Կաշի

Կաշի, կենդանիների մորթուց մշակվող նյութ։ Ըստ նշանակման կաշին ստորաբաժանվում է 4 դասի, կոշկեղենի, թամբալծասարքի, տեխնիկական և գալանտերեա-հագուստեղենի։

Կաշի
Պատրաստի կաշիներ
Կաշի
Կաշվե ձեռնոցներ

Կոշկեղեն

Կոշկեղենի կաշին լինում է երեսացու և ներբանացու։ Կոշիկի ներբանի կաշին ամրացվում է պտուտակներով և թելակարա-սոսնձային մեթոդներով (զարդեզրով, միջնակարով, սոսնձային)։ Մշակվում է խոշոր եղջերավոր կենդանիների, ուղտի, խոզի, ծովային կենդանիների, ձիու մաշկից՝ տարբեր դաբաղանյութերի կիրառմամբ։ Կիրառվում է համակցված դաբաղում (քրոմի, տանիդի, սինտանամի, երբեմն նաև ցիրկոնիումի, ալյումինի միացություններով)։ Կոշիկի ներբանացու կաշին ստորաբաժանվում է ըստ դաբաղման, վերջնամշակման բնույթի, հաստության, տեսակի (4 տեսակ), ընդհանուր տեսքի (ամբողջական կաշի, կիսակաշի)։ Ներբանացու կաշվից պատրաստում են ներբան, միջատակ և այլ մասեր։ Կոշիկի երեսացու կաշին փափուկ նյութ է, որը շահագործման ընթացքում (ինչպես նաև կոշիկի մասեր պատրաստելիս) ձգվում է, սեղմվում, ծռվում, ենթարկվում փոշու, կեղտի, քիմիական նյութերի ներգործության։ Պետք է ունենա բավականաչափ օդա- և գոլորշիաթափանցելիություն, անջրթափանցելիություն։ Երեսացու կաշին լինում է յուխտային և քրոմային դաբաղմամբ։ Յուխտից պատրաստում են աշխատանքային, զինվորական կոշիկներ և սանդալներ։ Կոշիկի յուխտը պետք է լինի նաև քրտնակայուն և գոլորշիաթափանցելի։ Ռետինե ներբաններով, տաք վուլկանացման մեթոդով ամրացվող կոշիկների համար կիրառվում է ջերմակայուն յուխտ։ Սանդալների յուխտը պետք է լինի առավել առաձգական, բայց փափուկ, քիչ ճարպածծված (8-16% ճարպ), ունենա լավ դրվագծված արտաքին մակերեույթ։ Թողարկվում են նաև լաքային և աստառացու կաշիներ, որոնք պետք է լինեն փափուկ, հավասարաչափ ներկված, առանց բծերի և այլ արատների։ Լաքային կաշին պետք է լինի փափուկ, ունենա հավասարաչափ փայլուն, չթափվող լաքե թաղանթ, պարզ արտահայտված մերեա, խնամքով մշակված մորթափառ։ Առավելապես կիրառվում է մոդելային կոշիկների և գալանտերեային արտադրանքի համար։ Աստառացու կաշին ստանում են դաբաղած կիսաֆաբրիկատի խոտանման ժամանակ՝ շատ արատներ ունեցող կաշիներից։

Թամբալծասարք

Թամբալծասարքի կաշվից պատրաստում են գոտի, պատյան, պայուսակ, պլանշետ, հանդերձանք, լծասարք (օգտագործում են չդաբաղված կաշի)։ Թամբալծասարքի կաշին ստանում են խոշոր եղջերավոր անասունների մաշկից։ Կիրառվում են դաբաղման համակցված մեթոդներ։

Տեխնիկական

Տեխնիկական կաշվից պատրաստում են շարժաբեր փոկեր (մշակվում է խոշոր եղջերավոր անասունների մաշկից), մեքենամասեր և այլ տեխնիկական շինվածքներ։ Տեխնիկական կաշին աչքի է ընկնում ձգման մեծ ամրությամբ, խտությամբ, մեծ առաձգականությամբ, հավասար հաստությամբ։ Դրանից ստանում են մաքոքամղիչ, կցորդիչներ, թեզանիքներ, բաժանարար փոկեր և այլ մեքենամասեր։

Գալանտերեա-հագուստեղեն

Գալանտերեա-հագուստեղենի կաշին փափուկ է, ստացվում է դաբաղման քրոմային և համակցված մեթոդների կիրառմամբ։ Հագուստեղենի շերետը, որն աչքի է ընկնում ձգելիությամբ, ստանում են ոչխարի մաշկից։ Հագուստեղենի կաշին ստանում են նաև խոզի մաշկից։ Գալանտերեային արտադրանքի կաշին պետք է լինի հավասարաչափ ներկված, ոչ դյուրաբեկ, շփակայուն։ Երբեմն ենթարկում են տպադրոշմման։ Ձեռնոցների կաշին ստանում են ոչխարների, այծերի, մտրուկների, գոճիների, շների մաշկից՝ քրոմային, ալյումինա-քրոմային և ճարպային դաբաղմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 245 Կաշի 

Tags:

Կաշի ԿոշկեղենԿաշի ԹամբալծասարքԿաշի ՏեխնիկականԿաշի Գալանտերեա-հագուստեղենԿաշիԿենդանիՄորթիՆյութ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ծիծեռնակաբերդի բլուրՍիրտ-անոթային հիվանդությունՀայաստանի Ազգային ժողովՈւկրաինաՍիրտՊարբերական աղյուսակՎազգեն ՍարգսյանԱնուղղակի խնդիրԿլաուդիա ԿարդինալեԱրարատ (ֆիլմ)ԱուտիզմՄարիխուանաՀեպատիտ BԱրյունահոսությունԲարդ ստորադասական նախադասությունՎիտամին B12 անբավարարությունԿապ (խոսքի մաս)Սամվել (վեպ)Վիտամին D-ի անբավարարությունԱնմոռուկԵնթակաԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԲայԺենգյալով հացԵրվանդունիների թագավորությունՀիսուսՇահան ՆաթալիՓառնավազ I (Վիրքի արքա)ԴիկլոֆենակԻնդոնեզիաՄարսողությունՄայիսի 1 (տոն)Անանիա ՇիրակացիՌուբեն Վարդանյան (գործարար)Ինքնապաշտպանական մարտեր (1915)Երիկամաքարային հիվանդություն44-օրյա պատերազմՇախմատՔիմիական ռեակցիաներՀարկադրական եղանակԳարունՔըրք ՔըրքորյանԿոկորդիլոսներԱրտաշես Ա ԲարեպաշտՈւրցՁկներԱդրբեջանԽատուտիկ սովորականՀրեաներԱռնո ԲաբաջանյանԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Սաշուր ՔալաշյանՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱլեքսանդր ՍպենդիարյանՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ՈւրբաթագիրքԱրցախի ՀանրապետությունՍիամանթոԱրտույտների ագարակըԴաունի համախտանիշՎերաբերական (խոսքի մաս)ԵրկաթԼեոնիդ ԵնգիբարյանՖեռնան ՄագելանԿրծքավանդակի ցավՓոքր ՄհերԱքբար ՄեծՌաֆայել ԼեմկինՆարցիսիզմՀարավային ԿորեաԱրարատի մարզԱրիստոտելԳարեգին ԲՄիավորված ազգերի կազմակերպությունԱդանայի կոտորածՀայկական դիցաբանություն🡆 More