Կոյպերի Գոտի

Կոյպերի գոտի (երբեմն կոչվում է Էջվորտ - Կոյպերի գոտի), արեգակնային համակարգի շրջան, որը տարածվում է Նեպտունի ուղեծրից (30 ա.մ.

հեռավորության վրա Արեգակից։ Թեև Կոյպերի գոտին նման է աստերոիդների գոտուն, այն մոտ 20 անգամ ավելի լայն է և 20-200 անգամ ավելի մեծ զանգված ունի։ Ինչպես և աստերոիդների գոտին, այն բաղկացած է հիմնականում փոքր մարմիններից, այսինքն` նյութից, որը մնացել է Արեգակնային համակարգի ձևավորումից հետո։ Ի տարբերություն աստերոիդների գոտու մարմինների, որոնք բաղկացած են հիմնականում լեռնային ապարներից և մետաղներից, Կոյպերի գոտու մարմինները կազմված են հիմնականում ցնդող նյութերից (որոնք անվանվում են սառույցներ), այնպիսիք, ինչպիսիք են մեթանը, ամոնիակը և ջուրը։ Մոտակա տիեզերքի այս շրջանում տեղաբաշխված են առնվազն երեք գաճաճ մոլորակներ՝ Պլուտոնը, Հոմեան և Մակեմակեն։ Բացի այդ, ենթադրվում է, որ Արեգակնային համակարգի մոլորակների որոշ արբանյակներ, ինչպիսիք են Նեպտունի արբանյակ Տրիտոնը և Սատուրնի արբանյակ Ֆիբին, նույնպես առաջացել են այս շրջանում։

1992 թվականին Կոյպերի գոտու հայտնաբերումից ի վեր գոտու հայտնի մարմինների քանակն արդեն անցել է հազարը, և ենթադրվում է, որ Կոյպերի գոտու` 100 կմ գերազանցող տրամագծով ևս 70 000-ից ավել մարմիններ դեռ հայտնաբերված չեն։ Նախկինում կարծում էին, որ Կոյպերի գոտին հանդիսանում է կարճաժամկետ գիսաստղերի (որոնց ուղեծրերի պտույտի պարբերությունը պակաս է 200 տարուց) հիմնական աղբյուրը։ Սակայն դիտարկումները, որոնք իրականացվում են` սկսած 1990-ականների կեսերից, ցույց տվեցին, որ Կոյպերի գոտին դինամիկ կայուն է, և որ գիսաստղերի իրական աղբյուրը հանդիսանում է ցրված սկավառակը` դինամիկ ակտիվ շրջան, որն ստեղծվել է Նեպտունի դեպի դուրս ուղղված ազդեցության շնորհիվ 4,5 միլիարդ տարի առաջ։ Ցրված սկավառակի մարմինները, օրինակ՝ Էրիսը, նման են Կոյպերի գոտու մարմիններին, սակայն հեռանում են իրենց ուղեծրերով Արեգակից շատ հեռու (մինչև 100 ա.մ.)։

Պլուտոնը Կոյպերի գոտու խոշորագույն հայտնի մարմինն է։ Ի սկզբանե այն համարվում էր մոլորակ, բայց քանի որ պատկանում է Կոյպերի գոտուն, դասակարգվեց որպես գաճաճ մոլորակ։ Իր կազմով Պլուտոնը նման է Կոյպերի գոտու այլ մարմիններին, իսկ պտույտի պարբերությունը թույլ է տալիս նրան հատկացնել «պլուտինո» ենթախմբին։ Ի պատիվ Պլուտոնի` այս պահին հայտնի չորս գաճաճ մոլորակների ենթախումբն անվանում են «պլուտոիդներ»։

Կոյպերի գոտին չպետք է շփոթել հիպոթետիկ Օորտի ամպի հետ, որը գտնվում է հազարավոր անգամ ավելի հեռու։ Կոյպերի գոտու մարմինները, ինչպես նաև ցրված սկավառակի և Օորտի ամպի մարմինները դասում են տրանսնեպտունային մարմիններին (ՏՆՄ)։

Կոյպերի գոտու խոշորագույն մարմիններ

Համարը Անվանումը հասարակածային
տրամագիծը (կմ)
Մեծ կիսաառանցքը,
ա. մ.
Պերիհելի,
ա. մ.
Ապոհելի,
ա. մ.
Պտտման պարբերությունը
Արեգակի շուրջ (տարի)
Հայտնաբերվել է Ծանոթություն!
136199 Էրիս 2330+10/−10 67,84 38,16 97,52 559 2003 i
134340 Պլուտոն 2390 39,45 29,57 49,32 248 1930 i
136472 Մակեմակե 1500 +400/−200 45,48 38,22 52,75 307 2005 i
136108 Հոմեա ~1500 43,19 34,83 51,55 284 2005 i
134340 I Քարոն 1207 ± 3 39,45 29,57 49,32 248 1978
225088 2007 OR10 875-1400 67,3 33,6 101,0 553 2007 i
50000 Կվավար ~1100 43,61 41,93 45,29 288 2002 i
90482 Օրկ 946,3 +74,1/−72,3 39,22 30,39 48,05 246 2004 i Պլուտինո
55565 2002 AW197 940 47,1 41,0 53,3 323 2002 i
20000 Վարունա 874 42,80 40,48 45,13 280 2000 i
28978 Իքսիոն < 822 39,70 30,04 49,36 250 2001 i Պլուտինո
55637 2002 UX25 681 +116/−114 42,6 36,7 48,6 278 2002 i

Ծանոթագրություններ

Տես նաև

Արտաքին հղումներ

Tags:

Կոյպերի Գոտի Կոյպերի գոտու խոշորագույն մարմիններԿոյպերի Գոտի ԾանոթագրություններԿոյպերի Գոտի Տես նաևԿոյպերի Գոտի Արտաքին հղումներԿոյպերի ԳոտիԱմոնիակԱպարԱստերոիդների գոտիԱստղագիտական միավորԱրեգակԱրեգակնային համակարգԱրեգակնային համակարգի փոքր մարմինԲնական արբանյակԳաճաճ մոլորակՀոմեաՄակեմակեՄեթանՄետաղՄոլորակՆեպտունՈւղեծիրՊլուտոնՋուրՍառույցՍատուրն (մոլորակ)ՏիեզերքՏրիտոն (արբանյակ)ՔյուբիվանոՖիբի (Սատուրնի արբանյակ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Պարբերական աղյուսակԿրեատինինՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԿիստաՀայրենական մեծ պատերազմՍասնա ծռերում գործող անձանց անուններՆար-ԴոսՄայրցամաքԱմառԱրցախյան շարժումԿտավատԿաթվածՎիտամին B12 անբավարարությունԱրշակ ԲՍևանավանքԽուստուփԱրամ ԽաչատրյանՀայաստանի կուսակցությունների ցանկՍեռական հարաբերությունԱշոտ Գ ՈղորմածՇաքիի ջրվեժԱրշակունիներՄիացյալ ԹագավորությունԳուրգեն ՄահարիԱրծվաշենՀեպատիտ CԹուրք-հայկական պատերազմ (1920)Ածական անունՀայ գրերի գյուտՀատակումՀովհաննես ՇիրազԿրիաներԱլեքսանդր ՄակեդոնացիԲառարանՓայծաղԱնտառԽոր ՎիրապԻսլամՇրջակա միջավայրՏիգրան ՊետրոսյանԵրաժշտական գործիքներՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԵվրասիաԻրավունքԿրծքագեղձի քաղցկեղՓոշոտումԽոստումը (ֆիլմ, 2016)Կիլիկիայի հայկական թագավորությունՍինդրիկԱլերգիաՄյունխհաուզենի համախտանիշՆիդերլանդներՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՆևրոզներՍերմԱլբերտ ԱզարյանՄոնա ԼիզաՄինչամուսնական սեքսԱնահիտ ՊարսամյանՄագնեզիումՏարերային աղետներԲրազիլիաԱվետիք ԻսահակյանՀապավումՖրանսիաՄրգաշատԷրեբունի ամրոցՊարզ նախադասությունԻբուպրոֆենԲջջային հեռախոսԳյումրիՊեպոԱրևածաղիկՄոնթե Մելքոնյան🡆 More