Խոտհարք

Խոտհարք, համատարած խոտածածկով պատված գյուղատնտեսական հողահանդակ, որը կանոնավոր (սիստեմատիկ) կերպով հնձում են խոտի, սենաժի, սիլոսի կամ կանաչ կերի համար։ Լինում են ցանովի և բնական։ Ցանովի խոտհարքները ստեղծվում են կերային, դաշտային և այլ ցանքաշրջանառություններում կամ ցանքաշրջանառությունից դուրս՝ բազմամյա ու միամյա խոտաբույսերի ցանքի միջոցով։ Խոտհարքի բերքատվությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է պարարտացում, ոռոգում, մոլախոտերի ոչնչացում, բազմամյա խոտասերմերի ենթացանք, ինչպես նաև խոտհարքաշրջանառություն։

Խոտհարք
Խոտհարք ՌԴ Տոմսկի շրջանում (Ռուսաստան)
Բնական խոտհարքներ

Բնական խոտհարքներ ծածկված են դաշտավլուկազգի, թիթեռնածաղկավոր և տարախոտային (աղվեսագի, դաշտավլուկ, ցորնուկ, երեքնուկ, եղջերառվույտ, գառնառվույտ, կաթնախոտ, հազարտերևուկ և այլն) բարձրարժեք կերային բույսերով։

Ցանովի խոտհարքներ

Ցանովի խոտհարքներ ստեղծվում են միամյա և բազմամյա մոնոկուլտուրաների (որոմ, կորնգան, առվույտ, երեքնուկ, շաբդար և այլն) ցանքի միջոցով։

Բնական կերային հանդակները Հայաստանում կազմում են շուրջ 827954 հա, որից 136510 հա խոտհարքներ են, իսկ 644914 հա արոտավայրեր։ Խոտհարքները շուրջ 5 անգամ պակաս են արոտներից (բնականոն փոխհարաբերությունը պետք է լինի 1։ 3)։

Ըստ գոտիների՝ բնական խոտհարքները կազմում են անապատային ու կիսանապատային գոտում՝ 7,6, տափաստանայինում՝ 18,7, մարգագետնատափաստանայինում՝ 16,4, հետանտառայինում՝ 13,9, մերձալպյանում՝28,9, ալպյանում՝ 11,8, արտագոտիականում՝ 2,8 %։

Ընդարձակ խոտհարքներ կան Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում։

Պատկերասրահ

Տես նաև

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 82 Խոտհարք 

Tags:

Խոտհարք Բնական խոտհարքներԽոտհարք Ցանովի խոտհարքներԽոտհարք ՊատկերասրահԽոտհարք Տես նաևԽոտհարք Արտաքին հղումներԽոտհարքԳյուղատնտեսական հողերԽոտԽոտաբույսերԽոտհարքաշրջանառությունՈռոգումՊարարտացման համակարգերՍենաժՍիլոսՑանք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱնտանտՀայոց ցեղասպանության ճանաչումԱյբուբենԱպրիլի 25Մեսրոպ ՄաշտոցԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՄշակույթԴվինԹալեաթ ՄեհմեդԱշտարակ (քաղաք)Թվական անունՎինի ԹուխԷյֆելյան աշտարակԿենդանակերպՔիշ (կղզի)ԱրմավիրՀայաստանի առաջին հանրապետությունՍոս ՍարգսյանԶանգվածի պահպանման օրենքԻսահակ ՆյուտոնՇաքիի ջրվեժԷնվեր փաշաՊարզ նախադասությունՀատկացուցիչԽուստուփՍննդային ալերգիաՍպիտակ ձին (պատմվածք)Աղվան ՎարդանյանԹմրամիջոցՀունաստանՔաղցկեղԺենգյալով հացԿոկորդաբորբՄոնթե ՄելքոնյանԽոստումը (ֆիլմ, 2016)ՎանՀայաստանի տնտեսությունՈւսուցման մեթոդներՀայերԿարտոֆիլԿասկադ համալիրԵռանկյան մակերեսԱմերիկայի հայտնագործումՍեռական հարաբերությունՍևանա լիճԱրտաշես Ա ԲարեպաշտԱրձակԱրշակունիներԱրյան ընդհանուր հետազոտությունՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՀավերժության հայկական նշանՍմբատաբերդԿարմրուկՀամբարձում (տոն)ՄեղուներԱնտառԽոսրովի անտառ պետական արգելոցՓայծաղՆոյյան տապանԵրկրորդ համաշխարհային պատերազմԿապույտ հազՍպիրտՀայկական դիցաբանությունՌոբերտ ՔոչարյանՀայաստանՀայկական մշակույթԷջմիածնի Մայր ՏաճարՀղիություն (մարդ)ՆեպտունՀամացանցՎերածնունդԳործադիր իշխանությունՁկներԷվերեստՇաղկապՄեջքի ցավՀրանտ ՄաթևոսյանՀեկտար🡆 More