրավունքը ամգրաված է ՄԱԿ-ի 1971 թ.

«Կանանց խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայում»։

Կանանց Ընտրական Իրավունք
Կանանց ընտրական իրավունք
Կանանց Ընտրական Իրավունք
Քվեարկող կին Իրաքում (2005 թ.)

Պատմական ակնարկ

Առաջին երկիրը, որտեղ բոլոր չափահաս կանայք ընտրելու իրավունք են ստացել, Նոր Զելանդիան էր 1893 թ.։ Նախքան այդ կանայք ընտրելու սահմանափակ իրավունք ունեին նաև Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում և ԱՄՆ որոշ նահանգներում։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ստեղծվել են մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնք պայքարել են կանանց տղամարդկանց հետ հավասար ընտրական իրավունք ստանալու համար։ Այդ պայքարի մասնակիցները կոչվում էին սուֆրաժիստներ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գրեթե բոլոր արևմտյան երկրներում կանայք ընտրական իրավունք ստացան։ Բացառություն են կազմել Ֆրանսիան և Շվեյցարիան, որտեղ կանայք ընտրական գործընթացներին մասնակցել կարողացել են համապատասխանաբար 1944 և 1979 թթ.։

Ներկայում կանայք ընտրելու իրավունք ունեն գրեթե բոլոր երկրներում։

Հայաստանում կանայք ընտրանական իրավունք ունեն Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումից ի վեր։ 1919 թվականի հունիսի 21-ին և 23-ին Հայաստանում տեղի ունեցան առաջին ուղղակի խորհրդարանական ընտրությունները համընդհանուր ընտրական իրավունքի ներքո. 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ ընտրելու իրավունք ուներ` անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից և կրոնական համոզմունքներից։ Խորհրդարանը բաղկացած էր 80 պատգամավորներից և պարունակում էր երեք կին պատգամավորներ՝ Կատարինե Զալյան-Մանուկյան, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան և Վարվառե Սահակյան։ 1921-ից (Հայկական ԽՍՀ-ի օրոք) կանայք շարունակում էին օգտվել քվեարկելու իրավունքից։ Ներկայիս Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1991 թվականին և պաշտոնապես երաշխավորում է սեռական հավասարությունը և համընդհանուր ընտրական իրավունքը։

Ժամանակագրություն

Կանանց Ընտրական Իրավունք 
Սուֆրաժիստների ցույց Նյու Յորքում (1912 թ.)
Կանանց Ընտրական Իրավունք 
Կանայք ընտրում են Գերմանիայում (1946 թ.)
Կանանց Ընտրական Իրավունք 
Էվա Պերոնը ընտրում է շրջիկ քվեատուփի օգնությամբ (Արգենտինա, 1951 թ.)
Կանանց Ընտրական Իրավունք 
Քվեարկող կանայք Բանգլադեշում

Սահմանափակումներ

  • Բրունեյում 1962 թվականից կանայք և տղամարդիկ իրավունք չունեն մասնակցել օրենսդիր մարմնի ընտտրություններին։ Քաղաքացինին այդ իրավունքն ունեն միայն ՏԻՄ ընտրություններում։
  • Լիբանանում կանայք ընտրություններին կարող են մասնակցել միայն, եթե ունեն տարրական կրթություն։ Բացի այդ տղամարդկանց համար ընտրություններին մասնակցելը պարտադիր է, իսկ կանանց համար՝ ոչ։
  • Վատիկանում պապը ընտրվում է կարդինալիների կողմից։ Քանի որ կարդինալ կարող են լինել միայն տղամարդիկ, կանայք չունեն ընտրելու իրավունք։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Tags:

Կանանց Ընտրական Իրավունք Պատմական ակնարկԿանանց Ընտրական Իրավունք ԺամանակագրությունԿանանց Ընտրական Իրավունք ՍահմանափակումներԿանանց Ընտրական Իրավունք ԾանոթագրություններԿանանց Ընտրական Իրավունք ԱղբյուրներԿանանց Ընտրական Իրավունք1971ՄԱԿ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵղնջացանԳևորգ ԷմինՋորջ ԲայրոնՔութեշԳևորգ ՉաուշՍմբատ Ա ՆահատակԻոսիֆ ՍտալինԲարդիՎիտամին EՏիգրան ՄեծՇիկացման լամպՊեպոԵվրասիական տնտեսական միությունՆյարդային համակարգՓոխաբերությունՓոշոտումՀայաստանի Ազգային ժողովՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱղբյուր ՍերոբՄարս (մոլորակ)ԴիլիջանՔրիստափոր ԿոլումբոսՎիտամին CԳուլիվերի ճանապարհորդություններըՆևրոզներՎարդավառԱզոտՀայոց լեզվի պատմությունԱնտանտՏերունական աղոթքՀապավումՀայկ և ԲելՄագաղաթԿարմիր կիրակիԱպրիլի 24Հեպատիտ BՕվկիանիաՍասունԿրիաներԼիբանանԷվոլյուցիաՍերմնահեղուկԱպրիլի 25Հակահիստամինային դեղերՏաթևի վանքԵրաժշտությունԿաթնասուններԿոռուպցիաՂազախստանՖեյսբուքԲարդ համադասական նախադասությունՔարերի սիմֆոնիաԿենդանիների հատկանիշների ցանկՀրամայական եղանակԱլպիական մանուշակ (պատմվածք)Հղիություն (մարդ)Նեմեսիս գործողությունՍուրբ ծնունդՎերք Հայաստանի (վեպ)Վեներա (մոլորակ)ԿոմիտասԼեոնիդ ԱզգալդյանՄեսրոպ ՄաշտոցՀայկական մշակույթԹուրք-հայկական պատերազմ (1920)ՀարադրությունԽնձորՓիլիսոփայությունՇախմատԻմպրեսիոնիզմԾիծեռնակներՅուպիտեր (մոլորակ)Անմոռուկ (խորհրդանիշ)ԹուրքիաՊարզ թիվՄիավորված ազգերի կազմակերպությունԱլբերտ Ազարյան🡆 More