Գամբիա

Գամբիա (անգլերեն՝ The Gambia), պետություն արևմտյան Աֆրիկայում։ Աֆրիկայի մայրցամաքային մասի ամենափոքր պետությունն է։ Հյուսիսում, հարավում ու արևելքում սահմանակցում է Սենեգալի հետ, արևմուտքում մի փոքր տարածքում նրա ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ 1965 թվականի փետրվարի 18-ին Գամբիան անկախացել է Բրիտանական կայսրությունից և ընդգրկվել Ազգերի Համագործակցության մեջ՝ նրա կազմում մնալով մինչ 2013 թվականի հոկտեմբերի 2-ը։ Գամբիայի մայրաքաղաքը Բանջուլն է, խոշորագույն քաղաքը՝ Սերեկունդան։

Գամբիա
Գամբիայի դրոշ Զինանշան
Գամբիա
Գամբիա
Գամբիա
Կարգավիճակինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էՑածր գետ, Կենտրոնական գետ, Հյուսիսային ափ, Վերին գետ, Արևմտյան ափ և Մեծ Բանժուլի Շրջան
Պետական լեզուանգլերեն
ՄայրաքաղաքԲանջուլ
Պետական կարգիսլամական հանրապետություն
Օրենսդիր մարմինԳամբիայի խորհրդարան
Երկրի ղեկավարԱդամ Բերրոու
Կառավարության ղեկավարԱդամ Բերրոու
Ազգաբնակչություն 1 878 999 (2013)
Խտություն166,7 մարդ/կմ²
Կրոնիսլամ՝ 90%
քրիստոնեություն՝ 9%
ՀիմնԳիմն Գամբի
ԿարգախոսProgress, Peace, Prosperity, Прогрес, мир, просперитет և The smiling coast of Africa
Հիմնադրված է1965 թ.
ԱրժույթԳամբյան դալասի
Կենտրոնական բանկԳամբիայի կենտրոնական բանկ
Ժամային գոտիUTC+0 և Աֆրիկա/Բանջուլ
Հեռախոսային կոդ+220
Ինտերնետ-դոմեն.gm
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,5

Աշխարհագրություն

Արևելքից, հյուսիսից և հարավից սահմանակից է Սենեգալին։ Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Տարածությունը 11,3 հազար կմ քառակուսի է։ Տերիտորիան տափարակ ցածրադիր հարթավայր է (բարձրությունը մինչև 100 մ), որ ձգվում է Գամբիա գետի զույգ ափերի երկայնքով։ Մայրաքաղաքը՝ Բանջուլ։

Տնտեսություն

Ագրարային երկիր է։ Արտահանման համար մշակում են գետնանուշ, իսկ ներքին սպառման համար՝ բրինձ, կորեկ, սորգո, եգիպտացորեն, հացարմատ և այլն։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, ձկնորսությամբ և փայտամթերում։ Կան սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է արհեստագործությունը։ |փողը =դալասի |փողը1 = բուտուов |Աճը = Կաղապար:Աճը 5,4% (2018) |ՀՆԱ-ն = $761 մլն

Գյուղատնտեսությունը

Գյուղատնտեսությունը Գամբիայի տնտեսության գլխավոր ճյուղն է։ Գլխավոր արտահանվող ապրանքը գետնանուշն է, ներքին օգտագործման համար արտադրվում է բրինձ, եգիպտացորեն։ Զարգացած է ձկնորսությունը ինչպես ծովային, այնպես էլ գետային։ Գյուղատնտեսությամբ զբաղվում է աշխատուժի 75%-ը։ Գետնանուշի արտադրությունը կազմում է ՀՆԱ -ի 5.3%-ը, ուրիշ ապրանքները՝ 8.3%, տնային հոտերը՝ 4.4%, ձկնորսությունը՝ 1.8%-, իսկ անտառագործությունը՝ 0.8%:

Արդյունաբերությունը

2015 թվականին արդյունաբերությունը տվել է ՀՆԱ-ի 13%-ը։ Արդյունաբերության հիմնական ճյուղը մթերայինն է։ Արտադրվում է նաև օճառ, ոչ ալկոհոլային խմիչքներ և հագուստներ։

  • գետնանուշ
  • ձուկ և կաշի
  • խմիչքներ
  • փայտամշակում
  • մետաղամշակում
  • հագուստներ

Պատմություն

Կոչվել է Գամբիա գետի անունով։ 19-րդ դարի սկզբից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անկախություն է ստացել 1965 թվականի փետրվարի 18-ին։ 1970 թվականին հռչակվել է հանրապետություն։

2015 թվականի դեկտեմբերի 12-ին երկրի նախագահ Յահյա Ջամեն երկիրը հայտարարեց Իսլամական հանրապետություն։

Աղբյուրներ

Գամբիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գամբիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 672 Գամբիա 

Tags:

Գամբիա ԱշխարհագրությունԳամբիա ՏնտեսությունԳամբիա ՊատմությունԳամբիա ԱղբյուրներԳամբիա19652013Ազգերի ՀամագործակցությունԱնգլերենԱտլանտյան օվկիանոսԱֆրիկաԲանջուլԲրիտանական կայսրությունՀոկտեմբերի 2ՍենեգալՍերեկունդաՓետրվարի 18

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԼևոն ԲՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՍիրտ-անոթային հիվանդությունՈրոշիչԱվետիք ԻսահակյանՀայկական ճարտարապետությունՀայաստանի ազգային անվտանգության ծառայությունԱրգենտինաՄարսողությունՖեռնան ՄագելանԴիվերսիֆիկացիաՀայաստանի անկախության տոնԱնլռելի զանգակատունԲանաստեղծությունԶվարթնոցի արծիվԻնգա և Անուշ ԱրշակյաններՍևանի իշխանՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՎարդավառՄակդիրՄակբայՆիդերլանդներՆյարդային համակարգՄայրցամաքԳեղարդի վանքՇաքարային դիաբետԴեղանյութերԿառլես ՊուչդեմոնՏեղի պարագաԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՍուրբ ծնունդՀայաստանի գետերի ցանկԱրյունԵրևանՎիտամին EԱրուԵրկրի օրԱռաքյալը (Մուրացան)ԳալակտիկաներՓայծաղՀովհաննես ՇիրազՆԱՏՕՎիտամին CԻսրայելՀայաստանի ՍահմանադրությունԵրվանդ ՔոչարՀայաստանի դրոշԱրծվաշենԱրծաթՍպիտակավոր վանքՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԹվաբանական պրոգրեսիաՄեղրԴերբայական դարձվածԷպոսՖեյսբուքՈւղղանկյուն եռանկյունԶվարթնոցի տաճարՆոյՆոր ԶելանդիաՂազախստանԿրոնԿիպրոսԱղաթթուԳլխուղեղի ուռուցքՎեներա (մոլորակ)Անսեռ բազմացումՆռնենիԽորանարդԱլերգիաԱյբուբենՏիգրան ՊետրոսյանՍակավարյունություն🡆 More