Խուան Դոմինգո Պերոն: Արգենտինայի նախագահ (1946-1952, 1952-1958 և 1973-1977)

Խուան Դոմինգո Պերոն (իսպ.՝ Juan Domingo Perón, հոկտեմբերի 8, 1895(1895-10-08), Լոբոս, Բուենոս Այրես, Արգենտինա - հուլիսի 1, 1974(1974-07-01), Կինտա դե Օլիվոս, Վիսենտե Լոպես, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ռազմական և պետական գործիչ, Արգենտինայի նախագահ 1946-1955 թվականներին և 1973-1974 թվականներին։

Խուան Դոմինգո Պերոն
իսպ.՝ Juan Domingo Perón
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 8, 1895(1895-10-08)[…]
ԾննդավայրԼոբոս, Բուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էհուլիսի 1, 1974(1974-07-01)[…] (78 տարեկան)
Մահվան վայրԿինտա դե Օլիվոս, Վիսենտե Լոպես, Բուենոս Այրես, Արգենտինա
ՔաղաքացիությունԱրգենտինա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԱզգային ռազմական քոլեջ
Մասնագիտությունսպա և քաղաքական գործիչ
ԱմուսինԱուրելյա Գաբրիելա Տիսոն դե Պերոն, Էվա Պերոն և Իսաբել Մարտինես դե Պերոն
Ծնողներհայր՝ Մարիո Տոմաս Պերոն, մայր՝ Խուանա Սոսա Տոլեդո
Զբաղեցրած պաշտոններԱրգենտինայի նախագահ և Արգենտինայի նախագահ
ԿուսակցությունԽուստիսիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Բոյակայի շքանշան Նիդերլանդական արյուծի շքանշան Հարավային Խաչի շքանշան «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշան Կառլոս Մանուել դե Սեսպեդես շքանշան Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով Ռումինիայի սոցիալիստական հանրապետության աստղի շքանշան Վաստակի շքանշան Ազատարար Սան Մարտինի շքանշան Մայիսի շքանշան Ազատագրողի շքանշան Սանչեսի, Դուարտեի և Մելի ծառայությունների շքանշան Օմեյադների շքանշան Ծովային վաստակի Մեծ խաչ Grand Cross of the Aeronautical Merit (Spain) - White Decoration Արժանիքների ազգային շքանշան Պատվո և Վաստակի ազգային շքանշան Order of the Condor of the Andes Վաստակի ազգային շքանշան և Ացտեկյան արծվի շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
Խուան Դոմինգո Պերոն: Կենսագրություն, Քաղաքական ազդեցություն, Հետաքրքիր փաստեր Juan Domingo Perón Վիքիպահեստում

Կենսագրություն

Խուան Դոմինգո Պերոնը ծնվել է 1895 թվականի հոկտեմբերի 8-ին Բուենոս Այրեսի պրիվինցիա նահանգի Լոբոս քաղաքում։ 16 տարեկանում ընդունվել է ռազմական դպրոց, ավարտել է Ազգային ռազմական ակադեմիան, ավելի ուշ եղել է ռազմական պատմության ուսուցիչ։

1930 թվականին մասնակցել է նախագահ Իպոլիտո Իրիգոյենի տապալմանը։

1936-1937 թվականներին Չիլիում ռազմական կցորդ, 1939-1941 թվականներին՝ Իտալիայում հանդիպել է Մուսոլինիի հետ, տարվել ֆաշիզմի գաղափարախոսությամբ։

Քաղաքական կարիերա

Խուան Դոմինգո Պերոն: Կենսագրություն, Քաղաքական ազդեցություն, Հետաքրքիր փաստեր 
Խուան Պերոն, 1973 թվական

1941-1943 թվականներին եղել է, այսպես կոչված, Միացյալ սպաների խմբի ղեկավարներից մեկը, որը հեղաշրջում կատարեց 1943 թվականի հունիսին։ Ռազմական բռնապետության շրջանում նա զբաղեցրել է աշխատանքի նախարարի (1943-1944), ռազմական նախարարի և փոխնախագահի (1944-1945) պաշտոնները. մշակել է սոցիալական բարեփոխումների ծրագիր։ 1945 թվականի հոկտեմբերին նա հեռացվել է պաշտոններից և բանտարկվել։ Ազատ է արձակվել բանվորների զանգվածային ցույցերի շնորհիվ, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Պերոնի։

Նախագահ է ընտրվել 1946 և 1952 թվականներին։ Պերոնի տնտեսական ծրագիրն ավելի մեծ ուշադրություն էր դարձնում արգենտինական արդյունաբերականացմանը և ինքնորոշմանը, ինչի կապակցությամբ այն հաստատվեց ինչպես պահպանողական ազգայնականների շատ խմբակցությունների, այնպես էլ բանվոր դասակարգի մեծ մասի կողմից։ Խուան Պերոնի առաջին կառավարման ընթացքում իրականացվել են մի շարք լայնածավալ միջոցառումներ՝ օտարերկրյա կապիտալի ազդեցությունը սահմանափակելու և երկրի բնական հարստությունները պաշտպանելու համար, վերահսկողության տակ են վերցվել տնտեսության ռազմավարական ճյուղերը։ Ինչպես նշում Է Ֆիդել Կաստրոն. «Բանակի սպա Պերոնին հաջողվել է իր երկրի համար մշակել անկախ քաղաքականություն՝ բանվորների մասնակցությամբ։ Արյունալի ռազմական հեղաշրջման արդյունքում նա տապալվեց և աքսորվեց 1955 թվականից մինչև 1973 թվականը»։ Պերոնի առաջին ժամկետի ընթացքում ազգի վրա մեծ քաղաքական և հոգևոր ազդեցություն ունեցավ նրա կինը՝ Էվա Պերոնը (սովորաբար հայտնի է որպես «Էվիտա»), որը հանդես էր գալիս քաղաքական հայտարարություններով, զբաղվում էր բարեգործությամբ և ակտիվորեն մասնակցում էր հասարակական կյանքին։ Այս ժամանակահատվածում Արգենտինայում ապաստան գտան բազմաթիվ եվրոպական քաղաքական Էմիգրանտներ, ներառյալ նացիստները։

Պերսոնի երդմնակալությունը տեղի է ունեցել 1952 թվականի հունիսին։ Այնուամենայնիվ, նրա խուստիսիալիստական կուսակցությունը տապալվեց 1955 թվականին ռազմական հեղաշրջման՝ Ազատագրական հեղափոխության արդյունքում, ինչը հանգեցրեց Պերոնի արտաքսմանը Իսպանիա։

1973 թվականին նա վերադարձել է երկիր (վերադարձի օրը՝ հունիսի 20-ին, «Էսեյսի» օդանավակայանում նրան դիմավորելու էր եկել բազմամիլիոնանոց բազմություն․ տեղի են ունեցել բախումներ, որոնք հայտնի էին որպես Էսեյսի սպանդ)։ Սեպտեմբերի 23-ին կայացած նախագահական ընտրություններում Պերոնը հաղթանակ է տարել ձայների 61,85%-ով (մինչ այդ ընտրություններում հաղթել էր նրա համախոհ Էկտոր Հ. Կամպորան (Պերոնին արգելված էր առաջադրել իր թեկնածությունը), որը մեկուկես ամիս անց հրաժարական էր տվել, որպեսզի թույլ տա անցկացնել նոր ազատ ընտրություններ, որոնցում հաղթել էր Պերոնը)։ Նրա երրորդ կինը՝ Մարիա Էստելա Մարտինես դե Պերոնը (ավելի հայտնի է որպես Իսաբել), նրա հետընտրվել է փոխնախագահ։ Իսաբելը, որի հետ Խուան Պերոնը ծանոթացել է Պանամայում, նրա կինն էր դարձել 1961 թվականին։ Պերոնի երդմնակալությունը տեղի է ունեցել 1973 թվականի հոկտեմբերի 12-ին։

Պերոնը մահացել է 1974 թվականի հուլիսի 1-ին Կինտա դե Օլիվոսի գյուղական նստավայրում սրտի կանգից, որն առաջացել է սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդության վատթարացման հետևանքով։ Մահվան մասին հայտարարությունն արել է նրա այրին՝ փոխնախագահ Մարիա Էստելա Մարտինես Դե Պերոնը։

Նրա մահից հետո Մարիա Էստելա Մարտինես դե Պերոնը, երկրի Սահմանադրության համաձայն, ստանձնել է նախագահի պաշտոնը։ Աճող տնտեսական խնդիրները և քաղաքական անկայունությունը հանգեցրել են գործադուլների, քաղաքական առևանգումների, պարտիզանական պատերազմների։ 1976 թվականին կառավարությունը դադարել է կատարել իր առջև դրված խնդիրները, և 1976 թվականի մարտի 24-ին ռազմական հեղաշրջման հետևանքով Մարիա Էստելա Մարտինես դե Պերոնը տապալվել է, և նոր ռազմական կառավարությունը անցել է ահաբեկչության՝ որպես կառավարման մեթոդ։

Խուան Դոմինգո Պերոն: Կենսագրություն, Քաղաքական ազդեցություն, Հետաքրքիր փաստեր 
Գեներալ Պերոնը «Պումայով»

Քաղաքական ազդեցություն

Նրա աշխարհայացքը ստացել է պերոնիզմ անունը։ Պերոնն ինքն էլ է յուրացրել այս տերմինը, թեև ի սկզբանե իր հայեցակարգն անվանել է «խուստիսիալիզմ»։ Իր «Պերոնիստի դասագիրքը», «Պերոնիստական դոկտրինը» և «Քաղաքական ղեկավարությունը» գրքերում գեներալ-լեյտենանտ Պերոնը իր գաղափարախոսությունը դիրքավորել է որպես կապիտալիզմի և սոցիալիզմի միջև երրորդ ճանապարհ։ Արգենտինայում պերոնիզմն իշխող շրջանակների կողմից դիտվում էր որպես նեոլիբերալիզմի այլընտրանք։ Խուան Պերոնը վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Միության հետ, որոնք խզվել էին 1918 թվականին՝ բոլշևիկյան հեղափոխությունից հետո։

Հետաքրքիր փաստեր

  • Պերոնի հոր նախնիները իտալացիներ և շոտլանդացիներ էին (յուրաքանչյուրը՝ 25 %) և բասկեր (50 %), մոր կողմից՝ իսպանացիներ։
  • Նրա երկրորդ կնոջ՝ Էվա Պերոնի կյանքի մասին գրվել է Թոմաս Էլոյ Մարտինեսի «Սուրբ Էվիտա» վեպը, բեմադրվել է «Էվիտա» մյուզիքլը և համանուն ֆիլմը։
  • Պերոնի երրորդ կինը՝ Իսաբել Մարտինես դե Պերոնը, դարձել է աշխարհում առաջին կին նախագահը։
  • Նախագահ Խուան Պերոնը սիրում էր մոտոցիկլետ վարել Բուենոս Այրեսում, այդ թվում՝ արգենտինական արտադրության առաջին «Պումա» 1-ին սերիայի մոտոցիկլետը, որը նրան նվիրել էին ուսանողական միության արգենտինացի երիտասարդները։
  • 1987-ին գողացել են նրա դիակի ձեռքերը.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Խուան Դոմինգո Պերոն: Կենսագրություն, Քաղաքական ազդեցություն, Հետաքրքիր փաստեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Դոմինգո Պերոն» հոդվածին։

Tags:

Խուան Դոմինգո Պերոն ԿենսագրությունԽուան Դոմինգո Պերոն Քաղաքական ազդեցությունԽուան Դոմինգո Պերոն Հետաքրքիր փաստերԽուան Դոմինգո Պերոն ԾանոթագրություններԽուան Դոմինգո Պերոն Արտաքին հղումներԽուան Դոմինգո Պերոն18951974d:Q168757d:Q1867123d:Q2099330d:Q93330ԱրգենտինաԲուենոս Այրես (պրովինցիա)ԻսպաներենՀոկտեմբերի 8Հուլիսի 1

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Շրջակա միջավայրԱլբերտ ԱյնշտայնՀայերենի այբուբենՀատակումՄամփրե արքանԾնեբեկԱշոտ Գ ՈղորմածՆևրոզներՎեներա (մոլորակ)ԱրտաշատՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՀայրենիք (հասկացություն)ԱմառԱղտոտումԼևոն ՇանթՀայաստանի կենտրոնական բանկՎահագնՄայր Հայաստան հուշահամալիրՎարդավառՊապ թագավորՍահմանական եղանակՎազգեն Ա ԲուխարեստցիՀայաստանի պատմական մայրաքաղաքներԻոսիֆ ՍտալինՄարգինալացումԲյուրականի աստղադիտարանՀնդկաստանԿիպրոսԱրջերԱրհեստական բանականությունՑեղին սիրտը (ժողովածու)Արմավիրի մարզԱրամ ԱսատրյանՀայկական ազգային հագուստ (տարազ)Երկիր ՆաիրիԶուգահեռագիծԹբիլիսիԱրամ ԱԳրիգոր ՆարեկացիՆոյՀայկական բանակ (1918-1920)Եվրասիական տնտեսական միությունՆատրիումի քլորիդԾաղկեվանք (Արա լեռ)ԽտությունԴավիթ ԲեկՄարդ բանականԱմերիկաՀայերենի կետադրությունՀակոբ ԿոջոյանԿրիաներԵրեքնուկՄիսաք ՄեծարենցՄագաղաթԱնտարկտիդաԹիթեռներՀայ-վրացական պատերազմԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Բրոնխիալ ասթմաՀեշտոցային արտադրությունՀայրենական մեծ պատերազմԵս և նաՌոբոտՍինգապուրԳեղարքունիքի մարզՕվկիանիաՉակերտներՏեղերի վանքԱլեքսանդր ՊուշկինՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԱզատի ջրամբարԴեղանյութերԱուտիզմԿարսԱնմոռուկՄարդու ատամՈրոտանի կիրճ🡆 More