Դոմինիկան (անգլերեն՝ Dominica, ֆրանսերեն՝ Dominique), կղզի պետություն է Վեստ Ինդիայում՝ Կարիբյան ծովում՝ Փոքր Անտիլյան կղզեխմբի Դոմինիկա կղզում, որի մայրաքաղաքն է Ռոզոն։ Ընդհանուր տարածքը կազմում է 754 կմ², իսկ ամենաբարձր կետը Դիաբլոտենն է՝ 1,447 մետր բարձրությամբ։ Դոմինիկայի բնակչությունը կազմում է 71,293 մարդ 2011 թվականի գնահատմամբ։
Դոմինիկա | ||||
---|---|---|---|---|
| ||||
Ազգային օրհներգ՝ Isle of Beauty, Isle of Splendour | ||||
| ||||
Մայրաքաղաք | Ռոզո | |||
Ամենամեծ քաղաք | capital | |||
Պետական լեզուներ | Անգլերեն | |||
Կառավարում | Պառլամենտական Հանրապետություն | |||
- | Նախագահ | Նիկոլաս Լիվերպուլ | ||
- | Վարչապետ | Ռուզվելտ Սկերիտ | ||
Անկախություն | Մեծ Բրիտանիայից | |||
- | Հայտարարված | Նոյեմբեր 3 1978 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 754 կմ² (184-րդ) | ||
- | Ջրային (%) | 1.6 | ||
Բնակչություն | ||||
- | 2009 նախահաշիվը | 72,660 (195-րդ) | ||
- | 2003 մարդահամարը | 71,727 | ||
- | Խտություն | 105 /կմ² (95րդ) 272 /մղոն² | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | $727 միլիոն | ||
- | Մեկ շնչի հաշվով | $10,132 | ||
ՄՆԶԻ (2007) | 0.814 (բարձր) (73րդ) | |||
Արժույթ | Արևելյան Կարիբյան Դոլար (XCD) | |||
Ժամային գոտի | UTC (ՀԿԺ–4) | |||
Ազգային դոմեն | .dm | |||
Հեռախոսային կոդ | ++1-767 |
Մակերևույթը լեռնային է։ Կենտրոնում գտնվում է կղզու ամենաբարձր կետը՝ Դյաբլոտեն հրաբուխը (1447 մ)։
Կղզին հայտնագործել է Ք. Կոլումբոսը 1493 թվականի նոյեմբերի 3-ին, և քանի որ այդ օրը կիրակի էր, այն անվանել է Դոմինիկա, որը թարգմանաբար նշանակում է կիրակնօրյա։ Երկիրը եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անկախություն է ձեռք բերել 1978 թվականին։
Կլիման արևադարձային է։ Հաճախակի են արևադարձային փոթորիկները։
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են ադամաթուզ, կոկոսյան արմավենի, կակաո, ցիտրուսներ և այլն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկա» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Դոմինիկա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.