Էվա Պերոն: արգենտինացի քաղաքական գործիչ

Մարիա Էվա Դուարտե դե Պերոն (իսպ.՝ María Eva Duarte de Perón, մայիսի 7, 1919(1919-05-07), Junín, Բուենոս Այրես, Արգենտինա - հուլիսի 26, 1952(1952-07-26), Բուենոս Այրես, Արգենտինա), Արգենտինայի նախագահ Խուան Պերոնի (1895–1974) կինը և Արգենտինայի առաջին տիկինը 1946 թվականից մինչև իր մահ՝ 1952 թվական։ Նրան հաճախ անվանում են Էվա Պերոն կամ Էվիտա։

Էվա Պերոն
María Eva Duarte de Perón
Էվա Պերոն: Վաղ կյանք, Մատենագիտություն, Ծանոթագրություններ
 
Կուսակցություն՝ Female Peronist Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, արհմիութենական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 7, 1919(1919-05-07)[…]
Ծննդավայր Junín, Բուենոս Այրես, Արգենտինա
Վախճանի օր հուլիսի 26, 1952(1952-07-26)[…] (33 տարեկան)
Վախճանի վայր Բուենոս Այրես, Արգենտինա
Թաղված Ռեկոլետա գերեզմանատուն
Քաղաքացիություն Արգենտինա
Ի ծնե անուն María Eva Duarte
Ամուսին Խուան Դոմինգո Պերոն
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Բոյակայի շքանշան Նիդերլանդական արյուծի շքանշան Order of Orange-Nassau Կաթոլիկ Իզաբելայի շքանշան Հարավային Խաչի շքանշան Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ Ազատարար Սան Մարտինի շքանշան Արևի շքանշան Grand Cross of the Order of the Condor of the Andes Սանչեսի, Դուարտեի և Մելի ծառայությունների շքանշան Պատվո և վաստակի ազգային շքանշանի Մեծ խաչ Օմեյադների շքանշան Արժանիքների ազգային շքանշան Պատվո և Վաստակի ազգային շքանշան Order of the Condor of the Andes Վաստակի ազգային շքանշան և Ացտեկյան արծվի շքանշան

Ծնվել է աղքատության մեջ, Բուենոս Այրես նահանգի Լոս Տոլդոս գյուղում։ Ընտանիքի հինգ երեխաներից ամենափոքրն է եղել։ 1934 թվականին՝ 15 տարեկան հասակում տեղափոխվել է Բուենոս Այրես` դառնալու բեմի, ռադիոյի և կինոյի դերասանուհի։ 1944 թվականի հունվարի 22-ին «Լունա Պարկ» մարզասրահում Արգենտինայի Սան Խուան քաղաքում երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով բարեգործական միջոցառման ժամանակ նա հանդիպել է գնդապետ Խուան Պերոնին։ Հաջորդ տարի նրանք ամուսնանում են։ 1946 թվականին Խուան Պերոնն ընտրվել է Արգենտինայի նախագահ, առաջիկա 6 տարիների ընթացքում Եվա Պերոնը դարձել է ազդեցիկ դեմք Աշխատանքի ընդհանուր համադաշնությունում՝ հիմնականում հանդես գալով աշխատանքային իրավունքների օգտին։ Նա նաև ղեկավարել է Աշխատանքի և առողջապահության նախարարությունները, ստեղծել և ղեկավարել է "Էվա Պերոն բարեգործական հիմնադրամը, Արգենտինայում պայքարել է կանանց ընտրական իրավունքի համար և հիմնադրել և ղեկավարել երկրի առաջին լայնամասշտաբ կանանց կուսակցությունը՝ «Կանանց պերոնիստական կուսակցությունը»։

1951 թվականին Էվա Պերոնն իր թեկնածությունն է առաջադրել Արգենտինայի փոխնախագահի պաշտոնում որպես Պերոնիստական թեկնածու` ստանալով մեծ աջակցություն Պերոնիստական քաղաքական բազայից, ցածր եկամուտ ունեցող աշխատանքային դասի արգենտինացիներից, որոնց անվանում էին «առանց վերնաշապիկների»։ Այնուամենայնիվ, երկրի ռազմական և բուրժուական ընդդիմությունը, կապված նրա առողջական վիճակի հետ, վերջ ի վերջո ստիպեց նրան հրաժարվել իր թեկնածությունից։ 1952 թվականին, նախքան 33 տարեկան հասակում քաղցկեղից մահանալը, Եվա Պերոնին Արգենտինայի Կոնգրեսի կողմից շնորհվել է «Ժողովրդի հոգևոր առաջնորդ» կոչումը։ Նրա համար կազմակերպվել է պետական հուղարկավորություն, ինչը վերապահված է միայն պետության ղեկավարների համար։

Էվա Պերոնը դարձել է միջազգային հանրահայտ մշակույթի մի մասը, առավելաբար՝ «Էվիտա» մյուզիքլի շնորհիվ (1976)։ Արգենտինայի ընտրված առաջին կին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները և շատ այլ ղեկավարներ հավաստում են, որ իր սերնդի կանանց համար Էվան «կրքի և մարտունակության օրինակ» է եղել։

Վաղ կյանք

Էվա Պերոն: Վաղ կյանք, Մատենագիտություն, Ծանոթագրություններ 
Էվա Դուրանտե առաջին սուրբ հաղորդության ժամանակ, 1926

Վաղ մանկություն

Էվայի կենսագրականը՝ «La Razon de mi Vida», մանկության դեպքերի ոչ մի տարեթիվ կամ հղում չի պարունակում և չի նշում նրա ծննդյան վայրը կամ ծննդյան անունը։ Խունինի քաղաքացիական ռեգիստրի տվյալներով, ծննդյան վկայականը ցույց է տալիս, որ 1919 թվականի մայիսի 7-ին ծնվել է մի Մարիա Էվա Դուարտե։ Նրա մկրտության վկայականը, սակայն, որպես ծննդյան օր թվարկում է 1922 թվականի մայիսի 7-ը «Էվա Մարիա Իբարգուրեն» անունով։

Էվա Պերոնի մանկությունն անցել է Բուենոս Այրես նահանգի Խունին քաղաքում։ Նրա հայրը` Խուան Դուարտեն, ֆրանսիական բասկյան ներգաղթյալներից էր, մայրը` Խուանա Իբարգուրենը, իսպանացի բասկ ներգաղթյալ էր։ Խուան Դուարտեն, հարակից Չիվիլկոյ քաղաքից հարուստ ագարակատեր, այնտեղ կին և ընտանիք ուներ։ Այդ ժամանակաշրջանում Արգենտինայում ընդունված չէր , որ հարուստ մարդը շատ ընտանիքներ ունենա։

Երբ Էվան մեկ տարեկան էր, Դուարտեն մշտապես վերադարձավ իր օրինական ընտանիքի մոտ` թողնելով Խուանա Իբարգուրենին և նրա երեխաներին ծայրահեղ աղքատության մեջ։ Նրանք ստիպված էին տեղափոխվել Խունինի ամենաաղքատ թաղամասը։ Լոս Տոլդոսը Բուենոս Այրես նահանգի փոշոտ մի գյուղ էր և համարվում էր աղքատ, անմարդաբնակ վայր։ Իրեն և երեխաներին աջակցելու համար Իբարգուրենը հարևանների համար հագուստներ էր կարում։ Ընտանիքը ցնցված էր հոր հեռանալով և արգենտինական օրենքի տակ գտնվող երեխաների անօրինական կարգավիճակով, և, հետևաբար, մի փոքր մեկուսացված էր։ Կյանքի այս հատվածի հեռացման ցանկությունը կարող էր Էվային դրդել 1945 թվականին ոչնչացնել իր ծննդյան վկայականը։

Երբ Դուարտեն հանկարծի մահացավ և նրա սիրուհին ու նրանց երեխաները ձգտում էին մասնակցել իր հուղարկավորությանը, եկեղեցու դարպասների մոտ տհաճ տեսարան տեղի ունեցավ։ Թեև Խուանային և երեխաներին թույլատրեցին մտնել և իրենց հարգանքի տուրքը մատուցել Դուարտեին, նրանց արագ դուրս հրավիրեցին եկեղեցուց։ Խուան Դուարտեի կինը չէր ուզում իր ամուսնու սիրուհուն և երեխաներին տեսնել թաղման ժամանակ, և որպես օրինական կնոջ կամք, նրա հրամանները կատարվում էին։

Խունին

Նախքան Խուանա Իբարգուրենին լքելը, Խուան Դուարտեն եղել է նրա միակ աջակցողը։ Կենսագիր Ջոն Բարնսը գրում է, որ հեռանալուց հետո Դուարտեն ընդամենը թողել էր ընտանիքին մի փաստաթուղթ, որը հայտարարում էր, որ երեխաները նրան են, դրանով իսկ հնարավորություն տալով օգտագործել Դուարտե ազգանունը։ Շուտով Խուանան երեխաներին տեղափոխում է մեկ սենյականոց բնակարան Խունինում։ Մեկ սենյակի վարձավճարը տալու համար մայրն ու դուստրերը տեղացի ագարակներում խոհարար էին աշխատում։

Ի վերջո, Էվայի ավագ եղբոր ֆինանսական օգնության շնորհիվ ընտանիքը տեղափոխվեց ավելի մեծ տուն, որը հետագայում վերածվեց գիշերօթիկ տան։ Այս ընթացքում երիտասարդ Էվան հաճախակի մասնակցում էր դպրոցական ներկայացումներին ու համերգներին։ Նրա սիրած զբաղմունքներից մեկը կինոն էր։ Թեև Էվաի մայրը, ըստ երևույթին, մի քանի ծրագրեր ուներ նրա համար և ուզում էր նրան ամուսնացնել տեղավի ամուրիներից մեկի հետ, Էվան երազում էր դառնալ հայտնի դերասանուհի։ Կինոյի հանդեպ Էվայի սերն ուժեղացավ, երբ 1933 թվականին նա փոքր դեր խաղաց «Arriba estudiantes» կոչվող դպրոցական ներկայացման մեջ, որը Բարնսը նկարագրում է որպես «զգացմունքային, հայրենասեր, դրոշմակնիք մելոդրամա»։ Խաղալից հետո Էվան որոշել էր դերասանուհի դառնալ։

Մատենագիտություն

  • «Evita: The Woman Behind the Myth». A&E Biography. 1996.
  • Adams, Jerome R (1993). Latin American Heroes: Liberators and Patriots from 1500 to the Present. Ballantine Books. ISBN 0-345-38384-2.
  • Ara, Pedro (1974). El Caso Eva Perón.
  • Barnes, John (1978). Evita, First Lady: A Biography of Eva Perón. New York, New York: Grove Press.
  • Vacca, Roberto (1970). Eva Perón. CEAL.
  • Crassweller, Robert D (1987). Peron and the Enigmas of Argentina. W.W. Norton & Company. ISBN 0-393-02381-8.
  • Fraser, Nicholas; Navarro, Marysa (1996). Evita: The Real Life of Eva Perón. W.W. Norton & Company.
  • Guillermoprieto, Alma (2002). Looking for History: Dispatches from Latin America. Vintage. ISBN 0-375-72582-2.
  • Guy, Donna. "Life and the Commodification of Death in Argentina: Juan and Eva Perón" in Death, Dismemberment, and Memory: Body Politics in Latin America, Lyman L. Johnson, ed. Albuquerque: University of New Mexico Press 2004, pp. 245–272.
  • Lerner, BH (2000). «The illness and death of Eva Perón: cancer, politics, and secrecy». Lancet. 355: 1988–1991. doi:10.1016/s0140-6736(00)02337-0. PMID 10859055.
  • Levine, Lawrence (2001). Inside Argentina from Perón to Menem: 1950–2000 From an American Point of View. ISBN 0-9649247-7-3.
  • Main, Mary (1980). Evita: The Woman with the Whip. ISBN 0-396-07834-6.
  • McManners, John (2001). The Oxford Illustrated History of Christianity. Oxford University Press. ISBN 0-19-285439-9.
  • Naipaul, V.S. (1980). The Return of Eva Perón. Alfred A. Knopf.
  • Dujovne Ortiz, Alicia. Eva Perón. St. Martin's Press. ISBN 0-312-14599-3.
  • Perón, Eva (1952). La Razón de mi vida. Buro Editors.
  • Juan Pablo Queiroz, Tomas De Elia (ed.). Evita: An Intimate Portrait of Eva Peron.
  • Rousso-Lenoir, Fabienne. America Latina. ISBN 2-84323-335-6.
  • Taylor, Julie M. Eva Perón: The Myths of a Woman. ISBN 0-226-79143-2.
  • Nasi, Kristina (2010). «Eva Peron in the Twenty-First Century: The Power of the Image in Argentina». The International Journal of the Image. էջեր 99–106.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

Էվա Պերոն: Վաղ կյանք, Մատենագիտություն, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվա Պերոն» հոդվածին։

Tags:

Էվա Պերոն Վաղ կյանքԷվա Պերոն ՄատենագիտությունԷվա Պերոն ԾանոթագրություններԷվա Պերոն Արտաքին հղումներԷվա Պերոն ԱղբյուրներԷվա Պերոն19191952d:Q1020277d:Q40933ԱրգենտինաԲուենոս ԱյրեսԲուենոս Այրես (պրովինցիա)ԻսպաներենՀուլիսի 26Մայիսի 7

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Համո ԲեկնազարյանԵրևանԱլպիական մանուշակ (պատմվածք)Վարդան Ղուկասյան (Դոգ)ԼիտրԱնտառԵղնջացանԲանաստեղծությունԴեղանյութերԷթիլ սպիրտՍրտամկանի ինֆարկտՎիտամին EԴերբայԳագիկ ԱԱշոտ Ա ՄեծՊղինձՄեջքի ցավՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԹռչուններԱրծիվներԱշխարհի բնակչությունՆոր ԶելանդիաՄիքայել ԱլիմյանՀին աստվածներ (դրամա)Ածական անունՄատենադարանՊարզ թիվԵրիցուկԱրշակունիներՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Մանկական և պատանեկան հանրագիտարաններԱռիթմիաՇունԼյարդՏաթևի վանքՔարտեզՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԼյարդի հիվանդություններԹմրամիջոցՍաղմոսավանքՍտեփանավանի դենդրոպարկՀայկական մանրանկարչությունՎանԴվինԱրտաշես Ա ԲարեպաշտԲաժանարարների աղյուսակԵրեխայի իրավունքներՀայկական պարՀավերժության հայկական նշանՍարդարապատի հերոսամարտՎիտամին D-ի անբավարարությունՄաշկային հիվանդություններԿոտորակ (մաթեմատիկա)ԲացահայտիչՄխիթարյան միաբանությունԿապույտ հազԿուսաթաղանթԱբովյան (քաղաք)Մայր Հայաստան հուշահամալիրԱնիՍեբաստիան ՄարոքինԿոռուպցիաՑեղասպանությունԻմ անունն Արամ էԱրամ ԽաչատրյանԳուլիվերի ճանապարհորդություններըԳործադիր իշխանությունՎազգեն Ա ԲուխարեստցիՍատուրն (մոլորակ)ՓիլիսոփայությունԼուսանՍևրի պայմանագիրԾաղկած փշալարերՇաքարային դիաբետՍուրբ Յոթ ՎերքՕվկիանիաՊետրոս ԴուրյանԱնկլավ և էքսկլավ🡆 More