Գյուղատնտեսական Կենդանիներ

Գյուղատնտեսական կենդանիներ, մարդու կողմից գյուղատնտեսական միջավայրում պահվող ընտելացված անասուններ՝ անասնաբուծական արտադրանք (միս, ձու, կաթ և այլն), ինչպես նաև աշխատուժ ստանալու համար։

Գյուղատնտեսական Կենդանիներ
Խոշոր եղջերավոր անասունների նախիրը մարգագետնում արածելիս

Գյուղատնտեսական կենդանիները պահվում են շահույթ ձեռք բերելու նպատակով։ Անասնաբուծությունն համարվում է ժամանակակից գյուղատնտեսության բաղադրիչներից։ Գյուղատնտեսական կենդանիների բուծումն սկսվել է մարդու՝ որսորդությունից ու հավաքչությունից նստակյաց կյանք անցում կատարելուց հետո։

Մարմնակազմվածք

Գյուղատնտեսական կենդանիների մարմնակազմվածքը մորֆոլոգիական, կենսաբանական և տնտեսական առանձնահատկությունների միագումար է, որով կենդանին բնորոշվում է որպես մեկ ամբողջություն։ Գյուղատնտեսական կենդանիների մարմնակազմվածքը ձևավորվում է ժառանգականության և արտաքին պայմանների (մատղաշի աճեցման ձևերը, կենդանու կերակրումն ու խնամքը և այլն) ազդեցությամբ։ Կոնստիտուցիայի մասին ուսմունքը ծագել է դեռևս Հին Հունաստանում (Քսենոփոնի աշխատությունները և այլն), իսկ դրա հետագա գարգացմանը նպաստել են կենսաբանական և անասնաբուծական գիտությունների նվաճումները։ Գյուղատնտեսական կենդանիների մարմնակազմվածքը ուսումնասիրվում և գնահատվում է առավելապես էքստերիերային և ինտերիերային եղանակներով։ Հայտնի են կոնստիտուցիայի բազմաթիվ դասակարգումներ, որոնցից առավել ուշադրության են արժանի շվեյցարացի գիտնական Ու. Դյուրստի և սովետական գիտնական Պ. Կուլեշովի (Ե. Բոգդանովի և Մ. Իվանովի կողմից ճշտված) դասակարգումները։ Դյուրստի դասակարգման հիմքում ընկած են օրգանիզմի նյութափոխանակության բնույթն ու ինտենսիվությունը և մարմնի ձևի ու կառուցվածքի փոփոխությունները՝ կապված նյութափոխանակության հետ։ Ըստ այս դասակարգման տարբերում են կենդանիների հիմնական և զուգակցված երկուական տիպեր

  • շնչառական
  • մարսողական
  • շնչառական-մարսողական
  • մարսողական-շնչառական)

Պ. Կուլեշովը, ելնելով օրգանիզմի հյուսվածքների ու օրգանների համահարաբերակցական զարգացման օրինաչափություններից և տարբեր մթերատվության կենդանիների ուսումնասիրության տվյալներից, առաշարկել է 4 տիպ. ըստ մաշկի և Կմախքի զարգացման՝ կոպիտ և նուրբ, ենթամաշկի և մկանների՝ խիտ և փուխր, իսկ այս տիպերի զուգակցումներից ստացվում են՝

  • կոպիտ-խիտ
  • կոպիտ- փուխր
  • նուրբ-խիտ
  • նուրբ-փուխր

տիպեր։ Կաթնատու տավարի համար բնորոշ է նուրբ-խիտ տիպը, իսկ մսատուներին՝ նուրբ-փուխր։ Մ. Իվանովը տարբերել է նաև ուժեղ (ամուր), իսկ Ե. Բոգդանովը՝ չոր և թաց կոնստիտուցիա հասկացությունները։

Պահվածք

Գյուղատնտեսական Կենդանիներ 
Մատղաշներն անասնագոմում
Գյուղատնտեսական Կենդանիներ 
Անասունների կերակրումը գոմում

Գյուղատնտեսական կենդանիների պահվածքը խնամքի միջոցառումների համալիր է, որը ներառնում է տեղաբաշխումը, կերակրումը, զոոհիգիենիկ լավագույն պայմանների ստեղծումը, օրվա ռեժիմի պահպանումը։ Նպատակն է անասնապահական մթերքների արտադրության շահավետ կազմակերպումը, արտադրության ծավալի ավելացումը, կենդանիների մթերատվության բարձրացումը, նրանց անկորուստ վերարտադրությունը։ Կենդանիների պահվածքի համակարգը և եղանակը կախված են տվյալ վայրի բնատնտեսական պայմաններից, արտադրության տեխնոլոգիայից, բուծվող կենդանիների կենսաբանական առանձնահատկություններից, արտադրության ինտենսիվացման մակարդակից։

Կիրառվում են մի քանի համակարգեր, արոտային՝ կենդանիները (հիմնականում որոճողները), ամբողջ տարվա ընթացքում, կերակրվում են արոտավայրերում։ Մսուրաարոտային՝ կենդանիներին (խոշոր եղջերավորներ, ոչխար, եղջերու, ձի և այլն) ձմռանը պահում են անասնապահական շենքերում, ամռանը՝ արոտավայրերում։

Տարածված է առավելապես բարեխառն կլիմա և սահմանափակ արոտավայրեր ունեցող շրջաններում։ Մսուրաճամբարային՝ ձմռանը կենդանիները (խոշոր եղջերավորներ, խոզեր) գտնվում են շենքերում, ամռանը՝ ճամբարներում, որտեղ կանաչ կերն ստանում են հնձված վիճակում, մեծ մասամբ կիրառվում է բնական արոտավայրեր չունեցող շրջաններում։ Մսուրային կենդանիներն ամբողջ տարվա ընթացքում գտնվում են շենքերում։ Բնորոշ է խոշոր ֆերմաներին և արդյունաբերական տեխնոլոգիայով անասնապահական մթերքների արտադրական համալիրներին։ Շենքերում կենդանիների պահվածքի հիմնական ձևերը կապված և ազատ (խմբակային և անհատական) են։ Թռչնաբուծության մեջ ընդունված են հատակային կամ վանդակային պահվածքի ձևերը՝ միակամ բազմահարկ վանդակներում։ Անասնապահության առանձին ճյուղեր (խոզաբուծություն, թռչնաբուծություն) գրեթե ամբողջովին փոխադրվել են արդյունաբերական հիմքերի վրա, և այդ ճյուղերում արդեն մերժվում է արոտային պահվածքի անհրաժեշտությունը։

Կենդանիների պահվածքի ռեժիմը պահպանելու համար սահմանված են հատուկ նորմաներ, անասնապահական շենքերի ու սարքավորումների զոոհիգիենիկ պայմանների ստեղծումը, աշխատատար պրոցեսների մեքենայացումը, կերերի հերթականությունը, զբոսանքը, էլեկտրաէներգիայի, ջրի, ջեռուցման մատակարարումը և այլն։

Կերակրում

Գյուղատնտեսական կենդանիների կերակրման գիտության գլխավոր խնդիրներն են՝ կենդանիների համար անհրաժեշտ սննդանյութերի ուսումնասիրումը, կերերի սննդարարության արժեքի որոշումը, կերակրման նորմայի սահմանումը, կերային ռացիոնի կազմումը, կերակրման ճիշտ տեխնիկայի ու կազմակերպման հարցերի մշակումը։ Այն սկսել է զարգանալ 19-րդ դարի սկզբին։ Գերմանացի գիտնական Ա. Թեերն առաջինը ուսումնասիրեց կերի սննդարտարությունն ու կազմը, իսկ 20-րդ դարի սկզբներին Օ. Կելներն առաջարկեց կերերի գնահատման օսլայի համարժեքը։ Ռուսաստանում արժեքավոր աշխատանքներ են կատարել Ա. Ռուբեցը, Ն. Լունինը և այլք։ Հայաստանում կենդանիների կերակրման տարբեր հարցեր հայտնի են եղել դեռևս հնագույն ժամանակներից։ Այդ շրջանում կենդանիների համար որպես կեր օգտագործվել է արոտավայրերի ու մարգագետինների կանաչը, իսկ ձմռանը՝ կուտակված խոտը, հարդը, ծառի չորացած տերեները են։ Առանձին հայ գիտնականներ (Ղազար Փարպեցի, Փավստոս Բուզանդ, Ղևոնդ Ալիշան և այլք) իրենց մենագրություններում նկարագրել են կերաբույսերը, իսկ 12-րդ կամ 13-րդ դարում արաբերենից թարգմանված «Գիրք վաստակոց» աշխատության (հայերեն հրտ. 1877) մեջ ընդգրկված են կենդանիների կերակրման տարբեր հարցեր։ Այս կապակցությամբ ուշագրավ են նաև Ն. Տաղավարյանի «Կենդանաբուծություն» (անտիպ), Ս. Երեմյանի «Բառ-գիրք գործնական գիտութեանց» (Վենետիկ, 1900) և այլոց աշխատությունները։

Տեսակները

«Գյուղատնտեսական կենդանիներ» եզրույթն ինչ-որ չափով անորոշ է և կարող է սահմանվել լայն ու նեղ իմաստներով։ Լայն իմաստով՝ գյուղատնտեսական կենդանիներ են համարվում բոլոր այն ընտելացված կամ կիսաընտելացված անասունների սեռահասակային խմբերը, որոնց մարդիկ պահում և բուծում են կոմերցիոն նպատակներով։

Կենդանի / տեսակ Ընտելացվածություն Վայրի նախնի Առաջին ընտելացում/որս Առաջին ընտելացման/որսի վայր Ներկայիս կոմերցիոն օգտագործում Պատկեր
Ալպակա
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Վիկունյա Ք. ա. 5000 - 4000 Անդեր բուրդ, միս Գյուղատնտեսական Կենդանիներ 
Բանտենգ

կաթնասուն, խոտակեր

Ընտանի Բանտենգ Անհայտ Հարավ-Արևելյան Ասիա, Ճավա միս, կաթ, աշխատուժ Գյուղատնտեսական Կենդանիներ 
Բիզոն
կաթնասուն, խոտակեր
Սանձելի 19-րդ դարի վերջ Հյուսիսային Ամերիկա Միս, կաշի Գյուղատնտեսական Կենդանիներ 
Ուղտ
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Բակտրյան ուղտ, վայրի միասապատ ուղտ Ք. ա. 4000 - 1400 Ասիա Աշխատուժ, միս, կաթ ուղտամազ Գյուղատնտեսական Կենդանիներ 
Կատու
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Աֆրիկյան վայրի կատու Ք. ա. 7500 Մերձավոր Արևելք Դեզինսեկցիա, ընկերակցություն, միս Գյուղատնտեսական Կենդանիներ 
Տավար
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Նախնադարյան կով Ք. ա. 6000 Հարավ-Արևելյան Ասիա, Հնդկաստան, Հյուսիսային Ամերիկա (՞) Միս, կաթ, կաշի, աշխատուժ Գյուղատնտեսական Կենդանիներ 
Եղջերու
կաթնասուն, խոտակեր
Սանձելի Ք. հ. 1-ին դար Մեծ Բրիտանիա Միս, կաշի, եղջյուր Գյուղատնտեսական Կենդանիներ 
Շուն
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Գայլ Ք. ա. 12000 Աշխատուժ, հսկում, որսորդություն, որոնում, հավաքում, միս Գյուղատնտեսական Կենդանիներ 
Ավանակ
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Աֆրիկյան վայրի էշ Ք. ա. 4000 Եգիպտոս Աշխատուժ, միս, կաթ Գյուղատնտեսական Կենդանիներ 
Գայալ
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Գաուլ Անհայտ Հարավային Ասիա Միս, աշխատուժ Գյուղատնտեսական Կենդանիներ 
Այծ
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Վայրի այծ Ք. ա. 8000 Հարավ-Արևելյան Ասիա Կաթ, միս, բուրդ, կաշի, աշխատուժ Գյուղատնտեսական Կենդանիներ 
Ծովախոզուկ
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Կավիա չուդիի Ք. ա. 5000 Հարավային Ամերիկա միս, ժամանց Գյուղատնտեսական Կենդանիներ 
Ձի
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Վայրի ձի Ք.ա. 4000 Եվրասիա Հեծնում, աշխատուժ, կաթ, միս, բեռնավորում, կումիս Գյուղատնտեսական Կենդանիներ 
Լամա
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Գուանակո Ք.ա. 3500 Անդեր Աշխատուժ, բեռնում, միս, բուրդ Գյուղատնտեսական Կենդանիներ 
Ջորի
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Ձիու և ավանակի խառնուրդ     Աշխատուժ, բեռնում Գյուղատնտեսական Կենդանիներ 
Խոզ
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Վարազ Ք. ա. 7000 Հայկական լեռնաշխարհ միս, կաշի, ժամանց, փորձաքննություն Գյուղատնտեսական Կենդանիներ 
Ճագար
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Վայրի ճագար Ք. ա. 400-900 Ֆրանսիա միս, մորթի, կաշի, ժամանց, փորձաքննություն Գյուղատնտեսական Կենդանիներ 
Հյուսիսային եղջերու
կաթնասուն, խոտակեր
Կիսաընտանի Հյուսիսային եղջերու Ք. ա. 3000 Հյուսիսային Ռուսաստան միս, կաշի, եղջյուր, կաթ, աշխատուժ Գյուղատնտեսական Կենդանիներ 
Ոչխար
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Ասիական մուֆլոն ոչխար Ք. ա. 11000 - 9000 Հարավ-Արևմտյան Ասիա բուրդ (ոչխարենի), կաթ, կաշի, միս Գյուղատնտեսական Կենդանիներ 
Ասիական գոմեշ
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Վայրի ասիական գոմեշ Ք. ա. 4000 Հարավային Ասիա Աշխատուժ, միս, կաթ Գյուղատնտեսական Կենդանիներ 
Յակ
կաթնասուն, խոտակեր
Ընտանի Յակ Ք. ա. 2500 Տիբեթ, Նեպալ Միս, կաթ, բուրդ, աշխատուժ Գյուղատնտեսական Կենդանիներ 

 

Զույգ ընտրություն

Ցանկալի որակի սերունդ ստանալու համար ընտրված ծնողական զույգերի առավել նպատակահարմար զուգակցումը կոչվում է զույգ ընտրություն, որի խնդիրն է կատարելագործել կամ ստեղծել նոր ցեղեր, որը սերտորեն կապված է ընտրության հետ։ Լինում է հոմոգեն և էտերոգեն։ Առաջին դեպքում զուգակցվում են դրական միևնույն հատկանիշներով (մթերատվություն, մարմնակազմվածք, հաճախ նաև ծագում) ընտրված զույգերը։ Նոր սերնդի մոտ ուժեղանում է ծնողական հատկանիշների համալիրը, ամրապնդվում ժառանգականությունը։ Երկրորդ դեպքում զուգակցվում են տարբեր հատկանիշներով ծնողական զույգեր։ Ծնողների հատկանիշների բարդ փոխներգործությունից ստացվում է արժեքավոր սերունդ, իսկ երբեմն նաև՝ նոր որակներ։ Ընտրության ժամանակ հաշվի է առնվում մարմնակազմի, մթերատվության, ծագման, տարիքի, աճեցման պայմանների նմանությունը կամ տարբերությունը և ազգակցական կապի աստիճանը։

Խոտանում

Ծեր, ստերջ, անբուժելի հիվանդություններով տառապող կամ ֆիզիկական արատներով կենդանիների առանձնացումը հոտից կոչվում է խոտանում։ Որպես կանոն, անցկացվում է ամեն տարի յուրաքանչյուր հոտում՝ նրա որակական ցուցանիշները (մթերատվություն, տոհմային արժեք և այլն) բարելավելու նպատակով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 81 Գյուղատնտեսական Կենդանիներ 

Tags:

Գյուղատնտեսական Կենդանիներ ՄարմնակազմվածքԳյուղատնտեսական Կենդանիներ ՊահվածքԳյուղատնտեսական Կենդանիներ ԿերակրումԳյուղատնտեսական Կենդանիներ ՏեսակներըԳյուղատնտեսական Կենդանիներ Զույգ ընտրությունԳյուղատնտեսական Կենդանիներ ԽոտանումԳյուղատնտեսական Կենդանիներ ԾանոթագրություններԳյուղատնտեսական Կենդանիներ Արտաքին հղումներԳյուղատնտեսական ԿենդանիներԸնտելացումԿաթՁու (սննդամթերք)Միս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Օլիմպիական խաղերՈրոշիչԿարմրուկՎահե ՇահվերդյանԿանդիդոզՀին ՀռոմՄԻԱՎ/ՁԻԱՀԿոսովոյի հուշարձաններԼեղապարկԿոկորդաբորբԿանադաԳեղարքունիքի մարզՍիրիաՌուսաստանԱղավնիներՄողեսներՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԿատուներՄիացյալ ԹագավորությունԹոքաբորբՎիտամինՀարվարդի համալսարանՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)Ալեքսանդր ՅանվարյովSaudi AramcoԱյծեղջյուրԿրծքավանդակի ցավՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՈղնաշարՄայր Հայաստան հուշահամալիրՎանաձորՀապավումՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՀայոց պատմությունՎերաբերական (խոսքի մաս)Սասնա ծռերԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԽոսրովի անտառ պետական արգելոցԱլեքսանդր ՇիրվանզադեՀամո ՍահյանՎեներա (մոլորակ)Նաիր ՏիկնիզյանՀայկական անձնագիրԳովազդԳլխուղեղի բորբոքումԳորտերՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՀեպատիտ BՀամանուններՖեյսբուքՄԻԱՎՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱնկախ պետությունների դրոշներՀայկական մուֆլոնՀայկական դիցաբանությունՔրիստափոր ԿոլումբոսԱնգլերենՀայաստանի ՍահմանադրությունՀամախառն ներքին արդյունքՎաղարշապատՍիամանթոՂանձիլՀիսուսՍրտային անբավարարությունՀունաստանՄակբայԱրևմտյան ՀայաստանՊելեՀայաստանի անտառներԱվետիք ԻսահակյանԱղասի ԱյվազյանԱրյան շրջանառությունՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲացահայտիչԼեյկոցիտ🡆 More