Մարգագետին

Մարգագետին, բիոգեոցենոզ, որի բուսածածքը կազմված է առավելապես բազմամյա մեզոֆիլ (միջին խոնավությանը հարմարված) խոտաբույսերից, որոնք աճում են ամբողջ վեգետացիայի ընթացքում (առանց ամառվա ընդմիջման, որը հատուկ է տափաստանային բույսերին)։ Բնական մարգագետիններն առաջանում են բազմամյա մեզոֆիլ խոտաբույսերի համար նպաստավոր կլիմայական և հողային պայմաններ ունեցող վայրերում՝ երկարատև ողողվող հովիտներում, բարձրլեռնային գոտում, մերձարկտիկայի և մերձանտարկտիդայի ծովափնյա շրջաններում, տափաստանային ու կիսաանապատային գոտիների լիմաններում։

Մարգագետին
Մարգագետին Իսպանիայում
Մարգագետին
Մարգագետին Իտալիայում
Մարգագետին
Մարգագետին Հայաստանում

Տարբերում են՝

  • մայրցամաքային
  • ողողվող
  • լեռնային մարգագետիններ

Մայրցամաքային մարգագետինները տեղադրված են հարթավայրերում (ողողվող հովիտներից դուրս) և լինում են անջրդի հովիտների ու ցածրավայրերի մարգագետիններ։

Ողողվող մարգագետինները տարածված են տունդրայից մինչև անապատներ (հատկապես անտառային և անտառատափաստանային գոտիներում)։ Ավելի բերքատու և բազմազան են, քան մայրցամաքային մարգագետինները։

Լեռնային մարգագետինները տարածված են խոնավ, չափավոր կլիմա ունեցող շրջաններում, անտառի վերին սահմանից բարձր (ենթալպյան ու ալպյան մարգագետիններ) և անտառային գոտում, ոչնչացված անտառների տեղում (ետանտառային մարգագետիններ)։ Մարգագետինները չոր խոտի և արոտային լիարժեք կանաչ կերի աղբյուր են։ Խոտակացքը բաղկացած է հացազգի և բակլազգի խոտաբույսերից, տարախոտերից, երբեմն՝ բոշխերից ու մամուռներից։ Կերօգտագործման տեսակետից արժեքավոր են առաջին երկու խումբը։

Հայաստանում մարգագետինները տարածված են հիմնականում Արագածի, Գեղամա լեռնաշղթայի, Կապուտջուղի և այլ լեռնազանգվածներին ու դրանց լանջերին (ծովի մակերևույթից 2200 մ և ավելի բարձրության վրա)։ Հայաստանումում խոտհարքների մոտ 75%-ը գտնվում է ենթալպյան, ետանտառային մարգագետնատափաստանային, իսկ արոտների 90%-ը՝ ալպյան, ենթալպյան, լեռնատափաստանային, մարգագետնատափսատանային և ետանտառային գոտիներում։ Մարգագետինների միջին բերքատվությունը խոտհարքներում 15-25 ց\հա է (չոր խոտ), արոտավայրերում՝ 10-15 ց\հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 299 Մարգագետին
ՄարգագետինՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգագետին» հոդվածին։

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄակերեսՀովհաննավանքՕրգազմԳեղարքունիքի մարզՈրոտանԵրվանդ ՔոչարՀայաստանի դրոշՆապոլեոն ԲոնապարտՔաոս (վեպ)Արտաշեսյանների թագավորությունԲարդ ստորադասական նախադասությունՀայաստանի առաջին բաժանումՀայկական պարԳևորգ ԷմինՀայկական բանակ (1918-1920)Հայկական մանրանկարչությունԵրիցուկԵռանկյան մակերեսԷվերեստՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԴրաստամատ ԿանայանԱշոտ Ա ՄեծՍրտամկանի ինֆարկտԻսլամԱրամ ԱսատրյանՊյութագորասԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Հովհաննես ԲաղրամյանԻսրայելՎինսենթ վան ԳոգՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԵղջերուԲջիջՀիսուսԱլեքսանդր ԹամանյանՕվկիանիաԲյուզանդական կայսրությունԴանիել ՎարուժանԳլխուղեղԿուսաթաղանթSWOT վերլուծություն22-րդ դարԳետային խեցգետիններՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱրևմտյան ՀայաստանԹոքի քաղցկեղԱրմավիրԳևորգ ՄկրտչյանՍասունցի ԴավիթՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՈւրցԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Տերունական աղոթքՍողոմոն ԹեհլիրյանՋրծաղիկՑորենԱտոպիկ մաշկաբորբՀայաստանի գետերի ցանկԾաղկեվանք (Արա լեռ)ՀատկացուցիչԱրյան ճնշումՓայծաղՀայաստանի անկախության հռչակագիրՀնդկաստանի մշակույթԹութքՉարլի ՉապլինՎանի թագավորության արքաների ցանկԴավիթ ԱնանյանԶուգահեռագիծՍաղմոսավանքՄարդու աչքՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱծխածին🡆 More