Մարտ: հուլյան և գրիգորյան օրացույցներում երրորդ ամիսը

Մարտ, տարվա երրորդ ամիսն է, ունի 31 օր։ Անունն ստացել է հռոմեացիների պատերազմի Մարս աստվածի անունից։ Հյուսիսային կիսագնդում գարնան առաջին ամիսն է։

<< Մարտ >>
Կի Եկ Եք Չո Հի Ու Շա
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
2024
Մարտ: Անունն այլ լեզուներով, Նշանավոր օրեր, Հայաստանում նշվող օրեր

Մինչև Գրիգորյան տոմարի գործածությունը մարտը եղել է հռոմեական օրացույցի առաջին ամիսը։

Հայկական տոմարում մարտը համընկնում է արեգ ամսվա հետ։

Անունն այլ լեզուներով

Եվրոպական լեզուներում մարտ անունը հիմնականում ունի նույն՝ լատինական ծագումը, բացառությամբ մի քանիսի։ Մասնավորապես, ֆիններեն ասում են maaliskuu՝ հողի ամիս, նկատի ունենալով այն, որ այդ ամսում հողը երևում է ձյան տակից, ուկրաիներեն՝ березень« (береза «կեչի» բառից), լիտվաներեն՝ kovas, որը նշանակում է սերմնագռավ։

Նշանավոր օրեր

  • Մաթեմատիկայի համաշխարհային օրը մարտի առաջին չորեքշաբթին;
  • Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին;
  • Պի թվի օրը՝ մարտի 14-ին;
  • 1848 թ. հունգարական հեղափոխության օրը՝ մարտի 15-ին;
  • Սուրբ Պատրիկի օրը՝ մարտի 17-ին;
  • Գիշերահավասարի օրը՝ մարտի 19-ից 21-ը;
  • Նավրուզի օրը, Նոր տարին Իրանում և մի շարք այլ երկրներում՝ մարտի 21-ին;
  • Ֆրանկաֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 22-ին;
  • Պակիստանի օրը՝ մարտի 23-ին;
  • Լեհ-հունգարական բարեկամության օրը՝ մարտի 23-ին;
  • 1821 թ. Հունաստանի ազատագրական պատերազմի տոնակատարությունը՝ մարտի 25-ին;
  • 1971 թ. Բանգլադեշի անկախության օրը՝ մարտի 26-ին;
  • Ամառվա օրը Ալբանիայում մարտի 14-ին։

Հայաստանում նշվող օրեր

Մարտի 8-ը Հայաստանում նշվում է որպես Կանանց միջազգային օր։

Հայ առաքելական եկեղեցին մարտ ամսին նշում է Սուրբ Զատիկը, նրա հաջորդող մեռելոցը և նախորդող Ավագ Ուրբաթը։

Բառաստեղծում

Բանահյուսություն

Ժողովրդի մեջ մարտ ամիսն ունի փոփոխական բնավորություն ունեցողի համբավ։ Ըստ ավանդույթի, դա գալիս է նրանից, որ սկզբում այդ ամիսը չի եղել և հետո, երբ որոշվեց ստեղծել մարտ ամիսը, դա արվեց մյուս ամիսներից յուրաքանչյուրից մի քանի օր վերցնելով և հավաքելով մի տեղ։ Եվ, քանի որ, տարբեր ամիսներն ունեին տարբեր բնավորություններ, ապա ստացվեց, որ մարտ ամիսը արդյունքում իր մեջ հավաքեց այդ բնավորությունները։

Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բնորոշմամբ, «մարտը մի գիժ ամիս է, որ մարդու հանգիստ չի տալիս, մի օր արև օր կանի, մյուս օրն՝ անձրև ու քամի»։

Կենդանաշրջանի նշաններ

Մարտ ամսում ծնվածների կենդանաշրջանի նշաններն են՝

  • Ձկները՝ մինչև մարտի 20-ը ծնվածների համար;
  • Խոյը՝ մարտի 21-ից հետո ծնվածների համար։
Մարտ: Անունն այլ լեզուներով, Նշանավոր օրեր, Հայաստանում նշվող օրեր 
Մարտ ըստ Les Très Riches Heures du duc de Berry

Tags:

Մարտ Անունն այլ լեզուներովՄարտ Նշանավոր օրերՄարտ Հայաստանում նշվող օրերՄարտ ԲառաստեղծումՄարտ ԲանահյուսությունՄարտ Կենդանաշրջանի նշաններՄարտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Առնո ԲաբաջանյանԱրտաշատՀայկական մշակույթԽտությունՀայաստանի լեռներՄուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)ՄշակույթԻնդոնեզիաՄակարիոս IIIԱստղՎիկտոր ՀամբարձումյանԴլե ՅամանԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Մովսես ԽորենացիՍամվել (վեպ)Ալեն ՍիմոնյանՀայաստանի դրոշԱնահիտԻնքնաթիռՉարենցի կամար հուշարձան (Ողջաբերդ)Աշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)Քառօրյա պատերազմՄեծապատիվ մուրացկաններՀայկական մուֆլոնԲարդ նախադասությունՀովհաննես ՉեքիջյանՓսորիազԱստվածաշունչՀերհերի ձորԲրազիլիաԲաժանարարների աղյուսակԷպոսՄանրանկարչությունԹբիլիսիԴրաստամատ ԿանայանՇեղանկյունԽաչքարՀարավային ԿորեաՍիամանթոՕձերՍեռական հերպեսՀրանտ ՄաթևոսյանՀայաստանի քաղաքներըՎարդգես ՍուրենյանցԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՁիԱվետիք ԻսահակյանԹմրամիջոցՀնդկաստանՎիլհելմ ՍտեյնիցՆապաստակներՍողոմոնի երգերըՍիլվա ԿապուտիկյանԿանադաԵգիպտոսՖայլ ՈւկրաինաՆորավանքՀայոց այբուբենի հուշարձանՄարդու կմախքՀաղպատի վանական համալիրՔրիստոնեությունԲայԿաթնասուններՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Եղիշե ՉարենցԿիստաՃապոնիաՔաղցկեղԲացառական հոլովՀյուսիսային ԱմերիկաՆեմեսիս (դիցաբանություն)Սասնա ծռերում գործող անձանց անուններՏուբերկուլոզԹալեաթ փաշաՏիգրան Մեծ🡆 More