Բրածո Կենդանիներ

Բրածո կենդանիներ, անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների կենդանիներ, որոնց մնացորդները պահպանվել են երկրակեղևի նստվածքային ապարներում։ Կենդանիների ամբողջական բրածոներ կամ դրանց առանձին մասեր (ատամներ, ողնաշարի կտորներ, ծնոտներ, գանգեր, վերջույթներ և այլն) պահպանվել են միայն անթրոպոգենի նստվածքներում (բազմամյա սառցույթում կամ բնական ասֆալտանման նյութերում)։

Բրածո կենդանիներ
Բրածո Կենդանիներ
Տեսակnatural physical object?
Մասնագիտությունհնէաբանություն և palaeoxylology?
MeSHI01.076.368.584.311
Նկարագրված էՆոր հանրագիտարանային բառարան, 1911-1916, Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան, Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889), The Encyclopedia Americana?, New International Encyclopedia? և The New Student's Reference Work
Բրածո Կենդանիներ Fossils Վիքիպահեստում
Բրածո Կենդանիներ
Տիրանոզավր ռեքսի կմախքի վերարտադրություն (Բելգիայի բնական գիտությունների թագավորական ինստիտուտի թանգարան)

Հայաստանում

Հայկական լեռնաշխարհի բրածո կենդանիների վերաբերյալ գիտական առաջին տեղեկությունները հանդիպում են Հ․ Աբիխի «Հայկական լեռնաշխարհի երկրաբանություն» (1899, 1902) աշխատության մեջ։ Ուսումնասիրություններով զբաղվել են Բ․ Մեֆերտը, Վ․ Ռենգարտենը, Ա․ Ասլանյանը, Մ․ Աբրահամյանը, Ա․ Գաբրիելյանը, Ս․ Մեժլումյանը և ուրիշներ։

ՀՀ տարածքի ամենահին նստվածքները (350 միլիոն տարի), որոնցում հայտնաբերվել են բրածո կենդանիների (բրախիոպոդներ, բուստեր) մնացորդներ, վերաբերում են միջին դևոնի ժամանակաշրջանին։ Դրանք մերկանում են Արարատի մարզի Երասխ գյուղի շրջակայքում։ Բրածո կենդանիներով (ուսոտանիներ, բուստեր, կոնոդոնտներ, ֆորամինիֆերներ, մամռակերպեր) հարուստ պալեոզոյան (դևոն, կարբոն, պերմ) նստվածքները հիմնականում տարածված են Ուրծի, Վայքի լեռնաշղթաներում, Արգիճի գետի ավազանում ու Զանգեզուրում։

Բրածո կենդանիների հարուստ համալիրներ (փորոտանի, գլխոտանի և երկփեղկանի փափկամորթներ, ֆորամինիֆերներ, ծովոզնիներ, բելեմնիտներ և այլն) կան մեզոզոյան նստվածքներում, որոնք տարածված են Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում։ Միաբջիջ ֆորամինիֆերների ու ջրիմուռների, փափկամորթների ու բուստերի բրածոներ պարունակող վերին կավճի ու պալեոգենի նստվածքներ տարածված են Վեդի, Արածո, Արփա գետերի ավազաններում և հարում են Բազում-Զանգեզուրի ու Մերձարաքսյան տեկտոնական գոտիներին։ Այդ նստվածքները բրածո կենդանիների շերտատիպային դասական նմուշներ են։

Նեոգենից սկսած՝ ՀՀ տարածքի հնաաշխարհագրական արմատական փոփոխությունների հետ (լեռնակազմական շարժընթացներ, ծովային ու օվկիանոսային ռեժիմի փոխարինում լճացամաքայինով) փոփոխվել է նաև կենդանական աշխարհը։ Նեոգենի ծովային ֆացիային բնորոշ բրածո կենդանական աշխարհով (օստրակոդներ, փափկամորթներ, ձկների մնացորդներ) հայտնի են մերձերևանյան շրջանը, Տավուշի ու Կոտայքի մարզերը։ Ողնաշարավոր կենդանիների մնացորդներ (շնաձկների ատամներ) հայտնաբերվել են վերին կավճի և պալեոցենի նստվածքներում (Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղ)։ Բրածո ողնաշարավորների, այդ թվում կաթնասունների մնացորդներ հայտնաբերվել են ավելի երիտասարդ՝ վերին պլիոցենի ու պլեյստոցենի նստվածքներում, որոնք մերկանում են Արարատյան և Շիրակի դաշտերում։ Մամոնտի բրածո մնացորդներ հայտնաբերվել են Գյումրու շրջակայքում (Գյումրու համալիր), վերականգնված բրածո մամոնտի կմախքը գտնվում է Երևանի Երկրաբանական թանգարանում։

Մանր կաթնասունների (կրծողներ, նապաստակակերպներ, չղջիկներ), երկկենցաղների, սողունների, թռչունների բրածոների հարուստ համալիր հայտնաբերվել է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի շրջակայքի պլիոցենի ապարներում։ Բրածո կենդանիների միջոցով որոշում են ապարների հարաբերական հասակը։ Բրածո կենդանիների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի երկրաժամանակագրական սանդղակ, Երկրաբանական քարտեզներ կազմելու և օգտակար հանածոների որոնողական աշխատանքների համար։ Բրածո կենդանիների ուսումնասիրությամբ զբաղվում է հնակենդանաբանությունը։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Բրածո Կենդանիներ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 552 Բրածո Կենդանիներ 
Բրածո Կենդանիներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրածո կենդանիներ» հոդվածին։

Tags:

ԱտամԳանգԵրկրակեղևԾնոտԿենդանիներՆստվածքային ապարՈղնաշարՎերջույթ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴաշտանադադարՏիգրան ՄեծՋոնաթան ՍվիֆթԱվստրիաԲնավորությունՋրծաղիկԱտոմԵրիտասարդական պալատՔութեշԲուդդայականությունԽաչատուր ԱբովյանԲարորակ ուռուցքներOverwatchՄկաններՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՌուսական կայսրությունՂազարոս ԱղայանԽոյ (կենդանակերպի նշան)ԻսրայելԼոռու մարզԳլխավոր էջԲյուզանդական կայսրությունԵրազահանՀրազդան մարզադաշտԱռաջավորասիական ընձառյուծԿաուչուկներՊարբերական հիվանդությունԲիզնես պլանավորումԹթուներՀրայր ԴժոխքՆիկոլ ՓաշինյանՍրտային անբավարարությունՊյութագորասի թեորեմՊետրոս ԴուրյանՀայաստանի դրոշՎիկտոր ՀամբարձումյանԱրվեստԴեքսամետազոնՊորտուգալիաԿատուներՏուբերկուլոզԹբիլիսիԱնտառային կատուԳլխուղեղՊարացետամոլՕրալ սեքսՅուԹյուբԷկզեմաԱբու-Լալա Մահարի (պոեմ)Ռուբեն Գրիգորյան (գործարար)Խոսքի մասերՄադամ ԲատերֆլայՈւղեղի ցնցումՀրազդան (քաղաք)ԹոքերԿասկադ համալիրՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՀրեաներՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԱշխարհի բնակչությունԱրշակ ԲԶուգահեռագիծՏերունական աղոթքՈչ վերբալ հաղորդակցությունԹռչուններՆախադասության գլխավոր անդամներՎագինիզմԷպիլեպսիաՀայկական մշակույթԻբուպրոֆենԿիպրոսի դրոշԴաշտանԼյուդվիգ վան ԲեթհովենԱլեքսանդրիայի կամուրջԱնիԼեհաստան🡆 More