«ՄաքԴոնալդս» կորպորացիա (անգլ.՝ McDonald's Corporation), արագ սննդի կետերի ամերիկյան անդրազգային կորպորացիա։ Հանդիսանում է արագ սննդի համաշխարհային ամենամեծ ցանցը։ Օրական սպասարկում է 64 միլիոն հաճախորդի։ «ՄաքԴոնալդսի» գլխամասը գտնվում է Չիկագո քաղաքում, որը պաշտոնապես ստեղծվել է 1955 թվականին՝ գործարար Ռեյ Քրոքի կողմից։ Վերջինս ձեռք էր բերել փոքր համբուրգերային բիստրոների ցանց, որը պատկանում էր եղբայրներ՝ Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդներին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՄաքԴոնալդս | |
---|---|
Տեսակ | արագ սննդի ռեստորանների ցանց, բիզնես ձեռնարկություն, ապրանքային նշան և հանրային ընկերություն |
Անվանված է ի պատիվ | ՄաքԴոնալդ եղբայրներ |
Հիմնադրված է | մայիսի 15, 1940 |
Հիմնադիր | Ռեյ Կրոկ և ՄաքԴոնալդ եղբայրներ |
Վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Chris Kempczinski? |
Արդյունաբերություն | quick service restaurant sector?, հասարակական սնունդ, accommodation and food service activities? և food and tobacco industry? |
Ընդհանուր ակտիվներ | ▲52,6 մլրդ $ (2020) |
Հասույթ | ▼23,2 մլրդ $ (2022) |
Աշխատողների թիվ | ▼200 000 մարդ (դեկտեմբերի 31, 2020) |
Ստորաբաժանումներ | McCafé |
Դուստր ընկերություններ | McDonald's Canada? |
Սեփականատեր | The Vanguard Group, BlackRock և State Street Corporation |
Կայք | mcdonalds.com(անգլ.) |
Բորսա | NYSE: MCD և Տոկիոյի ֆոնդային բորսա |
McDonald's Վիքիպահեստում |
ՄաքԴոնալդսն աշխարհի համբուրգերների ամենամեծ ռեստորանային ցանցն է։ Այն օրական ընդունում է 68 միլիոն հաճախորդ աշխարհի 119 երկրներից։ Փաստացիորեն հիմնադրվել է 1940 թվականին, երբ Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդները Սան Բերնարդինո քաղաքում (HGЯO) բացեցին արագ սննդի կետ։ Ավելի ուշ՝ 1948 թվականին նրանց է միանում գործարար Ռեյ Քրոքը, ով էլ հենց հիմնում է առաջին համբուրգերի ռեստորանը՝ Սան Բերնարդինոյում։ Հետագայում ճաշացանկը համալրվում է նոր ուտեստներով։ Դրանցից էին չիզբուրգերները, ֆրանսիական ֆրիները, տապակած ճուտը, ըմպելիքները, կաթնային շեյքերը, զանազան աղցաններն ու ձկնեղենը և այլ մթերքներ։
Որպես անվանում «ՄաքԴոնալդս»-ը Ամերիկյան առևտրի շուկայում առաջին անգամ հայտնվել է 1961 թվականի մայիսի 6-ին։ Նույն տարվա սեպտեմբերի 13-ին ստեղծվեց նաև տարբերանշանը՝ լատիներեն «M»-տառի գծապատկերով և 1968 թվականի 18-ին այն դարձավ ոսկեձույլ կամարիկ։ Առաջին ֆրենչայզային ռեստորանը բաց է անում Ռեյ Քրոքը Իլինոյսում։
«ՄաքԴոնալդսը» մասնաճյուղեր ունի հետևյալ պետություններում՝
This article uses material from the Wikipedia Հայերեն article ՄաքԴոնալդս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.