Հոկտեմբերյան Հեղափոխություն

Հոկտեմբերյան հեղափոխություն (նաև հայտնի որպես Բոլշևիկյան հեղափոխություն,Հոկտեմբերյան ապստամբություն կամ Կարմիր Հոկտեմբեր, Խորհրդային Միության պատմագրության մեջ պաշտոնապես գրվել է «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն»), պետական հեղաշրջում Ռուսաստանում կազմակերպված բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինի կողմից։ Տեղի է ունեցել զինված ապստամբության միջոցով Պետրոգրադում 1917 թվականի հոկտեմբերի 25-ին (Հին տոմարով նոյեմբերի 7-ին)։

Հոկտեմբերյան հեղափոխություն
Ռուսական քաղաքացիական պատերազմ
Հոկտեմբերյան Հեղափոխություն
Սովետների երկրորդ համագումարը
Թվական նոյեմբերի 7 1917նոյեմբերի 8 1917
Վայր Պետրոգրադ
Արդյունք Խորհրդային միության ձևավորումը
Հակառակորդներ
Հոկտեմբերյան Հեղափոխություն Բոլշևիկյան կուսակցություն
Հոկտեմբերյան Հեղափոխություն Ձախ Սոցիալիստ-հեղափոխականներ
Հոկտեմբերյան Հեղափոխություն Խորհրդային Ռուսաստան (սկսած նոյեմբերի 7-ից)
Հոկտեմբերյան Հեղափոխություն Ռուսաստանի Հանրապետություն (մինչև նոյեմբերի 7)
Հոկտեմբերյան Հեղափոխություն Ռուսաստանի Ժամանակավոր կառավարություն (մինչև նոյեմբերի 8)
Հրամանատարներ
Հոկտեմբերյան Հեղափոխություն Վլադիմիր Լենին Ռուսաստան Ալեքսանդր Կիրենսկի
Կողմերի ուժեր
10, 000 կարմիր նավաստի, 20, 000-30, 000 կարմիր զինվոր 500-1, 000 կամավորներ, 1, 000 կանանց բատալիոնի մարտիկներ
Ռազմական կորուստներ
Չնչին Զինվորները լքեցին դիրքերը

Հոկտեմբերյան հեղափոխությունը հաջորդեց և հիմք առավ Փետրվարյան հեղափոխությունից, որը տեղի էր ունեցել նույն տարեթվին ավելի վաղ։ Փետրվարյան հեղափոխության ժամանակ գահընկեց արվեց Ցարական ավտոկրատիան, ինչի հետևանքով ստեղծվեց Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը։

Այս ժամանակահատվածում բանվորները սկսեցին կազմավորվել խորհուրդներում, որտեղ հեղափոխականները քննադատում էին ժամանակավոր կառավարության գործունեությունը։ Նոր կառավարող օրգան Համառուսական խորհուրդների հանրագումարը իր երկրորդ հանրագումարում ընտրեց բոլշևիկ անդամների և ձախակողմյան խմբերին նոր պետության կարևոր պաշտոններին։ Անմիջապես նախաձեռնվեց հիմնադրել Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։ 1918 թվականի հուլիսի 17-ին ցարը և նրա ընտանիքը, ներառյալ հինգ երեխա 13-ից 22 տարեկան, մահապատժի ենթարկվեցին։

Հեղափոխությունը գլխավորեցին բոլշևիկները, որոնք օգտագործեցին Պետրոգրադի խորհրդի ազդեցությունը, որպեսզի կազմակերպեն զինված ուժեր։ Բոլշևիկյան Կարմիր գվարդիայի ուժերը ռազմահեղափոխական կոմիտեի գլխավորությամբ սկսեցին նվաճել կառավարական շինությունները 1917 թվականի հոկտեմբերի 25-ին։ Հաջորդ օրը Ձմեռային պալատն (ժամանակավոր կառավարության նստավայրը Պետրոգրադում) անցավ բոլշևիկների ձեռքը։

Հոկտեմբերյան հեղափոխության կարգախոսն էր «Ամբողջ իշխանությունը խորհուրդներին», ինչը նշանակում էր, որ իշխանությունը պետք է բաժանվեր ժողովրդական եղանակով ընտրված տեղական խորհուրդների միջև։ Ժամանակի ընթացքում այն փոխվեց միայն բոլշևիկների իշխանության։

Հեղաշրջման ընթացք

Հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում բացված խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը հռչակել է խորհրդային իշխանության հաստատումը։ Հոկտեմբերի 26-ին համագումարը ընդունել է, Դեկրետ խաղաղության մասին», որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկել է կնքել հաշտություն և, Դեկրետ հողի մասին», որով կալվածատերերի հողը բռնագրավվելու ու հանձնվելու էր տեղական գյուղացիական կոմիտեներին։ Համագումարում կազմավորվել է միայն բոլշևիկներից կազմված կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ)՝ Վ. Ուլյանով-Լենինի նախագահությամբ, հռչակվել է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը։

Պետրոգրադում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո բոլշևիկների ձեռքն է անցել իշխանությունը Մոսկվայում (նոյեմբեր), ռազմաճակատներում (նոյեմբեր-դեկտեմբեր), Ռուսաստանի կենտրոնական շրջաններում։ Սակայն կայսրության ծայրամասերում և ազգային տարածաշրջաններում (Հյուսիսային Կովկաս, Ֆինլանդիա, Ուկրաինա, Անդրկովկաս, Միջին Ասիա) խորհրդային իշխանությունը հաստատվել է ավելի ուշ։

Հեղաշրջում և Հայաստանի Առաջին Հանրապետություն

Հոկտեմբերյան հեղաշրջումը ճակատագրական է եղել հայ ժողովրդի համար։ Խաղաղության և Հողի մասին դեկրետների ընդունումից հետո՝ ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը, և Հայաստանը հայտնվել է թուրքական զորքերի ներխուժման իրական վտանգի առջև։

1917դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի ԺԿԽ-ն ընդունել է Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որը մնացել է անկատար։ 1918-ի մարտին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ կնքել է անջատ հաշտություն (Բրեստի հաշտություն), որով Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, Գերմանիայի պարտադրմամբ հրաժարվել է ոչ միայն առաջին աշխարհամարտի ընթացքում ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից, այլև Արևելյան Հայաստանի մի մասից (Կարսի և Արդահանի շրջանները)։

1920-ի դեկտեմբերին Խորհրդային Ռուսաստանին հաջողվել է բռնակցել Հայաստանի Հանրապետությունը, իսկ արդեն նախկին կառավարությանը ստիպել հրաժարվել իշխանությունից և այն հանձնել հայ բոլշևիկներին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հոկտեմբերյան Հեղափոխություն 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 517 Հոկտեմբերյան Հեղափոխություն 

Tags:

Հոկտեմբերյան Հեղափոխություն Հեղաշրջման ընթացքՀոկտեմբերյան Հեղափոխություն Հեղաշրջում և Հայաստանի Առաջին ՀանրապետությունՀոկտեմբերյան Հեղափոխություն ԾանոթագրություններՀոկտեմբերյան Հեղափոխություն Արտաքին հղումներՀոկտեմբերյան ՀեղափոխությունԲոլշևիկներՊետական հեղաշրջումՍանկտ ՊետերբուրգՎլադիմիր Լենին

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հրայր ԴժոխքՀեկտարՍիլվա ԿապուտիկյանՁեռնաշարժությունՇախմատԱտամհատիկՎագինիզմՍահմանական եղանակԱռաջավորասիական ընձառյուծԿորած մոլորվածը ՀայաստանումԱրջերԿուսաթաղանթԱրցախի ՀանրապետությունԱնհանգիստ ոտքերի համախտանիշԱռաջին համաշխարհային պատերազմԵրիկամաքարային հիվանդությունԾաղկազարդԵռանկյան բարձրությունԿուսությունՀամախառն ներքին արդյունքՎերաբերական (խոսքի մաս)Համո ՍահյանՀեմանգիոմաՍևանա լիճՆոյԲուդդայականությունՄետաղՀորոսկոպԱրցախյան ազատամարտԵրվանդ ՔոչարԱլեն ՍիմոնյանԱլպիական մանուշակԱրտավազդ (մրցանակ)Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԱլեքսանդր ԹամանյանԹոքաբորբՍոֆի ԴևոյանԳոյական անունՀեպատիտ CԵրևանի պատմությունՖեմինիզմՎանի թագավորությունԽոր ՎիրապՈւկրաինաԱնլռելի զանգակատունԱրյունՄոլորակԿարիճներՄիզոպրոստոլՀին ԵգիպտոսՀնդեվրոպական լեզուներՍասնա ծռերԲաժանարարների աղյուսակՈրոշիչՍայաթ-ՆովաՉեռնոգորիաՕպերացիոն համակարգՀայաստանի Կարմիր գիրքՍնկերՎի (երգիչ)Հղիություն (մարդ)Դոնալդ ՖեյսոնԱծանցՀովհաննես ԱյվազովսկիՄարմնի զանգվածի ինդեքսՀովհաննես ԹումանյանՀայաստանի զինված ուժերՓսորիազՓայծաղԽաչակրաց արշավանքներՕլիմպիական խաղերՀայաստանի ազգային հերոսՄխիթարյան միաբանությունՀայոց ցեղասպանությունՀեռուստատեսային կենտրոն🡆 More