Թոքաբանություն

Թոքաբանություն (/ˌpʌlməˈnɒlədʒi/, /ˌpʊlməˈnɒlədʒi/, լատին․՝ pulmō, -ōnis, հունարեն՝ suffix -λογία -logía), բժշկական մասնագիտություն, որը զբաղվում է շնչառական համակարգի հիվանդություններով։ Որոշ երկրներում հայտնի է նաև respirology, respiratory medicine, կամ chest medicine անուններով։

Թոքաբանություն
Թոքաբանություն
Տեսակբժշկական մասնագիտություն և գիտական բնագավառ
Ենթադասներքին հիվանդություններ և մանկաբուժություն
Մասն էներքին հիվանդություններ
Կազմված էՖթիզիատրիա
MeSHH02.403.429.675
Թոքաբանություն Pulmonology Վիքիպահեստում

Թոքաբանությունը համարվում է ներքին հիվանդությունների ճյուղ և կապված է ինտենսիվ թերապիայի բժշկության հետ։ Թոքաբանները հատուկ պատրաստված են կրծքավանդակի հիվանդությունների, մասնավորապես թոքաբորբի, ասթմայի, տուբերկուլյոզի, էմֆիզեմայի և կրծքավանդակի այլ վարակների համար։

Թոքաբանության բաժանմունքը սերտորեն համագործակցում է այլ մասնագիտությունների հետ, ինչպիսիք են՝ սրտանոթային վիրաբուժությունը և սրտաբանական բաժանմունքները։

Թոքաբանության ամսագրեր

  • Շնչառական խնամքի ամերիկյան ասոցիացիա
  • Կրծքավանդակի բժիշկների ամերիկյան քոլեջ
  • Թոքերի ամերիկյան ասոցիացիա
  • Կրծքավանդակի ամերիկյան ասոցիացիա
  • Կրծքավանդակի բրիտանական ասոցիացա
  • Շնչառության եվրոպական ասոցիացիա

Թոքաբանության պատմություն

Թոքաբանության ոլորտին առնչվող առաջին խոշոր հայտնագործություններից մեկը թոքային շրջանառության հայտնաբերումն էր։ Ինչպես պնդում էր Գալենը, թթվածնով հարուստ արյունը հասնում է սրտի աջ կողմ, ապա միջնապատի փոքր «ծակոտիներով» անցնում է դեպի ձախ կողմ։ Սակայն, թոքային շրջանառության հայտնաբերումը հերքում է այս տեսությունը։ Տասներեքերորդ դարի անատոմիստ և ֆիզիոլոգ Իբն Ալ-Նաֆիսը ճշգրիտ տեսություն է ներկայացրել, որ սրտի երկու կողմերի (փորոքների) միջև «ուղիղ» կապ չկա։ Նա կարծում էր, որ արյունը պետք է անցած լինի թոքային զարկերակի, թոքերի միջով և հետ վերադառնա դեպի սիրտ, որպեսզի թթվածնով հարուստ արյուն արտամղվի դեպի օրգանիզմ։ Շատերի կարծիքով սա թոքային շրջանառության առաջին գիտական նկարագրությունն էր։

Թոքային բժշկությունը որպես բժշկական մասնագիտության ճյուղ սկսել է զարգանալ միայն 1950-ականներին։ Ուիլյամ Ուելչը և Ուիլյամ Օսլերը հիմնել են կրծքավանդակի ամերիկյան ընկերություն կազմակերպությունը տուբերկուլյոզի ուսումնասիրման և կանխարգելման համար։ Թոքերի տուբերկուլյոզի վարումը, բուժումը և ուսումնասիրությունը ճանաչվում է որպես առանձին առարկա՝ ֆթիզիատրիա։

Թոքաբանություն և դրա արդիականություն բժշկական այլ ոլորտներում

Շնչառական համակարգի վիրահատությունը սովորաբար կատարվում է սրտանոթային վիրաբուժության(կամ կրծքային վիրաբուժության) մասնագետների կողմից, թեև փոքր պրոցեդուրաները կարող են իրականացվել թոքաբանների կողմից։ Թոքաբանությունը սերտորեն կապված է ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հետ, երբ գործ ունենք արհեստական շնչառության կարիք ունեցող հիվանդների հետ։ Կան վերապատրաստման ծրագրեր, որոնք թույլ են տալիս բժիշկներին միաժամանակ ստանալ թոքային և ինտենսիվ թերապիայի բժշկության գծով վկայական։ Ինտերվենցիոն թոքաբանությունը համեմատաբար նոր ոլորտ է թոքային բժշկության մեջ, որը վերաբերում է այնպիսի պրոցեդուրաների կիրառմանը, ինչպիսիք են բրոնխոսկոպիան և պլևրոսկոպիան՝ մի շարք թոքային հիվանդությունների բուժման համար։ Ինտերվենցիոն թոքաբանությունն ավելի ու ավելի է ճանաչվում որպես հատուկ բժշկական մասնագիտություն։

Ախտորոշում

Թոքաբանը սկսում է ախտորոշման գործընթացը, երբ առկա են՝

Ֆիզիկալ ախտորոշումը նույնքան կարևոր է

Քանի որ սրտի բազմաթիվ հիվանդությունների ժամանակ կարող են լինել թոքային նշաններ, սովորաբար պահանջում է սրտի մանրակրկիտ հետազոտություններ։

Պրոցեդուրաներ

Կլինիկական պրոցեդուրաներ

Թոքերի կլինիկական միջամտությունները ներառում են հետևյալ թեստերը և հետազոտությունները։

  • Արյան բժշկական լաբորատոր հետազոտություն (արյան անալիզ)։ Երբեմն պահանջվում է նաև զարկերակային արյան գազային կազմի ստուգում։
  • Սպիրոմետրիա՝ թոքերի կենսական տարողությունը չափելու մեթոդ է, որը չափվում է հատուկ սարքի մեջ փչելով։
  • Թոքերի ֆունկցիայի թեստավորում
  • Բրոնխոսկոպիա բրոնխոալվեոլյար լավաժով (BAL), էնդոբրոնխիալ և տրանսբրոնխիալ բիոպսիա
  • Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն
  • Համակարգչային շերտագրություն
  • Սցինտիգրաֆիա
  • Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա (հատկապես թոքերի քաղցկեղի դեպքում)
  • Պոլիսոմնոգրաֆիա՝ սովորաբար օգտագործվում է քնի ապնոէի ախտորոշման համար

Վիրահատական պրոցեդուրաներ

Սրտի և թոքերի հիմնական վիրահատությունները կատարում են կրծքային վիրաբույժները։ Թոքաբանները հաճախ կատարում են մասնագիտացված պրոցեդուրաներ՝ կրծքավանդակի կամ թոքերի ներսից նմուշներ ստանալու համար։ Նրանք օգտագործում են ռադիոգրաֆիկ մեթոդներ թոքերի և սրտի անոթները դիտելու համար։

Բուժում և թերապևտիկ միջոցներ

Թոքային հիվանդությունների մեծ մասը ենթարկվում են դեղորայքային բուժման ինհալացիայի (բրոնխոդիլատորներ և ստերոիդներ), հակաբիոտիկների, և լեյկոտրիենային անտագոնիստների միջոցով։ Ինհալատորները կիրառվում են թոքերի բորբոքային հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են ասթման կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը։ Թթվածնային թերապիան հաճախ անհրաժեշտ է լինում ծանր շնչառական հիվանդությունների դեպքում (էմֆիզեմա և թոքային ֆիբրոզ)։

Թոքային վերականգնումը հատուկ մասնագետների կողմից թոքային հիվանդություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին ուղղված ծառայություն է, որի նպատակն է պահպանել անհատի անկախության և համայնքում գործունեության առավելագույն մակարդակը։ Թոքերի ռեաբիլիտացիան նպատակ ունի կրթել հիվանդին, ընտանիքին և բարելավել հիվանդի կյանքի ընդհանուր որակը և հիվանդության ելքը։ Միջամտությունները կարող են ներառել շնչառական վարժություններ, էմոցիոնալ աջակցություն, թթվածնային թերապիա և ոչ ինվազիվ մեխանիկական օդափոխություն։ Այս նպատակները տեղին են շնչառական ռեզերվների նվազմամբ ցանկացած հիվանդի համար, օրինակ՝ թոքերի օբստրուկտիվ հիվանդության կամ նյարդամկանային թուլության դեպքում։ Թոքերի ռեաբիլիտացիոն թիմը կարող է ներառել ռեաբիլիտացիոն բժիշկ, թոքային բժշկության մասնագետ, բժշկի օգնական և հարակից առողջապահական մասնագետներ, ներառյալ՝ ռեաբիլիտացիոն բուժքույր, լոգոպեդ, հոգեբան, սոցիոլոգ և այլոց։ Բացի այդ, շնչառական խաղերը օգտագործվում են երեխաների թոքերի ռեաբիլիտացիան իրականացնելու համար։

Կրթություն և վերապատրաստում

Թոքաբանություն 
Թոքաբան

Թոքաբան

Միացյալ Նահանգներում թոքաբանները այն բժիշկներն են, ովքեր բժշկական աստիճան (MD կամ DO) ստանալուց հետո ավարտում են օրդինատուրա ներքին բժշկության, որին հաջորդում է առնվազն երկու լրացուցիչ տարի թոքաբանության ենթամասնագիտությամբ վերապատրասման համար։ Թոքային բժշկության ոլորտում վերապատրաստումը բավարար կերպով ավարտելուց հետո բժշկին թույլատրվում է անցնել թոքային բժշկության խորհրդի հավաստագրման քննությունը։ Այս քննությունն անցնելուց հետո բժիշկն ստանում է վկայական՝ որպես թոքաբան։ Թոքաբանների մեծամասնությունն ավարտում է թոքային բժշկության և ինտենսիվ թերապիայի համակցված վերապատրաստումը երեք տարի տևողությամբ։

Մանկական թոքաբան

Միացյալ Նահանգներում մանկական թոքաբանները բժշկական աստիճան ստանալուց հետո (MD, DO, MBBS, MBBCh և այլն) ավարտում են մանկաբուժության օրդինատուրա, որին հաջորդում է առնվազն երեք տարի թոքաբանության ենթամասնագիտական վերապատրաստումը։ Մանկական թոքաբանները բուժում են շնչուղիների և թոքերի հիվանդությունները։

Թոքաբանության բժշկի օգնական

Բժիշկների օգնականները սովորաբար համագործակցում են թոքաբանության ոլորտում բժիշկների հետ։ Նրանք իրավասու են բժշկի թույլտվությամբ ախտորոշել և բուժել թոքային հիվանդությունները։

Գիտական հետազոտություններ

Թոքաբանները ներգրավված են շնչառական համակարգի ինչպես կլինիկական, այնպես էլ գիտական հետազոտություններում՝ սկսած շնչառական էպիթելի անատոմիայից մինչև թոքային հիպերտենզիայի բուժումը։ Գործում են գիտական հետազոտություններ թոքերի տուբերկուլյոզի և թոքերի քաղցկեղի պատճառներն ու հնարավոր բուժումը գտնելու համար։

Ծանոթագրություններ

Tags:

Թոքաբանություն Թոքաբանության ամսագրերԹոքաբանություն Թոքաբանության պատմությունԹոքաբանություն և դրա արդիականություն բժշկական այլ ոլորտներումԹոքաբանություն ԱխտորոշումԹոքաբանություն ՊրոցեդուրաներԹոքաբանություն Բուժում և թերապևտիկ միջոցներԹոքաբանություն Կրթություն և վերապատրաստումԹոքաբանություն Գիտական հետազոտություններԹոքաբանություն ԾանոթագրություններԹոքաբանությունԼատիներենՀունարենՇնչառական համակարգՕգնություն:IPA for English

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

SWOT վերլուծությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՕձունի տաճարԱրջերՄԻԱՎՄխիթարյան միաբանությունՍյունիքի մարզՀայաստանի զինանշանԱրշակ ԲԿարմիր գլխարկՊարագաներՏեղերի վանքԲյուրականի աստղադիտարանՍողոմոնի երգերըԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՄեր հայրենիքԲարդ համադասական նախադասությունԼևոն ԲԳրիգոր ԼուսավորիչԳլխավոր էջՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)ՎարդՇաղկապԱզատի ջրամբարՄուսա լեռան քառասուն օրըՀիսուսԸնտանիքԵրիկամաքարային հիվանդությունՄոսկվաԲարդ ստորադասական նախադասությունԴիզայնՔարտեզՈրդան կարմիրԵս և նաՕքսիդՀարավային ԿովկասՀայկական ատոմային էլեկտրակայանՏեսակարար ջերմունակությունԱրամ ԱսատրյանՄխիթար ՍպարապետԱլեքսանդրապոլի պայմանագիրԿատուներԴիկլոֆենակԵրաժշտությունՄարգինալացումԱրտաշեսյաններՑորենԱրամ ԽաչատրյանԱշտարակ (քաղաք)Պետրոս ԴուրյանԱլյումինՀայկական հարցԻնդոնեզիաԿանաչ դաշտը (պատմվածք)Կույր աղիքԷպոսՏերունական աղոթքԴերբայԱյբուբենՀայաստանի քաղաքներըՀրամայական եղանակԵվրոպական միությունԶատիկԱբովյան (քաղաք)Աշխարհի երկրներն ըստ բնակչությանՄհեր ՄկրտչյանՀամո ՍահյանԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՕհմի օրենքԲագրատունիների թագավորությունՀայերՎիքիպեդիաԲաթումի պայմանագիրՀակոբ ԿոջոյանԷկոլոգիաԱնահիտ ՊարսամյանՆյութափոխանակություն🡆 More