Խաչելություն Ֆերդինանտից Եւ Սանչայից

«Խաչելություն» Ֆերդինանտից և Սանչայից (իսպ.՝ Crucifijo de don Fernando y doña Sancha), մոտ 1063 թվականի փղոսկրյա փորագրությամբ արվեստի գլուխգործոց Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում։ Այն Ֆերդինանտ I թագավորը և Լեոնի թագուհի Սանչան նվիրաբերել են Լեոնի Սան Իսիդոր տաճարի կահավորման համար։

Խաչելություն Ֆերդինանտից Եւ Սանչայից
«Խաչելություն» Ֆերդինանտից և Սանչայից
[[Պատկեր:
Խաչելություն Ֆերդինանտից Եւ Սանչայից
|280px|]]
'
բարձրություն53 սմ, Քրիստոսի պատկերը՝ 305 մմ
լայնություն34.5 սմ
խորություն1 սմ
Խաչելություն Ֆերդինանտից Եւ Սանչայից

Խաչը Քրիստոսի մարմինը պատկերող իսպանական ամենավաղ գործերից է, քանզի ոսկե, փղոսկրյա, փայտե նմանօրինակ գործերը եղել են առանց պատկերների։ Արքայական նվերը նկարագրվում է որպես «Փրկչի պատկերով փղոսկրե խաչ»։

Քրիստոսի խաչելությամբ պատկերն ունի 52 սմ բարձրություն, 34,5 սմ լայնություն, Քրիստոսի պատկերը՝ 305 մմ բարձրություն։ Քրիստոսը կերտված է ամբողջ հասակով, գլուխը դեպի ձախ, աչքերը՝ բաց։ Ոտքերից յուրաքանչյուրն առանձին գամված է խաչին։ Աջ ձեռքի մատները բացակայում են։ Գոտկատեղի կտորը ծածկում է ծնկները և կապված է իրանին։ Ոտքերը և մարմինն ուղղահայաց են։ Հետևի կողմում կա ազատ տարածք՝ որպես սուրբ մասունք օգտագործելու համար։

Հակառակ կողմում բույսերի, կենդանիների և մարդկանց միահյուսված պատկերներ են, որոնք կամ բարձրանում են դրախտ, կամ իջնում դժոխք։ Քրիստոսի պատկերի վերևում կա մակագրություն.

IHSNAZA
RENUSREX
IUDEORU

որը թարգմանաբար նշանակում է. «Հիսուս Նազովրեցին, հրեաների թագավորը»։ Փղոսկրյա մակագրության վերևում պատկերված է՝ ինչպես է հարություն առած Քրիստոսը տանում իր խաչը։ Խաչի ներքևի մասում՝ խաչված պատկերից վար, Ադամի ֆիգուրն է, իսկ դրանից ներքև՝ մակագրություն.

FREDINANDUSREX
SANCIAREGINA

ներկայացնում է Ֆերդինանտի և Սանչայի կատարած աշխատանքը։ Խաչի հակառակ կողմում բացի բույսերից՝ կենտրոնում տիրոջ գառն է, իսկ անկյունային չորս թևերում՝ Չորս ավետարանիչների խորհրդանիշերը։

Գրականություն

Ծանոթագրություններ

Tags:

1063Ազգային հնագիտական թանգարան (Մադրիդ)Իսպաներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Էդուարդ ՔալանթարյանԶուգահեռագիծԹոքերԽոր ՎիրապԽնկո ԱպերԹութքՄարդ բանականԲագրատունիների թագավորությունՎանաձորՄիգրենԱրատտաԵգիպտոսԿաթոլիկ եկեղեցիԱրարատ-73-ին նվիրված արձանախումբՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԵռանկյան մակերեսԴերենիկ ԴեմիրճյանՀայաստանի առաջին հանրապետությունՀայկական ֆիլմերի ցանկԸնկուզենիԻսրայելԲառակապակցությունԹաթուլ ԿրպեյանՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտՍատուրն (մոլորակ)Դժոխք (Աստվածային կատակերգություն)Գրիգոր ԼուսավորիչՀայկական առածներ և ասացվածքներԿիպրոսի դրոշՀին ՀռոմԿալցիումԽաչակրաց արշավանքներՌուսական կայսրությունԵրազահանԳորշ գայլԴիկլոֆենակՄիզոպրոստոլԵվրոպաԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՄոտիվացիաՇախմատՄողեսներՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)Գրիգոր ՆարեկացիՍուրբ Յոթ ՎերքԵվրոպայի դրոշներԿատուներԴաշտանային ցիկլՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԹեհրանի կոնֆերանսԱրագածոտնի մարզԳենետիկաՎբեթՄարո ՄարգարյանԿրծքագեղձի քաղցկեղԱրտիստը (Շիրվանզադե)Ուղղանկյուն եռանկյունԿրիաներԼևոմեկոլՎիքիպահեստՄարդու իրավունքներՀենրիխ ՄխիթարյանԱռաջավորասիական ընձառյուծՊապ թեստԱրջերԼիմֆոմաԳեղամ ՍարյանՊաբլո ԷսկոբարՀայկ նահապետՀռոմի թագավորության պատմությունԱծական անունՀորոսկոպՄանուշակԱնգկոր ՎատԽաղաղ օվկիանոս🡆 More