Ամիս

Ամիս (լատին․՝ mēnsis, հունարեն՝ μήνας), Երկրի շուրջը Լուսնի պտույտով պայմանավորված ժամանակամիջոց։ Ամիս հասկացությունը, ինչպես և նրա անվանումը, գրեթե բոլոր ժողովուրդները կապել են Լուսնի հետ։

Լուսնի տեսանելի շարժում

Ամիս 

Լուսինը Երկրի միակ արբանյակն է և ամենամոտ երկնային մարմինը։ Մոլորակների նման Լուսինը հաստատուն դիրք չունի և աստղերի նկատմամբ շարժվում է արևմուտքից դեպի արևելք։ Հին աշխարհի աստղագետները նրան դասել են մոլորակների շարքը։ Աստղերի և մոլորակների նկատմամբ նրա շարժումը նկատվում է անգամ մեկ-երկու ժամվա դիտումների ընթացքում։ Եթե նշենք Լուսնի դիրքը աստղերի նկատմամբ, և սպասենք մինչև մի պտույտ կատարի և նորից վերադառնա այդ նույն դիրքին, ապա դրա համար կպահանջվի միջին հաշվով 27,32 օր կամ 27 օր 7 ժ. 43 ր. 11,5 վ.:Այսինքն ՝ օրական Լուսինը երկնային սֆերայի վրա կտեղաշարժվի 13°,2:

Աստղային կամ սիդերիկ ամիս

Արեգակի օրական տեղաշարժը կազմում է մոտ 1°:Այսպիսով Արեգակի նկատմամբ Լուսինը շարժվում է օրական 13°,2–1°=12°,2:Լուսնի պտտման այս պարբերությանը ընդունված է անվանել աստղային կամ սիդերիկ (սիդերական) ամիս։ Աստղային ամսվա տևողությունը փոփոխվում է մինչև ±6 ժամ։ Դրա պատճառն այն է, որ Լուսնի շարժումը ենթարկվում է ուժեղ խանգարումների, որի հետևանքով փոխում են նրա ուղեծրի էլեմենտները։

Լուսնի փուլեր

Ամիս 
Լուսնի փուլերը Նորալուսին, Մահիկ, Առաջին քառորդ, Լիալուսին, Վերջին քառորդ
Ամիս 
Լուսնի փուլերը Նորալուսին Մահիկ Առաջին քառորդ Լիալուսին Վերջին քառորդ

Լուսնի շարժման հետ կապված անընդհատ փոփոխվում է նրա տեսքը։ Մերթ երևում է լրիվ, մերթ կիսով չափ կամ բոլորովին չի երևում։ Լուսնի տեսքի այդ փոփոխությունները կոչվում են փուլեր։ Լուսնի փուլերն են

  • Նորալուսին (Երբ Լուսինը գտնվում է Երկրի և Արեգակի միջև և դեպի Երկիր է նայում միայն նրա խավար կիսագունդը, և հետևապես նա չի երևում)։
  • Մահիկ (Դիրք,երբ լուսինը երևում է ավելի կամ պակաս չափով)։
  • Առաջին քառորդ (Փուլ է, երբ Երկրից դեպի Լուսին ու Արեգակ տարված ուղղությունները կազմում են 90°-ի անկյուն, այլ կերպ ասած՝ երբ նրանց երկայնությունները տարբերվում են 90°-ով և 270°,Լուսնի դեպի Երկիր նայող կիսագնդի կեսը լուսավոր է, կեսն էլ խավար։ Երկնքի ֆոնի վրա Լուսինը մեզ երևում է կիսով չափ)։
  • Լիալուսին (Նորալուսնի ժամանակ Լուսնի երկայնությունը հավասար է Արեգակի երկայնությանը։ Դրան հակադիր փուլը Լիալուսինն է և այս դեպքում դեպի Երկիր է նայում միայն նրա լուսավորված կիսագունդը,Լիալուսնի դեպքում Լուսինը տրամագծորեն հակառակ է Արեգակին, և նրա երկարությունը տարբերվում է Արեգակի երկարությունից 180°-ով)։
  • Վերջին քառորդ (Առաջին քառորդին՝ տրամագծորեն նույն կերպ փուլ)։

Սինոդիկ ամիս

Երկու հաջորդական համանուն փուլերի միջև ընկած ժամանակամիջոցը կոչվում է սինոդիկ ամիս։ Նա միջին հաշվով հավասար է 29,53 օրվա կամ 29 օր 12 ժ 44ր 3վ։ Այդ պարբերությունը փոփոխվում է ±6 ժամով, Լուսնի ուղեծրի էքսցենտրիսիտետի փոփոխման հետևանքով։ Սինոդիկ և սիդերիկ ամիսների տարբերությունը կազմում է 2,21 օր (Սինոդիկ ամիսը երկար է սիդերիկ ամսից) ։ Մի դեպքում Լուսնի շարժումը քննության է առնվում անշարժ աստղերի, իսկ մյուս դեպքում՝ շարժվող Արեգակի նկատմամբ։

Արևադարձային ամիս

Լուսնի Երկրի շուրջ պտտվելու պարբերություն,որը հաշվարկվում է նույն երկայնությամբ։ Արևադարձային տարվա մեջ եղած իրական արեգակնային օրերի տևողությունների միջին թվաբանականը, որը միջին արեգակնային օրն է և հավասար է 27 օր 7 ժ 43 ր 4,66 վ։

Լուսնահանգույցներ

Լուսնի տեսանելի ճանապարհի հարթությունը չի համընկնում խավարածրի հարթության հետ, այլ թեք է նրա նկատմամբ 5° 9՛-ով։ Այդ երկու մեծ շրջանագծերի հատման կետերն ընդունված է անվանել լուսնահանգույցներ:Լուսնահանգույցները լինում են երկու տեսակի՝ վերելման և վայրիջման:Երկու հանգույցները միացնող գիծը՝ հանգուցագիծ։ Երբ վերելման հանգույցը համընկնում է գարնանային գիշերահավասարի կետի հետ, Լուսնի հակումը կազմում է 23°27′+5°9′=28°36′:Իսկ երբ գարնանային գիշերահավասարի կետի հետ համընկնում է վայրիջման հանգույցը,հակումը կազմում է 23°27′-5°9′=18°18′:Լուսնի մյուս կարևոր «անհավասարությունը» դա ապսիդների գծի պտույտն է նրա շարժման ուղղությամբ։ Դրա հետևանքով փոխվում է ուղեծրի դիրքը և աճում է նրա երկրամոտ կետի երկայնությունը՝ 8,85 տարում հասնելով 360°-ի։


Դրակոնիկական ամիս

Դրակոնիկական ամիսը երկու համանուն հանգույցներով Լուսնի կենտրոնի երկու հաջորդական անցումների միջև ընկած ժամանակամիջոցն է։ Նրա տևողությունը հավասար է 27 օր 5ժ 5ր 36վ կամ 27,21 օր։ Սիդերիկ ամիսը դրակոնիկական ամսից մեծ է 0,11 օրով։

Անոմալիստական ամիս

Անոմալիստական ամիսը երկրամոտ կետով Լուսնի իրար հաջորդող անցումների միջև ընկած ժամանակամիջոցն է։ Տևողությունը՝ 27 օր 13ժ 18ր 33վ կամ 27,55 օր։ Սիդերիկ ամիսը փոքր է անոմալիստական ամսից 0,23 օրով։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Բ. Ե. Թումանյան, Լ. Ա. Վաթյան «Ընդհանուր աստղագիտություն» Երևան 1960 թ. 1շ
Ամիս  Ընթերցե՛ք «ամիս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Ամիս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 319 Ամիս 

Tags:

Ամիս Լուսնի տեսանելի շարժումԱմիս Աստղային կամ սիդերիկ ամիսԱմիս Լուսնի փուլերԱմիս Սինոդիկ ամիսԱմիս Արևադարձային ամիսԱմիս ԼուսնահանգույցներԱմիս ԾանոթագրություններԱմիս ԳրականությունԱմիսԵրկիրԼատիներենԼուսինՀունարեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄանրանկարչությունՆիկոլ ՓաշինյանԹաթուլ ԿրպեյանՀերպեսԶվարթնոցի տաճարԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՊատվի համար (դրամա)ԿալցիումԼեոնիդ ԱզգալդյանՓղերՀայկական ատոմային էլեկտրակայանՔաղցկեղՀայաստանի զինված ուժերԻնտերնացիոնալեԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀայաստանի կենտրոնական բանկՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՎանի թագավորության արքաների ցանկԵղջերուՄարսողական համակարգՀանգՀրաչյա ԱճառյանՀղիություն (մարդ)ԼուսինԴեղաբույսերՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Բաշ-Ապարանի ճակատամարտԲարդիՏիգրան ՀամասյանՀայաստանի թռչունների ցանկԱլմա-Աթայի հռչակագիրԵղջերուներՎինսենթ վան ԳոգԱնալ սեքսՅուպիտեր (մոլորակ)Արգանդի միոմաԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԿիստաԱրտաշատԱնանիա ՇիրակացիՀրամայական եղանակԲիբլիական (պոեմ)ՋրհեղեղԹեհրանԻնդոնեզիաՍիամանթոՀապավումՍմբատ Ա ՆահատակՀեքիաթՍրտի կծկումների հաճախականությունԿոստանդնուպոլիսՊոլ ՄորֆիԼյարդի հիվանդություններՍինգապուրՇաղկապՍրտամկանի ինֆարկտԱշտարակ (քաղաք)Ղազարոս ԱղայանՍտամոքս44-օրյա պատերազմԱրծիվներՀայկական առածներ և ասացվածքներՔրոնիկ լիմֆոցիտար լեյկեմիաՍինուսիտԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԹռչուններՍպիտակ ձին (պատմվածք)Ժենգյալով հացԱրտաշեսյանների թագավորությունՍտորոգյալՄիսաք ՄեծարենցՂազախստանՊապ թեստՄայր Հայաստան հուշահամալիրՎիտամին EԳեղարդի վանք🡆 More