Երկրային Խմբի Մոլորակներ

Երկրային խմբի մոլորակներ, մոլորակ, որը հիմնականում կազմված է սիլիկատներից, ապարներից կամ մետաղներից։ Արեգակնային համակարգի երկրային խմբի մոլորակներն են՝ Մերկուրի, Վեներա, Երկիր և Մարս։ Մոլորակների երկրաֆիզիկական սահմանումն օգտագործող աստղագետների շրջանում Արեգակնային համակարգի երկու կամ երեք մոլորակային զանգվածի արբանյակներ ևս համարվում են երկրային խմբի մոլորակ (Լուսին, Իո և երբեմն Եվրոպա)։ Պալաս և Վեստա աստերոիդները երբեմն ներառվում են երկրային խմբի մոլորակների շարքին։

Երկրային Խմբի Մոլորակներ
Երկրային խմբի մոլորակների համեմատական չափերը

Ի տարբերություն շատ ավելի մեծ հսկա մոլորակների, որոնք հիմնականում կազմված են տարբեր ագրեգատային վիճակում գտնվող ջրածնից, հելիումից և ջրից, երկրային խմբի մոլորակները ունեն պինդ մակերևույթ։

Հիմնական բնութագրեր

Երկրային խմբի մոլորակներ ունեն բարձր խտություն և կազմված են հիմնականում սիլիկատներից և մետաղական երկաթից (ի տարբերություն գազային հսկաներից և սառցե-քարե գաճաճ մոլորակներից, Կոյպերի գոտու մարմիններից և Օորտի ամպից)։ Ամենամեծ երկրային խմբի մոլորակն է Երկիրը, ավելի քան 14 անգամ զանգվածով զիջում է ամենափոքր գազային հսկա Ուրանին, և ավելի քան 400 անգամ ավելի զանգվածով է Կոյպերի գոտու ամենամեծ հայտնի մարմնից։

Երկրային խմբի մոլորակները կազմված են հիմնականում թթվածնից, սիլիցիումից, երկաթից, մագնիումից, ալյումինից և այլ ծանր տարրերից։

Բոլոր երկրային խմբի մոլորակները ունեն հետևյալ կազմությունը`

  • կենտրոնում երկաթե միջուկ նիկելի խառնուրդով,
  • մանտիա, բաղկացած է սիլիկատներից,
  • կեղև, առաջացած մանտիայի մասնակի հալման հետևանքով և կազմված նույնպես սիլիկատային ապարներից, բայց հարստացված անհամատեղելի տարրերով։ Երկրային խմբի մոլորակներից կեղև չունի Մերկուրին, որը բացատրում են նրա երկնաքարերով ռմբակոծման պատճառով։ Երկիրը տարբերվում է մյուս երկրային խմբի մոլորակներից նրա նյութի բարձր աստիճանի քիմիական բազմազանությամբ և գրանիտների բարձր պատունակությամբ նրա կեղևում։

Երկու հեռավոր մոլորակները երկրային խմբում (Երկիր և Մարս) ունեն արբանյակներ և (ի տարբերություն բոլոր գազային հսկաների) նրանցից ոչ մեկը չունի օղակներ։

Արտարեգակնային երկրային խմբի մոլորակներ

Արեգակնային համակարգից դուրս հայտնաբերված մոլորակների մեծ մասը գազային հսկաներ են, քանի որ դրանց հայտնաբերումը ավելի հեշտ է։ Սակայն, 2005 թվականից սկսած հարյուրավոր պոտենցիալ երկրային խմբի մոլորակներ են հայտնաբերվել, որոնից որոշները հաստատվել են որպես երկրային խմբի մոլորակներ։ Այս մոլորակների մեծ մասի զանգվածը մեծ է Երկրի զանվածից և փոքր Նեպտունի զանգվածից։

Ամենայն հավանականությամբ նման մոլորակների մեծ մասը Նեպտունի նման գազային հսկաներ են, քանի որ արտարեգակնային մոլորակների զանգվածի և շառավղի կապի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկու Երկրային զանգվածը անցման կետ է։ Սա հուշում է, որ այս կետում սկսում է զգալի գազային պատյան կուտակվել։ Մասնավորապես, Երկիրն ու Վեներան կարող են հնարավոր ամենամեծ պինդ մակերևույթով մոլորակները լինել։ Բացառությունները շատ մոտ են իրենց աստղին։

1990-ականներին PSR B1257+12 պուլսարի ուղեծրում հայտնաբերվել են առաջին արտարեգակնային մոլորակները՝ 0.02, 4.3 և 3.9 երկրային զանգվածով։

2005 թվականին հայտնաբերվեցին առաջին մոլորակները, որոնք պտտվում էին հիմնական հաջորդականության աստղի շուրջ և որոնք ցույց էին տալիս երկրային խմբի մոլորակներ լինելու նշաններ. Gliese 876 d և OGLE-2005-BLG-390Lb։ Gliese 876 d-ը պտտվում է Gliese 876 կարմիր գաճաճի շուրջ, գտնվում է Երկրից 15 լուսային տարի հեռավորության վրա, ունի 9 երկրային զանգված իսկ սիդերիկ պարբերությունը 2 երկրային օր է։ OGLE-2005-BLG-390Lb-ը ունի 5.5 երկրային զանգված և պպտվում է աստղի շուրջ, որը գտնվում է Երկրից 21,000 լուսային տարի հեռավորության վրա՝ Կարիճի համաստեղությունում։

2007-2010 թվականներին հայտնաբերվել է 3 կամ 4 պոտենցիալ երկրային խմբի մոլորակ «Gliese 581» մոլորակայում համակարգում։ Դրանցից ամենափոքրը՝ Gliese 581e-ը, ունի 1.9 երկրային զանգված, բայց շատ մոտ է իր աստղին։

Երկու այլ մոլորակներ՝ Gliese 581 c-ը և Gliese 581d-ը (վիճելի) ունեն ավելի մեծ զանգված, որոնք պտտվում են իրենց աստղի բնակելի գոտում կամ դրան մոտ և կարող են բնակելի լինել՝ Երկրին մոտ ջերմաստիճանով։

Մեկ այլ հնարավոր երկրային խմբի մոլորակ՝ HD 85512 b-ը, հայտնաբերվել է 2011 թվականին և ունի 3.6 երկրային զանգված։ Այս մոլորակների շառավիղն ու կազմությունը անհայտ է։

Առաջին հաստատված արտարեգակնային երկրային խմբի մոլորակը Kepler-10b-ն է, որը հայտնաբերվել է 2011 թվականին «Կեպլեր» աստղադիտակով, որը հատուկ նախագծվել էր Երկրի չափ մոլորակներ հայտնաբերելու համար։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Երկրային Խմբի Մոլորակներ Հիմնական բնութագրերԵրկրային Խմբի Մոլորակներ Արտարեգակնային երկրային խմբի մոլորակներԵրկրային Խմբի Մոլորակներ Տես նաևԵրկրային Խմբի Մոլորակներ ԾանոթագրություններԵրկրային Խմբի Մոլորակներ(2) Պալաս(4) ՎեստաԱպարԱրեգակնային համակարգԵվրոպա (արբանյակ)ԵրկիրԻո (արբանյակ)ԼուսինՄարս (մոլորակ)ՄետաղՄերկուրի (մոլորակ)ՄոլորակՍիլիկատներՎեներա (մոլորակ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նիկոլայ Ռիմսկի-ԿորսակովՈրդան կարմիրՀայերենի կետադրությունԱզոտԿաթնասուններԿիպրոսի դրոշԶուգահեռագիծՍպիտակուցներԱուտիզմՎահե ՇահվերդյանՀարակատար դերբայԱշխարհի բնակչությունԱսկարիդոզՄակբայԲասկետբոլՀայաստանի անտառներՍիերա ԲրավոԲարորակ ուռուցքներՎիտամին D-ի անբավարարությունԱրագածՖրեդերիկ ԲանտինգՇունՄիջին ականջի բորբոքումՏեստոստերոնԿոնֆլիկտԵրազների մեկնաբանությունԱռյուծԲիզնես պլանավորումՄարդու անատոմիաԵրուսաղեմՀայաստանի զինված ուժերԳրիգոր ՆարեկացիՊատվաստումներԿոմիտասՓոքրիկ իշխանըՍաղմոսավանքԱստիգմատիզմՀայոց ցեղասպանությունԵղվարդԴերբայԱլեքսանդրիայի կամուրջՆախադասությունՑրված սկլերոզՄարո ՄարգարյանՄոմիկՄարքեթինգԵրևանի թանգարանների ցանկ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԼեղապարկՄեջքի ցավՀույզերՍնկերՀրազդան (քաղաք)ԹթուներՋավախքԱսորեստանԳրիգոր ԼուսավորիչՎլադիմիր ԳասպարյանԱսպիրինՎերածնունդՍողուններՄանուշակՏուբերկուլոզՄեր հայրենիքՖեմինիզմԱնգլիաԵրևանի վարչական բաժանումԹլփատումԽտությունՇրջակա միջավայրԵղնջացանԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՀայկյան տոմարԳեղարքունիքի մարզՍթրեսՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԹաջ Մահալ🡆 More