Չղջիկներ

Չղջիկներ (լատին․՝ Chiroptera), միակ թռչող կաթնասուններն են.

պատկանում են ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգին։ Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Հայաստանում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում։

Չղջիկ
Չղջիկներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Կարգ ձեռնաթևավորներ
Տեսակ Չղջիկ
Լատիներեն անվանում
Microchiroptera
Հատուկ պահպանություն
ՉղջիկներՎտանգված տեսակ
Վտանգված տեսակ
IUCN 3.1 Endangered : ???

Չղջիկներ
Դասակարգումը
Վիքիցեղերում

Չղջիկներ
Պատկերներ
Վիքիպահեստում




Տեսակների մեծ մասը բնակվում է Հայաստանի հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում։

Ապրելակերպ

Առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, մատները երկար են և հենարանի դեր են կատարում թռիչքաթաղանթի համար։ Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։ Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը։ Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում։ Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ բույսերի նեկտարով ու պտուղներով։ Չղջիկները կողմնորոշվում են անդրաձայնով. թռչելիս մոտակա առարկաներից ու միջատներից անդրադարձած իր ձայնի արձագանքով չղջիկը շրջանցում է անշարժ արգելքը կամ հետապնդում միջատին։

Ժամանակակից նավերում կա մի տեղորոշիչ սարք (ռադար), որը նույնպես գործում է անդրաձայնի սկզբունքով և թանձր մառախուղի ժամանակ անգամ օգնում է հայտնաբերելու ժայռը, այսբերգը (սառցալեռը) կամ այլ կարգի վտանգներ։ Չղջիկները բնակվում են փչակներում, ժայռաճեղքերում, քարանձավներում՝ մինչև մի քանի միլիոնի հասնող գաղութներով։ Տարածված են չափավոր կլիմայով վայրերում։ Ցուրտ եղանակին նրանք ձմեռային քուն են մտնում։ Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 1–2 ձագ։ Երկարակյաց են. ապրում են մինչև 20 տարի։

Չղջիկների առանձին տեսակներ վարակիչ հիվանդություններ տարածողներ են։ Շատ տեսակներ անհետացման եզրին են՝ շրջակա միջավայրի աղտոտվածության և նրանց սովորական ապրելավայրերի ավերման պատճառով։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Չղջիկներ 
Չղջիկներ Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չղջիկներ» հոդվածին։
Չղջիկներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չղջիկներ» հոդվածին։

Tags:

ԼատիներենԿաթնասուն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ամբողջ թիվԱնիՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Լեոնարդո դա ՎինչիՀեպատիտ CՀին ՀունաստանԱշոտ Բ ԵրկաթՎանա լիճՌաֆայել ԼեմկինԳլխավոր էջԶվարթնոցի արծիվiga2bՀեպատիտ BԲաշ-Ապարանի ճակատամարտՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունԻրավունքԳևորգ ԷմինՀայաստանի ազգային հերոսԵրիցուկՀայաստանի ՍահմանադրությունՆռնենիԱլեքսանդր ՇիրվանզադեԴերանունԴեր ԶորՄիություն և առաջադիմությունՏուբերկուլոզՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱմենայն Հայոց ԿաթողիկոսՍևանավանքԱլեքսանդր ՄակեդոնացիԱռաջին համաշխարհային պատերազմԹթվածինՖայլ (այլ կիրառումներ)Սիմոն ԱբգարյանՀայոց այբուբենի հուշարձանՄերկուրի (մոլորակ)Բյուրականի աստղադիտարանՈրովայնային ցավԱդոլֆ ՀիտլերԱվրորայի լուսաբացըՄուրացանՀայաստանի դրոշԱռողջ ապրելակերպԹրաֆիքինգՇոկոլադՄարդու ատամՀայաստանի կենդանական աշխարհՄոմիկՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀայաստանի Ազգային ժողովԱկսել ԲակունցՎանԲայԾծմբական թթուԾաղկեվանք (Արա լեռ)Հովհաննես ԱյվազովսկիԻզմիրՄանդակՋրի աղտոտումՁկներՍամուրայՍուր բրոնխիտՎիկտոր ՀամբարձումյանԳայլերԻնդոնեզիաԾիծեռնակաբերդի բլուրՎիտամին DՀայկական ճարտարապետությունՄհեր ՄկրտչյանՄեքսիկաԺան-Պիեր ՆշանյանԷրզրումՀավերժության հայկական նշանՖեյսբուքԱրտաշեսյանների թագավորությունԷվերեստՆահապետ (ֆիլմ)Լևոն Արոնյան🡆 More